ԱՆԱՆՑԱՆԵԼԻ ԵՐԵՎԱՆ. 13-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Մարդիկ, երևույթներ, դեպքեր, լրագրողական տեսանկյունից: Բարի երեկո Սա Հատուկ ռեպորտաժն է: Երբ բացվեց Երևանի դեպի Մոնումենտ տանող նոր մայրուղին, երբ վերջնականապես քանդեցին Երիտասարդական պալատը, ապա բոլորը տեսան, բայց քչերը նկատեցին, մայրուղու և նախկին պալատի արանքում, մի բլրակի վրա ապաստանած շենք, ուր տանող գրեթե բոլոր ճանապարհները քանդված են: Սկզբում մտածում էինք` երևի դա էլ կքանդեն, բայց հետո, պարզվեց, որ այնտեղ մարդիկ են ապրում, ու դեռ պայքարում են իրենց ապրուստի և ապրելու իրավունքի համար: Այս տարօրինակ քաղաքային կղզու բնակիչները մինչև վերջ պայքարում են, որ իրենց տան համար հարևան շինարարական ընկերությունը վճարի այնքան, որ հնարավոր լինի բնակարան գնել: Հյուսիսային պողոտայի և մյուս օտարված գոտիների բնակիչների աղմուկից հետո, թվում էր, այսօր այդպիսի խնդիր լինել չի կարող: Պարզվեց` մարդկային ագահությունը ոչ միայն չափեր չի ճանաչում, այլև առանձնակի ցինիզմի դրևսորումներ է ցուցաբերում: Այս բլրակի մի բնակչուհուն, նրա տան փոխարեն առաջարկել էին ընդամենը 1 մլն դրամ` դա երեք հազար դոլարից մի քիչ ավելի է: Քաղաքային ռոբիզոններին կամ մանումենտի կղզու բնակիչների հետ զրուցել է Արտակ Վարդանյանը:

Արտակ Վարդանյան – Այս տան ճանապարհը չիմացողների մոտ հարց կառաջանա` ինչպես կարելի է հայտնվել այնտեղ` բլրի վրա: Եփրեմյանների տուն տանող բոլոր ճանապարհները գրեթե անանցանելի են: Այնտեղ կարելի է գնալ, իմ դեպքում 42 համարի կոշիկով:

– Ռոբինզոնի կղզում ենք ապրում, ոչ շունչ կա կողքդ, ոչ մի հարևան:

Եփրեմյանների ընտանիքը օդում է մնացել` բառիս բուն և փոխաբերական իմաստով: Սարալանջի 143 տունը չորս կողմից քանդել են: Պատուհանից երեք պատկեր է միաժամանակ երևում` մի կողմից անդունդը, մյուսից ցամաք ձորը, երորդ կողմում էլ ահա այս հսկայական շինհրապարակն է:

– Բոլորի մոտ զարմանքը շատ մեծ է: Անցյալ անգամ հենց երեխային հարցրել էին դպրոցում, բա դու ինչպես ես էտ սարի գլուխը բարձրանում, մենք էլ ծիծաղեցինք տանը: Ասեցինք, ասեիր կռանը բարձրացնում ա վերև, հետո իջացնում:

Երևանյան այս տունը արդեն վեց տարի է կորցրել է իր խաղաղությունը: Յոթանասուն բնակիչ անհավասար պայքարում պարտվեց, այպես կոչված հանրային շահին: Եվ միայն այս տուն-կզին մնաց անառիկ`Եփրեմյանները չհանձնվեցին:

Վարսիկ Ղուկասյան ընտանիքի կինը – Մի հատ անձրևը, ձյունը գալիսա, լրիվ հոսումա, չգիտեմ անդունդի եզրին մնացել ենք:

Տունը 2004 թվականից քաշքշվում է: Տարածքն իրացնող Ավանգարդ Մոթորս ցանկանում է իր իրացման գոտի ներքաշել Եփրեմյանների սեփականությունը և շուկայականից ցածր գնով տիրանալ դրան:

Վարսիկ Ղուկասյան ընտանիքի կինը -Մեր ուզածը օրենքի սահմաններում է, օրենքի շրջանակներում է, ընդամենը: Մենք ավելին չենք ուզում: Մենք որևէ շահ չենք հետապնդում էս հարցի լուծմամբ: Մենք ուզում ենք օրինական ունենանք այն, ինչ մեզա պատկանում:

Ի՞նչ արժե գողտրիկ բարձունքն ըստ իրացնող ըկերության: Համարյա այնքան, որքան պետական կարիքի թափն էր. անշարժ գույքի շուկայում ստիպված պիտի լինեիր փոխեիր ապրանքի նախընտրությունը: Գնելով սովետական զրո վեց կամ նիվա, ընդ որում առանց թյունինգի:

Վարսիկ Ղուկասյան ընտանիքի կինը -Էս քարաբեկորների տեղնա եղել իմ բնակարանը, մեր տներն էլ քանդեցին մեզ խաբելով, ասելով` 1,5 միլիոն գումար տալով, մեզ հանել են ուղղարկել են: 1,5 միլիոնով ես ինչ բնակարան պետքա առնեի, մի օր մի աղջկանս տանն եմ, մյուս օր մի աղջկա:

– Մենք մեր բարեխիղճ տնօրինության և տիրապետության տակ ունենք ընդհանուր 600 քմ հողատարածք, որի վրա կառուցված է 400 քմ կիսակառույցը և 200 քմ դեռևս 40 ական թվականներից մեր պապերից մեզ անցած շինությունը:

400 քմ կիսակառույցը, ըստ Ավանգարդ Մոթորսի, առավելագույնն արժե քառասունվեց միլիոն դրամ: Սա հիմք է տվել Եփրեմյանների ընտանիքին փոստաբանի միջնորդությամբ պահանջել անկախ վերահաշվարկ: Տունը գնահատելու են եկել ՙԷյֆֆել Քոնսալթ՚, Փորձաքննությունների ազգային բյուրո, Արմ էքսպերտիզա և վերջում ՙԿառուցագետ՚, ՓԲԸ-ը: Պատկերը հետևյալն է:
Արմ էքսպերտիզա` սկզբում միայն կիսակառույցը 2006 թվականի հունվարի 30-ին գնահատել է 62 միլիոն դրամ, նույն կազմակերպությունը 7 օր անց գինն իջեցրել է 48.188.00 դրամի: Նույն կազամակերպությունը 3-րդ անգամ, 2 ամիս անց այս գույքի համար սահմանել է ընդամենը 30.000.000 միլիոն:
Պատմությունը կրկնվել է` Ազգային բյուրո: 2006 թվական, փետրվարի 9-ը: 62 միլիոն նախնական, 2006-թվական մայիս, գինը համարյա կիսվել է` կազմելով ընդամենը 30.450.000 դրամ:

Եփրեմյաններին պատկանող կիսակառույցը զբաղեցրած հողամասով, ըստ Կառուցագետ գործակալության, արժե ոչ պակաս 111 միլիոն դրամ:

Վարսիկ Ղուկասյան ընտանիքի կինը – Ուզում են խլել մեր ձեռքից էտքան եղածը, գանք ծայրամասում չես կարող ասել 150 հազար դոլարով 2 բնակարան ձեռք բերել:

Թե այս ընկերություններին ինչն է ստիպել ժամանակ առ ժամանակ վերանայել իրենց գնահատուման թվերը` եզրակացությունները տարբեր են: Ըստ տան տերերի կադաստրը հրաժարվում է երկու հարյուր քմ հողը կցել կիսակառույցին այն դեպքում, երբ դա դա ընտանիքի պապական սեփականությունն է: Եփրեմյանները նաև հարցեր ունեն պետական շահի սպասավորներին. Ինչ իրավաբանական կարգավիճակ ունի ժառանգություն համարվող հողատարածքը, արդյոք իրացման դեպքում պետությունը չտպիտի պարտավորվի դիտարկել հանրային շահ, հետո նոր իրացվի:

-Մեզ էլ հատուկ է արվում, որ զրկվեինք, որ վիճաբանություն անեինք: Ամեն ինչ անում էին, որ հոգնացնեինք, տարածքը լքենք:

Ավանգարտ Մոթորս ընկերությունը չցանկացավ հանդիպել մեզ հետ: Սակայն մենք հարցեր ունեինք:

1. Ինչո՞ւ է Ավանգարտ Մոթորսը սեփականության հայցով դիմել դատարան, մի տարածքի կապակցությամբ, որը դուրս է նրա իրացման գոտուց: :
2. Ին չափորոշիչներով եք գահատել, տվյալ դեպքում Եփրեմյանների նաշարժ գույքը և ինչից եք եզրակացրել, որ այն ավելին չէ, քան քառասունվեց միլիոնը
3. Եվ մի հարց էլ բարոյական հարթության վրա: Ինչպես կվարվեիք դուք, եթե լինեիք այս ընտաիքի փոխարեն: Մի մանրամասն ևս. Այս տանը մեկ ընտանիք չէ, որ ապրում է:
Եփրեմյանների որդին` սարի լանջին, առանց ընկեր արդեն ձանձրացել է: Տանից չի կարողանում դուրս գալ, տնեցիները վախենում են բարձրությունից:

– Միակ ցանկությունս` նորմալ տանը բոլորովս հարմարվենք:

Փոքրիկ պատմական ակնարկ` կապված կրկին Ավանգարտ Մոթորս-ի տարածքներ սեփականաշնորհելու հետ: 2 տարի առաջ երիտասարդական պալատը գնելուց անմիջապես հետո, հարակից ջազ քոլեջն էր թիրախում: Քոլեջի դիմաց առաջարկվող գումարը այնքան էր, որ Ջազ քոլեջը մասնաշենք ձեռք բերեց 3-րդ մասում: Իսկ այդ ընթացքում, շենքից վտարելու փորձերը դուրս էին բոլոր սահմաններից: Ջեռուցում և լույս ուսանողները վաղուց չէին տեսել: Քոլեջի տնօրեն` Աքսել բակունցի սենյակ մտնելու համար մթում վարպետորեն կողմնորոշվել: 2 տարի կռունկի հետ ջազ երգելուց հետո տեղափոխվեցին:

Եփրեմյանների ընտանիքը հիմա ամենավերևում կանգնած` ամենավերջինն է, որ ամեն վայրկյան սպասում է վտարման:

– Իրենք բլոկադայի են ենթարկել: Իրենք ամեն ձև նենց են անում, որ դորս գանք, բայց դուրս չենք գալու:

Տարածքը ամբողջությամբ անանցանելի դարձնելու նպատակով, ընկերությունը հսկայական քարերով փակել է Եփրեմյանների տուն տանող նորակառույց ճանապարհը:

– Հեսա, տեսեք պակել են, մենք բացում ենք իրենք փակում: Հիմա այնպիսի քարեր են դրել, որ չենք կարողանում տեղից շարժել:

Խնդրանքը, ցանկությունը, օրենքով իրենց հասանելիքը ստանալու համար բոլոր դռները արդեն թակված են: Վերջին հույսը:

– Նախագահից ենք խնդրում, որ ինչ-որ օգնություն կտա: Որ մինչև նոր տարի հրաշք կլինի:
Ուր են տանում Կոնդի ճանապարհները` գիտեն միայն կոնդեցիները և շտապօգնության վարորդները: հրշեջ, շտապօգնության ծառայությունների և տաքսիների համար այսօր Երևանում կան սև կետեր` վայրեր, ուր անհնար է անցնել: Մինչդեռ մարդկային կյանքը փրկելու թիվ մեկ գրավականը օպերատիվությունն է: Ինչպես են վարորդներն ու փրկարարները, հասնում այնտեղ, որի գոյության մասին անգամ մայրաքաղաքի հնաբնակները չգիտեն` պարզել է Մանու Իրիցյանը:

Արտյոմ Պետրոսյան-1-03 օպերատիվ ծառայության պետ-Կան փողոցներ, օրինակ, Նորագյուղը, Սարի Թաղը, կա Կիլիկիայում: Խնդիրներ կան նաեւ Հին Նորքում:

Մանուշակ Իրիցյան- Անանցանելի Երեւանը բավականին լայն աշխարհագրություն ունի եւ մնացած թաղամասերից տարբերվող` մահվան վիճակագրություն: Շտապ օգնության ծառայությունը գիտի այն շրջանցելու զարտուղի ճանապարհը: Ամեն դեպքում, նախաինսուլտային կամ շնչարգելության նոպայում հայտնված հիվանդը չի հասկանա թեկուզ մեկ-երկու րոպե ուշացող բժշկին:

Մերուժան Խաչատրյան-վարորդ- Հիմնականում անանցանելի են Կոնդը, Նորագյուղը…Արդեն սովորել ենք ձեւերը, դժվարություններ կան, մանավանդ ձմեռը: Եթե խցանում է լինում, մեծամասնությամբ զիջում են, եթե չէ, ինչպես բոլորի նման:

Միայն վերջին տարիներին Երեւանում կառուցվել է ավելի քան տասնութ նոր տրանսպորտային հանգույց` երթեւեկություն ապահովող էստակադաներ ու թունելներ: Սակայն, Երեւանի ավանդաբար կաթվածահար հատվածը դեռ պահպանում է իր կուսական տեսքը: Նրա բնակիչները դատապարտված են ուշի-ուշով հետեւել իրենց առողջությանը, հիվանդանալու դեպքում զինվել` մեծ համբերությամբ:

Արտյոմ Պետրոսյան-1-03 օպերատիվ ծառայության պետ- Երբեմն մեքենան ուղիղ գնում է, բայց նույն ճանապարհը շրջվելու տեղ չկա, ստիպված 200-300 մետր դեպի ետ է գալիս, զադնի, ելք չկա:

– էս ճանապարհը ձմռանն անցել ե՞ք-
Մերուժան Խաչատրյան-վարորդ- Այո, շատ դժվար է: Ստեղ սառույցա լինում, ձյուն, որը շատ դժվար է, մանավանդ գիշերը: Ցրեկը գոնե ժողովուրդ կա, օգնում է, բայց գիշերը մարդ չկա:

Վերջին տարիներին մայրաքաղաքում կառուցված ավելի քան տասնյոթ կիլոմետր ճանապարհը շրջանցել է անանցանելի Երեւանը: Նրա բնակիչները դժվար կարողանան ցնծալ քաղաքում խոյացած յոթ թռիչքանի կամուրջի գույությամբ, մանավանդ, երբ երեկ են ընդունել հետիոտն Շտապ օգնությանը:

Արտյոմ Պետրոսյան-1-03 օպերատիվ ծառայության պետ- Եթե կա հիվանդ եւ կանչ տվող, այսինքն, ինչ-որ մեկը շտապ օգնության կարիքն ունի, բնականաբար անանցանելի տեղ չկա: Պետք լինի, բժիշկը ոտքով է տեղ հասնում:

Սովորաբար էսքան տեղը ոտքով եք գնու՞մ-
Բժիշկ-Այո, մանավանդ ձմռանը, մեքենայի համար անանցանելի է, բնականաբար, որպեսզի կանչը արագ սպասարկվի, հիվանդին հասնենք:

Մ.Ի. Առաջին հայացքից կարող է թվալ, թե մենք գտնվում ենք Երեւանից դուրս: Իրականում մենք Երեւանում ենք, Կոնդում, ավելի կոնկրետ Կոնդի անանցանելի հատվածներից մեկում: Նման թաղամասեր ու բնակավայրեր Երեւանում շատ կան: Երբ գալիս է առաջին ձյունը կամ մութն ընկնում է, այստեղ տանող բոլոր կածաններն, ինչպես Մթնաձորում, փակվում են:

-Տաքսի, պատվեր, Կոնդ, վարորդ

Տաքսին անանցանելի երեւանի ամենախոցելի ծառայություններից է: Պատվիրատուն չի ուզում լսել նեղլիկ փողոցների արանքում շրրջափակված վարորդին:

Վարորդ- հա, կան անանցանելի տեղեր

Կոնդը, թերեւս, հին Երեւանի բացառիկ հատվածներից է, որ պահպանում է պետությունը: Ինչպես թանգարանում, ամեն ինչ փակ է, այստեղ մեքենան տեղ չունի, մուտքը միայն հետիոտներինն է: Նրանք կարող են ծանոթանալ հին պարսկական կենցաղը պատկերող նեղլիկ, ծուռտիկ փողոցներին:

Քաղաքի կենտրոնական հատվածում փռված 12 կմ-անոց շասսեն կհասցնի այս թաղամասի մատույցներին միայն: Դրանից հետո բոլոր հիմքերը կան` խճճվելու:

Անցորդ-վարորդ-ոնց անցնե՞մ

Լինսի հիմնադրամը բավականին շռայլ գտնվեց Սարալանջի մայրուղու վեց կիլմետրանոց հատվածը նվաճելիս. շուրջ վեց միլիարդ դրամ ստացավ կառույցը: Իսկ Նորագյուղը, Կոնդն ու Սարի Թաղն ամբողջությամբ իրենց թույլ հաղորդակցությամբ ավելի ընդգծվեցին մայրաքաղաքի, թերեւս, ամենախոշոր կառույցի կողքին:

ՀՊԾ-ղեկավար- Հիմնական երեքն են: Էդպիսի տեղեր էլի կան, բայց որ լուրջ պրոբլեմներ, որ նեղ են, խիտ են բնակեցված, հաճախակի հրդեհներ են լինում, այդ երեքն են:

Սարի Թաղի կանչն այստեղ ամենատագնապալին է: Հրշեջ ծառայության ժամանակակից տեխնիկան ուղղակի անօգտագործելի է: Հրշեջներին այստեղ ավելի շատ պետք է գալիս ավանդական փահլեւանությունը:

Գառնիկ Պապոյան-պահակապետ- Հիմնականում Սարալանջը, Վարդաշենը, Չորբուլախը, մենք ընտրում ենք ամենակարճ ու կարգին ճանապարհը:

Իսկ ահա այս դեպքում նույնիսկ փահլեւանությունը չի փրկի: Ամեն վայրկյան կրակը կարող է ընդգրկել նոր տարածքներ, հասցնել մահվան ելքի, բայց հրշեջները ստիպված են սպասել` կորցնելով Ոսկե ժամանակը, այսպես են նրանք կոչում ժամանակի մեջ իրենց համար ամենաթանկ տեւողությունը: Այս ընթացքը դուրս է նրանց հսկողությունից, սակայն դա է նրանց աշխատանքի արդյունավետության ցուցիչը:

Գառնիկ Պապոյան-պահակապետ- Հիմնականում քաղաքի կենտրոնական մասերում խցանումներն են, չզիջելը, ծայրամասերում էլ վատ անանցանելիությունը:

Վարորդ- ձմռանը ստեղ ահավորա, անանցանելի, վտանգավոր

Մի խոչնդոտ հաղթահարված է. տհաճ անակնկալը մի քիչ վախեցրեց, բայց խուճապի չմատնեց: Մեզ համար արտասովորը նրանց համար սովորական է:

– մեքենա կա դեմը, երեխուն տարեք

Հրշեջները գիտեն, նման թաղամասեր պետք է գալ միայն այս փոքր` երեք տոննա ջուր կրող մեքենաներով, մեծերն ուղղակի մուտք չունեն այս փողոց:

ՀՊԾ ղեկավար- Մենք 2010-ին կունենանք ավելի նեղ մեքենաներ, երկու հատ, կենտրոնի համար, որ նեղ փողոցներ դրանով գնանք:

Երևանյան շինարարությանը տեմպը դեռ չի նվազում: Հարմարավետ կյանքի ճանապարհին զուգընթաց անհարմար է դառնում այն սպասարկող բոլոր ծառայությունների աշխատանքը: Մինչդեռ գրագետ և հոգատար քաղաքային պլանավորումը ենթադրում է կարիքների և պահանջների ներդաշնակ համադրում: Իսկ այսօր, այն ինչ կա, Երևանը դարձնում է հակադրությունների քաղաք, որտեղ իրար հարևանությամբ ապրողները միմյանց խանգարում են, ու ոչ ամենևին` օգնում:
Որքան ավարտվում է Դեկտեմբերը, այնքան անանցանելի է դառնում Երևանը: Քաղաքային խցանումները սովորական են արդեն մի քանի տարի: Արդյունքում,սթրեսը, վախերը, փակ տարածության նկատմամբ սարսափը` կլասուստրաֆոբիան, դարձել են երևանյան հիվանդություններ: Ավելին, չդադարող, անընդհատ շարունակվող, երբեմն պարտադրված շինարարությունն այսօր խժռում է նոր տարածքներ, այդ թվում երեխաների խաղահրապարակները: Հոգեբանների խոսքով` բակից կտրված մանկությունը լի է վտանգավոր հոգեբանական շեղումներով: Այդ մասին ահազանգը հնչում է արդեն այսօր: Քաղաքային հիվանդությունների մասին` Գոհար Մանուկյանը:

Երեւանում երեխայի խաղահրապարակը մայրուղին է: Խաղալիքներն իջել են փողոց` որպես քաղաքային տրանսպորտ: Իսկ խաղընկերներն ակամայից դարձել են անցորդներն իրենց կենցաղից մնացած նյարդային հետքերով: Սթրեսը ծիկրակում է շենքերի անկյուններից նրան, ում հայացքը բակ ու խաղ է փնտրում:

Վլադիմիր Միքայելյան / հոգեբան /- Մենք գողանում ենք մանկությունը: Նրա հուզական տարածքը գրավում ենք: Մեր երխան չի ապրում լիարժեք մանկություն: Նա միանգամից հասնունություն է ցատկում` մանկություն չի ապրում:

Մանկության տարածք` հոգեբաններն այսպես են անվանում խաղահրապարակին: Հոգեբան Միքայելյանի մոտ սրվել է հոգեկան տագնապը` Երեւանյան եւս մի սերունդ պատանի կդառնա առնաց մանկության: Նրանք վերարտադրելու են հիվանդ հասարակություն` նախազգուշացնում է հոգեբանը:

Աշխեն Պողոսյան / հոգեբան/ – Դա նույնն է, ինչ մեծահասակին զրկես աշխատանքային պայմաններից: Ունես աշխատանք, բայց գրասենյակ չունես: Նրա համար կարեւր չէ, նույնիսկ իր առողջությայն հաշվին` երթեւեկելի մասում կլաս կգծի:

Սեւ կետ` հայ հոգեբանների համար մասնագիտական այս տերմինը խիստ նկարագրական է Կենդանաբանական այգու մերձակայքի եւ Սեւանի մայրուղու համար, ուր օրը գոնե մեկ անգամ ավտովթար է լինում: Վարորդի անսթափ վիճակը կամ մեծ արագությամբ սուրալը ոստիկանի գործն է, հոգեբանին հետաքրքրում է` հետքը:

Աշխեն Պողոսյան / հոգեբան/ – Փոքր քաղաքի բնակիչները սովոր չէն մեծ տեղաշարժի: Ադապտացիան դեռ չկա: Մարդիկ ակտիվ կյանքին, խցանումներին, առաջընթացին սովոր չեն: Ինչը կարող է բացասաբար ազդել մարդու վրա` դա ոչ ստանդարտ վիճակ է եւ առաջացնում է ստրեսային վիճակ:

Նաեւ քաղաքային ստրեսը կանխարգելելու հաշվարկ է ունեցել Ճարտարապետ Թամանյանը, Երևանը քաղաք էր 300.000 բնակչի համար: Մնացած 700,000-ի դեպքում գոնե այսօր հոգեկան կոմֆորտի հաշվարկ չկա: Քաղաքը ծանրաբեռնում են անընդհատ ներկրվող մեքենաները, որոնց վերջին կանգառը Երեւանն է: 2006-ին մայրաքաղաք է ժամանել 18.000 մեքենա, 2007-ին՝ դրանից կրկնակի ավելի` 34 հազար, իսկ այս տարվա միայն առաջին եռամսյակում արդեն 9 հազար: Այս պահին Հայաստանում կա մոտ 400. հազար ավտոմեքենաՍովորաբար, դրանք պտտվում են հիմնականում հենց Երևանում:

Վլադիմիր Միքայելյան / հոգեբան /- Բոլոր մեգապոլիսներում այդ վախերը կան, բայց մերը մեգապոլիս չէ: Այստեղ վախերը կապված են ավտովթարների հետ:

Հոգեբանի մտավախությունն արդարացված է` 2006-ին հանրապետությունում ոստիկաններն արձանագրել է 1550 ավտովթար, ընդ որում 650-ը տեղի է ունեցել Երեւանում: 2007-ին վթարներն ավելացել են 270-ով, զոհերի թիվը` 50-ով: Իսկ այս տարվա միայն առաջին 6 ամսում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 930 պատահար: 131-ով ավելի շատ, քան անցած տարվա առաջին կիսամյակում, զոհվել է 173, վիրավորվել` մոտ հազար 400 մարդ: Անցում Ֆոբիաների հայրենիքը Միացյալ նահանգներն է: Վերջին տնտեսական ճգնաժամը նոր թարմություն հաղորդեց տխուր վիճակագրությանը: Այս պահին բնակչության 80 տոկոսը խորը ընկճախտ է ապրում: Ընկճախտի աշխարհագրությունը ճեխքել է նաեւ եվրոպական սահմանը: Այստեղ յուրաքանչյուր երրորդն արդեն պոտենցիալ գործազրկության ճիրաններում է` սուր արտահայտված ստրեսային ախտանիշներով:

Վլադիմիր Միքայելյան / հոգեբան /- Ցանկացած քաղաք ունի ստրես, հարց է, թե մենք փորձում ենք դա հաղթահարել. Մենք դա չէնք անում: Արդեն Երևեւանում է կլաուստրոֆոոբիան` նեղ եւ փակ տարածքի նկատմամբ վախը: Օտար ֆոբիան մենք արդեն տեղայնացրել ենք, չնայած նրան, որ մեգապոլիս չենք:

Գոհար Մանուկյան- Նրանք սովորաբար չէն մոտենում վերու վար անող սարքին: Իսկ եթե քաջություն ունեցան եւ սեղմեցին կոճակը: Ապա ոտք դնլուց հետո, նրանց մոտ սկսվում է դող, շնչահեղձություն, սրտխառնոց: Հիվանդության առանց այն էլ սուր դրսեւորումներին հայերը հաղորդել են նաեւ ազգային կոլորիտ`հայրենի վերելակաշինության հարուցած ֆոբիաները վերաճել են տրանսպորտային կլաուստրոֆոբիայի:

Երթուղայինում 13 մարդուց ավելի պետք է չլինի: Ամեն մարդու հասնում է մի ինտիմ տարածք: Խիտ բազմությունում մեկ մարդուն հարկավոր է 0,2 քմ տարածք, հանրային տրանսպորտում 0.3 քմ, լսարանում ոչ պակաս, քան 1 քմ տարածք:

-Իսկ չե՞ք ներվայնանում:

– Ճարներս ինչ է:

Աշխեն Պողոսյան / հոգեբան/ -Պատկերացրեք մի պահ, որ մեկը մոտ է կանգնած եւ նա անծանոթ է: Պաշտպանվելու պահ է առաջանում` շնչառությունն է փոխվում: Նեղությունից իրենց վատ են զգում, դյուրագրգիռ են դառնում, հոգնում են:

Հոեբան Աշխենը թեեւ խուսափում է երթուղայինից, բայց ստիպված է օրը գոնե երկու անգամ օգտվել: Այդ հաճախականությամբ երթուղայի հետ գործ ունենալը հղի է կլաուստրոֆոբիայով` անհանգստանում է մասնագետը:

Աշխեն Պողոսյան / հոգեբան/ – Ձեր վրա կարող է ազդել, որ լույս չկա: Բայց կարող է ռոմանտիկ եք ու դուր գա ձեզ, թեեւ չեմ կարծում: Անշուք է շատ:

Այս տարի քաղաքում ամենաշատը տառապել են սրտանոթային հիվանդություններից, ինչը սրվում է հատկապես սթրեսից: Մասնագետներն ահազանգում են հիվանդության երիտասարդացման մասին: Ուսանողներն ավելի հակված են ստրեսների` նրանց ժամանակացույցն ավելի հագեցած է ընկճախտի հավանականությամբ: Գիտնականների պնդմամբ, ամենամեծ ողբերգությունները պատահում են հենց այս շրջանում:

Դասախոս – Պետք է հարցնեմ` ձեզ մոտ եղել է, որ տխրել կամ վախեցել եք?:Ես վախենում եմ փակ սենյակից, կարմրելուց

Աղմուկ, արգելքներ, բիզնես խնդիրներ, կոնֆլիկտներ, անելանելի վիճակներ` ստրեսը սնող թոփ հնգյակն է: Գլխացավ, հոգնածություն, ուժերի սպառում, հիշողության տատանումներ, տրամադրության անկում` սա էլ` ստրեսի նախանշանների թեժ հնգյակը: Մասնագետների ցուցումը` խիտ գրաֆիկով զբոսանք կանաչ տարածություններում, մնում է շատ երկար փնտրել դրանք մեր քաղաքում եւ ամենակարեւորը` չնյարդայնանալ ճանապարհի կեսին:

Լալա Հովսեփյանն արդեն 10 օր է Ստրես կենտրոնի հիվանդներից է: Դժգոհում է ուժեղ գլխացավից, սրտի նոպաներից եւ լաց լինելու չմարող ցանկությունից: Բժշկի ցուցումները նրա համար արդյունավետ են կարճաժամկետ տարածության մեջ, մինչեւ այն պահը, երբ հորիզոնում կերեւա հերթական երթուղայինը:

Լալա Հովսեփյան- Ես շատ եմ ընկճվում: Մի րոպե առաջ ուզում եմ դուրս գալ էդ նեղված վիճակից: Իմ առողջության վրա վատ է անդրադառնում: Խուսափում եմ մեծ մասայից, ուրախություն, տխրություն, միտինգ, շատ ժողովուրդն ինձ դուր չի գալիս, փոքրն է դուր գալիս:

Սթրեսի մասին է նույնիսկ հայ ժամանակակից գրականությունը: Բանասիրականի ուսանողներն են հաշվել` Յուրաքանչյուր երրորդ բանաստեղծությունը, երկրորդ պատմվածքը սթրեսի հասցրած վնասի մասին է:

Օ’ Ջալոյանց / Ընկճախտ/ -Ժամանակակից փսիխոթերապեվտներն առաջարկում են հակաընկճախտային տարբեր դեղեր, բայց դրանց ազդեցության տակ հավատացնում եմ ձեզ մարդ կորցնում է սերը ոչ միայն կնոջ, այլ մայրենի լեզվի, հայրենիքի, ծնողների նկատմամբ, ինչը հուսով եմ կհամաձայնեք անընդունելի են: Սակայն մարդկությունը զարգանում է 7 մղոնանոց քայլերով եւ ցանկացած տեսություն էլ դատապարտված է…
Թե ինչ պատահեց մեր քաղաքի հետ` կխոսենք նաև հաջորդ շաբաթ: Հաջորդ շաբաթ մեր այս տարվա վերջին թողարկումն է: Մենք կամփոփեն հայ տարեգրության տարի 2008-ը` մարդկանց, երևույթներն ու իրադարձությունները, այն ինչ դարձավ մոդայիկ, այն ինչի մասին խոսեցին, ինչպես խոսեցին, ինչն էր կարևոր, հետաքրքիր, դրամատիկ: Սա հատուկ ռեպորտաժն էր: նկատել եք հետաքրքիր երևույթներ, ունենք բացառիկ կարդրեր` մեզ ասեք: Մենք ենք ձեր դեսպանը` հեռուստատեսությունում: Հատուկ Ռեպորտաժի տեքստային տարբերակը` մեր կայքում արդեն վաղը: Այնտեղ էլ կարդացեք առաջիկա թեմաների մասին:

Մեկնաբանությունները փակ են: