ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԶԻԿՆԵՐ. 4-ՐԴ ՏՈՂԱՐԿՈՒՄ

Ա. Ա- Անսովոր, տարօրինակ կամ էքսցենտրիկ. անվանեք նրանց ինչպես կուզեք, բայց գտեք և նկարեք սա մեր թիմի լրագողների հանձնարարությունն էր: Բարի երեկո եթերում հատուկ ռեպորտաժն է, այօրվա մեր թողարկման թեման է` արևմտյան բզիկներ:
Երբ արևմուտքում մարդիկ զբաղվում են էքսրտեմալ սպորտով, մենք ասում ենք` կյանքի միապաղաղությունից է, երբ մեզ մոտ են դրանով զբաղվում ասում ենք անհավասարակշիռ է: Պատճառը մեկն է, մեր երկիրն է էքստրեմալ, մեր կյանքն է անկանխատեսելի: Թեւև Աելիտա Չիլինգարյանը կամ պարզապես Այլկան մեր թիմից ամենասպորտայինը` պնդում է, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դռայվի ու ադրնենալինի պակաս կա: Դիֆիցիտը լրացնելու փնտրտուքով իր համակիրներին նա փնտրել է օդում, ջրում և գիշերը Երևանյան փողոցներում: Պարզվում են հայ էքստրիմիստները ահաբեկիչներ են, բայց ոչ թե մարդկային կյանքի, այլ մարդկային զգացողությունների:

Աելիտա Չիլինգարյան- Հայաստանն ունի ավելի քան 200 գետ ու գետակ և 1 լիճ: Այս փաստը անուշադրության չեն մատնել բայդարկայի սպորտի սիրահարները, արդեն բավականին ժամանակ է, ինչ գոյություն ունի «Հայաստանի Ազգային կանոեյի Ֆեդերացիանե: Երևանում մարզումները անց են կացվում Երևանյան լճում: Այն ի տարբերություն գետերի վարար չէ, ուղակի այն ավելի կեղտոտ ու ճահճացած է: Բայց դե սա ֆեդերացիայի խնդիրներից միայն մեկն է, իրականում դրանք ավելի շատ են:

– Արդյոք կան պրոբլմեներ…
– / Մասնակից / – Առաջին հերթին ջրային պայմանները շատ վատն են, գույքային պայմաննները, քիչ են, բայց դե հարմարվում ենք:

Այս սպորտաձևը հաճախ ամենավտանգավորներից ու ամենաէքստրեմալներից մեկն են համարում, սակայն նույնը պնդել Հայաստանում մի քիչ ավելի դժվար է: Այստեղ պայմանները ավելի հանգիստ են, բայց դե մերոնք էլ հաճախ խոսում են վտանգից ու վախից:

Արամ Անդրեասյան, Հայաստանի երկակի չեմպիոն – Տպավորությունները աննկարագրելի են, վախը շատ էր, որ փորձել եմ նստել նավակի մեջ, չեմ պատկերացրել, շրջվել եմ քանի անգամ, մտածել եմ որ սա իմ համար չի, բայց հետո զգացի որ սխալվում եմ:

Մեր երկրում այնքան էլ քիչ չեն էքստրիմ զգալու ու ադրենալինի առկայությունը արյան մեջ բարձրացնելու մեթոդները, ուղակի լավ փնտրել է պետք: Էլ ինչ ռուս, որ արագություն չսիրի։ Այս արտահայտության հետ համաձայն չեն հայ տղեքը։ Նրանց ասելով մանկուց մեքենա են վարել և, երբ մեծացել են, մեքենան արդեն ոչ թե սարք էր, այլ կենսաձև ու զգայարան հաճույք և էքստրիմ զգալու համար։ “STR” ակումբի անդամները հենց այդ երիտասարդներից են։ Նրանց համար ավտոմեքենան ուղակի փոխադրամիջոց չէ, դա նրանց կյանքի մի մասն է ։

Աբո – Էս իմ համար ուղակի զբաղմունք չի։ Եթե քո մեջ Էտ ադրենալինը չենավ, էս իրա համար ուղակի զբաղմունք կլինի, եթե մարդ իրա մեջ էտ ադրենալինի պակասը չզգաց, ինքը էլ չի գա չի քշի։

Ալբերտ Խուդոյանը 19 տարեկան է, պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող, վարում է կարմիր հոնդա, ասում է սիրած մակնիշն ու գույնն է։

Աբո – Երևի 3 տարիա քշում եմ ու շատ հանկարծակի հանդիպեցինք, երբ շատ քիչ էինք ու հիմայա տենց մասշտաբային։ Էն ժամանակ հավաքվում էինք ու ուղակի խոսում մեր սիրած ավտոներից, սկզբից 10 հոգի էինք, հետո սկսեց զարգանալ ու ավելանալ։

Արտաքուստ հանգիստ ու բարեհամբույր թվացող Ալբերտը մութն ընկնելուն պես դառնում է ռեսյեր Աբո, որի համարձակությունն ու խելագարությունը երբեմն նույնիսկ վախեցնում են։

Աբո – Ամենաշատը վախեցել եմ էն ժամանակ, երբ ավտոն նոր էր ու առաջին անգամ խփեցի, հետո էլ չեմ կարա հիշեմ։

Չորս անիվների վրա ադրենալինի պակասը լրացնելու ձևերը տարբեր են, որոնցից մեկը drug racing-ն է: Դրա ժամանակ հաղթող է ճանաչվում այն ավտոմեքենան, որը ավելի շուտ կանցնի 402 մետր հեռավորությունը, մյուսն էլ drift-ն է, երբ ավտոմեքենաները ահռելի արագության վրա կտրուկ շրջապտույտներ են կատարում։ Այսօր racer-ները հավաքվել են հենց drift անելու համար։

“STR” ը ստեղծվել է 3 տարի առաջ։ Ակումբը գրեթե ամեն շաբաթ կազմակերպում է tuning, styling, ինչպես նաև car audio music show-ներ, երբ ավտոմեքենաները ցույց են տալիս իրենց երաժշտական հզորությունները։ Այս սպոտաձև համարվող այս գործով հետաքրքրվողների մեջ STR-ը այժմ մեծ ժողովրդականություն ունի։

Տիգրան ակումբի նախագահ – Քանի որ քաղաքում գնալով շատանում էին երիտասարդները որոնք ունեին լավ, հզոր ավտոմեքենաներ, մենք հավաքվեցինք, որ իրանք իրենց հմտությունները ցույց տան։ Ահա այս բոլորը մեր ընկերներն են, մեր ակումբի անդամներն են, որ ապրում են ավտոկյանքով։ Մենք տարիքային, սեռային սահմանափակում չունենք, հավաքվում ենք և ստացվումա գեղեցիկ բան։

Եթե “STR”-ի մասնակիցների համար էքստրիմ զգալու ամենալավ միջոցը արագությունն է, ապա «Պարապլաներային սպորտի ֆեդերացիայիե անդամների համար բարձրությունն է։ Պարապլաներային սպորտի ֆեդերացիանե ստեղծվել է 12 տարի առաջ։ Սկզբում դրա անդամները դելտապլանով էին թռչում, հետո անցան պարապլանի։ Պարապլաններն էլ շատացան ու ասպարեզ եկավ այս սպորտաձևի սիրահարների ակումբը։ Անդամագրվել կարող է յուրաքանչյուրը՝ տարիք ու սեռ կապ չունի։

Միհրան – Մենք իրականացնում ենք դասեր, գլխավոր ինստրուկտորը Հարութն է։ Սկզբից ցածր թռիչքներն են, հետո՝ բարձր։ Սովորելու խնդիրը հիմնականում ոչ ստանդարտ իրավիճակներում և քամու պատոկներում իմանալնա ինչպես քեզ պահել։

Ինչպես էքստրիմ զգալու մնացած բոլոր ձևերի, այնպես էլ պարապլանի համար ոչ ոք չի վստահեցնում, որ վտանգավոր իրավիճակներ չեն լինի, այստեղ կարևորը համարձակությունն ու ցանկությունն են։

Միհրան – Եղել ա իմ հետ, որ բարձր տեղում պարապլանս փակվել է, մի 200 մետր ընկել եմ, բայց հետո բացվելա ու գնացել եմ։ Ուղղակի հետո բարձր գոռում ես, որ վախդ մեջիցդ դուրս գա։

Պարապլանով թռչում են մեկ կամ երկու հոգով, սակայն այս սպորտաձևվով զբաղվողները ասում են, որ ավելի հաճելի է միայնակ վեր խոյանալը։ Դեպի աստղեր ճանապարհին գետնից վերև ու ամպերին մոտ ավելի ազատ ես, ավելի կենդանի, ուր կյանքը թվում է կարճ, սուր և ամենուր։

Ալիկ, / հարցազրույց օդում / – Եթե հիմա զգում եք դուք ձեզ թռչուն եք պատկերացնում։ Մենք գետնից կտրված ենք, մեր նպատակը համարեք մեր հաճույքը, դա մեր առաջնային նպատակնա, երկրորդը դա հեռավորություններ անցնելնա, ինչ-որ կետերով անցնելնա, ավելի երկար թռչելու խնդիրն ա և բոլորս փորձում ենք էդ խնդիրները կատարել….

Արագություն թե բարձրություն սիրողները էքստրեմալներ են, մարդիկ, որոնք դեմ են միջակությանը, միապաղաղ կյանքին ու նորմերին։ Այդ պատճառով նարանք սիրում են փորձության ենթարկել սեփական կյանքն ու հնարավորությունները։ Հոգեբանները գտել են, որ յուրաքանչյուրի մեջ ժամանակ առ ժամանակ արթնանաում է հենց այդ խենթը, որ մղում է արկածախնդրության կամ ռիսկի։
Ա.Ա- Պատճենելով արևելքին, բայց նմանակելով եվրոպացիներին մեզ մոտ էլ տիբեթյան ուսմունքի հետևորդներ կան, որոնք նաև բուսակերներ են: Անկեղծ ասած հենց տիբեթում մարդիկ միս ուտում են, բայց ընդունված է համարել, որ ուսմունքի հետևորդները պետք է վեգետերիան լինեն: Բուսակերության հայկական առանձնահատկությունները` պարզվում է դրանք կան, ուսումնասիրել է Մանուշակ Իրիցյանը: Արևմտյան բզիկների համաձայն Մանուն: Եվ պարզել` բուսակերությունը ուղիղ կապ ունի յոգայի հետ:

– Կասե՞ք մեջն ինչ կա:
– Բանջարեղեն է` լոբի, բակլաժան, կարտոշկա. սոխ գազար: Իհարկե, Տիբեթում ավելի շատ բանջարեղեն կա: Բայց ինչ ունենք ավելացնում ենք, հետո կլինի ծաղկակաղամբ:Սա կոչվում է Ցեկալա:Պանիր էլ կա:

Մանուշակ Իրիցյան- Տիբեթյան ռեստորանում ամեն ինչ հիշեցնում է Տիբեթը, ռեստորանի տիրուհին Տիբեթցիների սիրելի կերակուրների մասին ոչ թե խոհարարական ամսագրերից է կարդացել եւ նշումներ արել, այլ առաջին ձեռքից` իր ամուսնուց է լսել ու մտապահել: Հենց նրա` տիբեթցի վանական ամուսնու խնդրանքով էլ երեք տարի առաջ դարձավ բուսակեր:

Ես միայն միս չեմ ուտում, Տիբեթում էլ բուսակերներն ընդամենը միս չեն ուտում: Խնդիրը` չպատճառել վնաս: Մնացածը հորինված բաներ են: Ես չեմ ասում, եկեք դառեք բուսակեր: Ողջ Տիբեթն իր մեծությամբ , ես արժանի չեմ ուսուցիչների ոտքերին անգամ, երբ իրենք են ուտում, ով եմ ես:մեր հանգիստն էլ է խորոված:

Սա բուսակերների սիրելի հավաքատեղին է, ճաշացուցակում հիմնականում մայր բնության արտադրանքն է: Թերեւս 2 բացառություն կա` պելմենին ու պիցցան: Ռեստորանի խոհարարն էլ մսակեր է, առանց մսի նույնիսկ իր աշխատանքը չի պատկերացնում:

խոհարար- -Ավելի շատ բուսակերների համար ե՞ք պատրաստում:
-Տիբեթցիներն ավելի շատ բուսակեր են, իսկ մեր մոտ համ հայկական կա, համ ռուսական խոհանոց, տարբեր են ուտում. միս էլ, ռուլետներ մսից, պելմենի
Էնտեղ էլ բանջարեղենով մոմո է:

Մոմոյի հայրենիք Տիբեթի շատ շրջաններում բացարձակ աղքատություն է ու շատ հաճախ տարվա ճնշող մեծամասնությունը, մսից բացի ուրիշ ուտելու բան դժվար է գտնել: Եւ, հիմնականում, բուսակեր տիբեթցիները ստիպված են ուտել իրենց սրբազան կենդանու` յակի միսը: Տիբեթցիները վստահ են, գլխավորը կարեկցանքն է, եթե նույնիսկ ուտում ես միս, որպեսզի սովից չմեռնես, որն ավելի մեծ մեղք է:

Էլեոնորա – Ինչ վերաբերում է արեւմուտքին, ապա դա հիմնականում դարձավ առողջության համար:Երկրորդը որոշակի ձեւով տարբերվելու եւ, երրորդ, երբ հայտարարվեց, որ միսը, այո, միս չուտելը պակասեցնում է ագրեսիան:Դա այդպես է. իմ վրա էլ եմ զգացել:

Առանց ագրեսիայի ու նաեւ առանց մսի, արդեն 24 տարի է, Կարենն օտարերկրացիներին հավատացնում է, որ Հայաստանը ոչ մի բանով չի զիջում Հիմալայներին, իսկ Գեղամա լեռներն ու բուսաբանական այգին էլ յոգայով զբաղվելու ոչ հիմալայան, բայց հայկական լավագույն վայրերն են: Եթե յոգա, ուրեմն բուսակերություն, վստահ է յոգ Կարենը:

Կարեն – Ուժեղ թունավորումից հետո մի ամիս չէի կարողանում միս ուտել, զզվանք առաջացավ:19տարեկան էի: Թեթեւութոյւն զգացի, Փորձեցի կրկնել, էլի կերա, ծանրություն զգացի:

Եթե բուսակերություն եւ յոգություն, ապա ընտանիքով եւ ամբողջ շրջապատով` բուսակերների հիմնական պահանջն է: Իրենց շրջապատում շփվում են մսակերների հետ, բայց նրանց չեն ընդունում: Կարենը բացառություն չէ` կինն ու երեխաները նույնպես բանջարասեր եւ բանջարակեր են, իսկ ընկերներից շատերն այդպեԼ էլ չհամակերպվեցին. տղամարդը պետք է միս ուտի` Կարենը լսեց, բայց չհամաձայնեց:

Կարեն – Մեր ժողովուրդն էլ գիտեք, մեր ախպերությունը: միշտ էլ ես տեսակ արտահայտություններ կան:Բա եթե չուտես, էլ խի ես ապրում: Ասում են, չուտես, պոտենցիադ կոչնչանա, չես կարողանա երեխաներ ունենալ: Եղելա շատ հիվանդ մարդիկ, ալկոհոլից ու շատ ուտելուց , ինձ խորհուրդ էին տալիս փրկվել:,… հաճախ, ստիպված եմ լինում ուղղակի ասել սեղանի շուրջ, որ բժիշկը խորհուրդ է տվել չուտել, լյարդս ցավում է: Դա հարմար է, երբ մարդ իմանում է, որ դու էլ ես հիվանդ, իրենց դուր է գալիս: իսկ որ ասես, որ գիտեք, ժայռերում նստում եմ, չգիտեմ, ինչեր եմ անում, դրա համար չպիտի ուտեմ. ասում են դու ուզում ես մեզանից բարձր լինել:

Բուսակերները վստահ են. Մարդն ի սկզբանե եղել է ոչ թե բուսակեր, այլ մրգակեր: Պրոմեթեւսի թեթեւ ձեռքով կրակն Աստվածներից անցավ մարդուն, որի համար էլ Աստվածները նրան չներեցին. Պրոմեթեւսի լյարդը մինչ օրս էլ կտցահարում են արծիվները: բուսակերների մյուս ոչ պակաս կարեւոր փաստարկն էլ կենսաբանական է. չնայած մենք սառցե դարաշրջանից սկսած ուտում ենք միս, մեր օրգանիզմի կառուցվածքը դրանից չի փոխվել, մենք չունենք զարգացած ժանիքներ, դրա փոխարեն ունենք առաջնային կտրող ատամներ` նախատեսված հենց մրգերի ու բանջարեղենի համար: Մեր աղիքների երկարությունն էլ բուսակեր կենդանիների աղիքների երկարություն ունի:

Կարեն – Վերջապես, ինչ է մի՞սը: Միսը արդեն մի անգամ կերված էդ նույն ուտելիքն է: Կենդանին էդ խոտը, բույսերը կերելա: Սրանք էլ վերցրել են էդ կենդանուն մորթել են, էդ ոնց կարողա մի բան ավել լինի դրա մեջ, ինչ չկա բույսերի մեջ: Գումարած դրան, մենք ուտում ենք էդ կենդանու բոլոր լորձերը, արյունը, իրա վախերը, հիվանդությունները, էդ բոլորը տպված է մսի մեջ: Ու անեւ իրա կենդանկան, անասնական բնազդները:

Արուսյակ Նալյանն ու իր ընտանիքն արդեն տասնութ տարի է` միս չեն ուտում: Տասնութ տարիներից յոթը եղել են բացարձակ հումակեր, երբ չէր կարելի ոչ միայն միս, այլ նաեւ ցանկացած կենդանական սնունդ, լինի դա ձու կամ կաթ: Տիկին Նալյանը կանացի ինտուիցիայով զգում էր, որ մարդն ի սկզբանե եղել է բուսակեր եւ ոչ ամենակեր, որ ամինաթթուները կարող են սինթեզվել ոչ միայն կենդանիների, այլ նաեւ մարդու օրգանիզմում` նույնիսկ առանց կենդանական սպիտակուցների:

Արուսյակ Նալյան – Աղիքներում առաջանում է նեխային պրոցես: 20րդ դարում դա համարվում է բնական. մարդն ամենակեր է: Ի դեպ տխուր լուր, մարդու միսը նման է խոզի մսին: Մարդն ամենակեր չէ, նա այդպես դարձել է ցիվիլիզացիայի ընթացքում: Աղիքներում միկրոֆլորան դարձել է խառը:

Բուսակերները նաեւ օրինական ապացույց ունեն` 2003 թվականի Կոպենհագենի փաստաթուղթը նրանց հիմնական եւ միակ հաղթաթուղթն է, որտեղ սեվով սպիտակի վրա գրված է, որ բուսական համակարգի սնունդը գերադասելի է կենդանական սպիտակուցներից: Մսակերների համար միսն ուղղակի կերակուր է, որն ուտում են, որովեւհետեւ ուզում են, բայց բուսակերների համար միս կամ կենդանական սնունդ չուտելը կարող է ունենալ էթիկական կամ առողջական պատճառաբանություն:

Արուսյակ Նալյան -Ուրեմն, էթիկական տեսակետը համարում է, որ ուղղակի սպանել չի կարելի, կենդանին հոգի ունի, այդ սպանված հոգու դիմաց պատասխան ես տալիս, բայց ի վերջո, եթե այդ տեսակետն ընդլայնենք, կտեսնենք, որ դե բնության մեջ ամնե ինչն էլ կենդանի է, բույսն էլ, նրան էլ ուտել չի կարելի, բայց բնությունը նաեւ նախատեսել է սննդային շղթա, որ մեկը մյուսին ուտելով են ապրում:Այսինքն, բնության թույլտվությունը որոշ առումով կա:

Բուսակերությունը համարվում է ագրեսիայից ազատվելու հիմնական միջոց, բայց բուսակերներն էլ ունեն իրենց թերությունները:

Արուսյակ Նալյան – Շատ լավ կլիներ, շատ հրաշալի կլիներ, եթե միս չուտող մարդիկ իրենց հարազատների միսը չուտեին:Սա արդեն չակերտավոր: Որովհետեւ, ցավոք սրտի, բուսակերության ամենամեծ թերությունը, որ ես նկատել եմ: 2 հիմնական թերություն եմ տեսել. առաջինը այն է, որ հատկապես տղամարդկանց մեջ շատ մեծ գոռոզություն եւ եսակենտրոնութոյւն է առաջանում: Շատ արտահայտություններ կան` լեշակեր, մսակեր, այս մարդուց ինչ կարելի է սպասել, եթե նա էս է, էն է:Գոռոզությունն ավելի մեծ հիվանդություն է, քան այն ամենը, ինչ առաջանում է սովորական սննդից, այդ թվում եւ մսակերությունից:

Բուսակերները սիրում են կրկնել, որ իրենք տարօրինակ չեն, ուղղակի բուսակեր դառնում են հենց տարօրինակ խառնվածքով մարդիկ: Մի քիչ տարօրինակ, մի քիչ խենթ ու նաեւ առանց աշխատանքի ու գումարի` Պյոտրը ճանապարհորդում է աշխարհով մեկ` ոչ ավել, ոչ պակաս ավտոսպորտով: Իրանում, Թուրքիայում, Իրանում, այսօր Հայաստանում, վաղն էլ կլինի Պակիստանում ու Հնդկաստանում:

Պյոտր – Արդեն երոկու տարի է, ուտում եմ միայն հում միրգ ու բանջարեղեն, չբոված ընկույզ:

Մաշան էլ է բուսակեր, նախընտրում է չուտել միայն այն, ինչը ստեղծվում է տառապանքի ու արյան միջոցով:

Մաշա- Ուշադրություն դարձրեք բուսակերների դեմքի արտահայտությանը, երբ պարզապես խնձոր են ուտում, դուք այնքան երջանկություն կտեսնեք:

Պարզվում է ` բուսակերությունն օգտակար է ոչ միայն առողջության ու հոգու հանգստության համար, այլ նաեւ լավագույն փրկություն` ալարկոտների համար:

Պյոտր- Մի անգամ մտածեցի, թե մարդն ինչքան ժամանակ է տրամադրում սննդի պատրաստման, ամաններ լվանալու վրա, հաշվեցի, մոտավորապես 4-5 ժամ ամեն օր: Ինձ թվաց, որ դա չափազանց շատ է:Բավական է, որ ունենամ 200 գրամ ընկույզ կամ երեք խնձոր, ես կուշտ եմ:

Մայր բնության գրկում` բնության բարիքներով ու բնության զավակների` կենդանիների օրինակով` Պյոտրը ձմռանը ՙչվում է՚ տաք երկրներ, որտեղ կա թարմ ու առողջարար սնունդ:

Պյոտր -Դուք ապրում եք դրախտային երկրում, այստեղ այնքան համեղ ու հյութալի միրգ ու բանջարեղեն կա. զարմանում եմ` ինչպես եք այս բազմազանության մեջ միսն ընտրում:

Նրանք բոլորն էլ վստահ են` մարդը չի եկել այս աշխարհ, որ սպանի ու ցավ պատճառի, եկել է ներդաշնակության ու խաղաղության համար: Նրանք վստահ են. այս անարդար ու մեծ աշխարհում իրենք ունեն փոքրիկ, բայց ոչ անկարեւոր դերակատարում: Իսկ բուսական սնունդն ուղղակի մի ձեւ է ավելի առողջ ու լավ ապրելու համար:
Ա.Ա – Իրանի ոստիկանությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ: Երկրում աշխուժացել են սատանիստները, այսօր գոյություն ունի աշխարհում երեք հազար սատանայական խումբ, որոնցից հիսունը արդեն գործում են երկրում: Մեզ մոտ էլ կան սատանիստներ, այսինքն այդ ուսումունքից. դա համարվում է ուսմունք, հետևորդներ: Սատանիզմի հիմնադիրը համարվում է ամերիկացի Անտոն Լավեյը, որը գրել է այս գիրքը, կոչվում է ՙՍատանայի Աստվածաշունչ՚: Որպես մեկ այդպիսի սատանայական կառույց, կամ ուղղություն չկա, ընդհանուր առմամբ նրանք մերժում են Քրիստոսին և քրիստոնեկան ուսմունքը: Սատանայիզմը, ընդհանուր քրիստոնեական նորմերից հրաժարումն է և արտահայտվում է հստակ սիմվոլների միջոցով: Արտակ Վարդանյանը զրուցել է հայ սատանիզստների հետ: Զրուցել, զարմացել և զայրացել: Ասում է` մեզ մոտ դա ավելի շատ ձև է, քան բովանդակություն:

Արտակ Վարդանյան – Թունելի այս գրությունները ո`չ սարսափ ֆիլմ է եւ ո`չ էլ պատահական արված գրաֆիտի։ Դրանք չեն մաքրվել, ընդհակառակը` անընդհատ ավելացել են: Տարօրինակ գրերի հեղինակները նույնչափ արտասովոր երիտասարդներ են: Նրանք իրենց համարում են սատանիստներ: Այստեղ են` եթե ոչ ամեն օր, ապա շաբաթը գոնե մի քանի անգամ: Ներկա են ստանում թունելի չգործող մատյանում։ Ովքե՞ր են նրանք, որտե՞ղից են, ինչո՞վ են զբաղվում։ Երիտասարդ սատանիստներին հանդիպելիս, նրանց նշանակած տեղն ու ժամը նրանց արտասովոր հավաքատեղիներից տարբեր էր։ Սկզբում կասկադում, հետո, էլի դրա հետնամասում գտնվող մի անկյունում։

Երիտասարդ աատանիստ – Ժամանակակից, հիմիկվա դրությամբ օրտոդոքսալ սատանիզմը` իսկական սատանիզմը կրոնական՝ դա Անտոն Լավեի ստեղծած սատանիզմի եկեղեցին է։ Շատ-շատ խմբեր կան, որոնք սատանիստական շեղումներ ունեն։ Երբ որ մարդուն դուրա գալիս Բլեք մետալ հասկացությունը, ինքը ակամայից, թե չգիտեմ, անկախ քեզանից սատանիզմը քեզ դուրա գալիս, արյունը, ինչ-որ թարս խաչեր, պենտագրամաներ։

Սատանիզմը համարվում է կրոնական շարժում, որն այսօր աշխարհում մեծ թափ է հավաքում: Այն մերժում է Աստվածաշունչը, Քրիստոնեությունը, Աստծո առաջ խոնարհ լինելու գաղափարը:

Պարգեւ Սրբազան – Սատանիզմի ուսմունքը կամ պաշտամունքը սկսվել է հնագույն ժամանակներից՝ Կայենի ժամանակահատվածից, որ Կայենը դարձավ առաջին մարդասպանը, իր եղբորը Աբելին սպանեց եւ արդեն Կայենից եւ իր որդիներից աշխարհ մտավ սատանայապաշտությունը։

Սատանայապաշտությունն առաջին հերթին խորհրդանիշներն են ու ծեսերը, որոնք երբեմն հասնում են պաթոլոգիայի և անմարդկային դաժանության, ընդհուպ մինչև մարդկային զոհաբերություն հանուն սատանայի կամ մարդակերություն ու արյուն խմել։ Հայաստանում սատանիստները քիչ են: Արտաքինից տարբերվում են առատ պիրսինգով, սանրվածքով ու հագուստով։ Հայ Առաքելական եկեղեցին հայ սատանիստներին լուրջ չի ընդունում: Ավելին, չի ցանկանում նրանց դեմ քարոզել, այն պարզ պատճառով, որ հակաքարոզը կարող է նրանց գործունեության գովազդ լինել:

Պարգեւ Սրբազա – Եթե նրանց մեկնումեկը շատ հստակ բացատրի, գիտակցեն, որ հավիտենական դժոխքի բաժին պետքա դառնան, պետք է լավ իրենց բացատրեն։ Հիմա ինչի են սատանայապաշտները կորցնում իրենց զորությունը խաչի առաջ, որովհետեւ Քրիստոս խաչի վրա խաչվեց, բոլոր մարդկանց մեղքերը քավելու համար։

Գիտակցված, թե անգիտակից, երիտասարդներն անում են քայլեր, որոնք, թե Պարգեւ Սրբազանի համար էին անակնալ, թե մեր նկարահանող խմբի։ Այս կադրերում նրանք այրում են Աստվածաշունչը։

Պարգեւ Սրբազա – Երբ մարդ բարոյապես տկար է, նա դառնում է խաղալիք, ինքնուրյուն չի լինում, սկսում է նարկոտիկներ օգտագործել։

Երիտասարդ սատանիստ – ՙՄարդուկ՚ խմբի Լեգիոնը, ինքը համերգների ժամանակ եկեղեցու էն արծաթի բաժակներով արյունա խմում ու թափումա վրեն, էտի հաճույք չի, էտ բլեյք-մետալի դրսեւորումներիցա
– Իսկ դու երբեւէ արյուն խմել ե՞ս։
– Չէ, չեմ խմել երբեւէ, չեմ էլ պատրաստվում, բայց դե ժամանակը չգիտեմ ոնց կդասավորվի։

Բլեք-մետալ խմբերում հիմնականում սատանիստներ են։ Ըստ Պարգեւ Սրբազանը բլեք-մետալի ու սատանիզմի մեջ մեկ ընդհանուր գիծ կա։

Պարգեւ Սրբազան – Ժան Պոլ Ռեժինբալը մի շատ հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել։ 16-18 տարեկան երիտասարդները ինքնասպան են լինում, երբ որ նա ուսումնասիրում է, բոլորը բարեկիրթ, ազնիվ, մաքուր ընտանիքներից են, բոլորի մոտ կան մի ընդհանուր բան, բոլորը լսում են ռոկ երաժշտություն եւ բոլորը ինքնասպան եղան։

Բլեք-մետալը իր մեղեդիով, երգի բառերով ու տակտով նման չէ սովորական ռոկ երաժշտությանը։ Այն կատարողները իրենց ասոցիացնում են Սատանայի հետ։

Երիտասարդ սատանիստ – Երբ որ դու երգը լսում ես, ասենք մարդ կարող է ընկալել իր խոսքի հետ նաեւ հակառակը։ Մարդու ենթագիտակցության երկրորդ շեմը ունի այդ կարողությունը։Հիմա կան այդպիսի երգեր, որ սովորական խոսքեր են, բայց եթե դրանք հակառակ պտտեցնես՝ սատանայապաշտական, սատանային երդում տալով երգեր են եւ մարդ ենթագիտակցաբար երգը լսելով դրա հակառակն էլ են ընկալում, չգիտակցաբար ընկալում են եւ կամա, թե ակամա, սկսում են ազդեցության տակ ընկնել։

– Ինչու համբուրեցիր այդ նշանը
– Որովհետեւ էսի բլեք-մետալի նշաննա, միլանտրոպիայի նշաննա, պենտագրամա ու նշանակում ա, որ մի քանի ձեւ ունի։ Ինքը մարդնա թարս վիճակում։ Գլուխը, ձեռքերը, ոտքերը ու սատանայի գլուխնա էսի։ Մորուքները ականջները ու պոզերը:

Նշանի հանդեպ կախվածությունն ու անմոռաց սերն այնքան ուժեղ էր, որ հենց նկարահանման հրապարակում խանդի տեսարան ստեդծվեց։ Ընկերուհին կողքը՝ խոստովանում է, որ նշանն ավելի շատ է սիրում։

Երիտասարդ սատանիստ – Իրա տիպի մարդկանց հետ շատ շուտվանից եմ շփվում ու արդեն սովոր եմ։ Կան մարդիկ, որ կակոյ նի բուձ ավելի շատ են սիրում, քան ուրիշ մարդու, քան ընտանիքը։

Տեղի ունեցածը բեմականացում էր թե անկեղծ պոռթկում, դժվար է ասել, սակայն հարցազրույցի պահին սատանիստներից մեկը փորձեց կտրել երակները:

/ Այս պահին երիտասարդ սատանիստներից մեկը փորձում էր կտրել երակները

– Ինչ էիր ուզում կտրել երակներդ
– Արյունի համը ինձ դուրա գալիս, համ համը, համ գույնը

Պարգև Սրբազան – Հայ առաքելական եկեղեցին, փորձում է հայ ժողովրդին պահել քրիստոնեության արժեքների մեջ։

Ձեզ, որ հիմա խաչ ցույց տամ, ձեզ մոտ ինչ ասոցացիաներ կլինեն կամ դուք կվախենաք, ինչ կանեք։

Երիտասարդ սատանիստ – Ես ուրիշ սիմվոլիկայից վախենալու բան չունեմ, սա ընդամենը սիմվոլիկայա։

Պարեւ Սրբազան – Հիմա ամենահզոր զենքն է, երբ որ կա խաչի նշան դեւերը վատ են զգում։ Կախարդները չեն կարողանում գործ անել։

Սատանիստներից բացի, այս թունելում լինում են նաեւ երիտասարդների մի այլ խումբ՝ էմոներ, նրանք շոտ հուզվում են արագ դեպրեսիայի մեջ ընկնում։ Մյուս տարօրինակների խումբը կոչվում է գոթեր։ Այստեղ՝ գերեզմաններ այցելում են ոչ միայն մահացածների հարազատները, այլեւ նրանք՝ գոթերը։ Գալիս են այստեղ, իրենց ժամանակն անցկացնում եւ լիցքաթափվում։ Ի վերջո լինի գոթ, սատանիստ, թե էմո, կարեւորը ծայրահեղության զգացողությունը չկորցնելն է։

Մեկնաբանությունները փակ են: