ԹՈՂԱՐԿՈՒՄ 19-ՐԴ. ԳՈՐԾԻ ԿԵՂԾ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ

logo11Ականատեսը, եթե շարունակեր սպասել, այդպես էլ գործազուրկ կմնար:Ականատեսի միակ ապացույցը սիրողական նկարահանումն է: Կեղծ պայմանգիր ու սովորական խաբեություն` ընդամենը երեք հազար դրամով: Փակված գործակալությունը, խաբված հաճախորդն ու խոստացված աշխատանքը:

photo18Արամայիս Հարությունյան, 23 տարեկան, մեր ամենահամբերատար ականատեսը

– Հեռուստացույցով վազող տողով տեսա աշխատանքի տեղավորման մասին հայտարարություն: Գնացի գործակալություն, պայմաններին ծանոթացա: Իրենք ասացին, որ պայմանագիր են կնքում, եթե 3 ամսում photo27աշխատանքի չեն տեղավորում, գումարը ետ են վերադարձնում: Նրանց ծառայության համար երեք հազար դրամ վճարեցի: Մի քանի հեռախոսահամար տվեցին ինձ, ասացին, որ զանգահարեմ եւ ինձ աշխատանքի կվերցնեն: Բայց գործը չկար, զանգում էի, օր էին նշանակում, հետո այդ օրն արդեն հեռախոսազանգին չէին պատասխանում: Իրենց տված հասցեով գնացի, վերցրեցին տվյալներս, որ պետք է կոնկրետ օր զանգահարեին, կանչեին, բայց օրը եկավ, անցավ, եւ ոչ մի բան: Որոշեցի գնալ photo35գործակալություն, պարզել` ինչ է կատարվում: Նոր տարուց առաջ էի գրանցվել, տոներից հետո գնացի, կողքի գործակալություններից ասացին, որ ամանորից հետո նրանց տարածքում ոչ ոքի չեն տեսել: Փորձեցի տեղեկատուների միջոցով այլ հեռախոսահամար գտնել, բայց Միասին կադրային գործակալություն չկար գրանցված:

ak6-Ականատես եղա նրան, որ չի կարելի հավատալ գործակալություն ասվածին: Հենց վազող տողով աշխատանքի տեղավորման գործակալության հայտարարություն եմ տեսնում, հաստատ, էլ չեմ զանգահարում, որ ինձ գործի տեղավորեն: Պայմանագիրը որ կնքեցի, այդ ժամանակ չնայեցի կետերին, հետո կարդացի: Երբ պետք է զանգեի, պայմանագիրը նորից ուսումնասիրեցի ու պարզեցի, որ այն նույնպես ոչինչ է, մեջը կոնկրետ հասցե կամ անուն չկար նշված: Միայն գործավարուհու անուն-ազգանունն էր, ուրիշ ոչ մի տվյալ: Իսկ այդ անունով շատերը կարող են իմանալ:

akanatess1– Միասին կադրային կենտրոնը Թումանյան 33 հասցեում էր: Ստեղծել են կազմակերպություն եւ իրենց համար օգտագործել այդ փողերը: Համոզված եմ, որ մի հոգի չի, որ այդ գումարը վճարել է: Հարցը այդ 3 հազար դրամը չի, այլ այն, որ քեզ խաբված ես զգում: Սեփական փորձից եմ ասում, պետք չէ վստահել այդ թղթի կտորին, ավելի լավ ուսումնասիրեք պայմանագիրը, որ նման իրավիճակում չհայտնվեք. գումարը կորավ, իրենք էլ, ես էլ մնացի առանց գործ:

Ինչ անել

Աշխատանքի տեղավորման գործակալության հետ պայմանավորվածությունը, որ պաշտոնապես խոստանում է աշխատանք, նախատեսում է պայմանագիր: Այն պարտադիր է հետագա բարդություններից խուսափելու եւ գործակալությանը, պարտականությունը չկատարելու դեպքում, պատասխանատվության ենթարկելու համար:
Պայմանագիրն իր մեջ պարտադիր պետք է ներառի.

1. անձի անունը, ազգանունը և հայրանունը
2. ծննդյան տարեթիվը
3. անձնագրի և սոցիալական քարտի համարը
4. ծառայության դիմաց գործակալության պարտականությունները
5. պայմանագրում ուշադիր եղեք և հստակ նշեք այն աշխատավարձի չափը, որի դեպքում դուք կհամաձայնեք աշխատանքին
6. հստակ եղեք նաև աշխատանքի տեսակի վերաբերյալ ու պնդեք, որ այն նույնպես ամրագրվի պայմանագրում:
ak7. պայմանագրում ուշադրություն դարձրեք, թե երբ և ինչ պայմանններում է փոխհատուցվելու գումարը:
8. պայմանագիրն ունի ժամկետներ: Դրանք փոխկապակցված են գումարի փոխհատուցման ժամկետների հետ, հետևաբար պետք է նույն օրը սկսվեն և ավարտվեն:
Այս բոլոր կետերը նշելուց հետո, պայմանագիրը պարտադիր պետք է կնքված լինի, հակառակ դեպքում իրավական ուժ չի ներկայացնի:

Թողարկումն ամբողջությամբ դիտեք այստեղ

Մեկնաբանությունները փակ են: