ԳԱՎԱՌԱՑԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆԵՐ 2-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Ա. Ա- Որտե՞ղ եք դուք ապրում և ո՞վ է ձեր կենցաղի անտանելի, բայց պատահում է երբեմն նույնիսկ բարեկեցիկ կյանքի պատասպանատուն ու պետը ի պաշտոնե: Քաղաքապետը: Բարի երեկո Հատուկ ռեպորտաժի այսօրվա թեման է քաղաքապետերը: Աշուն 2008-ի ամենաոչ մայրաքաղաքային քաղաքական ինտրիգները սպասում են համայնքային ընտրություններին: Սա ո`չ քարորզարշավ է, ո`չ վճարովի հեռուստաժամ և ո`չ էլ առավել սև փիառ: Փոքր քաղաքների մեծ մարդիկ, գավառական քաղաքապետները, ասյօր այս մասին ենք զրուցելու: Համերգների ժամանակ Երևանի ֆիլհամոնիկի դահլիճում ավելի շատ մարդ կարող է տեղավորվել, քան բնակվում է այս քաղաքում, ոչ թե 310, այլ 311 բնակիչ: Հեռախոսով մեր լրագրող Տիգրան Դանիելյանին ուղղել է Հայաստանի պաշտոնապես ամենափոքր քաղաքի` Դաստակերտի ֆուտբոլասեր քաղաքապետը:

Ֆիլոսյան Նաիրիի Դաստակերտի քաղաքապետ – Ես ծնվել եմ դաստակերտում, սովորել եմ մինչև 4-րդ դասարան: Մենք ամենաշատը սիրում էինք ֆուտբոլ խաղալ: Ադրբեջանցիներ կային, ուզում էինք այնպես անել, որ միշտ կրեինք:

Տիգրան Դանիելյան-Պիեոներական հասակում եղբայրական ժողովրդի համադասարանցիներին ֆուտբոլով հաղթած, անկախ Հայաստանի ամենափոքր քաղաքի քաղաքապետն է, ընտրվել է 9 տարի առաջ: Նորոգել է դպրոցի տանիքն ու արտաքին ջրագիծը: Սակայն ամենամեծ ձեռքբերումը կուբոտան է` մերսեդեսի շարժիչով:

Ֆիլոսյան Նաիրիի Դաստակերտի քաղաքապետ – Ջիպի հավասար տեխնիկայա: Կուբոտան ունի կոնդիցիոներ, ամենագնաց է, ունի գյուղի գործիքներ` հնձիչ, ինգուբատոր, գութան: Սա իմ մերսեդեսը չի, սա համայնքի բնակիչների մերսեդեսն է: Բոլորի հոգսը հոգացողն ա համայնքում:

Իր ծառայողական հատուկ տրակտորի ղեկին քաղաքապետը սլանում է ցեխոտ ճանապարհով ու շարժիչի աղմուկի մեջ հաշվում` ունեինք 8000 բնակիչ, 27 անգամ կրճատվեց, այսօր դաստակերտցի է 311 մարդ: Մի այդքան էլ չլուծված խնդիր ունենք: Սա Ռիո Դե ժաներիոն չէ, բայց կա մի ընդհանրություն` կաշվե գնդակի նկատմամբ մեծ սերը: Ձախ կիսադաշտում դաշտի տերերն են, աջ չկա: Խաղը վարում է դաստակերտի ֆուտբոլի վարպետ, քաղաքապետ Ֆիլոսյանը:

Ֆիլոսյան Նաիրիի Դաստակերտի քաղաքապետ – 4 տարեկանից ֆուտբոլ եմ խաղացել. մինչև 20 տարեկան: Հիմա մի քիչ առողջությունս չի ներում, բայց էլի զվաղվում եմ:

Ֆուտբոլը զբաղեցնում է, սակայն չի լուծում քաղաք կոչվող, գյուղականից չտարբերվող համայնքի ու դրա ղեկավարի պաշտոնական և կենցաղային պռոբլեմները: Այստեղ մերսեդեսն էլ չի փրկի: Քաղաքապետ Ֆիլոսյան Նաիրիի երկիրը այնքան փոքր է, որ տրակտորը չի մտնի: Բացի այդ կարտոֆիլը միայն սեփական ձեռքերով կարող ես հողից հանել:

– Միայն ձեր այգու բանջարեղենից եք օգտվում
– Հիմնականում այո

Երկու կողմ, երեք դեմ: Քաղաքապետ և հինգ ավագանի, նրանցից բացի մեկ առձանագրություն կազմող քարտուղար, հավաքարար և աշխատակազմի ղեկավար: Քաղաքապետարանի վարչակազմն է, փորձում են աշխատաել ինչպես կարգն է. սակայն առանց ընդմիջման և օրվա վերջում հասանելիք հանգստի:

Քաղաքապետը նաև մեղվապահ է: Սա ոչ թե սիմվոլիկ համեմատություն է, այլև սոցիալական անհրաժեշտություն: 54 հազար դրամ ստացող Դաստակերտի առաջնորդը քաղաքի ամենախոշոր բիզնեսմենն է:

Ֆիլոսյան Նաիրիի Դաստակերտի քաղաքապետ – Որ մեղրը քամվում ա շրջանակից, որոշ մաս քաղցրությունը մնում ա, որպեսզի շրջանակները հարմար լինի հաջորդ տարվա համար, դնում ենք մեղվի մեջ, մեղուն չորացնում ա:

Հույսը միայն մեղուները չեն, այստեղ փորում են և ուսումնասիրում` պղինձ են փնտրում: Ցանկանում են, եթե չվերակագնել նախկին հանքաարդյունաբերական հսկայի փառքը, ապա գոնե կարողանալ 311-ից չպակասել, թեկուզ մնալով երկրի ամենափոքր քաղաքը, արժանի լինել այդպսինը կոչվելուն: Դաստակերտի ֆուտբոլի սիրահար, մեղվապահ քաղաքապետի ցանկությունն ու պատկերավոր, բազմանշանակ համեմատությունն է:

Ֆիլոսյան Նաիրիի Դաստակերտի քաղաքապետ – Դաստակերտը մեղր ա: Ու Դաստակերտը նման ա փոքրիկ Հայաստանի:

Ա.Ա – Ի դեպ նկարահանման օրը գուժեցին, Դաստակերտը ունի ոչ թե 311, այլ 310 բնակիչ: Հայաստանի ամենափոքր քաղաքի քաղաքապետը զբաղվում է մեղուներով ու ծառերով: Երևանից հետո հանրապետության երկրորդ ամենամեծ` Գյումրիի քաղաքապետը աշխատանքից ազատ ժամանակ բարեգործությամբ է զբաղվում, հոգևոր ու պատմական թեմաներով գրքեր գրում, հուշարձաններ նախագծում: Գյումրիի քաղաքապետի մասին լրատվամիջոցներից հիմնականում բացասական պատմություններ լսած և կարդացած Նարեկ Նիկողոսյանը անձամբ է ծանոթացել իր որդու օրինախախտումներով, մահափորձից փրկված, գլխարկների նկատմամբ մեծ սեր ունեցող և անեկդոտների հերոս դարձած Վարդան Ղուկասյանի ու քաղաքապետից չվախեցող սատանաների հետ:

Նարեկ Նիկողոսյան- ՙԳալայի ռիսկը բոխկ է՚,- տեղական անվախ հեռուստաընկերության տիպիկ բնորոշումն է` ըստ Հայաստանի երկրորդ քաղաքի բնակիչների: Գյումրիի անկախ լրատվական ալիքի լրագրողներին տեսնելիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բացականչում է` սատանեքն էգան:

2007-ի դպրոցական վերջին զանգի օրը քաղաքում հնչած կրակոցներից հետո Գյուրիի մեկ այլ` Շանթ հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում քաղաքապետը տեղի ունեցածի համար ԳԱԼԱ-ին էլ էր թափանցիկ մեղադրում:

Գյումրիի բնակիչ – Եթե համեմատում ես մնացած քաղաքի կրակոցների հետ, մեր քաղաքի կրակոցները, ոնց որ սրբություն լինի: ….. Ուղղակի սրա մեջքի կանգնածները չեմ հասկանում, ովքեր են խառնված: … Ինչ որ հեռուստատեսություն կա իմ դեմ:

Արմինե Վարդանյանը ԳԱԼԱ-ում ընդամենը մի քանի տարի է աշխատում, բայց արդեն հասցրել է դառնալ Գյուրմրիում մոտ տասնամյակ ղեկավարող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ամենաչսիրելի սատանէն` լրագրողը:

Արմինե Վարդանյան. ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրող. – Ընտրողների շրջանում իրա վարկանիշի հետ կապված խնդիրներ առաջացան, երբ փողոցում իրա տղայի հետ կապված կրակոցներ հնչեցին, էդ շատ լավ գիտեք, ինչ տեղի ունեցավ քաղաքում, ես որպես լրագրող, ըսեմ, որ իրա վարկանիշի անկումը կապված էր էդ դեպքերի հետ:

Վարդան Ղուկասյան, Գյուրու քաղաքապետ – Էս էլ աղջիկս ու թոռնիկս են, էկեք, արեք: Էն պզդիկին, փոքր աղջիկս է` մայրամիկը, էն էլ թոռնիկը:

Ընտանիքի հետ, իր տանը գյումրիի քաղաքապետը դեռ ոչ մի լրագրողի թույլ չի տվել նկարահանել: ՙՌեմոնտի մեջ եմ՚,-կարճ պատասխանում է պարոն Ղուկասյանը եւ առաջարկում լավագույն դեպքում տան դիմացի քաղաքային այգում զբոսնել:

Վարդան Ղուկասյան, Գյումրու քաղաքապետ – Ճիշտն ասած էդ կրակոցները… ստացվեց, պատժվեց, գնաց, դուրս եկավ… ողբերգական բան տեղի չէր ունեցել, ոչ մի տուժող-վիրավոր չկար, ով ինչ արել է, թող իր պատիժը կրի, ինձնից սկսած, մյուսից վերջացրած:

Ըստ գլխավոր դատախազության հաղորդագրության` անցյալ տարի մայիսի 20-ին` երեկոյան Գյումրիի կենտրոնում փոխհրաձգությունից հետո` մարմնական վնասվածք է ստացել 74-ամյա Համասփյուռ Մնացականյանը: Վնասվել են նաեւ շրջակայքի բնակելի շենքերի պատերը, կոտրվել` պատուհանները: Միջադեպից երկու ամիս անց` հետախուզության մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը` քաղաքպետի որդին` ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, այնուհետեւ` Շիրակի մարզի դատարանի որոշումով դատապարտվել մեկուկես տարվա ազատազրկման:

Վարդան Ղուկասյան, Գյուրու քաղաքապետ – Ոչ ոք կատարյալ չէ այս աշխարհում, մենք ձգտում ենք պատվիրանները պահել, բարեւ ձեզ, թե ինչքանով կստացվի, դա Աստված գիտի…

Դարձյալ կրակոցների հետեւանքով` քաղաքապետության երկրորդ ժամկետի երկրորդ տարում` Աշտարակ-Գյումրի մարուղուն Վարդան Ղուկասյանը դարձավ անհաջող մահափորձի զոհ: Ոստիկանները ճանապարհին 77 պարկուճ գտան` տասնչորսն էլ չորս զոհված թիկնապահների մարմիններում էին:

Բժիշկ / արխիվ / -Վիճակները հիմա ծանր է` կայուն…

Ծանր վիրահատությունից հետո` Գյումրիի քաղաքապետը ծանր զրահապատ մեքենայով է շրջում, որի հաստ դռները ոչ իր կամքով բացում ու փակում են նոր թիկնապահները:

Վարդան Ղուկասյան, Գյումրու քաղաքապետ – Էս ավտոն ծանր է, բրոն է, ես էլ խփված եմ, նկարում են, տղերքն են բացում փակում, թե չէ ես չեմ սիրում, դռները բացել, փակել, ըդպես բաներ չեմ սիրում, ընդանրապես: Էս ըդպես պալատական բաներ չեմ սիրում էլի…

Սեւ զրահապատ մեքենայով Վարդան Ղուկասյանը ավելի արագ է եկեղեցի հասնում: Աղանդավորության դեմ պայքարի մասին գրքի հեղինակ բարերար-քաղաքապետը, իր եւ պետբյուջեյի միջոցներով արդեն մի քանի եկեղեցի է վերականգնել: Հաջորդը Հայաստանում չափերով երկրորդ ամենամեծ Գյումրիի կենտրոնական ՙԱմենափրկիչ՚-ն է:

Ժամագործ -ղաքապետը ինչ կարող է անել, քաղաքապետը բացարձակ ժողովրդին աշխատատեղով չի կարող ապահովել: Բացարձակ:

Գյումրու կենտրոնի ամենահայտնի ժամագործը նկատի ունի քաղաքապետի պարտականությունները՝ ի պաշտոնե: Այստեղ բոլորը գիտեն` քաղաքապետը օրեկան մի քանի հարյուր նամակ-դիմում է ստանում, բոլորին փորձում է ընթացք տալ` եթե կարողանում է:

Վարդան Ղուկասյան, Գյումրու քաղաքապետ – Մեկ-մեկ ընենց բաներ են ուզում, որ դա կարող է անել, Պուտինը, օգնի, ինչ ասես, ուզում են…

Ոչ միայն ուզում են, նաեւ պահանջում են` մտավորականից մինչեւ բանվոր` ամեն քայլափոխի` անգամ կոնսերվատորիայում:

Զրույց կոնսերվատորիայի տնօրենի հետ
-Մի խնդրանք ունենք:
-Ասեք:
-Մեր ուչեբնի պլանը ապրիլից տվել ենք, մինչեւ հիմա չի հաստատվում, որ դուք մակագրեք,
-Ով չի տալիս, էն տղեն պատասխան կտա:

Վարդան Ղուկասյան, Գյումրու քաղաքապետ – Էսօր առաջին, իմ ընկերոջն եմ ազատել, իմ տան տղուն ազատել եմ աշխատանքից: Որտեւ լավ չէր պահում, այսինք սոցիալական վարչության պետին, գնաց պատմության գիրկը:

Երկրաշարժից ընդամենը երկու տարի առաջ նկարահանված ՙՎերջին ֆայտոնը՚ ֆիլմը պատմում է հին ավանդույթների եւ նոր տեխնոլոգիաների Լենինականի մասին: 88-ի դեկտեմբերի 7-ի տասներկուսից տասնհինգ պակասից հետո` 20 տարի անց էլ Գյումրի վերանվանված հարյուր հիսուն հազարանոց քաղաքում այսօր պաշտոնապես ավելի քան 4 հազար անօթեւան կա:

Վարդան Ղուկասյան, Գյումրու քաղաքապետ – Պատկերացրեք չորս հազար ընտանիք, չորս հազար ընտանիքը էսօր հիվանդունթույն են ձեռք բերել, սոս է, ոնց որ նավը խորտակվում է չէ, հիմա էդ մարդիկ իրոք խորտակման էզրին են, այսինքն քսան տարի տնակում ապրել, չկա մի ընտանիք, որ հիվանդություն ձեռք բերած չլինի:

Վարդան Ղուկասյան, Գյումրու քաղաքապետ – Վերջը իմ ձեռքով օրդերդ ստացար: Մեր թաղի տեսուչն է եղել: Ես տարիքով երիտասարդ եմ եղել էն ժամանակ, բայց ամենաաշխուժն էի, տեսար ինչ եղավ աշխարհը:

Անձնական արխիվում քաղաքապետը, որպես թանկ նվեր պահում է բնակարան ստացած բոլոր երջանիկների վիդեո-շնորհակալությունները: Դրանց թիվը մի քանի հազար է:

Զրույց շինարարների հետ. Մեկ է էս տարվա տան պլան չկա, քաղաքը չգեղեցկացնեի՞նք:

Գյումրին գեղեցկացնելու համար` Վարդան Ղուկասյանը երկու մեծ` այս դեպքում են ասում` մոնունենտալ նախաձեռնություն ունի: Քաղաքապետը Վարդանանց արձանի մոտ` վարպետներին. Հիմա դուք պիտի նստեք ձիերի վրա, նստեք նայեք… ձիրերի էդ կարեւորագյն տեղերը, օր բնական էղնի: Օրը հայտնի չէ, շուտով` Գյումրիի կենտրոնում Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ տեղադրվելու է Վարդանանք արձանախումբը: Այս առիթով գյումրեցիները արդեն հասցրել են սրամտել:

Արմինե Վարդանյան, ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրող. Քաղաքացիները շատ հումորով կմոտենա էդ Վարդանանց արձանախմբին: Շատերը կսեն օր էդ արձանախումբը նվիրված է մեր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Վարդանանց արձանախումբ, ինքը պտի էղնի իրա բարեկամներով:

Վարդան Ղուկասյան, Գյումրու քաղաքապետ – Փոքրուց երազել եմ նմանվել իմ անվան տիրոջը, Վարդան Մամիկոնյանին եւ եթե որեւիցե մեկը բան է անում է ասում, թող ասեն, ինչ անեմ, վատ չեմ զգա ես դրանից: Որովհետեւ Վարդան անունը շատ լավ անուն է:

Վարդան Ղուկասյանը Վարդանանց արձանախմբով կկարողանա հիանալ նոր քաղաքապետարանից, որը նույնպես կառուցվում է քաղաքի կենտոնում` դարձյալ քաղաքապետի նախաձեռնությամբ ու նախագծով:

Վարդան Ղուկասյան, Գյումրու քաղաքապետ – Ամֆիթատրոնի պես եմ անել տվել, որովհետեւ երբ ֆրանսիայում էի, էնդեղի քաղաքապետարաններից բան վերցրի, որ էսպիսի դահլիճ պատկերցարեք, ինչ լավ է ստացվելու, ստեղ բեմն է լինելու, ամբողջ ավագանին նստած… դահլիճում, շատ լավ ստացվելու է:

Զրույց շինարարների հետ.
-Ե՞րբ պիտի հանձնեք:
-Սեպտեմբերի քսանին
-Դեկտեմբերի յոթին, կամ ամենաուշը հունվարին… հա-հա-հա, ինքը երկրորդ Վարդանիկն է…

Վարդան Ղուկասյան, Գյումրու քաղաքապետ – Լեննականցիք մեր մարզպետին ասում են ընգեր Մարգո, ինձ` Վարդանիկ: Ու ինչ անեգդոտներ ասես, երկուսիս վրա չեն հանել: Շատ կա բաց ցենզուրաից դուրս է, չեմ պատմում: Հին պատմությունները հանել` մեզ են կպցրել:

Հին-հետաքրքիր պատմություններ հին ավադույթներ շատ կսիրեմ` ըդոր համար էլ ըստ ավադույտի շախպով ման կուգամ` իր հայտնի գլխարկասիրությունը այսպես է բացատրում Գյումրիի քաղաքապետը:

Վարդան Ղուկասյան, Գյումրու քաղաքապետ – Տղամարդը պիտի գլխարկ ունենա:

Քաղաքով ու քաղաքային այգով զբոսնելով, մեղքերի, բարեգործության, շինարարության, անգամ` անեկդետների ու գլխարկների մասին զրույցից հետո, համաքաղաքացիների բարեւներին ջերմ պատասխանելով օրվա վերջում քաղաքապետը տուն վերադարձավ. թոռանից բացի` մեջքի’ն կրելով հարուստ անցյալով, բայց աղետ տեսած, դժվարություններ հաղթահարող, բայց դեռ չհաղթահարած, թախիծն աչքերին, սակայն միշտ ժպտացող գյումրեցու հանդեպ մեծ պատասխանատվությունը:
Հագառակ դեպկում, սադանաները պադրաստ կսպասեն:
Ա. Ա – Ոչ միայն Գալան, այլև ամենապրոֆեսիոնալ լրագրողները, ավելին նույնիսկ փորձագիտական խումբը չի կարող Գագարինի առեղծվածը: Ոչ թե Յուրիի, այլ գեղարքունիքի մարզի: Ի՞նչ է սա, գյուղ, քաղաք, ավան, գուցե վիլայի է: Անկախությունից ի վեր, ոչ ոք, անգամ տեղաբնակները, միանշանակ պատասխան չունեն: Մասնագիտությունն է այդպիսին: Գոհար Մանուկյանը գտավ ճիշտ դիմելաձևը` պարզապես` ընկեր Համբարձումյան մարդուն, որ առաջնորդում է մինև 61 թվականը ծաղկունք, հետո էլ լուսնի հակառակ երեսին խառնարանի հետ Գագարինի անունը կրելու պատվին արժանացած հայկական բնակավայրը:

–Բարեւ ձեզ: Գեղաքունիքի մարզի Գագարին քաղաքի որեւէ հեռախոսահամար ունե՞ք ձեզ մոտ գրանցված:
– Ոչ, միայն Գագարինի պոչտայինն է…

Գոհար Մանուկյան- Առավոտից երեկո, թեկուզ անդադար` Գագարին անհնար է զանգահարել: Այս բնակավայրի մասին տեղեկություն ստանալու միակ տարբերակը այնտեղ գնալն է: Այլապես մարզերի տեղեկատվական անձնագրում Գագարինի նույնիսկ անունը չես հայտնաբերի: Գեղարքունիքի մարզպետարանում էլ` նույն եւ միակ` փոստի հեռախոսահամարն է գրանցված:
Գագարին ոտք դնելուն պես առաջինը, արդեն հայտնի փոստային ծառայություն շարժվեցինք: Դռան մյուս կողմում` Գագարինիի արտաքին աշխարհի հետ միակ կապի միջոցը` միայնակ է. Փոստում մարդ չկա:
Սեւանի հենց մայրուղու մոտ գտնվող այս տարածքը գյուղ է, քաղաք, բնակավայր, ավան, թե թաղամաս` տասն անհայտով հավասարում է` պատասխանին չի տիրապետում նույնիսկ տարածքի միակ ղեկավարը: Ընդ որում, նա էլ գիտի, որ ղեկավար է, բայց պաշտոնն անհայտ է` Քաղաքապետ, գյուղապետ, ավանապետ, համայնքապետ, թաղապետ, ավանային սովետի նախագահ, բաժնի վարիչ, պատասխանատու, եթե բոլոր այս պաշտոններից ոչ մեկն էլ հիշողությանդ մեջ չդաջվեց, անհանգստանալ պետք չէ` մեկ տարբերակ էլ կա` ազգանունով` պարզապես Պարոն Համբարձումյան` Գագարինի առաջնորդ:

Համբարձումյանի նստավայրը Մշակույթի տունն է, աշխատասենյակը` կուլտուրայի պալատի տնօրենի գրասենյակը, նախկին պաշտոնյայի մասին ամեն օր Համբարձումյանին հիշեցնում է այս ցուցատախտակը: Գագարինում գործադիր, օրենսդիր, դատական , սոցիալական եւ մշակութային հարցերի միակ պատասխանատուն Սուրեն Համբարձումյանն է: Աշխատավարձը` ուղիղ 62 հազար դրամ, ավելի քիչ քան գյուղապետինը, բայց նույնքան պարտականություններով, որքան քաղաքապետինը:

Սուրեն Համբարձումյան, Գագարինի քաղաքապետ – Առավոտից երեկո ժողովրդի պահանջներով, կամ տեղում կամ Սեւանում:

Նստավայրից Սպիտակ տուն` առաջնորդի ռեզիդենցիա, մի քանի վայրկյանում է: Ընկեր Համբարձումյանին տարածքում միանգամից նկատում են, Սպիտակ նիվա ունի: Ոտքով, թե մեքենայով Գագարինը կարելի է մեկ ժամում ուսումնասիրել: Երկու տարբերակով էլ զննելուց հետո, Համբարձումյանը խորհուրդ տվեց Գագարինին նայել, այնտեղից, որտեղից ինքը Յուրի Գագարինն էր նայում` վերեւից:

Եվս երկու աստիճան բարձրանլուց հետո, Գագարինի առաջնորդը խոստովանեց` բարձրություն այնքան էլ չի սիրում, այստեղ էլ վերջին անգամ չի հիշում երբ է մագլցել: Վերեւից երեւում է գործարանը, որտեղ մեկ տասնամյակ աշխատել է տարածքի միակ պաշտոնյան: Կիսաավեր այս գործարանների շնորհիվ էր, որ Գագարինը արդյունաբերական քաղաք էր համարվում: Ամբողջ Գեղարքունիքն էր այստեղ աշխատում:

Գագարինից Սեւան մի քանի րոպե է, որտեղ իր ժամանց է անցկացնում եւ մկանները մարզում արդյունաբերական նախկին հսկայի, այժմ անհասկանալի համայնքի պետը: Տարիներ առաջ, երբ գնացքը օրը մի տասն անգամ այս կողմերով էր անցնում, ինքն էլ մեծ հաճույքով տոմս էր առնում եւ լողազգեստը ձեռքին շտապում լիճ: Հիմա գնացքը սուլում է օրը մեկ անգամ: Վերջին անգամ Սեւան գնացքով Համբարձումյանը 15 տարի առաջ է գնացել:

Սուրեն Համբարձումյան, Գագարինի քաղաքապետ – Առաջ Գյուղի անունը Ծաղկունք էր, հիմա մենակ կայարանն է Ծաղկունք:

Գնալ Գագարին եւ Գագարինին չտեսնել, գագարինցին պարզապես թույլ չի տա: Առաջին տիեզերագնացն ու աշխատավոր ժողովրդի սիմվոլները միասին են ձուլվել: 61-ին առաջին տիեզերագնացի անունը հավերժացավ նախ Գժատսկ քաղաքում, ապա ՙԳագարին՚ անունով կնքվեց Լուսնի հակառակ երեսի խառնարաններից մեկը եւ Խորհրդային Հայաստանի այս բնակավայրը։ Իրենց բնակավայրի մասին պատմությունն այսքանով ավարտում է բաժնի վարիչը:

Սուրեն Համբարձումյան, Գագարինի քաղաքապետ – Պապաս բրիգադիր է եղել սկզբում մի սենյակ, մենք էինք սկզբում: Հետո կամաց-կամաց:

5-հարկանի 23 շենքերից այս մեկը Գագարինում Համբարձումյանի առաջին բնակաանն է եղել: Հին հարեւանները պատասխանատուին միայն ողջունելուց են ժպտում: Կենցաղը սպանում է քաղաքավարությունը:

-Ասում եմ մեր հին բնակիչն է:.. Ահ, պիտի վերեւից ուշադրություն դարձնեն, որ սա էլ շարունակի:
– Սա սուտ ա…

Սուրեն Համբարձումյանը մանկապարտեզ չի հաճախել: Փոխարենը որդու եւ դստեր, հիմա էլ թոռների ձեռքից բռնած մեծ հաճույքով տանում է իրենց միակ պարտեզը:

– Այստեղ ավան է գրված
–Դե ոնց պատահի գրում են

Ինչպես պատահի գրում են, ինչպես պատահի դիմում են: Գագարինում Համբարձումյանին նախընտրում են դիմել երեք ձեւով:

–Ընկեր Հաբարձումյան
–Գյուղապետ
–Պարոն Համբաձումյան

Պաշտոնի եւ Գագարինի անվանումների բազմազանությունը բնակավայրում խոսք ու զրույցի թեժ թեման է: Համբերատար է միայն մեր հերոսը:

Սուրեն Համբարձումյան, Գագարինի քաղաքապետ – Ես չէի ոզենա միանար կողի գյուղերին: էնտեղ տրանսպորտ չկա:
– Քաղաքի համար կարգավիճակ չկա, գյուղի համար էլ հող չունենք
– գրվում է գյուղ, բայց թաղամաս է, բայց ավան է, ուղակի հայաստանում ավան հասկացություն էլ չկա
– երեսուն տարի չգիտենք որտեղ ենք ապրում: ցավոք սրտի էդ հարցի պատասխանը չունենք

խորովածը շատ լավ բան է…

Հեղինակ -Խոզի, թե հավի խորոված եք սիրում
-Խոզի իհարկե: Հավեսով պատրաստում ենք, հավեսով էլ ուտում

Շատ պատահական, Սեւանի քաղաքապետի որոշմամբ վեց տարի առաջ Սուրեն Համբարձումյանին նշանակեցին փոքրիկ տարածքի փոքրիկ իշխան: Փոքրիկ Իշխանի ոգեւորությամբ, բայց ՁԱԽՈՐԴ փանոսի հաջողությամբ է Գագարինի ղեկավարը առաջ գնում: Բայց հրաման արձակողը ինքը չէ, Գագարինի իրական տերերը Սեւանի քաղաքապետն է` այստեղից յոթ կմ հեռու: Յուրի Գագարինի պատմական թռիչքը շատերի համար դարձավ նոր կյանքի սկիզբ: Մեր Գագարինում էլ նոր կյանքը սկսվեց, բայց հանկարծակի էլ ընդհատվեց: Լավ կյանքին երկար սպասելուց հոգնած, ուրախ զանգի Գագարինում այլեւս չեն սպասում….Ուղղակի ապրում են:

Մեկնաբանությունները փակ են: