ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ BRITISH COUNCIL-ԻՑ

_aso2191Այս տարի Բրիտանական Խորհուրդը նշում է իր 75-ամյակը: Բրիտանական խորհրդի հետ Բանաձևը գործակցում է արդեն մեկ տարի: Մեր ընկերությունը Բրիտանական խորհրդի Հմտություններ Աշխատանքում ծրագրի ինֆորմացիոն գործընկերն է:

Եվ այսպես, Բրիտանական Խորհրդի 75-ամյակի նվիրված հանդիսավոր արարողությանը կազմակերպությունը Բանաձև ընկերությանը տվեց հատուկ մրցանակ` միջմշակութային կապերը աջակցելու համար:

_aso2206Մենք շատ հպարտ ենք մեր մրցանակով ու հուսով ենք, որ առաջիկայում ևս հնարավորություն կունենանք աշխատել Բրիտանական Խորհրդի հետ և առավել ևս կամուրջ հանդիսանալ երկու ժողովուրդների հարուստ մշակութային ու կրթական ժառանգություններն ու ներկան մերձեցնելու ու միմյանց ճանաչելու գործում:

Մեր թիմի անունից շնորհավորում ենք կազմակերպությանը և հայաստանյան գրասենյակին ու մաղթում` նոր ծրագրեր, անխափան աշխատանք ու որ այդ ամենը երկու երկրների հասարակությունները նկատեն, գնահատեն ու շահեն դրանից:

Մեկնաբանությունները փակ են: