ԹՈՂԱՐԿՈՒՄ 23-ՐԴ. ԿԱՆԱՆՑ ՀԵՏՔԵՐՈՎ

logo11Գիշերային կյանքի ամենօրյա ականատեսը. նրան հենց այդպես էլ կոչում են` Արթուր պապարացի: Ակումբային ծեծկռտուքը, որի պատճառը նրա հաջողացրած կադրերն էին, կարող էր ունենալ ճակատագրական ավարտ: Արտառոց վիճակներում հայտնված աղջիկների լուսանկարները նա տեղադրում է իր սեփական` Պապարացի կայքում: Ճաշակով ու անճաշակ, արտասովոր ու սովորական աղջիկներ: Պապարացիի ֆոտոխցիկը տեսել է նույնիսկ անթույլատրելին: Ականատեսի արկածները. այստեղ ամեն բան թույլատրված է:

Արթուր Վարդանյան, 20 տարեկան, մեր ամենաինքնամփոփ ականատեսը

akanates1– Ականատես եմ լինում ակումբային կյանքի սկանդալներին: Հիմա շատ ավելի լավ է: Նախկինում` երկու տարի առաջ ավելի կոմպլեքսավորված էին: 40 տոկոսը դեմ ա, որ իրեն նկարեմ, մտածում են` ախպերը կտեսնի, ընտանիքը: Այդ աղջկա համար պրոբլեմ ա: Սկզբում ծանր էի տանում, որ ասում էին` մի նկարի: Հիմա ասում եմ` լավ, երևի մարդը ինչ-ինչ պրոբլեմներ ունի:

photo26– Ասենք, էնքան են ալկոհոլ օգտագործել, որ կորցրել են իրենց, սկսել են ընենց պարել, ընենց բաներ անել, որ հաջորդ օրը գլխացավով արթնացել ու չեն հիշել, բայց մտել են կայք ու տեսել իրենց նկարները: Մի մասն ասում ա` հանի նկարները, մի մասն էլ զարմանում ա, ասում ա` չէ, լավ ժամանակ ենք անցկացրել: Իմ կայքը սկսել են ծնողներն էլ ստուգել, տեսնեն` իրոք ծնունդ են գնում երեխաները, թե ակումբ:

photo36– Եղել ա, որ էդ աղջիկը նշանված ա եղել կամ ամուսնացած, խաբել ա, եկել ա կլուբ: Ինձ հետ խոսել ա դրսում, թե մի արա էդ բանը, իմ ընտանիքը կքանդես: Հիմնականում հասկանում եմ, ինձ էլ հաճելի չէ դա: Եղել ա, Պարսկաստանից են զանգել, խնդրել են նկարները հանեմ կայքից: Իրենց մոտ ասել են, թե Գառնի-Գեղարդ են գնացել: Հիմնականում սա հայերի խնդիրն է:

photo44– Ակումբում լուսանկարել են աղջկան, հետո ընկերն ա եկել: Աղջիկը խմած ա եղել, ընկերը եկել, ագրեսիվ ձևով պահանջել ա նկարները: Ինձ հետ էլ ա պատահել: Չգիտեի` ով է: Ասաց` ջնջի: Ես էլ չէի ջնջում, հետո ակումբի տերն ասաց, որ ջնջեմ: Ասաց` քաղաքական գործիչ է, եթե չջնջեի, թիկնապահներն ինձ կվնասեին: Ես էլ սփյուռքահայ եմ, չգիտեմ` ով ով է:

photo55– Աստղերի համար էլ ա փիար, երբ իրենց նկարում եմ: Չեն նեղանում, որ նկարում ու կայքում եմ տեղադրում: Բայց կան, որ տարին մեկ են ակումբ գալիս, կոպլեքսավորված են: Երկու շաբաթ առաջ, չեմ ուզում անունը տալ, բայց աստղ` ոչ երգչուհի, ընկերոջ հետ ակումբի երկրորդ հարկում էր նստած: Ընկերը մտածեց` նկարում եմ, ասաց` մի նկարի: Ակումբի տիրոջ հետ մեծ վեճ եղավ, ասաց` գնա, ասա, թող ջնջի էդ նկարները: Դեռ չէի նկարել, ու ինչ խնդիրներ եղան: Ընկերոջ հետ նստած համբուրվում ա ու մտածում ` կարող ա նկարեմ, ու բոլորը տեսնեն:

Ինչ անել

Պապարացիների աշխատանքը կարգավորում է Զանգվածային լրատվության մասին օրենքի 7-րդ հոդվածը, որն խոսքի ազատության իրավունքի սահմանափակումների մասին է:

Ըստ օրենքի` արգելվում է այն տեղեկատվության տարածումը, որը խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը կամ քարոզում է քրեորեն պատժելի արարք:

Պապարացիները չեն կարող տարածել այն լուսանկարները և վիդեոն, որը ստացվել է առանց անձին զգուշացնելու, եւ այդ անձն ակնկալել է, որ գտնվում է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս:

Այդքանով հանդերձ, եթե մարդու անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը անհրաժեշտ է հանրային շահը պաշտպանելու համար, ապա այն թույլատրվում է:

Մեկնաբանությունները փակ են: