ԲԱՆԱՁԵՎԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է

2xԲանաձևը կրկնապատկել է իր վիրտուալ ներկայությունը և այժմ երկուսի փոխարեն մենք ունենք արդեն չորս կայք: Առաջինն անշուշտ հենց այս կայքն է, որը հիմա կարդում եք: Այստեղ կարող եք գտնել մեր ընկերության մասին ամեն ինչ` ընթացիկ ծրագրերից, արդեն կատարած աշխատանքներից ու գալիք պլաններից:

blognews
 
Երկրորդ, ամեն օր մի քանի անգամ թարմացվող կայքը մեր բլոգն է, որտեղ կարող եք կիսվել տպավորություններով, զրուցել մեր թիմի անդամների գրառումների և նրանց տպավորությունների և կարծիքների հետ:

 
 
internews
Երրորդը` Ինտերակտիվ հաղորդման կայքն է, սակայն մեկ տարբերությամբ` այն ավելին է, քան ուղղակի հաղորդման տեքստային տարբերակը: Այստեղ կարոք եք ամեն օր կարդալ ՏՏ ոլորտի թարմացումները, դիտել վիդեոներ, մասնակցել ֆորումներին: Այստեղ ամեն օր մի թարմացում կա:

akannews
Չորրորդը` Ականատես նախագծի կայքն է, որտեղ կարող եք գտնել օգտակար տեղեկատվություն ձեր ամենօրյա խնդիրները հաղթահարելիս: Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքին և կայքում տեղադրում ենք առավելագույնը:

 
Ի դեպ, աստիճանաբար, սակայն Բանաձևի վիրտուալ ներկայությունը որոշակի իմաստով մոնետարիզացվում է` այլ խոսքով, նկատած կլինեք, մենք ունենք նաև գովազդատուներ: Մենք փորձել ենք դրանք այնպես տեղադրել, որ տեղեկացնեն Ձեզ շուկայի նորույթներին, բայց և չշեղեն Ձեր ուշադրությունը կայքերի բովանդակությունից:

Մեկնաբանությունները փակ են: