ԹՈՂԱՐԿՈՒՄ 12-ՐԴ. ՄԱՔՍԻՄՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆԻ ՄԱՍԻՆ

photo9Հատուկ ռեպորտաժն ուսումնասիրում է մաքսայինի ոլորտը մաքսիմալ զննությամբ: Մաքսային բարեփոխումները, թերացումներն ու սահմնանները և պետեկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանի առաջին հեռուստահարցազրույցը: Մաքսիմում Մաքսայինի մասին:

 
Արտակ Ալեքսանյան – Գրեթե մեկ տարի առաջ սկսվեց Մաքսային համակարգի բարեփոխումները: 2008-ին, երբ միավորվեցին հարկայինն ու մաքսայինը, այդ ժամանակ նոր իշխանությունը խնդիր դրեց ստեղծել այնպիսի համակարգ, որն առաջին հերթին կօգնի պետությանը` աշխուժացնելու գործարարությունը:

photo11Մաքսայինի գլխավոր բարեփոխումն այսօր երկու հիմնական ուղղությունից է բաղկացած: Առաջինն ու գլխավորը` տեխնիկական վերազինումն է: Նոր սարքավորումները երկու հիմնական նպատակի են ծառայում ` արագացնել սահմանի հատումը և հնարավորինն աննկատ դարձնել մաքսավորների աշխատանքը: Այսինքն, հասարակ քաղաքացին սահմանը հատելիս` օդակայանում, թե Մեղրիի անցակետում, որևէ անհարմարավետություն չպետք է զգա: Բարեփոխումների երկրորդ փաթեթը` փաստաթղթային է: Պետեկամուտների կոմիտեն փորձում է պարզեցնել ընթացակարգերը, որ դրանք լինեն մատչելի բոլորի համար` մարդը իմանա, որքան, ինչի համար վճարի, որոշի վճարելու ձևը և առանց ժամանակ կորցնելու և առանց անհարմարավետ զգալու սահմանը հանգիստ անցնի:

Նելլի Հարությունյան – Մերկացնում են օրը ցերեկով, եթե կասկածում են: Մաքսային վերջին վերազինումն է: Այլեւս կարիք չկա ուղեւորի գրպանը մտնելու, մարմնի վրա գաղտնարաններ փնտրելու, սարքն ամեն ինչ կասի:

photo21
 
Սարգիս Դանիելյան, մաքսային տեսուչԵթե փորձեն մարմնի վրա ինչ-որ բան թաքցնեն, անցկացնեն, օրինակ` նարկոտիկ, ոսկեղեն, սա պարզ ցույց կտա:

 
 
photo91Ռենտգենյան այս սարքն առայժմ միակն է տարածաշրջանում: Զվարթնոց մաքսատունն առաջինն է փորձարկում: Կասկածելի անձինք առայժմ հայտնաբերված չեն: Բեռները զննելու համար փաթեթ քանդելն այլեւս պարտադիր չէ: Մաքսավորի փոխարեն եւ ուղեւորի համար աննկատ այս աշխատանքն անում է ռենտգենային սարքը: Բացի խնամի-ծանոթից այն ամեն ինչ է ճանաչում: Մաքսավոր ընկերոջը զանգելն այլեւս անիմաստ է: Չհայտարարագրված, այլ կերպ ասած մաքսանենգ ապրանքը բեռներում գրեթե բացառվում է: Ուղեւորները սա հասկացել են, թաքցրած ոսկեղենն ու բջջային հեռախոսները պակասել են:

Գեւորգ Մեժլումյան, մաքսային տեսուչՈսկին մուգ գույն ունի, ինքը ցույց է տալիս, եթե ոսկու տեսք ունի, բացում ձեռքով ենք զննում:

photo10Բագրատաշենի մաքսային կետն ամենածանրաբեռնվածներից է: Բեռնատարները Վրաստանով Հայաստան են գալիս` հիմնականում Ռուսաստանից, Իրանից եւ Թուրքիայից; Դրանց հոսքը մեծ է հատկապես այս օրերին, առջեւում ամանորն է: Վարորդը Թուրքիայից է գալիս: Մաքսավորների աշխատանքից գոհ է: Կարգը գիտի, կապարակնքելուց հետո բեռնատարը կանգնեցնում է էլեկտրոնային կշեռքին: Ստուգում են հայտարարագրված քաշն ու համեմատում իրական կշռի հետ:

photo31
 
Մարատ Թամրազյան, ճառագայթային սարքի օպերատորԳաղտնարանները լրիվ բացահայտվում են, աննկատ ոչինչ չի մնում:

 
 
Հաջորդ կանգառը մաքսային պահեստն է, թե հատկապես որ, որոշվում է ըստ պահեստի մասնագիտացման եւ ծանրաբեռնվածության: Վայրկյանի ճշտությամբ Մաքսայինի կայքում գրանցվում է բեռների շարժը: Մաքսավորներն ու տնտեսվարողները տեսնում են, թե տվյալ պահին ո±ր պահեստն է ավելի թեթեւ: Կուտակումնեը բացառելու այս մեխանիզմը նորություն է:

photo41
 
Գևորգ Սաղոյան, ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ,Մենք օգտվում ենք արագության մեջ: Տնտեսվարողը կարող է տեսնել, բեռն ուր է տեղափոխվել

 
 
Վերջին մեկ տարում իրենց թափ են տվել նաեւ մաքսային պահեստները, հին կանոններն այլեւս չեն գործում: Ժամանակակից ռենտգենային սարքավորումներ, էլեկտրոնային կշեռք, բրոքերների գրասենյակ, վճարման կետ, ամեն ինչ մեկ հարկի տակ, առաջվա քաշքշուկն էլ չկա:

photo51
 
Լեւոն Մարգարյան, Ձյունիկ մաքսային պահեստի տնօրեն,Շուրջ երեք անգամ արագացել են ձեւակերպման աշխատանքները, մեկ օրում կարելի է ձեւակերպել եւ դուրս գալ:

 
photo111
Մինչ օրս ստացված 9000 զանգից մոտ 200-ն է բողոք եղել: Վերլուծությունից խնդիրներն ավելի պարզ են դառնում: Հիմնականում բողոքում են ապրանքի մաքսային արժեքից : Ըստ բովանդակության` Պետեկամուտների կոմիտեի նախագահը դիմում-բողոքները մակագրում է համապատասխան ստորաբաժանումներին:

Գագիկ Խաչատրյանի էլեկտրոնային հասցեն բաց է բոլորի համար: Հարցեր եւ առաջարկներ Պետեկամուտների նախագահին. մաքսայինի կայքում սա նոր, առանձին բաժին է: Թիվ մեկ հարցը արտասահմանից ստացվող նվերներն են. ո±ր դեպքում եւ ինչ հիմնավորմամբ ֆիզիկական անձը պետք է վճարումներ կատարի փոստային առաքմամբ ստացված ծանրոցի համար:

photo14Գլխավոր մաքսապետը պատասխանում է. Ֆիզիկական անձը ազատվում է մաքսատուրքի վճարումից միայն այն դեպքում, երբ ծանրոցի ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կգ-ը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 50 հազար դրամը՚:

Նաեւ զգուշացնում է`այդ արտոնությունից անձը կարող է օգտվել 180 օրվա ընթացքում միայն մեկ անգամ: Մնացած դեպքերում մաքսային ձեւակերպումներն անխուսափելի են:

photo61
Նաիրա Բադալյան, մաքսային բրոքերՄարդիկ հաճախ գալիս են, տեղյակ չեն օրենքներին, ոչ ինչ ռեժիմով կարելի է հայտարարգրել, ամբողջ գործարքը կատարվում է մեր միջոցով, իրենց տրամադրած տեղեկությունների հիման վրա` սկսած նախնական զննումից, գնահատումը, ուղիները: Մենք պատրաստում ենք գործը, իրենք գնում մուծումների:

Մարկոս Ազատյանը Գերմանիայից է եկել: Եվրոպայի քաղաքացին առաջին անգամ է Հայաստան եկել, տեղական մաքսային կարգուկանոնից քիչ է հասկանում, մաքսային միջնորդի օգնությունը ճիշտ ժամանակին ու տեղին է:

Մարկոս Ազատյան, ուղեւորԱյստեղ ինձ համար շատ հեշտ է, ամեն ինչ լավ է գնում:

photo13Մաքսային բրոքերի ինստիտուտը նորություն է Հայաստանում, մոտ մեկ տարվա պատմություն ունի: Մաքսավորներն էլ են գոհ, աշխատանքը թեթեւացել է. առաջ նրանք էին մաքսային հայտարարագիր կազմողները: Մաքսային ձեւակերպումների համար տնտեսվարողն այլեւս չի կարող իր ծանոթ մաքսավորին դիմել, նա ստիպված է բրոքերի ծառայությունից օգտվել: Գործարքի համար կոնկրետ վճար է սահմանված, եւ մաքսային միջնորդն այն ձգձգելու կամ արագացնելու առիթ ու շահ չունի:

Վարդան Մարգարյան, հերթափոխի պատասխանատուՔաղաքացիների շփումը մաքսավորների հետ համարյա բացառվում կոռուպցիոն ռիսկը իսպառ վերանում է այս աշխատանքի մեջ:

photo12
Համակարգիչն է ընտրում , թե բեռի համար ինչ երանգ կունենա մաքսային ուղին, ըստ լրացված տվյալների: Եթե ընտրությունը կարմիրի վրա կանգնեց, բեռն ամբողջությամբ պետք է զննեն, եթե լույսը դեղին է, միայն փաստաթղթերն են ստուգում, կանաչի դեպքում` ճանապարհն ազատ է:

photo71
 
Վահագն Խորեմյան, հայտարարատուԻնձ մոտ կանաչ ընկավ, առանց զննության ապրանքը կարելի է ստանալ տերմինալից:

 
 
Օրինակելի պետություն տարածաշրջանի համար. Հայաստանում կատարված մաքսային բարեփոխումները զարմացրել են Համաշխարհային մաքսային կազմակերպության ղեկավարին: Կունիո Միկուրիան անձամբ է եկել`տեսնելու թե այդ ինչ ցատկի մասին է խոսքը: Համաշխարհային բանկի ՙDoing business՚ զեկույցում Հայաստանն առաջ է անցել միանգամից 34 կետով:

photo81Կունիո Միկուրիա, ՀՄԿ գլխավոր քարտուղար Շատ գոհ եմ բարեփոխումների այն ընթացքից, որ կատարվում է Հայաստանում: Մաքսային ընթացակարգերի պարզեցումը, անվտանգ ու անցանելի սահմանները խթանում են բիզնեսի զարգացմանն ու ներդրումներին: Շնորհիվ մաքսային բարեփոխումների` Հայաստանն ավելի արագ քայլերով կինտեգրվի եւրոպական շուկա: Եվ որ ամենակարեւորն է, այստեղ ես նաեւ քաղաքական կամք եմ տեսնում:

Հայ մաքսավորները ջանքեր են գործադրում, մաքսային ընթացակարգերը պարզեցված են, փաստաթղթերը կրճատված, բայց ուղեւորն իր վրա դեռ զգում է մաքսայինի աչքը, երբեմն նաեւ նյարդայնանում: Խիստ, բայց աննկատ հսկողության համար տեխնիկան դեռ պետք է հզորացնել ու հզորացնել: Մինչ այդ մաքսավորներն են քաղաքակրթվում, որ սահմանն անցնելն ուղեւորի համար տհաճ բեռ չլինի:

Արտակ Ալեքսանյան – Երբ պատրաստվում էինք այս թողարկմանը, զրուցեցինք գործարարների հետ: Ասել, որ նրանք գոհ են մաքսայինի աշխատանքից, նույնն է թե վարորդները չդժգոհեն ավտոտեսուչներից: Սակայն այդքանով հանդերձ, փոքր ու միջին բիզնես ունեցող ձեռնարկատերերը հատկապես դժգոհում են մաքսազերծման գործընթացից: Ավելի պարզ` եթե գործարարը ներմուծում է ապրանք, ապա մաքսայինին է ներկայացնում հաշիվ-ապրանքագիր` ֆինանսական փաստաթուղթ, թե որքանով է գնել ու որտեղից: Ըստ օրենսգրքի, մաքսավորը հենց այդ փաստաթղթի հիման վրա պետք է որոշի մաքսային վճարումների չափը : Սակայն մեզ մոտ ինչ է ստացվում. Մաքսավորն ասում է. Չէ, չեմ հավատում քո հաշիվ-ապրանքագրին, ու սահմանում է ապրանքի իր արժեքը ու ըստ այդմ էլ գանձում է: Մինչև երբ` վստահության դեֆիցիտի և բյուջեի դեֆիցիտը փակելու, ներմուծումը խթանելու ոչ թե արգելակելու մասին մենք զրուցեցինք պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Ի դեպ, սա նրա առաջին հեռուստահարցազրույցն է` ՊԵԿ-ի նախագահ նշանակվելուց հետո:
Այս թողարկումը ամենևին մաքսավորներին կամ համակարգը իդեալականացնելու համար չէր: Ընդհակառակը` սա ընդամենը փորձ էր ներկայացնել, թե ինչ է արված ու արվում, որ բոլորն անխտիր կարողանան օգտվել այդ հնարավորություններից, իմանան իրենց իրավունքները և պահանջեն ու պայքարեն արդար ու հավասար վերաբերմունքի համար: Եթե որևէ մեկի հետ անարդար են վարվել, ամենակարճ ուղին հեռախոսազանգն է: Զանգահարեք 535573: Սա մաքսայինի թեժ գիծն է, որն օպերատիվ արձագանքում է բոլոր բողոքներին: Եթե չեք ցանկանում հայտնել Ձեր ինքնությունը, ապա կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել` www. Customs.am հասցեով:

Եթե դա էլ չօգնի, ապա, մենք ենք ձեր դեսպանը` հեռուստատեսությունում: Զանգահարեք կամ նամակ ուղարկեք` մենք կարձագանքենք: Այցելեք մեր կայք` մաքսիմում մաքսայինի մասին տեղեկանալու համար: Յութուբում դիտեք թողարկումը, բլոգում Նելլիի հետ քննարկեք այս թողարկման առավել հետաքրքիր ու վիճելի հատվածները: Եվ հետգրության փոխարեն դիտեք Գագիկ Խաչատրյանի հարցազրույցից դուրս մնացած առավել հետաքրքիր հատվածները: Սա Հատուկ Ռեպորտաժն էր: Կհանդիպենք հաջորդ շաբաթ, շաբաթ օրը: Առողջ եղեք:

3 մեկնաբանություն

  1. Armen 6 December 2009, 21:28

    shnorhakalutyun, shat hetaqrqir er, kasei vor aeroporti soveti jamanakva sarac demqerov mardkanc el vor hanen u poxarinen jahel barehambuyr axjiknerov
    shat lav kliner; yeritasardner@ jerm barevum en, jptum en, zgum es vor nor serund@ urish e, sa huys e talis

  2. Nune Grigoryan 6 February 2010, 21:07

    Iskapes shnorhakalutyun,mezanic shateri hamar ays reportaj@ das er,ayn hastat kkrjati hetaga maqsayin xaxtumneri tiv@.Iskapes duq eq mer despan@ herustatesutyunum…<>,<> ev arhasarak Banadzev @nkerutyan haxordumner@ npastum en orinakanutyan hastatman@ mer erkrum.Inqs linelov apaga qaxaqaget ev lragrox indz hamar arjevorum em ver@ nshvatsner@.