ԹՈՂԱՐԿՈՒՄ 1-ԻՆ. ՏՆԱԿԱՆ ԿԱՇԱՌՔ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

012Բանաձև ընկերությունը ներկայացնում է նոր նախագիծ ռեալիթի հեռուստատեսության ոճով` Ականատես հաղորդաշարը: Մեր նախագծին մասնակցում են տարբեր տարիքի, սեռի, ազգության ու հետաքրքրության 14 ականատեսներ: Նրանք խոսում ու ցուցադրում են կոռուպցիան, որ մեր կողքին է, տեսնում ենք, խոսում, ոչ բարձրաձայնում:Մեր առաջին ականատեսը մասնագիտությամբ լրագրող, 27-ամյա Նանե Սահակյանն է:02

Գյուղացի ակտիվիստը սովորել է Եղեգնաձորի բոլոր դպրոցներում, 14 անգամ փոխել դասարանը, արդյունքում վաստակել է մոտ 115 դասընկեր:

Նանե Սահակյանշատ եմ սիրում աշխատել

Երիտասարդ Եղեգնաձորցին համացանցը ծառայեցրել է իրեն: Նա Արտաքին կապեր է հաստատել Երևանի, Վրաստանի, Բելգիայի, Լիտվայի, Ռուսաստանի, Թուրքիայի հետ, արդյունքում մասնակցելով 150 սեմիաների:

Նանե Սահակյանուր ասես չեմ եղել

Նախորդ տարի գյուղի երեխաներին հանեց քնից: Համատեղ հիմնեցին Եղեգնաձորի Էկո ակումբը:

Նանե Սահակյանբեր լցրու

Բազմազբաղ առօրյան թեթևացնում է ելակ հավաքելով:

Նանե Սահակյանէ, տանն եմ մնալու

Ձայնն ու էներգիան չի խնայում: Եկեղեցում շարականներ է երգում: Գյուղի ձկնորսների հիմնական մրցակիցն է: Օրը օր չի առանց երեք սիգայի:

031Մեկ ամիս պահանջվեց, որ Նանե Սահակյանը նկարի իր պատմությունը: Նկարահանումը հեշտ չի ընթացել: Եղեգնաձորը լռում էր, այստեղ խուսափում էին անգամ կոռուպցիա բառից: Մինչդեռ Նանեն տեղի չտվեց: Նրա պատմությունը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի մասին է: Այն վթարային է, այդ մասին բոլորը գիտեն, քաղաքային բարբառով ասած մաղարիչի խնդիր է: Պատնում է մեր ականատեսը` Նանե:04

Դոկտոր Մարատն` ականատեսի հետքերով: Նյութն ուսումնասիրված է` վերլուծության արդյունքում: Այսպիսով`

1.Նմանօրինակ խնդիրները շատ են

05Դոկտոր ՄարատՀարյուրավոր այդպիսի դեպքեր կարելի է բերել

2.Երկրորդ` իրավագիտակցության լուրջ պակաս է նկատվում

Դոկտոր ՄարատՈր հարց են տալիս, դուք գրավոր դիմել եք, դուք գրավոր մերժում ստացել եք, ասում է չէ:

3.Երրորդ` հիմնական խնդիրը` կոռուպցիան գործի կեսը

Դոկտոր ՄարատԿոռուպցիան աջակցումն է ինչ-որ հարցերի լուծմանը:

Ըստ իրավաբան փորձագետի Եղեգնաձորցիները երկու քարի արանքում են: Մի կողմից շենքի հարցն է, մյուս կողմից` խղճի: Անվտանգ շենք, թե կոռուպցիա: Այս է հարցը:

Դոկտոր ՄարատԴա անընդունելի տարբերակ է: Էս դեպքում կամ որևէ այլ համանման դեպքում մաղարիչը գուցե լուծի այդ խնդիրը, բայց հենց այդպիսի էպիզոտիկ դեպքերն են, որոնք կոռումպացնում են մեկ այստեղ, մեկ այնտեղ:

Փորձագետի եղրահանգումը`պաշտոնի, դիրքի չարաշահումը բացահայտ կոռուպցիա է: Ըստ դոկտորի` բնակիչները չպիտի դադարեն պայքարել սեփական իրավունքների համար: Ճիշտը նրանցն է, մնում է, օրինական ճանապարհով լուծել հարցը:

Ինչ անել

06Վթարային շենքերը լինում են 5 կարգի.

Վթարային շենքերի հետ կապված բոլոր անհանգստությունները բնակիչները պետք է տեղյակ պահեն տեղական ինքնակառավարման մարմիններին: Իր հերթին համայնքային իշխանությունը` թաղապետարանը, պարտավոր է մինչև մեկ ամսվա ընթացքում դիմել սեյսմիկ ծառայությանը:

Սեյսմիկ ծառայության մասնագետները վթարային շենքի կարգը գնահատելուց հետո, ըստ հրատապության, պարտավոր են դիմել քաղաքաշինության նախարարություն, որը վերջնական հաստատում է շենքի կարգը և քաղաքապետարանին ներկայացնում նորոգվող բնակելիի խնդիրը:

Արդեն բոլոր ուսումնասիրություններն ու եզրակացությունների հիման վրա քաղաքապետարանը դիմում է կառավարությանը: Դա արդեն վերջին փուլն է` ամենակարևորը, երբ կառավարությունը հաստատում է և տրամադրում բյուջե` վթարային շենքը նորոգելու կամ վերակառուցելու համար:

Ականատես Նանե Սահակյանի պատմության հերոսների շենքը 3-րդ կարգի է: 10-ը տարի է փաստաթղթային քաշքշուքի մեջ են` հարցը լուծում չի ստանում:

Մեկնաբանությունները փակ են: