ԹՈՂԱՐԿՈՒՄ 17-ՐԴ. ԳԻՇԵՐԱՅԻՆ ԽՐԱԽՃԱՆՔ

gisherayin-xraxchanqՆա ականատեսն է լինում քաղաքի ամենասկանդալային իրադարձություններին: Նախորդ տարվա Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում կոտրվեցին մրցանակները, միակ ականատեսը նա էր՝ Կամո Թովմասյան: Մեր քաղաքում՝ շոտլանդական փարթի ականատեսի անմիջական մասնակցությամբ: Ի վերջո, ինչ է կատարվում քաղաքի ամենասկանդալային փարթիի ժամանակ: Ինչի են ընդունակ հայ երիտասարդները: Ականատեսը գիտի: Զարմանալի, ծիծաղելի, ուրախ նկարահանումներ ու բացառիկ վիդեոներ… Կամո Թովմասյանը, Կամոբլոգը եւ կամայականությունը…

photo11Կամո Թովմասյան, 29 տարեկան, մեր ամենատեսած ականատեսը

-Ակումբային կյանքը լի է վտանգավոր դեպքերով, պատմություններով, որոնք տեսնում ես, բայց առավոտյան պետք է մոռանաս: Մի դեպք հիշեցի, ակումբներից մեկը լուսանկարիչ էր պահանջում: Ծանոթ տղաներից մեկին ուղարկեցի` աշխատանքի ընդունվելու: Նկարել էր միջոցառումը, որտեղ եղել էին Go-Go պարող աղջիկներ: Ֆոտոներից մեկում այդ տղայի նախկին ընկերուհին էր եղել: Դրանից մի քանի ամիս առաջ գնացել էր այդ աղջկա ձեռքը խնդրելու, հայրը չէր ak-1համաձայնվել: Նա էլ որոշում է վրեժ լուծել: Գնում է աղջկա հոր մոտ ու ցույց տալիս այդ ֆոտոն. այդ աղջիկն ա ու հետեւը Go-Go պարողն է: Շատերը չեն գնացել, չգիտեն, որ Go-Go-ն ակումբային մշակույթի մի մասն ա, ու եթե աղջիկը 11 տարեկան չէ, այդտեղ ոչ մի կրիմինալ բան չկա: Շատ մեծ պրոբլեմներ եղան: Քիչ ուշ փակվեց այդ ակումբը, չգիտեմ` դա էր պատճառը, թե ոչ:

-Նման դեպքեր շատ քիչ են լինում մեզ մոտ: Վերջին անգամ եղել ա, երեւի, չորս տարի առաջ: Այն ժամանակ Ռելաքսն էր լավագույն ակումբը: Երեւի այդ դեպքը պատճառ եղավ, որ այն փակվեր: Այո, հիշում եմ սպանությունը: Փաստորեն, մենք էինք ականատեսը եղել, միայն մեր ֆոտոխցիկն էր ֆիքսել այն, ինչը հետո կարող էր ապացույց լինել:

ak-2– Նախորդ տարի ես նկարում եմ բեքստեյջ` մինչեւ բեմ դուրս գալը: Այդ ժամանակ նկարում էի Հասմիկ Կարապետյանին մրցանակների հետ: Բոլոր մրցանակները սեղանին էիn շարված, նկարելու ժամանակ Նառան եկավ, իր մուշտակով փորձեց հետաքրքիր կադր ստանալ: Կպավ, եւ մրցանակներից երկուսը կոտրվեցին: Ականատեսը միայն մենք եղանք, նկարները մինչեւ հիմա էլ կան, միայն մենք իմացանք, թե ինչ կատարվեց:

photo21– Ես կազմակերպեցի Հոլիվուդ նայթ, կարմիր գորգը փոխարինվեց աստղային գորգով` մեր հայերի անուններով: Նոր էր, բոլորին դուր եկավ: Այդ երեկո բոլոր աստղերը, որ պետք է ելույթ ունենային, ամերիկյան աստղերի կերպարներով էին, օրինակ, Շպռօտը` Մադոննայի, Արփին` Լեդի Գագայի, այդպես մոտ 20 անուն: Բոլորի համար հատուկ զգեստներ էին կարվել, հատուկ կեղծամներ:

txaaxjik– Կար ONE ակումբ, որտեղ եւս մի շրջան եղան շատ անսպասելի միջոցառումներ, օրինակ, այնտեղ առաջին անգամ պարում էին ոչ թե կիսամերկ աղջիկներ, այլ տղաներ: Ես ռեակցիան եմ հիշում: Գալիս էին նույնիսկ քյառթու տղամարդիկ ու ասում էին` արա, էս տուուուու, ու զանգում էին` Գեւ մի հատ արի: Ու ըտենց լցվում էր կլուբը: Մի անգամ մեզ զանգահարեցին ու ասացին, որ շատ փոքր մի ակումբում առաջին անգամ հայ տրանսվիստիտները համերգ են կազմակերպել: Ու այդպես ականատես եմ լինում, տեսնում եմ մի քանի անգամ ավելին, քան կարող էր odnoklassniki.ru մտած երիտասարդը տեսնել: Հինգ տարի է, այս ոլորտում եմ ու էնքան բան եմ տեսել, որ չեմ կարող հանգիստ չվերաբերվել ցանկացած երեւույթի:

Ինչ անել

Պապարացիների աշխատանքը կարգավորում է Զանգվածային լրատվության մասին օրենքի 7-րդ հոդվածը, որն խոսքի ազատության իրավունքի սահմանափակումների մասին է:

Ըստ օրենքի` արգելվում է այն տեղեկատվության տարածումը, որը խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը կամ քարոզում է քրեորեն պատժելի արարք:

Պապարացիները չեն կարող տարածել այն լուսանկարները և վիդեոն, որը ստացվել է առանց անձին զգուշացնելու, եւ այդ անձն ակնկալել է, որ գտնվում է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս:

Այդքանով հանդերձ, եթե մարդու անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը անհրաժեշտ է հանրային շահը պաշտպանելու համար, ապա այն թույլատրվում է:

Ականատեսի պատմության վիդեո տարբերակը դիտեք այստեղ:

Մեկնաբանությունները փակ են: