ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ. 9-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Արտակ Ալեքսանյան- Թեմաներ, հերոսներ և իրադարձություններ` լրագրողական հատուկ տեսանկյունից: Բարի երեկո, Սա Հատուկ է ռեպորտաժն է: Միայն վերջին 20 օրվա ընթացքում, ըստ Ոստիկանության հաղորդագրության, մեր երկրում տեղի է ունեցել 7 դանակահարություն, ինչպես նաև սպանություն կացնով, պարանոցը կտրելով, ողնաշարը կոտրելով և նույնիսկ մահափորձ` ծաղկամանով: Հենց այս ամիս էր, որ Լոռին ցնցեց քաղաքապետի դեմ հարձակումով ու Սպիտակի արյունալի հաշվեհարդարով: Ի դեպ, ասել, որ սա բացառիկ ամիս էր, սխալ կլինի: Սրանք չափազանց ընթացիկ հաղորդագրություններ են, որոնք մենք դիտում ենք հեռուստացույցով, մենք պատմում ենք լուրերով: Դաժանությունը` հաշվահարդար, թե սպանություն, թե մահափորձ, այլևս անոմալիա չէ, այն ընթացիկ խնդիր է: Երբ դաժանությունը դարձավ այսքան սովորական ու կենցաղային, սադիզմը` ոչ թե արտասովոր, այլ լրատվական: Հենց այս հարցերի պատասխանը փնտրելու համար այսօր ներկայացնում ենք ձեզ ոչ ավանդական հատուկ ռեպորտաժ: Պարզելու համար, Դաժանության Անատոմիան, մենք երկու փոքր, իրար զուգահեռ էքսպերիմնետի` փորձ ենք կատարել: Մի սրահում հրավիրել էինք փորաձագետների, որոնք բանավիճում են դաժանության մասին: Հընթացս, քննարկելով երեք ամենավերջին դաժան սպանությունները: Այդ ընթացքում հարևան սրահում մենք ցույց էինք տալիս ամենադաժան տեսարանները` մեր ամենասովորական, միջին վիճակագրական հեռուստադիտողին` պարզելու նրանց վերաբերմունքն և համբերության հանդուրժողականության չափը: Այն, ինչ ստացվեց` ապշեցրել է նույնիսկ մեզ:

Ա.Ա. Փորձարարական հատուկ ռեպորտաժ կինոսրահից: Քիչ անց կինոդիտողին կներկայացվեն բացառիկ դաժան տեսարաններ: Իսկ մերտեսախցիկները կհետևեն մասնակիցների վարքին: Նրանք տարբեր տարիքի և սեռի 30 մասնակիցներ են պատահական ընտրությամբ: 30 կինոդիտողը 40 րոպե մեր դաժանությունը փորձարկելու համար:

/ Դաժան կադրեր, արդեն 7-րդ րոպեն է, լսարանը հետևում է դաժան կադրերին /

Մարդկային դաժանության շուրջ մեր հատուկ էսպերիմենտը սկսված է: Սրանք կինոսրահի առաջին հույզերն են: Առանց մեկնաբանության այդ իրավունքը թողելով մեր մասնակիցներին: Կվերադառնանք այս սրահ քիչ անց:

Ա.Ա. Առաջին հարցը, որ կուզենամ յուրաքանչյուրդ պատասխաներ, այդ մասին զրուցեինք, մինչև ռեպորտաժները նայելը: Ձեր կարծիքով 21-րդ դարում էն մարդկային դաժանությունը, որ կա, արդյոք տարբերվում է նրանից, ինչ կար 20-րդ դարում և ինչու:

Գոհար Լևոնյան / հոգեբան / – Երբ որ մենք նայում ենք սարսափ ֆիլմը, մենք միշտ ենթադրում ենք, որ դա չի կարող պատահել ոչ մի դեպքում: Բայց մենք հաճույքով նայում ենք և վախենում ենք և մեր ֆունկցիան էտ դեպքում կատարում ենք: Եթե մենք խոսում ենք սերիալների մասին, որտեղ հերոսի հենց հործն է սպանելը և դա շատ սովորական է և էտ հերոսը դառնում է հերոս ուրիշների համար, ապա դա ավելի մտահոգիչ է: Եվ մահը, իսկապես դառնում է սովորական երևույթ և ոչ մեկ չի մտածում ամեն ինչի և այլն: Ինձ թվում է` այդ պռեբլեմը անպայման կա:

Վարդան Ջալոյան / մշակութաբան / – Դաժանությայն դեմ պայքարի դեմ մի ձև կա: Դա երևակայությունն է: Որովհետև եթե դու երևակայություն չունես, չես կարող ցավակցել ինչ-որ մեկին: Որքան էլ, որ քննադատենք հեռուստատեսությունը կամ մշակույթի դրսևորումները, այնուամենյանից իրենք զարգացնում են մադկային երևակայությունը և մարդիկ ունենալով ավելի մեծ երևակայություն` ավելի են զգում ուրիշի ցավը:

Արման Ղարագուլյան / սոցիալական փիլիսոփայության մասնագետ / – Եթե մենք այսօր նայենք կարծես թե իրոք տեղի է ունենում այդ հանցագործության ձևերի ապամարդկայնացման միտումները, որ մարդը դադարում է արժեք ներկայացնելուց: Եվ եթե մարդը ինձ համար արժեք չի, ես կարող եմ շատ ավելի դաժան լինել, ես կարող եմ շատ ավելի խոր ձևով անտեսել և շատ ավելի ցավ պատճառել էն մարդուն, քան եթե իմ ներսում կա մարդը` վերջի ի վերջո արժեք է ներկայացնում: Միգուցե էնտեղ որոշակի կանխարգելիչ, սահմանափակիչ մեխանիզմներ կկարողանան աշխատել:

Գոհար Լևոնյան / հոգեբան / – Ես կարծում եմ դաժանության աճը կամ փոփոխությունը, ինչ-որ որակային, կապված ա ոչ թե նրա հետ, որ մարդը արժեք չի ներկայացնում: Արժեք չեն ներկայացնում հենց նրա ցավը, նրա զգացմունքները: Դաժանությունը ինձ թվում ա դառել ա ավելի վիրտուալ: Մենք շատ անգամ, մարդիկ չեն պատկերացնում ինչ ա նշանակում ցավ պատճառել, հեևանքը ինչ կլինի:

Ա.Ա.- Ես առաջարկում եմ հիմա անցնել մի քիչ ավելի կոնկրետ թեմաների: Եկեք նայենք մի քանի ռեպորտաժ, որից հետո կշարունակենք զորւյցը կոնկրետ թեմանորվ:

Երեկոյան ժամը 6-ն էր: Ապագա մարդասպանը խրախճանք էր կազմակերպել սեփական բնակարանում` բոլոր բաղկացուցիչներով` օղի, ուտելիք և կանայք: 2-3 ժամ տևած հարբեցողությունից հետո: կանացից մեկը վերցնում է մուրճը և մինչ ապագա մարդասպանը զրուցում է իր զուգընկերուհու հետ փորձում է հարվածել Ռաֆայելի գլխին: Հարվածը շեղ էր:

Ռաֆայել- Խլել եմ ձեռից, երկու իրեք հատ լավ շրխկացրի, էն մեկը թռավ փաթաթվեց վրես, մի իրեք հատ էլ սրան շրխկացրի:

Ռաֆայելը մուրճի սուր և բութ կողմերով մի քանի տասնյակ հարվածներ է հասցնում կանանցից մեկի գլխին և մարմնի այլ հատվածների: Մյուս կինը փորձում է փրկել դրությունը, սակայն դրանով սկիզբ է դնում սեփական կյանքի ավարտին: Մարդասպանը` համոզվելու համար որ մարինան մահացել է ստուգողական մի քանի հարվածներ հասցնելուց հետո, Գալինային տապալում է գետնին և և նույն զենքով գլխին և մարմնին հասցնում է մոտ 20 հարված:

Կանայք տեղում մահանում են: Ռաֆայելը դիակները թաքցնում է բնակարանի նկուղում, այնուհետև պայմանավորվում իր ընկերներից մեկի հետ` դիակները թաքցնելու համար: Որպեսզի դիակները ավոտմեքենայում շատ տեղ չզաբեղցնեն, կացնով անդամահատում է կանանց վերջույթները և շպրտում գերեզմանոցներից մեկին հարող աղբանոցում:

Ռաֆայելը – երկուսին էլ սամասվալ արի
– Ինչ արիր
Ռաֆայելը – Սամասվալ

Ա.Ա. – Ինձ գիտեք ինչն է հետաքրքրում: Ոչ այնքան դաժանության մանրամասնաերը կամ հենց էս քրեական պատմությունը, որքան էտ մարդու հանդարտությունը, որ պատմում էր, թե ինչ էր արել:

Արզուման Հարությունյան / ռեժիսոր / – Ես փորձեմ ձեր հարցին պատասխանել: Որտեղից այդ սառնասրտությունը: Այ, ես նայում եմ էտ մարդուն և զգում եմ, որ էֆորիայի մեջ ա, հաջույքի մեջա իր հերոսության իր արածի համար:

Ա.Ա. – Իսկ գուցե աֆեկտի մեջ է:

Արզուման Հարությունյան / ռեժիսոր / – Աֆեկտի մեջա, բառը ճիշտ ընտրեցիք: Եվ հեռուստատեսություն, և մարդիկ են եկել: Ես շատ կուզենայի տեսնել էս մարդուն մոտավորապես մի 5 տարի հետո բանտում: Արդյոք նա նույն սառնասրտությամբ կպատմեր ու կներկայացներ իրա սամասվալ անելը էտ մարդուն:
Վարդան Ջալոյան / մշակութաբան / – Դաժան մարդիկ կարող են լինել միայն էն մարդիկ, որ իրեն համարում են լավ, ուիրշներին վատ:

Ա.Ա. Այսինքն դաժանության աղբլյուրներից մեկը հենց էտ էքսքլյուզիվության քղացն ա:

Վարդան Ջալոյան / մշակութաբան / – այո իհարկե բացառիկության զգացումը շատ կարևոր է:

Արման Ղարագուլյան / սոցիալական փիլիսոփայության մասնագետ / – Այսօր դաժանությունը կարծես վերածվել է նորմի, որ դժվար մենք զարմանանք դաժանությունից: Դրա համար դաժանությունը այսօր շատ ավելի տարակուսանք, զարմանք է առաջացնում, այսօր բարությունը ավելի մեծ զարմանք կարող է առաջացնել:

Վարդան Ջալոյան / մշակութաբան / – Էն մարդը, ով հակված չի բռնության, իր համար հակակրանքը դաժանության նկատմամբ աճում ա: Էն մարդը, ով հակված ա բռնության ինքը իրեն նույնացնում է բռնացողի հետ:

Ա.Ա. – Հատուկ ռեպորտաժը նկարահանել է դաժանությանը ուղղված մեր հայացքը; Հատուկ փորձարկում կինոսրահից: 16;20-ին առաջին անկեղծ ռեակցիան: 16:32` սրահը լքում է առաջին հանդիսատեսը:

– Բավականին դաժան տեսարաններ էին: Ինձ թվում է, եթե ավելի իրական լինեին, այսինքն ինչ-որ իրական բան մեր աչքի առաջ տեղի ունենար: Ավելի ծանր կտանեինք էտ ամեն ինչը: Զգացողությունները երևի զզվանք, բացի դրանից էլ որոշակի վախ;

– Իրոք եթե ավելի պատկերավոր մտնեինք կադրերի մեջ շատ դաժան են:

Արարատին իրենց հարևան գյուղացիներից մեկը մեծ գումար էր պարտք: Ապագա մարդսպանը Կիևում հանդիպելով Լյովային պահանջում է իրեն պատկանող գումարը, սակայն չի ստանում: Ատելությամբ լցված նա ապօրինաբար ձեռք է բերում ՙՏՏ՚ մակնիշի հրազեն Կիևից գալիս է Երևան և Ժամը 23:00-ին Լյովայի եղբոր բնակարան ներխուժելով մի քանի կրակոց է արձակում նրա մարմնին, այնուհետև կրակում է նրա հորն ու եղբորը: Այսքանով չբավարարվելով նրա ատրճանակը ուղղվում է նաև Լյովայի քեռու, քեռու տղայի, այնուհետև քրոջ վրա:: Մարդասպանը չի ճանաչել իր մեղավորությունը և հրաժարվել է ցուցմունք տալուց:

Էմիլի, Վլադիկի և նրա ընկեր Աշոտի մարդսպանության ոդիսականը սկսում է մահացածի տան բակում: Մարդսպաններից մեկը թիկունքից հարձակվում է Գեղամի վրա, մի ձեռքով խեղդամահ անելով Գեղամին մյուսով հարվածների տարափ է հասցնում նրա դեմքին: Այս ընթացքում Վլադիկը ուժ գործադրելով հարձակման ենթարկվածին բռնում է նրա ոտքերից մտցում տուժողի բնակարան: Այստեղ մարդսպանները Գեղամին տապալում են գետնին, նրանցից մեկը ոտքը դնում է պարանոցին, մյուսն էլ ամուր պահում է ոտքերը: Կասկածելով, որ սուբյեկտը չի մահացել իրենք շարունակում են դաժան գործողությունները: Տան հոսանքին միացված էլեկտրալարով փաթաթում են Գեղամի պարանոցը և և երկու կողմից տարբեր ուղություններով ձգում այն: Արդյունքում տուժողը բացի խեղդվելուց նաև էլեկտրահարվում է: Մինչև երկու ընկերները սպանում են Գեղամին նրանց երրորդը հարձակվում է Գեղամի կնոջ` Անահիտի վրա: Աշոտը հարձակվելով` կնոջը տապալում է գետնին և Վլադիկի օգնությամբ կպչուն ժապավենով փակում նրա բերանն ու կապկպում ձեռքերը: Այս ընթացքում նրանց է միանում երրոդ ընկերը, ով արդեն տան թանկարժեք իրերը գտել էր: վերջնական մահ ապահովելու նպատակով էլեկտրալարով կապում է նաև պարանոցը և խեղդում, այունհետև քաշելով պոկում ակաջօղերը: սակայն սա դեռ կիսամեռ կնոջ տանջանքների վերջը չէր: Վլադիկը մոտենում է կնոջը կտորով փակում նրա բերանը և քթանցքը, վեջին անգամ քաշում պարանոցից փաթաթված էլեկտրալարը և հեռանում:

Ա.Ա. – Նյու Յորք թայմսը մի հետաքրքիր հետազոտություն էր արել կապված իր առաջին էջի լուսանկարների հետ: 60-ական թվականներին, երբ որ քաղցած Աֆրիկացիների երեխաների լուսանկարներ էին տպում, էտ ժամանակ շատ էր նվիրատվությունները էտ երկրին: Հետո քղացած երիտասարդները դարձան կիսամեռ երիտասարդներ, հետո դարձան ուշագնավ երեխաներ, հետո դարձան հաշմանդամ երեխաներ ու նույնը նաև պատերազմի դաշտից եկող լուսանկարները: Էսօր նույնիսկ համաշխարհային մամուլի առաջին էջերը նայում ես սոսկալի նկարներ են: Այսինքն մարդիկ արդեն այնքան են սովորել, որ արդեն բթացել են ու արդեն սրում են: Բարությունն ու երջանկությունը շատ ավելի ձանձրալի է, քան չարությունը և դժբախտությունը:

Վարդան Ջալոյան / մշակութաբան / – Կարծում եմ, որ ասենք թե ինչ-որ կարող է անել հասարակությունը; Մենք մոռանում ենք, որ ասենք թե հասարակությունը իր սոցիալական քաղաքականությունն է, դրան շատ քիչ տեղ է տալիս: Եվ որքան որ կատարելագործվում է այդ սոցիալական քաղաքականությունը պակասում է: Երկրորդը, որ ես ուզում եմ ասել, դա մեր հասարակության յուրահատկության հետ է կապված: մեր մոտ էտ հանցագործությունների, դաժանությունների ստրուկտուրան լրիվ հակառակն է: հասարակ մարդիկ պակաս դաժան են, իսկ այ վերեվներում գտնվող մարդիկ, դա ավելի արտահայտիչ է:

Ա.Ա. – Նյու Յորք թայմսը մի հետաքրքիր հետազոտություն էր արել կապված իր առաջին էջի լուսանկարների հետ: 60-ական թվականներին, երբ որ քաղցած Աֆրիկացիների երեխաների լուսանկարներ էին տպում, էտ ժամանակ շատ էր նվիրատվությունները էտ երկրին: Հետո քղացած երիտասարդները դարձան կիսամեռ երիտասարդներ, հետո դարձան ուշագնավ երեխաներ, հետո դարձան հաշմանդամ երեխաներ ու նույնը նաև պատերազմի դաշտից եկող լուսանկարները: Էսօր նույնիսկ համաշխարհային մամուլի առաջին էջերը նայում ես սոսկալի նկարներ են: Այսինքն մարդիկ արդեն այնքան են սովորել, որ արդեն բթացել են ու արդեն սրում են: Բարությունն ու երջանկությունը շատ ավելի ձանձրալի է, քան չարությունը և դժբախտությունը:

Վարդան Ջալոյան / մշակութաբան / – Կարծում եմ, որ ասենք թե ինչ-որ կարող է անել հասարակությունը; Մենք մոռանում ենք, որ ասենք թե հասարակությունը իր սոցիալական քաղաքականությունն է, դրան շատ քիչ տեղ է տալիս: Եվ որքան որ կատարելագործվում է այդ սոցիալական քաղաքականությունը պակասում է: Երկրորդը, որ ես ուզում եմ ասել, դա մեր հասարակության յուրահատկության հետ է կապված: մեր մոտ էտ հանցագործությունների, դաժանությունների ստրուկտուրան լրիվ հակառակն է: հասարակ մարդիկ պակաս դաժան են, իսկ այ վերեվներում գտնվող մարդիկ, դա ավելի արտահայտիչ է:

Ա.Ա.- 25-րդ րոպեն է ընթանում մեր հատուկ փորձարարության: Դաժանության այս յուրօրինակ քննությունը հանձնում են տարիքային և կրթական խայտաբղետ ցենզի տարբեր տարիքային մարդիկ:վերջին անփոփիչ ռեպորտաժը կինոսրահից րոպեներ անց:

– Պարզապես կարող եմ ասել ծանրություն զգացի և սրտխառնոց, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել:
– Ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ինձ համար շատ դաժան է:
– Մի կադր կար, որ փոքրիկ շնիկին ողջ-ողջ կտրտում են, դա էր, էլ վերջ:
– Ճիշտն ասած չէի ասի, որ աձանձնապես վախենալու էին կադրերը, մենք այսպիսի կադրեր հաճախակի ենք տեսնում ֆիլմերում, բայց համենայն դեպս շատ դաժան չէր:
– Եսիմ, նորմալ էր:

Ա.Ա. – Ձեր կարծիքով կան հայկական դաժանության առանձնահատկություններ:

Վարդան Ջալոյան / մշակութաբան / – Հա, իհարկե: Նախևառաջ վերցնում եք ոստիկանական թվերը, սպանությունների ու ինքնասպանությունների ու համեմատում եք հայկական ցուցանիշները որ երկրին են նման: Եվ դուք համեմատում եք, որ հայկական ցուցանիշները շատ նման են արաբական երկրների ցուցանիշներին: Եվ բոլորովին նման չեն բալկանյան երկրների ցուցանիշներին: Դա նշանակում է, որ մեր հասարակությունը որոշակի ձևով ա կառավարվում, ուրիշ համակարգում ա գտնվում: Ասենք արաբական երկրներում ինչպես են հասարակությունը կառավարում` լրտեսելու միջոցով, հարևանները իրար լրտեսում են ու բամբասում են և դա հասարակության մեջ կարգավորիչ դերա կատարում: Ասենք արևմտյան հասարակության համակարգում: Ուրեմն քանի դեռ մենք լրտեսում ենք իրար դա կլինի: Մեզ մոտ դա ավելի շատ սոցիալական է: Մեզ մոտ կոլեկտիվ դաժանությունը ավելի շատ է:

Արմեն Կարապետյան / օպերային երգիչ / – Մի ժամանակ, երբ հացի հերթ էր և էն երիտասարդները, ովքեր տրանսպորտում տեղ էին զիջում տարեց մարդկանց, ինչպես կարող էին նրանց այդ հերթից դուրս շպրտել, երբ որ գալիս էր հացի մեքենան: Անշուշտ պայմանները ազդում են` հեռուստատեսությունը, երաժշտություները:

Ա.Ա. – Եվ այսպես մեր փորձարարական հատուկ կինոսրահում դաժանության ակցիան շարունակվում է: Դաժանություն սփռող մեծ էկրանը հարևանությամբ մասնակիցները ապրեցին 40 րոպե: 20 մասնակից լքեց դահլիճը փորձարկման 30 րոպեի ընթացքում; Մնացած 10-ը այս պահին ձեր էկրանին են:

Մենք չէինք էլ սպասում, նույնիսկ մեր համարձակ կանխատեսւոմներում չէր էլ կարող լինել: Այս դաժանությունը կարելի էր րոպեներ հանդուրժել, բայց ոչ մի ամբողջ սեանս: Ավելին, մասնակիցների մեծ մասը ձանձրացել էր: Անհավատելի է նրանց համար դաժան կադրերը սովորական էրն, կենցաղային:

Մասնակիցներ

– ձանձրալի դարձավ վերջում
– -Ես դաժան ոչինչ չեմ տեսել, որ մասն էր դաժան: Մահացած մարդու մարմինը, դա կարա լինի տհաճ, բայց դա դաժանություն չի երբ որ դու տեսնում ես արդյունքը:
– Զգացողությունները էսօրվա օրով մեր քաղաքում, հենց կենտրունում ավելի դաժան բաներ են տեղի ունենաում 100-1000 տոկոսով: Ասենք եթե դու կարող ես Պռոսպեկտ փողոցով քայլես ու տեսնես, թե ոնց են հենց քո դիմաց ինչ-որ մեկին ավտոմեքենայում կրակում ու սպանում են ու դու դա տեսնում ես, ապա էս…
– Պատմության, եղեռնի թանգարանում ավելի շատ դաժան պատկերներ կան, որովհետև դրանք իրական են, սետղ ոչ մի իրականություն չկա ու մեր աչքին սովոր ա, մեր երեխեքն էլ են նայում; Չէն ինքս որպես տղամարդ կարողացա նայել, խնդիր չի:
– Բոլոր կադրերն էլ դաժան էին, բայց ամենադաժան կադրերը երբ որ մարդուն հերձեցին ստամոքս սիրտ վերցրեցին ու աբորիգիները կերան: Էտի հիմարություն է:
– Ինձ համար դաժան տեսարան չկար:
– Ինձ զարմացրեց իմ կողքը նստած տղան, որը էս ամբողջ կադրեից շատ լավ տեղյակ էր: Նույնիսկ ասում էր մի թերթեկ ստեղ ավելի հետաքրքիր, լավ բան կա: Ասում եմ սրա հետաքրքիրը, որն ա, ասում ա` բա անհետաքրքիր ապրենք, ամբողջ օրը երաժշտություն լսենք: Ես համոզված եմ, էս կարքի սերունդ ենք դաստիարակում: Դրա համար ինչ լինում ա, կարանք ասենք օրինաչափա:

Գոհար Լևոնյան / հոգեբան / – Մենք դրսում տեսնում ենք կատվի պոչը կտրում են, մենք հանգիստ անցնում գնում ենք: Եթե մենք միջամտեինք մեծ Դաս կլիներ նրանց համար: Մեկ-մեկ այդ դաժանությունը այնքան մեծ ցավ է պատճառում ինձ, որ մենք նախընտրում ենք մներ աչքերը փակել:

Արզուման Հարությունյան / ռեժիսոր / – Եթե փողոցում մեկը կռվում է, ոչ մեկ չի զանգում,ա սում, դուք ի պաշտոնեք պարտավոր եք սա անելու, որովհետև ես ձեզ վճարում եմ: հայկական շատ տարօրինակ մենտալիտենտ ունենք:
Ա.Ա.- Այս թողարկումը դաժանության անատոմիայի վերաբերյալ թերևս ներածություն կարելի է համարել: Այս մասին, ավելի մանրամասն դեռ կխոսենք: Այն չափազանց ընդգրկուն է մեկ հաղորդման համար: Այսօրվա զրույցի թերևս վերջին գնահատականը կարող է դառնալ սկիզբ նոր զրույցի` դաժանության դեմ պայքարի լավագույն միջոցը դաստիարակությունն է: Իսկ դաստիարակաված մարդը` դա հանդուրժող, հարգալից մարդն է, բարի մարդը:

Մեկնաբանությունները փակ են: