ԲԱՆԱՁԵՎԸ ՆԱ/ՆԵ-Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

162010 թվականի Նա/Նե մրցանակաբաշխությանը Բանաձեւ ընկերության լրագրող Սոնա Աբրահամյանը <<Ուժգին հմայք>> ռեպորտաժի համար "Հեռուստատեսային նյութ" անվանակարգում մրցանակ է շահել: Մրցույթին ներկայացվել են 29 աշխատանքներ, որոնցից էլ ընտրվել են լավագույնները:

 
"Նա/Նե" մրցույթը հայտարարել են երեք տարի առաջ Բրիտանական խորհուրդը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող "Women in Politics" ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ:

Մրցանակաբաշխության նպատակն է տարվա ընթացքում ուսումնասիրել քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեության, ձեռքբերումների ու նվաճումների վերաբերյալ խնդիրներն ու գենդերային բռնության վերաբերյալ տպագրված կամ հեռարձակված նյութերը եւ հաջորդաբար անդրադառնալ այդ թեմաներին:

422131

Սոնա Աբրահամյանի Ուժգին հմայք ռեպորտաժը պատմում էր Հայաստանում Ամենահետաքրքիր, զարմանալի ու ապշեցուցիչ կանանց մասին: <<Նրանք մեր կողքին են, բայց մեզնից տարբեր են: Նրանց ճանաչում են, բայց չեն հասկանում: Նրանք կանայք են, որոնց ճակատագիրը չկոտրեց>>:

Հատուկ ռեպորտաժի Ուժգին հմայք թողարկումը կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանությունները փակ են: