ԹՈՂԱՐԿՈՒՄ 31-ՐԴ. ԱՂԱՆԴԱԳԻՏԱՐԱՆ

logo3 Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ:

Ինչու են մարդիկ դառնում աղանդավոր: Ովքեր են քարոզում, ինչպես են հավաքագրում: Բացառիկ թողարկում աղանդների մասին: Կյանքի խոսք: Հույսի օազիս` երբ ուսանողներին հավաքագրել են ու գիշերով տարել լեռներ: Մեր խնդրանքով հատուկ բանագնացը մասնակցել է աղանդավորական հավաքին: Նախկին աղանդավորը պատմում է իր փորձի մասին: Եվ լրագրող, որ անձամբ է տեսել այդ հավաքները: Եհովայի վկաների, մորմոնների, կյանքի խոսքի, հույսի օազիսի և մյուսների մասին: Բացառիկ խոստովանություններ, արխիվային կադրեր:

Արտակ Ալեքսանյան– Այս օրերին ԱՄՆ Կանզաս նահանգում սկսվել է 64-ամյա Մերի Ստիմենեցի դատավարությունը: Ամերիկուհին պետական անվճար բուժօգնության ծրագրով կարող է փոխել իր լյարդը, որը նրան տանջում է արդեն 11 տարի: Սակայն Մերին հրաժարվում է վիրահատվել Կանզասում, քանի որ վիրահատության ժամանակ արյան փոխներարկում է պետք: Մինչդեռ նա Եհովայի վկա է: Այս աղանդի հետևորդները հրաժարվում են արյան փոխներարկումից: Մերին դատարանով պահանջում է, որ վիրահատությունը անցկացվի հարևան նահանգում, որտեղ լյարդը կարող են փոխարինել առանց արյան ներարկման: Սակայն առողջապահական պետական հիմնարկն էլ այդ դեպքում հրաժարվում է դրա համար վճարել:

Գրեթե ութ միլիոն հետևորդ ունեցող այս աղանդավորական կազմակերպությունը համարվում է ամենաագրեսիվն ու վտանգավորը: Մինչև այժմ էլ չեն դադարում բանավեճերն այն մասին, թե սա կուլտ է, թե կրոն: Հայաստանում առաջին Եհովայի վկաները հայտնվեցին 90-ականների երկրորդ կեսին, սակայն մինչև վերջերս նրանց չէին գրանցում: Եհովայի վկաներին գրանցել-չգրանցելու մասին հանրային բանավեճը ի վերջո տեղի տվեց Հայաստանի միջազգային կառույցների առաջ ստանձնած պարտավորությամբ: Նրանք գրանցվեցին: Ալկա Չիլինգարյանն է ուսումնասիրել Եհովայի վկաների գործունեությունը Հայաստանում: Նա զրուցել է մարդկանց հետ, ովքեր առնչվել են այդ կազմակերպությանը, նրա քարոզիչներին, երբեմն եղել են ակտիվ անդամ: Հենց նրանք կպատմեն, թե ինչ է նշանակում լինել վկա Եհովայի:

1Ալկա Չիլինգարյան– Եհովայի վկաների մասին լսում են ու խոսում են բոլորը, բայց ովքեր են նրանք ոչ ոք չգիտի: Այնինչ նրանք միշտ մոտերքում են: Փողոցում քարոզող Եհովայի վկաներին տեսավ ու իր ոտքով մոտեցավ նրանց: Հետաքրքրասիրությունն ու երիտասարդ լրագրողի պրպտող էությունը իրենց գործը արեցին:

– Ինձ առաջարկեցին, որպեսզի ես իմ ճաշակով ընտրեմ որևէ գլուխ այդ աստվածաշնչից ու իրeնք ինձ կմեկնաբանեն այն, կբացատրեն,-պատմում է Տաթևիկը:

Տաթևիկը ընտրեց Աստվածաշնչից մի գլուխ ու նախընտրեց ձայնագրել Եհովայի վկաների աստվածաշնչյան մեկնաբանումը: Բացատրություններն ու մեկնաբանումները մինչև այսօր ապշեցնում են յուրաքանչյուր ունկնդրի: Եհովայի վկաները համարվում են ամենաագրեսիվ աղանդներից մեկը Հայաստանում:

– Եհովայի վկաները չեն ընդունում Սուրբ երրորդությունը և նրանք մեծ ջանքեր չեն էլ գործադրում դա թաքցնելու համար, որովհետև իրենք շատ հստակ մերժում են Սուրբ հոգու գոյությունը: Օրինակ, նրանք իրենց աստվածաշնչի մեջ հոգի բառը փոխել են <<ոգի>> բառով,- նկատում է Տեր Եսայի քահանան:

2Այսպիսի փոքրիկ, բայց էական փոխարինումները շատ են: Հենց դրանց մասնագետն է Էդիկը: Տարիներ առաջ նա հանդիպեց առաջին Եհովայի վկային, զրույցի բռնվեց, հետո հասկացավ` անիմաստ է: Եհովայի վկաները երբեք ոչ մի բան չեն պնդում: Նախ հարց են տալիս, ստանում պատասխան, հետո նոր սկսում համոզել, որ ճիշտ պատասխանը մեկն է և դա հաստատ ձեր ասածը չէ: Մյուս ծուղակն էլ բառերն իմաստափոխած գործածելն է:

– Իրենց հարցնում ես Հիսուսը Աստված է: Ասում են` այո, նա աստվածային է, բայց կողքի մարդը չի հասկանում, որ Աստված ու աստվածային բառերի մեջ մեծ տարբերոթյուն կա,- զգուշացնում է Էդիկը:

Տարիներ առաջ բոլոր տարբերությունները շատ լավ տեսավ, հասկացավ, բայց միևնույն է Եհովայի վկա դարձավ թատերական ռեժիսոր Մհերը: Ծանոթացավ ու միանգամից հավանեց Վկաների ուսմունքը, սակայն լիիրավ վկա այդպես էլ չդարձավ: Նրան չմկրտեցին:

3– Իմ մկրտության օրը, երբ որ հանձնախումբը հարցազրույցից առաջ ինձ ասաց, մեզ բան ունես ասելու, ես չթաքցրեցի և ասեցի, որ չնայած կազմակերպությունը դեմ է Ամանորին, բայց ես ամանորյա ներկայացում եմ բեմադրում: Դա շոկ էր հանձնախմբի համար և իրենք կտրականապես հրաժարվեցին ինձնից հարցազրույց վերցնել,- ասում է նախկին Եհովայի վկա Մհերը:

Հրաժարվելը արյան պատվաստումից ու բանակային ծառայությունից` հենց այս երկու դրույթներն էին, որ <<Մեկ Ազգ դաշինքին>> ստիպեցին պայքարել Եհովայի վկաներ աղանդի դեմ: Սկսեցին ու միանգամից պատասխան ստացան` ԱՄՆ պետդեպարտամենտից:

4– ԱՄՆ պետդեպարտամենտը 2008, 2009, 2010 թ զեկույցի ժամանակ դատապարտել է, քարկոծել է ու զրպարտելէ Մեկ Ազգ դաշինքի գործունեությունը, իբր մեր գործունեությունը հակասում է Սահմանադրությանը, բայց այդպիսի բան չկա,- ասում է Մեկ Ազգ դաշինքի անդամ Գոռ Թամազյանը:

2010 թվականի նոյեմբերին Սևան քաղաքում 23-ամյա տղան սպանեց իր ծնողներին: Շուտով լրատվամիջոցները սկսեցին խոսել այն մասին, որ տղան Եհովայի վկա էր: Լուրը տարածողն ու ինֆորմացիայի աղբյուրը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էր: Նա լսածը հրապարակեց News.am կայքում: Վկաները սկզբում այնտեղ հայտնվեցին, News.am-ը մի քիչ պայքարեց, բայց վերջ ի վերջո հրապարակեց հերքումը: Վկաներն էլ հեռացան News.am-ից ու եկան Հանրային Հեռուստատեսություն:

5– Նրանք այս դատավարությամբ փորձում են ոչ թե պատժել Գևորգ Ալթունյանին, այլ ստեղծել համապատասխան ֆոն լրատվական դաշտում, որպեսզի ոչ ոք չհամարձակվի խոսել իրենց մասին: Ինձ թվում է` նպատակը դա է,- ասում է Գևորգ Ալթունյանը:

Ինչ էլ լինի, ով էլ հաղթի, ոչ ոք չի կարողանա միանշանակ պատասխանել ամենաբարդ հարցին` որն է ճշմարիտը: Կարևորը, որ ճշմարտությունը փնտրելիս լինես ազատ` քո ընտրության մեջ ու չպարտավորված` ընտրելուց հետո:

Արտակ Ալեքսանյան– Հայաստանում գրանցված է 70-ից ավելի կրոնական կազմակերպություն: Դրանց մեծ մասը քրիստոնեության տարբեր ուսմունքներ դավանողներ են, որոնք որևէ կետով կամ դրույթով մերժում են Հայ Առաքելական եկեղեցու կրոնական դոկտրինները: Հետևաբար, համարվում են աղանդ: Եվ ի տարբերություն Հայ Առաքելական եկեղեցու, որ սպասում է իր հավատավոր ուխտին եկեղեցում, աղանդավորները գնում են դեպի ժողովուրդ, ընկնում դռնեդուռ, տալիս գրականություն:

Հայտնի է օրինակ, որ Եհովայի վկաները միայն 12 միլիարդ գրականություն են տպագրել իր գործունեության ընթացքում: Սակայն այցերի ու անվճար գրականության առումով թերևս ամենահայտնին մորմոններն են: Սովորաբար մինչև 20 տարեկան երիտասարդները, սպիտակ վերնաշապիկով, սև տաբատով կամ կիսաշրջազգեստով, պայուսակը կողքից և Աստվածաշունչը ձեռքին, անուն-ազգանունների կրծքանշանով նրանք ամենուր են, ցանկացած երկրում: Մորմոնները դա անվանում են առաքելություն, երբ երիտասարդ տարիքում մեկնում են ին- որ երկիր մարդկանց հավաքագրելու: Ժամանակի ընթացքում սակայն, ստեղծվում են նոր աղանդներ ու հավաքագրման նոր մեխանիզմներ: Սոնա Աբրահամյանն է ուսումնասիրել ամենանորերը, որոնք առաջին հայացքից այնքան վայրի էին թվում, որ եթե չլինեին ականատեսների վկայությունները, չէինք էլ հավատա:

6Սոնա Աբրահամյան– Նրանք հանում են հավասարակշռությունից ու հասցնում խելագարության: Մասսայական ինքնասպանություններ` նրանց ձեռագիրն է: Պայքարելը բարդ է` նրանց թիկունքում ֆինանսական մագնատներ են: Վտանգավորն ու անվերահսկելին, որ թաքնված է հոգու և կրոնի ազատության անվան տակ:

Հույսի օազիսը վերջերս է հայտնվել համալսարանի հարևանությամբ: Մարդիկ, որոնք ընկել են <<հուսատուների>> ծուղակը, հիմա համոզված են, որ կազմակերպությունը բնակության համար ուսանողաշատ վայրը պատահական չի ընտրել:

– Տարել են Գեղարդի վանքի շրջակայքը էքսկուրսիա, արդեն մթնշաղին երեխաներին բարձրացրել են ժայռի վրա, հետո ղեկավարներից մեկն է լինում, ուսանողներին հրամայում են 10 րոպեում իջնել ցած,- պատմում է Սոնյան:

141Պարզվում է Հույսի Օազիս անվան տակ իրականում թաքնված է ադվենտիստների` արկածախնդիրների խումբը: 10 րոպեում կյանքի գնով ու վտանգի միջով ժայռից իջնելը ուսանողների խոսքով խմբի լիիրավ անդամ դառնալու պայմաններից էր: Ուսանողների պատմելով` երիտասարդ կադրերը խմբում հայտնվում են մատակարարի շնորհիվ, որի համար հավատքն ու կրոնը վաղուց բիզնես է դարձել: Նրանցից շատերի շրջանում գործում է տասանորդի սկզբունքը, այսինքն` մարդը իր վաստակածի տասանորդը ամեն անգամ պարտավոր է նվիրաբերել խմբին: Սա գրվածն է, չգրված օրենքով շատերը նվիրաբերում են տուն ու տեղը, նույնիսկ վերջին դրամը:

– Բոլոր տեսակի կրոնական ժողովները պարտադիր ավարտվում են մեկ-երկու անգամյա դրամահավաքությամբ: Տուր, որ քո գործերը հաջողվեն, տուր, որ օգնություն ստանաս աստծուց, եթե չտվեցիր, օօօօ և այդ օ-ի տակ բազում չարչարանքներ,- մեկնաբանում է քահանան:

7– Ոչ մի կրոնական կազմակերպություն հնարավոր չէ հսկել, բայց եթե հաշվի առնենք, որ կրոնական կազմակերպության ղեկավարները կարճ ժամանակում ինչ դղյակների տեր են դառնում ու ինչ մեքենաների, կարելի է եզրակացնել, որ մեծ մասը գնում է նրանց գրպանը,- ասում է Ալիկ Ամարյանը:

88-ի երկրաշարժից հետո առատաձեռն օգնությունից Հայաստանը չհրաժարվեց: Մորմոններ Հայաստանում` ինչքան ուզես: Ալիկ Ամարյանը սեփական փորձով է ասում` աղանդավորական խմբերը իրենց ձեռքում են պահում երկրի ամենափողաբեր բիզնեսները և ազդեցիկ պաշտոնները, պայքարել նրանց դեմ, նշանակում է նախ զրկել նրանց պաշտոններից:

111Աղանդը կլանում է հատկապես, երբ հոգեկան ճգնաժամի մեջ ես: Կյանքին վերջ տալու կամ թմրադեղի ձեռքն ընկնելու փոխարեն առաջնորդը խոստանում է թեթևացնել հոգին աստծո օգնությամբ: Հոգեբանը համոզվել է` այդ օգնությունը մարդուն հոգեկան խանգարման դուռն է հասցնում: Կյանքի խոսքի հավաքների ժամանակ մարդկանց վրա իբր թե իջնում է սուրբ հոգին:

– Մարդիկ աղոթելու ժամանակ սկսում են ախմախ-ախմախ բաներ խոսալ, իրանց ասելով դա սուրբ լեզու է, որով մարդիկ խոսում են,- նկատում է …:

Իսկ հետո նա, ում մեջ այդ օրը մտել է սատանան, ընկնում է աղանդավորների ծանր ձեռքի տակ: Ամեն մի խումբ հետևորդ հավաքելու իր մեխանիզմն ունի: Առաջին քայլը բոլորի դեպքում մեծ հաշվով նույնն է, մարդիկ գնում են այնտեղ, որովհետև չեն էլ կասկածում, որ խմբի կրոնական հայացքները առաքելականի հետ խորթ բարեկամներ են: Հետո բռնածը պահելու համար գործի են դրվում հոգեբանական լուրջ պրիոմներ` ըստ հոգեբանի ` հիպնոս` ձայնի, հայացքի ու նույնիսկ արտաքին տեսքի միջոցով: Հանդիպումը Աննային զարմացրել է`այն ինչ կարդացել էր գրքերում ու այն, ինչ տեսավ, նույնը չէր:

9– Առաջինը, ինչ տեսել եմ, աբսուրդ էր: Բատուտներ, թենիսի սեղաններ: Որ մտածում եմ` եկեղեցի եմ մտնում ու բատուտ եմ տեսնում, դա շոկ էր,- տեսածի մասին է պատմում Աննան:

Ընդունել են անվստահությամբ, վստահության հետ եկել է հավանական հետևորդին գրավելու գործընթացը: Նրանք, ովքեր հավաքված են ու սպասում են հոգու փրկության, իրոք հավատացյալներ են, մարդիկ իսկապես հավատում են իրենց աստծուն ու ծառայում նրան: Բայց Աննայի համար փրկության սպասողներից ոչ մեկը առողջ չէր:

Ըստ օրենքի, կրոնական փոքրամասնությունները աղոթարան կարող են ունենալ, բայց ինչպես են ստացել 5000 հոգանոց հանդիսությունների սրահ կառուցելու իրավունքը` քաղաքապետարանը համաձայնեց պատասխանել միայն գրավոր: Հողատարածքը Կյանքի խոսք կազմակերպության կողմից սեփականացված է, շինարարությունը` օրինական, իսկ այն որ կազմակերպությունը աղանդավորական է, քաղաքապետարանը ոչ լսել էր, ոչ էլ գիտեր:

196 մեկնաբանություն

  1. RUBEN (MENCH) 30 April 2011, 21:48

    BAREV BOLORIN!!! NAXAPES NEROXUTYUN MTQERS LATINEREN TAREROV ARTAHAYTELU HAMAR!!! NAX AYS TOXARKUM@ SHAT DURS EKAV!!! AMEN QAYLAPOXI TESNUM ENQ AXANDAVORNRI!!! U PETQ E ANENQ AMEN INCH VORPESI ARMATAXIL ANENQ AXAND@ MER PETUTYUNIC…

  2. Գարիկ 30 April 2011, 21:58

    Շատ լավ կլինի, որ նմանատիպ հոդվածներ, բացահայտումներ շատ լինեն: Վրացիները մեզանից թասիբով ազգ դուրս եկան, նրանք ոչ մի աղանդավորական կազմակերպության չգրանցեցին, հետաքրքիր է, նրանք դեպի <> չեն գնում? Ուղղակի մեր ծախված, տգիտության խավարի մեգ գտնվող իշխանությունների պատճառով այսօր Հայաստանի 10 տոկոսը այդ շներով են լցված, որոնք ուրացել են իրենց ազգային պատկանելիությունը, հավատը, պետությունը եւ այս ամենը մեր փողասիրության պատճառով. այնպիսի զգացում ես ապրում, կարծես ՀԻՍՈՒՍԻՆ փոխած լինենք դրամի հետ` ինչպես Հուդան: Այս էին մեր առաջին եւ երկրոդ նախագահները, եւ այս է մեր այսօրվա կարծես Հայ Առաքելական Եկեղեցու <> նախագահը` իրենց ազգադավ չինովնիկներով: Ցավալի է, բայց փաստ:
    Շնորհակալ եմ, որ բացահայտում եք այս գառան դիմակներ հագած գայլերին եւ խնդրանքս է, որ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ՀԱՅ ԱԶԳԻ ԳՈՅԱՏԵւՄԱՆ, էլի նմանատիպ հաղորդումներ եւ հոդվածներ հրապարակել, գուցե մի քանի մարդու հետ կպահեք այս գազաններից:
    Հարգանքներով` Գարիկ Հովհաննիսյան

  3. Վահե 30 April 2011, 22:01

    Հաղորդումը հենց նոր նայեցի, հաջողված էր: Պատրաստվեք մի քանի դեսպանատների լուրջ հարձակումների, զանազան զպառնալիքների, դատական նոր քաշքշուկների:
    Մի բան շատ հավանեցի: Հ1-ն ապացուցեց, որ այդքան էլ չի վախենում Եհովայի վկաներից ու ԱՄՆ-ներից, և մենք դեռ մեր երկրում ասելիքի իրավունք ունենք: Շատ տագնապեցի Կյանքի խոսքի հինգ հազարանոց դահլիճի մասին իմանալով: Կարծում եմ շատ տեղին էր այդ դահլիճի ցուցադրությունը, մանավանդ որ վերջերս ակտիվ քննարկվում են մեր առաքելական եկեղեցիների կառուցման հարցերը: Փաստորեն էնքան ենք կուրացել, որ Կյանքի խոսքի ավերը աչքներիս չի երևում, բայց որևէ նոր եկեղեցու կառուցում որոշ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐ ցավագին են ընդունում:
    Ինչևէ, Աստված շառից ու Եհովայի կյանքի խոսքի մորմոններից հեռու պահի:

  4. Հրաչյա 30 April 2011, 22:41

    Շատ իրական ու ճիշտ հոդված է: Անկեղծ ասաց ինձ համար ինչ որ նոր բաներ չկային, քանի որ ես շատ եմ առնչվել նման աղանդավորների հետ ու անձամբ եմ իրականում տեսել գրեթե այն նույն տեսարանները, ինչը ցուցադրվեց հաղորդման ժամանակ: Պարզապես կեցցսե “Բանաձևը”, որ այս մասին բարձրաձայնեց:
    Ամեն մեկս մեր մեղքի բաժինը ունենք, որ աղանդները մեր մեջ էսպես ազատորեն տարածվում են ու բազմանում, իրենց շարքերը գնալով ավելի ընդլայնում ու նոր մարդկանց թակարդը գցում: Կյանքի խոսքը 5000 տեղանոց սրահ է կառուցել իրենց փարթիանման հավաքները կազմակերպելու համար, իսկ այդ մասին ոչ-ոք չի խոսում, ավելին, քաղաքապետարանից թույլատրում են շենքի կառուցման համար, իսկ եկեղեցին, երբ մի քայլ է անում միանգամից բացասական արձագանքները վառ արտահայտված առաջ են գալիս: Facebook-ում ստեղծված խմբում ընդգրկված մարդկանց մի մասը դավանանքով դեմ է Առաքելական Եկեղեցուն ու իրենց հայտարարություններին միանգամից արձագանքում ու հավանություն են տալիս շատ երիտասարդներ ովքեր երևի տեղյակ էլ չեն, թե խոսքը ինչի մասին է: Իսկ երբ խմբի անդամների հարցրեցի, թե ինչու չի կարելի չափսերով փոքր եկեղեցուն կից ավելի մեծը կառուցել (օրինակներ բերեցի Հաղպատի, Սանահինի, Տաթևի ու տարբեր վանքերի վերաբերյալ, երբ սկզբնական փոքրիկ եկեղեցուց կամ մատուռից մեծ վանական համալիրնեն են ստեղծվել) ինձ խմբից հանեցին:
    Ամեն մեկը, ով մտահոգված է մեր ազգի վաղվա օրով պետք է պատասխանատվության զգացում ունենա մեր ազգի, լեզվի, եկեղեցու ու մշակույթի հանդեպ:

  5. Վահե 30 April 2011, 23:07

    Ինտերնետային իմ փնտրտուքները կյանքի խոսքի մասին տեսեք թե ինչեր պարզեցին: Փաստորեն փողը լուսավորում է նաև Երևանի գրողների միությունը.
    http://zaradil.livejournal.com/7254.html
    http://artursimonyan.wordpress.com/2011/04/13/%D5%A5%D6%80%D5%A5%D6%82%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A3%D6%80%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B1-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A3/

    http://sarkavag.blogspot.com/2011/04/pr.html

    Իսկ մեր արժեքները աղանդների կողմից որպես խայծ են օգտագործվում մեզ որսալու համար:
    http://sarkavag.blogspot.com/2011/04/blog-post_27.html

    Կարծում եմ, սրանք կարող են Բանաձևի նոր նյութ դառնան:

  6. Գագիկ 30 April 2011, 23:16

    Արտակ Ալեքսանյան- Հայաստանում գրանցված է 70-ից ավելի կրոնական կազմակերպություն: Դրանց մեծ մասը քրիստոնեության տարբեր ուսմունքներ դավանողներ են, որոնք որևէ կետով կամ դրույթով մերժում են Հայ Առաքելական եկեղեցու կրոնական դոկտրինները: Հետևաբար, համարվում են աղանդ:

    ինչ է նշանակաում “համարվում են” ??? ով է համարողը??? եվ ինչ է աղանդը???

    Արտակ ջան, ինչպիսի տրամաբանական հետևություններ…. ուզում ես ասել, թե որևէ կետով Հայ Առաքելական եկեղեցու կրոնական դոկտրինները մերժող յուրաքանչյուր եկեղեցի աղանդ է? եթե ես Կաթոլիկ եմ, ապա աղանդավոր եմ? Կարծեմ, Հայ Առաքելական եկեղեցին է ժամանակին շեղվել ընդհանրական եկեղեցուց ու դոկտրիններից… հետևաբար աղանդ է:

  7. MariamX 30 April 2011, 23:30

    SHAAAAAAAAT LAV HAXORDUM ER!!!!!!!!!!MI BAN ASEM KAROXA CHHAVATAQ MER POQRIK GYUXUM 2 AXANDAVORAKAN XUMBA GORCUM(karoxa eli ka es chgitem)EHOVANER EV 50-AKANNER.EHOVANER@ AMBOXJ OR@ TNEROV @NKAC QAROZNER EN KARDUM,GRAKANUTYUN BAJANUM.MI ANGA NUYNISK STIPVAC EM EXEL MER TNIC VRNDEL IRANC…IRANQ HAVAQVUM EN MER GYUXI MSHAKUYTI TAN DAHLIJUM,BAYC IRANC VOCH VOQ CHI ARGELUM AYD HAVAQNER@ MI XOSQOV NMAN MARDIQ OREC OR SHATANUM EN.ISKAKANIC ASTVAC HERU PAHI!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  8. Karen 30 April 2011, 23:49

    Barev dzez, uzum em haytnem, im xorhin hiastaputhune, axandavoruthyan veraberial nman tget bovandakuthyan haxordumi veraberyal. Duq thace chori het xarneciq ev dzer axandavoruthyan masin sxal gitutyan pattcharov mardkanc aveli metc moloruthyan mej gceciq. Shat em cavum vor mer erkrum nman, voch profesional mardik kan. Hazar apsos!!!

  9. Գևորգ 30 April 2011, 23:49

    Ուղղակի ուզում եմ շնորհակալություն ասել այս ռեպորտաժը պատրաստած բոլոր մարդկանց. ձեր պես մարդիկ շատ են պետք հիմա: Այդ կերպ մի քիչ ավելի շուտ կփարատվի հոգևոր խավարը:

  10. Ira 1 May 2011, 00:01

    Indz aynqan hetaqrqira ed tesanyutery vortexic eiq gtel??? mard yndameny petq a anuxex lini vor havata vor nmanatip baner katarvum en avetaranakan ekexecinerum. shat tget haxordum. bayc anuny durs ekav:):)) karoxa aydpisi masnagitutyun el ka u H1y arajiny mez lusavori ayd masin?

  11. Sasun 1 May 2011, 00:05

    nayeci haxordum@ ev kasem vor ayn patrastvel e mi xumb staxosneri taxvac xcmtankov mardkanc koxmic,,cavog srti h1 herustatesutyunum nman tget lrogroxner en asxatum,voronk nuynisk chgiten vorn e kristoneutyun@ ev vorn e axandavorutyun@..erb porcum ek hasarakutyan achkerin tox pchel,xabelov ,kexcelov .amen tesaki sut lurer taracelov..nman karcikner hnchum en aysor mer erkrum shateri koxmic vor ov Arakelakan ekexecuc che na hay che..ays mardik irenk en paraktum mtcnum aranc ayn el cirucan exan hay azgi mej..uzum em harcers uxxel Artak Aleksanyanin,,Hrant Dink@.Monte Melkonyan@,Wilyam Saroyan@,Soxomon Tehleryan@ chen exel Hay Arakelakan ekexecuc inch e nrank hayer chen? inchkan ek sut xoselu..erb cuyc ek talis ushatapvox mardkanc ev Kyank Xosk ekexecuc ek xosum..gone mek angam nerka exek ev tesek te nman baner ardyok linum en te voch? ver2 nshvac bolor hay azgi zavakner2 exel en Boxokakan Cyuxi kristonya hayer..Kyanki Xosk ekexecin @ndunum e Kristoneutyan himnarar ev glxavor vardapetutyunner@,Nikeakan havatki hanganak@,,gone mi pokr krtvek..aysinkn krtvac lktiner aysor mer iraknautyan mej shat kan,

  12. MariamX 1 May 2011, 00:16

    KAREN EV IRA DZEZ MI HARC.DUQ IQNERD AXANDAVORNER EQ???

  13. Sasun 1 May 2011, 00:19

    ovker vor grum en aystex asem vor kristonyaner erbek mi vhatvek.Hisus@ asec inc arecin dzez el kanen..nayev asec vor Ir anuni hamar mez khalacen u amen sut baner kasen,,bayc mi or jshmartutyun@ khastatvi..mez petk che ardaranal Hisusn e mer ardarutyun@..Hisusin el xachecin anvanelov molorecnox,,
    Poxos Arakyal@ ov grel e 13 tuxt Avetranum.hzor Arakyal Astcuc sahmanvac ,bayc aha te incher eyin asum nra hasceyin staxosner@,,Gorc Arakeloc 24-5.6 xoskerum..Vorovhetev menk gtank ays mardin vor apakanich e xrovarare ayn amen hreannerin vor bolor asxarhum kan ev Nazovrecineri axandi arajnord e.6 Vor Tacarn el uzec pxcel,vorin brnecink el…. canot patmutyun e che??? vocinch chi poxvel ancel e 2000 tari arevi tak nor ban chka,,nranc halacecin mez el khalacen..ekek chkorcnenk mer xaxaxutyun@,ardarutyun@ ev uraxutyun@..menk kancvac enk orhnelu ev voch te anicelu.barcracnelu ev voch te gcelu.jshmartutyun@ xoselu ev voch te kexcelu.verjapes kyank@ karc e ev amen vok ir araci hamar patasxan e talu Astcun

  14. HAYKONAAAAA KYANQI XOSQIC 1 May 2011, 00:20

    Քննադատները պատասխան են տալու Աստծո առաջ!!!!!!!!!

  15. Armen 1 May 2011, 00:28

    Knereq,bayts yes apshum em haxordume patrastoxneri tgitutyan vra(chnayats nranq konkret patverner en katarum,amen gnov 30 artsat en ashxatum).Bolor drakan ardzaganqoxnern el hastatum en vor irenq el tget en ays hartserum,sa lav arit e vorpeszi hetaqrqrveq ev imanaq ov ove.

  16. Arthur 1 May 2011, 00:30

    bolor@ xosum em 5000 hoganoc dahlichic,poxaren ognen vor shut karucen charaxosum en,che vor bolors qristonya enq!!!

  17. Սևակ 1 May 2011, 00:34

    Ես Էն Սևակն եմ, որի անունն ու խոսքը դուք առանց իրա թույլտվության օգտագործել եք ձեր հաղորդման մեջ և հոդվածում:

    Էթիկա, բարոյականություն, նորմեր չկա՞ն: Միգուցե թույլ տայի խոսքս տպագրեիք ու օգտագործեիք: Ինչո՞ւ է սա արվել առանց իմ իմացության: Երբ խոսում էի Սոնայի (ստվերում թաքնված այդ կնոջ հետ), նա ինձ չէր էլ նախազգուշացրել, որ դա ձայնագրվում ա ու հետո էլ կարող ա օգտագործվի ինչ-որ տեղ: Ես սա գնահատում եմ որպես անբարոյականություն, նաև փաստերի խեղաթյուրում, որովհետև գրավոր խոսքը որոշակիորեն տարբերվում է սուբտիտրերում ձեր ներկայացրածից, որովհետև կտրատել եք իմ ամբողջական խոսքը ձեր ուզածն ասելու համար: Ի՞նչ ենք անելու հարցը լուծելու համար: Հեռացնո՞ւմ եք իմ ձայնը և խոսքը ձեր հաղորդման և հոդվածի միջից:

    Կամ էլ պետք ա մի քանի բան էլ ավելացնեք և փոփոխեք, որովհետև իմ աչքում հայ առաքելական եկեղեցին մյուս կրոնական կազմակերպություններից բարձր չի ու ես չեմ սատարում մյուսներին քարկոծելը և եկեղեցուն բարձրացնելը (նույն այդ դղյակներ կառուցելն անում էր եկեղեցին բազմաթիվ դարեր` զբաղվելով հոգեորսությամբ: Նույն հաջողությամբ քրիստոնեությունն ինքն էր օտարների ձեռքով բերվել Հայաստան, ինչպես որ այսօրվա աղանդները. Թադևոս և Բարդուղիմեոս Իսրայելից, Տրդատ և Գրիգոր Պարթևստանից):

    Իմ ասած նույն (հնարավոր) տակտիկաները կարող է նաև եկեղեցին գործածել կամ ցանկացած ինչ-որ մեկը` անկախ հավատալիքներից, կրոնից:

    Ու կտրատելով ամբողջական խոսքս և այդպիսով աղավաղելով ընդհանուր բովանդակությունը դուք նմանվել եք այն աղանդավորներին և եկեղեցականներին, ովքեր իրենց տեսակետն ապացուցելու համար գործածում են պատառիկներ բիբլիայից` հաշվի չառնելով ասվածի կոնտեքստը:

    Все делается через Ж ??? Ամոթ:

  18. Էդուարդ 1 May 2011, 00:38

    Բայց մեր ժողովուրդը իրոք ինչքան միամիտ է: Էնպես եք շնորհակալություն հայտնում Արտակ Ալեքսանյանին և իր թիմին, կարծես էս ազգի փրկիչն են: Շուտով գուցե նաև որևէ մեկն առաջարկի նրանց արձա՞նը կանգնեցել: Խեղճ, միամիտ շնորհակալություն հայտնողներ: Ե՞րբ եք հասկանալու, որ Արտակ Ալեքսանյանի և իր նմանների բացարձակ պետքը չի ոչ աղանդավորը, ոչ էլ առաքելականը: Նա մերօրյա Հայաստանում իրենց լրագրող հորջորջող, բայց իրականում ճշմարիտ լրագրության հետ որևէ կապ չունեցող բանսարկուների ստվար բանակի հերթական դեմքն է, որը ընդամենը զբաղված է իր սովորական գործով` սև փիառով ու պառավական բամբասանքով, առանց որևէ բանի իսկությունը ինչպես հարկն է ճշտելու: Եվ ընդամենը փող է աշխատում ռեյտինգային հաղորդում սարքելով ու գովազդ տեղադրելով: Վաղը եթե նրան վերևներից ասեն` այ տղա, այսպես մի արա, այլ այնպես, նա այդպես էլ կանի, որովհետև իր համար կարևորն այն է, որ իրեն վճարեն` թե ինչի համար, դա արդեն էական չէ: Իսկ դուք նրան արդեն ազգային հերոս դարձրեցիք….: Հիմա Հայաստանում մոդա է` տեղից վեր կացողը, անկախ նրանից հասկանում է, թե ոչ, իր սրբազան պարտքն է համարում աղանդավորության մասին ինչ-որ բան ասելը: Իսկ ճշմարտությու՞ն է դա, թե՞ ցնդաբանություն, ամենևին նրանց հոգը չէ, որովհետև նրանք նույնիսկ նեղություն չեն քաշում իրենց ասածները ստուգել Աստվածաշնչով, որտեղ գրված է, թե որն է աղանդը և ով է աղանդավորը: Հոգ չէ. զազրախոսներն ու պարապ-սարապները բոլոր ժամանակներում էլ գործ անող և իրական օգուտ տվող մարդկանցից շատ են եղել: Ժամանակը ամեն բան ցույց կտա, որովհետև ամեն ինչի վերջը շատ մոտ է…:

  19. Սևակ 1 May 2011, 00:46

    Գագիկ, մեկնաբանությունդ լավն է: Ասենք, մահմեդականներն աղանդավոր են, բուդդիստներն աղանդավոր են, նույնիսկ աթեիստներն են աղանդավոր, որովհետև հայ առաքելական եկեղեցու ուսմունքից կամ մերժում են դոկտրինները…

    Ամենահետաքրքիր հակասությունն այն է, որ հաճախ շեշտը դնում են այն բանի վրա, որ բոլոր աղանդները ներմուծովի են: Կներեք, իսկ քրիստոնեությունը ներմուծովի չի եղե՞լ: Իսրայելից չի բերվե՞լ: Պարթևների կողմից չի քարոզվե՞լ:

    Բացի դրական դերից, բացասական դեր չի ունեցե՞լ` դառնալով սպառնալիք պետականության համար (փոքրիկ պետություն պետության ներսում) որոշ ժամանակ և խորտակելով պետականությունը երբեմն:

    Վերջերս ուզում էին Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը քանդեին: Բա որ վաղը չէ մյուս օրը որոշեն Ազգային Պատկերասրահի տեղը, Հանրապետության Հրապարակի վրա Լուսավորչի համար մի եկեղեցի վեր խոյացնե՞ն:

    Ախր ոգեորսություն ինչքան են գործածում… Բիբլիայում Քրիստոսի աշակերտներից մեկը չի ասո՞ւմ, որ քրիստոնյաները ոգի որսացողներ են:

  20. EdgArm 1 May 2011, 02:40

    Ete boxoqakan ekexecin axandaworutjun e , uremn Nederland@ Germanin amerikaji 40% qristonianer@ axandaworner en.:))aj qez anhetetutjun..
    Hetaqriqr e ajs tesanujti hexinakner@ gone tarakan imacutjun unen astuacashnchic kam Astuacabanutjunic, ..el chem xosum hawatqic u nrnac dawanutjunic,…uzum em parzapes nranc hishecnem wor nranc Hoginer@ kangnelu e Hisusi arjew… inch en aselu.. Aselu en Hisus mer azgi hetanosakan awandujtneri pahpanaman hamar halaceciqn Qez? sa eq Aselu??? lseq Stapweq… het kangneq dzer charagorcutjunic, ” Duq el chgiteq te inch eq anum . tepet dzr arac@ norutjun chi ..satanaji dzeragir@ chi poxwel . Hisus-in el xachecin erku hancagorcneri mejtexum ajdpes pordzelow nsemacnel u xajtarakel Nran …bajc irenq xajtarakwecin Erb Hisus Harutjun araw u amenbarzrunqum nstec , Im Sireli qristonia qujrer u exbajrner Hisus ir jamanakn ir hetewordnerin el e bardzracnelu Hayastani mej ,,,nor atnutjun e spaswum hayastanum …duq patrastweq ajn dimaworelu ..Hishenq Bonki hanrahajt xosq@-” erb kombajnawar@ qaxum em hundzq@ mkner@ galis u cwcwum en wor kobajnawar@ toxni hundzq@ u helni mkneri heewic enkni”

  21. NAIRA 1 May 2011, 06:52

    Ես հանդիսանալով եկեղեցու անդամ և ծառայող, իմանալով ամսի 30-ին ցուցադրվող անհեթեթ ռեպորտաժի մասին խոսք եմ հղում քրիստոնյաներին,- Չվախենալ և չնահանջել, այլ գլուխը վեր բարձրացնել ու համոզված լինել, որ Քրիստոսի եկեղեցին միշտ էլ հալածվելու է, բայց մենք հետ քաշվողներից չենք, որ վախենանք, մենք գիտենք, թե ում ենք հավատացել և գիտենք նաև, թե եկեղեցին ինչ մեծ ներդրում ունի մեր կյանքերի մեջ և հազարավորների: Մենք չենք պատրաստվում վախենալ սուտ ու զուր ասեկոսեներից: Ես կարող եմ համարձակ ասել, որ մենք շատ ենք սիրում մեր ավագ հովվին` Արթուր Սիմոնյանին: Մենք մեծ հարգանք ու ակնածանք ունենք նրա հանդեպ և կլինենք նրա կողքին մինչև վերջ: Այն ինչ անում է այս եկեղեցին աննկարագրելի է, ուղղակի մարդկանց աչքեր են պետք դա տեսնելու համար: Ռեպորտաժը պատրաստողները շատ բաներից անտեղյակ են: Իրենց ռեյտինգը բարձրացնելու փոխարեն գցեցին այն: Այս եկեղեցու շնորհիվ ես կյանք և ուրախություն եմ գտել և ինձ նման շատ-շատերը: Մի քանի օր առաջ մենք եղեռն էինք սգում, իսկ միթե սա եղեռն չի, երբ փորձում են սպանել կենդանի եկեղեցին` Քրիստոսի եկեղեցին, մարդկանց, որոնք լցված են Աստծո խոսքով և ոչ թե պղծությամբ, մարդկանց, ովքեր գնում են այս կյանքի սխալ հոսքին հակառակ:

  22. NAIRA 1 May 2011, 07:09

    CHSTACVAC HAXORDUM . nuyn kadre@ bolorin nerkayacnelu jamanak drecin, duq karox eq patasxan tal dzer cucadraci hamar??? ete etqan maqur eq de inchu cheq cucadrum ayn inch irakanum texi e unenum <> ekexecum. unenq mshakuyt,erg par tatron,unenq mi sharq carayutyunner voronc mijococv kerakrvum en sovac mardik, aysor kerakrvum en erexaner voronq sovac @nkac en poxocnerum, inch e vat e,erb kerakrum en??? de ete karox es ara….Antun taparakanner@ vercvum en mardkanc hovanavorutyan tak…ayqan baner kan aseluuuu… xosqs uxxum em Artak Aleqsanyan. Inchu cheq irakanum texekanum te ov e KYANQI XOSQ ekexecin??? inchu dzer haxordman reyting@ bardzracnelu hamar, sxal ev zur baner eq cucadrum… inch himar kadrer eiq gtel ev drel, karces da menq enq… duq patasxan piti taq dzer aracneri hamar…ev Astcun,ev mardkanc…

  23. NAIRA 1 May 2011, 07:11

    POXANAK satanistnerin gtnen ev irakan axandnerin, chshmarit ekexecun el axand hanecin…

  24. NAIRA 1 May 2011, 07:13

    KARDUM E ARDYOQ ARTAK ALEQSANYAN@ MER PAPENAKAN ASTVACASHUNCH@??? GRVAC E<>

  25. NAIRA 1 May 2011, 07:17

    MENQ NUYNPES CHENQ @NDUNUM SUT VKANERIN,NRANQ INDZ HAMAR AXAND EN.SHEXVAC SURB GRQIC…BAYC CHI KARELI XARNEL BOLORIN IRAR U MI AHAVOR CHASH EPEL… TESNENQ VERJUM OV E UTELU AYN?????

  26. Լուսավորիչ 1 May 2011, 08:32

    Սիրելի Բանաձև, այս հաղորդումը ցույց տվեց ձեր կեղծ և շինծու բանաևձ լինելը: Դուք պարզապես սեպ եք խրում հասարակության մեջ՝ բաժանելով այն աղանդավորի և ոչ աղանդավորի: Ներեցեք, պարապ ժամանակ վատնելու փոխարեն համարձակություն կունենաք արդյոք ժամանակ տրամադրել քահանաների բարոյական անկման, կաթողիկոսի ազգակործան բիզնեսների մասին: Միթե այսօր գիշերները կազինոներում անցկացնող և պլան քաշող ու հարբեցող քահանան ավելի վտանգավոր չէ ձեր՝ այսպես ներկայացրած աղանդավորից: Ինքս չլինելով Եհովայի վկա՝ կարող եմ փաստել, որ համենայնդեպս նրաց մեջ հարբեցողներ և թմրամոլներ չկան, չկան այնպիսինները, որոնք կազինոյի խաղասեղանի վրա իրենց ընտանիքը կդնեն, բենթլիներով և ատրճանակներով ման կգա: Դուք ձեր հաղորդումով պառակտում եք Սփյուռքը՝ օտարելով Սփյուռքի ՀԱՅ Ավետարանական համայնքը հայրենիքից՝ ակամա աղանդավոր անվանելով մի ստվար զանգված հայորդիների: Բավական քաջություն կունենաք արդյոք անդրադառնալ այսօր չինովնիկների լկտի պահվածքին, երբ նայում են դեմքիդ և անամոթաբար կաշառք են պահանջում: Արդյոք համարձակ կլինեք խոսելու սնկի պես աճող խաղատների և դրա հետևանքով ինքնասպան լինողների թվի աճի մասին: Աղանդավորություն չէ արդյոք մեռելապաշտությունը, արծաթե խաչը համբուրելն ու նոր փող գցելը, սփյուռքի եկեղեցիների վրա հարկ դնելը, մշակութային օջախներ քանդելը և դրանց տեղում վանքեր շինելը, բարոյազուրկ քահանան, ապաշնորհ լրագրողը, աշակերտից գումար շորթող ուսուցիչը: Գուցե և Գրիգոր Լուսավորիչն էլ էր աղանդավոր, չէ որ դրսից եկավ, չէ որ հայ չէր, չէ որ հրեաների կրոնն էր քարոզում, չէ որ մարդասպանի որդի էր:Աշխարհը գլխիվայր եք շուռ տվել, հարգելի Բանաձև: Աստծո Բանաձևն ունեցե՛ք…

  27. MariamX 1 May 2011, 08:39

    MARD VAXEUMA CER MEKNABANUTYUNNER@ KARDALUC…@NENC EQ ASUM PATASXAN EQ TALU ASES CER ARAJ ENQ TALU…VERJAPES USHQI EKERQ MEXQ EQ!!!!!!!!!!!!!!!

  28. Ira 1 May 2011, 08:52

    Hargeli Mariam X, ete duq indz patasxaneq te axandavor inch e nshanakum miguce ev asem.

  29. Ira 1 May 2011, 09:02

    Sevak bravo, tsapaharutyunners!!!

    Miayn heravor Hayastanum e, vor krishnaidneric brnacrac minchev katolikner@ axandavor en hamarvum:))) Bayc henc ayd axandavornern en tsar tnkum, erexa poxocic vercnum pahum, axqatin kerakur hascnum, bantum gtnvoxin aycelum, nranc yntaniqnerin mxitarum… Ete axandavor duq sa i nkati uneq, apa henc tenc es axandavor em:))

  30. Գագիկ(Կյանքի խոսք) 1 May 2011, 09:02

    Արտակ դուք ձեր հաղռրդման մեջ աշխարհի 99.999% մարդկանց անվանեցիք աղանդավոր 😀 (0.001% մենք ենք հայերս (հաշվել եմ), այն էլ եթե հաշվենք, որ բոլոր 8.000.000 հայերը աշխարհի դավանում են հայ առաքելական եկեղեցու բոլոր ուսմունքները 🙂 ) Դրա մեջ մտնում է ողջ ուղղափառ Ռուսաստանը օրինակ, որովհետև նրանց ուսմունքը նույնպես ինչ որ կետով հակասում է առաքելականին: Ի՞նչ եք կարծում Արտակ դա ճիշտ է: Իմ կարծիքով այն ամեն խոսքը, որ ասվում է Հ1-ից, որը Հայկական առաջատար ալիք է, պետք է լավ կշռված և ապացուցված լինի:
    Ուղղակի ցավալի է, որ անգամ մեկ անգամ այս ամենը չստուգած հենց այն Աստվածաշնչով որին որ ասում եք մենք հակառակ ենք, պատրաստում եք այսպիսի հաղորդումներ, իմ կարծիքով զուտ սենսիացիայի համար: Հուսով եմ մի օր կկարդաք Աստվածաշունչը և կլինեք Հիսուսի հետ իրականում դավանելով հենց առաքելական եկեղեցու ուսմունքները 🙂 Որովհետև եթե լինեք իսկական քրիստոնյա (այլ ոչ թե նրա համար, որ բոլոր հայերը քրիստոնյա են ծնվում, ոչ քրիստոնյա չեն ծնվում այլ դառնում են) Լրիվ ուրիշ ձև կնայեիք հարցերին, եթե իհարկե իրոք դավանեիք այն ինչին ասում եք որ մենք հակասում ենք:

  31. Garegin 1 May 2011, 09:33

    Это дешевый Pr “Հատուկ Ռեպորտաժ” =(( LOOOOOL вы пытаетесь смешать Евангельские Церкви с сектами типа “свидетелей” и мармонами” и тд..
    дааа вот это пик невежества и бездарности!!!!!!!!
    я сам христианин и ненавижу сектантскую деятельность ,но мне грустно смотреть как мои “соотечественники”провоцируют гражданскую войну дезинформируя народ через СМИ .Научитесь быть терпимыми !!!!
    и помните ВСЕ МЫ ДАДИМ ОТЧЕТ ПЕРЕД БОГОМ!
    и этот отчет не будет в вашу пользу…….

  32. VS 1 May 2011, 10:10

    AYS NUYN NYUT@ KAR NAEV NEWMAG AMSAGRI NOR HAMARUM

  33. MariamX 1 May 2011, 10:32

    KNREREQ BAYC ES CHEM ASUM MARDKANC MI OGNEQ IM HAMAR AXANDAVORNNER EN NRAN VOR MEXQIC AZATVELU HAMAR IRENC EREXANERIN AYNQAN EN CECUM MINCHEV ARYUNA GALIS,KAM MARDKANC EN HIPNOZACNUM U NMAN BANER.INCH VERABERVUM E QRISTONEAKAN EKEXECU TARBER UXXUTYUNNERIN DRANQ AXANDNER CHEN HAMARVUM AYD UXXUTYUNNER@ MARDU GITAKCUTYUN@ CHEN XEXXATYURUM.BANACEVIN VATABANEL CHEM KARCUM VOR JISHT E IRAN MIAK XUMBN EN VOR QNNARKUM EN NORMAL HARCER!

  34. Ա.Սարգսյան 1 May 2011, 10:44

    Բարև ձեզ: Ես նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես մարդ կարող է դավանել այդ աղանդներին, և նույնիսկ պաշտպանել: Հարգելի Գագիկ ես ինքս երկու անգամ նեռկա եմ եղել ձեր «Կյանքի խոսքի» այսպես ասած ժողովներին: Եվ եկել էի ընկերուհուս խնդրանքով, որ նա ինձ փորձի ապացուցել, որ այդտեղ ոչ մի շեղում չկա: Ես սկզբում կարծում էի, թե իսկական ԵԿԵՂԵՑԻ եմ գնում, բայց . . . Պարզվեց, որ գնում եմ մի մեծ դահլիճ որտեղ հավաքվում են բազմազան խնդիրներուվ մարդիկ և «թույլ տալիս», որ իրենց խաբեն: Ինչու՞: Ասում են այնտեղ ավելի լավ է նրանով, որ եթե դու Աստվածաշունչը կարդաս և մի բան չհասկանաս կարող ես եկեղեցու հովիվից ճշտել: Ներողություն, իսկ եթե դու գնաս քո առաքելական եկեղեցի, հարցդ անպատասխա՞ն կթողնեն: Բայց ամեն դեպքում ինձ ինչքան Էլ ստիպում էի, որ դա աղանդ է ու սխալ է, բայց էլի ինչ-որ չափով կարողացան ինձ գրավել: Չեմ կարող բացատրել, թե քեզ հետ ինչ է կատարվում: Նրանց մեջ ինչ-որ ուժ կա, որ մեծ ազդեցություն է ունենում: Ու մանավանդ այն պահին, երբ բոլոր նորեկներին կանչում են բեմահարթակի մետ և «օրհնում»: Բայց ես էլ չգնացի: Ծնողներս էլ զգում էին այդ ազդեցությունը իմ վրա: Ես ինքս ինձ հասկացրի, որ եթե ես շարունակեմ գնալ ապա ավելի կիջնեմ ու կմոտենամ այդ անդունդին: Հետո շատ ամիսներ անց կրկին ընկերուհուս խնդրանքով ևս մեկ անգամ գնացի և այս անգամ արդեն այն չազդեց իմ վրա: Եվ դա վերջին անգամն էր: Ուղղակի կողքից նայում էի երիտասարդներին(երիտասարդական ծառայություն էր) ու հասկանում, որ իրենց աննկատ կործանում են: Եվ իսկապես, ինչպես նշվեց հաղորդման մեջ, նրանք երջանիկ էին դառնում միանգամից: Նրանք ուղղակի ապրում են ստով, հավատում դրան ու իրենց ժամանակը նվիրաբերում այդ ՍՈՒՏ ԿԱՌՈՒՅՑԻՆ որը իրեն կոչում է ԵԿԵՂԵՑԻ: Ես նաև գնացել եմ առաքելական եկեղեցի ու եկեղեցու սպասավորներից էլ եմ ճշտել շատ բաներ: Ու նրանք ինձ բացատրել են, թե ինչ նպատակ ունի այդ ԵԿԵՂԵՑԻն և մյուս աղանդավորական կազմակերպությունները: Յուրաքանչյուրդ էլ կարող է գնալ և դիմել այդ հարցով: Իսկ եթե արդեն մարդիկ կան, որ դեմ են մեր առաքելական եկեղեցուն և կասեն, որ չենք հավատալու սպասավորների խոսքերին ուրեմն նրանք պարզապես ՀԱՅ կոչվելու իրավունք չունեն:(Ներողություն գնահատականիս համառ, բայց սա է իրականությունը): Մարդիկ ուշքի եկեք քանի դեռ ուշ չէ: Դուք կործանելու եք և ձեզ, և ձեր հայրենիքը:

  35. RUBEN (MENCH) 1 May 2011, 10:53

    JOX JAN ET MEZNICA KAXVAC AXANDAVORNERI MNAL@ HAYASTANUM!!!! ETE MENQ ANCNELUC CH”JPTANQ JERM CHBAREVNQ U CHLSENQ IRENC, HASTAT KHASKANAN VOR ANELIQ CHUNEN!!! EV HETO HASTAT VOCH MEKS CHENQ OGNI KARIQAVOR MARDKANC!!! OGNUTYUN@ IHARKE HOGEVOR!!! ETE MENQ SOVORABAR ZRUCENQ KARIQAVORNERI HET, HUYS NERSHNCHENQ HASTAT CHI LINI KARIQ@ AXANDAVOR DARNALU!!! XNTRUM EM EKEQ PATVIC VER CH”HAMARENQ SHPPVEL KARIQAVORNERI HET U TEXYAK PAHENQ TE INCH KENDANINER EN AXANDAVORNER@! AXANDAVORNERI ARAVELUTYUN@ NRANUM E VOR DZEVACNUM EN IPR MTNUM EN DRUTYAN MEJ!!! PORDZUM EN HASKANAL TXRUTYAN CHAP@!!!! SHNORHAKALUTYUN!!!

  36. RUBEN (MENCH) 1 May 2011, 10:56

    EV MI BAN EL!!! JOX JAN AYSTEX KAN AXANDAVORNER???

  37. RUBEN (MENCH) 1 May 2011, 10:57

    INCHQAN EN MARDIQ ANSHNORHAKAL!!! OV ER DEM AYS REPORTAJIN???

  38. RUBEN (MENCH) 1 May 2011, 11:06

    VOCH AXANDAVORNERIN!:P

  39. Armen 1 May 2011, 11:25

    Es ays haxordumn nayeluc heto haskac mer azgi xndir@. Menq tshnami hnarox azg enq. cexac tex@ khnarenq.
    Es cavum em ayspisi tget haxordman hamar. miangamic asem es araqelakan ekexecu hetevord em. Bayc ays anhandurzhoxakan vichakic heto…
    P.S ARTAK IM KARCIQOV DU KRONAKAN THSHNAMUTYUNER ES SERMUM MER AZGI MEJ.
    MI GUCE MI QICH USHADRUTYUN DARZNEIR miaserneri VTANGIN MER AZGI MEJ. TE ACHQERT KPAKES.

  40. Ա.Սարգսյան 1 May 2011, 11:29

    Հարգելի NAIRA պետք չէ այդպես կուրորեն հավատալ այդ ամենին: Ուղղակի դուք չեք էլ պատկերացնում, թե կողքից ինչքան տարօրինակ է այդ: Տարօրինակ են այն «ՀՐԱՇՔՆԵՐԸ», որ կատարվել են այս տարի, երբ եկեղեցու երիտասարդները ճամբար էին գնացել: Դա ուղղակի անհեթեթություն է, որը ՊԱՏՐԱՍՏԵԼ էին նրա համար, որ ձեզ ավելի ամուր թելերով կապեն այդ ստին ու հավատացնեն, որ ապրում եք Աստծո խոսքով:ԲԱՑԵՔ ՁԵՐ ԱՉՔԵՐԸ ՈՒ ՆԱՅԵՔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ:
    Դուք ասում եք մարդկանց աչքեր են պետք տեսնելու եկեղեցու արած աննկարագրելի բաները, չէ՞: Իսկ Ձեզ աչքեր պետք չե՞ն, որ տեսնեք, թե ինչով եք ապրում:
    Իսկ հաղորդման վերաբերյալ այսպիսի արձագանքները բնական են: Բնական երևույթ է, որ մարդիկ ԱՅԴ «պաշտպանելու» համար դիմում են հարձակման: Ափսոս, որ սխալ ուղի եք բռնում:
    Իսկ ռեպորտաժը շատ տեղին էր: Ու ավելի հաճախ է պետք բարձրաձայնել այս խնդիրների վերաբերյալ, որովհետև ես դեռ համոզված եմ, որ ամեն ինչ կորած չէ ու մի քանի անհատներ ի զորու չեն կործանելու մեզ և մեր ՃՇՄԱՐԻՏ հավատքը: Նրանք վերջնականապես չեն կարող փակել մարդկանց աչքերը:

  41. Sofia 1 May 2011, 12:03

    Խորհուրդ-Աղանդ բառը օգտագործելուց առաջ ուսումնասիրել աղանդ բառի նշանակությունը:Աղանդավոր է համարվում այն կազմակերպությունը, որը չի ընդունում սուրբ երրորդությունը`Հայր,Որդի և Սուրբ Հոգի:

  42. Ira 1 May 2011, 12:05

    Mariam X joxovrdi araj eq patasxan talu:))))

  43. Karina(Kyanqi Xosq) 1 May 2011, 12:22

    Inchpisi tgitutyun…Astco xosqn asum e im joxovurdy korchum e tgitutyan patcharov….es linelov Kyanqi Xosqi andam,voch mi angam nman tipi himarutyunner chem tesel…ed vortexic eq gtel nman tipi himar videoner…dra texy mi hat gtnveiq Kyanqi Xosqum ev tesneiq ev naev hetaqrqrveiq incher en entex katarvum ev inch gorcer en arvum….
    Inch vor xosacvec dranq voch meky himnavorvac cher Astco Xosqov,ev bnakanabar chi karox chisht linel…
    Koch em anum reportaj patrastoxner ev nranc het hamamitner,VAXECEQ ASTCUC,Astco ekexecun kpnoxy ,Astco achqi bibin e kpnum…petq chi Astco het xax anel….verjy Datastani araj eq kangnelu…
    Apashxareq ev et dardzeq dzer molorvac chanaparhneric….

  44. Armen 1 May 2011, 12:45

    Սենց կրոնական անգրագետ հաղորդում, չեմ չափազանցում, միայն Բանաձեւի եւ նրանց մակարդակի ցինիկ լրագրողները կարողեին պատրաստել: Իրանց համար նորմալ երեւույթ է` ուրիշի խոսքը հեռուստավարսավիրության ենթարկելը, գաղտնի ձայնագրելն ու աղավաղելով ներկայացնելը, ստեր փչելն ու իրենց կեղծիքը վերջին ատյանի ճշմարտության տեղ անցկացնելը: Դուք հոգեական լուրջ խնդիրներ ունեք, որովհետեւ մտասեւեռված եք ձեր ռեյտինգի ու սենսացիայի վրա: Մի քիչ թուլացեք ու շունչ քաշեք, մեկ էլ տեսաք անցավ: Բայց չէ, քանի ձեր բանաձեւը ստի բանաձեւ է, պրծում չունեք: Պիտի նախ ճշմարտության հետ ընկերություն անեք, բայց դե այդքան պլոճիկ ունեք, որ գոնե ճշմարտության երեսին նայեք: Կարծում եմ` դա էլ չէ: Ասում եք, թե ով Առաքելական եկեղեցու հետեւորդ չի, ուրեմն աղանդավոր է: Գոնե մի քիչ մտածելու համար տված օրգանով եթե մի քիչ ծանր ու թեթեւ անեիք գոնե կհասկանայիք, թե ինչ աբսուրդ եք դուրս տալիս: “Չկա քիզի նման, չկա քիզի նման, չկա քիզի նման, դունիս աննման” – այ սենց վիճակների մեջ եք: Խղճահարություն ձեր հանդեպ, ուրիշ ոչ մի զգացողություն:

  45. MINAS 1 May 2011, 13:46

    Haxordum@ indz shaaaat dur ekav – husov em der ays teman sharunakutyun kunena !!!

  46. Hayk 1 May 2011, 13:47

    Խղճուկ աղանդավորներ, չեք էլ հասկանում, որ խաղալիք եք ձեր «առաջնորդների» ձեռքերում:Մենք չենք դատում ոչ ոքի, որովհետև Աստված քննում է բոլորիս հոգիները, և բոլորս պատասխան ենք տալու մեր կատարած մեծ և փոքր մեղքերի համար:
    Աղոթենք, որ Աստված դարձի բերի բոլոր մոլորյալ ոչխարներին:

  47. Hayk 1 May 2011, 13:52

    Արտակ Ալեքսանյան,ձեր թիմով առաջ, ձեր գործն արդար է: Իսկ ով էլ որ չարախոսում է, պարզապես վառված են ձեզանից կամ էլ այդ հոսանքների տակ ընկածներն են:

  48. Hayk 1 May 2011, 13:54

    տափակ աղանդավորներ,սահմանափակներ, անլեզ,անհասկացող հայվաններ

  49. Lilit 1 May 2011, 14:01

    Hetaqrqira inchan en dzez vcharel ays reportazhi hamar?

  50. vardanyan 1 May 2011, 14:17

    Xaytarakutyun, ahavor xaytarakutyun………. H1-du el azgi demqes nerkayacnum????????? mi hat gone krteq dzer lragroxnerin, bacatreq vor 21 rd darum axand@ chaxandic chtarberel@, nuynqan amot ban e, vonc vor hasun u krtvac mard@ chkaroxana tarberel sev guyn@ spitakic, qaxcr ham@ kcuyic, evvvvvvvvv……….ays sharq@ kareli e anverj sharunakel.Shat amot e………Chnayac inch asem???????? Ete duq karoxanum eq haytararel, vor qristonya eq exel, nuynisk minchev Qristos@………el inch asem dzez………
    Ahavor amot ban er erekva dzer patrastac haxordum@.