ԹՈՂԱՐԿՈՒՄ 22-ՐԴ. ՄԱՅԹԵՐԻ ԲԻԶՆԵՍԸ

logo2Նրանք փոքր են, բայց բիզնես մտածողությամբ, ճարպիկ ու խորամանկ: Ականատեսի գաղտնի նկարահանումներն ու փոքրիկ գործարարների անկեղծ խոստավանությունները: Փող ունենալ ամեն գնով` վաճառել կամ ուղղակի խնդրել: Նրանց ցանկացած երևանցի գիտի. սուջուխ վաճառողը, ջրաներկված նկարներ առաջարկող եղբայրները և երիտասարդ ու մուրացկան մայրերը: Անձամբ նկարել է, ուսումնասիրել, որ ավարտին հասկանա:

Արուսյակ Սիմոնյան, 26 տարեկան, մեր ամենա ոչ միամիտ ականատեսը

photo18– Չգիտեմ` իրենց կարելի է անվանել թափառող երեխաներ: Վաճառում են ստիպողաբար, տալիս են Քրիստոսի նկար, ծաղիկ, ինչը շատ տգեղ ա: Խնդիրն այն չէ, որ փող են աշխատում: Ուղղակի, շատ տգեղ է, երբ դա անում է երեխան: Այդ երեխաները մանկություն չունեն: Իրենց ուղեղը լցված է փողերով` ոնց անենք, որ փող կպցնենք:

photo24– Դա երևույթ է, երբ երեխան ձեռքը պարզում, սկսում է փող մուրալ: Եթե մանկուց սկսում ա էտ հոգեբանությամբ դաստիրակվել, ես չգիտեմ` հետո ինչ ա լինելու իր հետ: Իհրակե, իրենք գործիք են: Իրենք չէին կարող ինքնուրույն մտածել, եթե մեծը չի ասել` տար էս նկարը վաճառի, փող ունենանք: Իրան մեծերն են դրդում: Դրա համար մեծերն են մեղավոր: Ծնողներն են պատասխանատու:

photo19– Այդ երեխային որ առաջին անգամ տեսա, սուջուխ էր վաճառում, հետո տեսա, ծաղիկ էր վաճառում: Շատ կոպիտ ձևով համոզում էր` արա, առ: Շատ տհաճ էր: Հետո մի օր էտ երեխային երթուղայինի մեջ տեսա, մեծ տոպրակով ծաղիկներ էին ձեռքին: Առաջին անգամ խղճացի նրան: Երթուղայինի մեջ քնել էր: Հիմա, որ ես իրան տեսնում եմ, էլ տհաճությամբ չեմ նայում: Մեկ-մեկ հարցնում եմ` ոնց ես:

photo33– Ինձ թվում ա, մանկությունը շատ կարևոր շրջան ա: Այդ ժամանակ ա մարդ ձևավորվում: Չորս տարի առաջ Նարեկին տեսա Կասկադի մոտ: Ասաց` նկարներ են վաճառում, որ հեծանիվ գնեն: Հետո նպատակները մեծացան: Երկու տարի առաջ համակարգիչ էին ուզում գնեին, հիմա, երևի, մեքենա, չգիտեմ: Բայց երբ տեսնում ես, որ ամբողջ օրն առևտրով են զբաղված, իրավիճակը փոխվում է:

photo53– Ամիրյան փողոցում մի կին է նստած երեխայի հետ: Էտ կնոջը մի տղամարդ մոտեցավ, ասաց` էսօր ինչքան աշխատեցիր: Ինձ թվում ա` դա մեծ բիզնես ա: Դա միշտ եղել է ու կլինի: Ես ոչինչ չեմ կարող փոխել: Ես կարող եմ ընդամենը փորձել հասկանալ, այդ երեխաներին մեկ անգամ ավել ժպտալ, որ իրենք հասկանան. էս աշխարհում ագրեսիայից բացի կա բարություն:

Ինչ անել

2008թ-ի տարեվերջի դրությամբ Հայաստանում հաշվառվել է ընդամենը 11 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս: Ազգային վիճակագրական ծառայությունը, վկայակոչելով Ոստիկանության տվյալները, նշում է, որ մինչև 2009-ի սեպտեմբեր ամիսը որևէ թափառաշրջիկ եւ մուրացիկ երեխա չի հաշվառել:

ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԲՈՒՆՔԸ ՀԵՏԵՎՅԱԼՆ Է.

1. Երեխայի շահերի առաջնահերթությունը, որը ենթադրում է երեխաների սոցիալական պաշտպանությունը.

2.Ստեղծել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխայի համար հնարավորինս ընտանիքին մոտ միջավայր.

3.Կարևոր է նաև համագործակցության սկզբունքը: Արդյոք հասարակությունը տեղեկացված է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխայի հիմնախնդիրներին և պատրաստ է մասնակցել սոցիալական միասնության գործընթացին:

4 մեկնաբանություն

  1. Aram 10 April 2010, 19:36

    Սա էի կարդում , ու հիշեցի որ այսօր հենց ականատես եղա թե ինչպես լարախաղացի երեխան ընկավ լարի վրայից , մի 10-13 տարեկան կլիներ, շատ տխուրա ,ծնողը ոչ մի դեպքում իրավունք չունի նման ձևով շահագործել երեխային

  2. Lilit 11 April 2010, 10:30

    Abovyan poghotsum tsaghikner vatcharogh chaghlik baliki anun@ Isahak e, himnakanum “ashkhatum” e ir tatiki – hayrenakan paterazmi masnakits – tikin Epraqsiayi het. Isahaki mayr@ aroghjakan shat lurj khndirner uni, i vichaki che ashkhatel, ankeghts asats baliki hor masin teghekutyun chunem. Shat khelatsi, @ndunak balik e Isahak@, hastsnum e nayev dprots hachakhel. Erbeq hents aynpes gumar chi vertsnum voch voqits, inchpes inqn e asum – “es tsaxik em vacharum, es muratskan chem”. Viravorvum e ev angam koptum e, erb vor pordzum es nran hents aynpes gumar tal, arants tsaghik gnelu. Shat anush tatik e tikin Epraqsian, patmets, vor hazaravor angamner dimel en tarber tegher ashxatanq kam gone poqrik ognutyun stanalu npatakov, bayts erbeq voch voq chi ardzaganqel. Kheghch kin@ mi poqrik topraki mej misht ir mot pahum e ir pastatghter@, shqanshannern u hivand dster nkarner@, aselov te “mard es, autoyi tak @nknem, gone imanan ov em, barekamneris teghyak pahen”… Inqs pordzum en ognel nrants inchov karogh em, ete kan mardik ovqer ktsankanan mianal – khndrem greq – taronliki@rambler.ru

  3. Արփինե Մինասյան 16 April 2010, 09:40

    Սիրելի Արուսյակ, հաճախ են փողոցում թափառող երեխաներ հանդիպում ու ծաղիկ, Քրիստոսի նկար կամ էլ մեկ այլ բան վաճառում:Դրանում նրանք մեղավոր չեն ,դու ասում ես, որ ծնողները նրանց այդպես են դաստիարակում, բայց շատ երեխաներ կան, ովքեր ծնողներ չունեն և ստիպված փողոցներում ինչ-որ բան են վաճառում…ուղղակի կարելի է ինչ-որ ձևով օգնել նրանց…