ԹՈՂԱՐԿՈՒՄ 10-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ

photo_logo1Ցեղասպանության վիրտուալ ներկայությունը: Ինչպիսին է իրավիճակը քսան տարի անց: Համաշխարհային ցանցի ամենահայտնի հանրագիտարանը: Վիքիփեդիա: Ինչպես և որտեղից իմանալ Ցեղասպանության մասին: Վիրտուալ լուրեր, բլոգ-դայջեստ և ինչպես միշտ` Ամենայութուբը` ինտերակտիվի երաշխավորմամբ: Սերժ Թանկյանը` սարսափազդու փաստի ամսին:

Ցեղասպանության մասին նորանկախ Հայաստանում ավելի շատ խոսում էին խոհանոցային սեղանների շուրջ: 20 տարի անց այն դարձավ ավելի օրակարգային, վիրտուալ աշխարհն էլ հարստացավ ոչ միայն հայտնի, այլ նաև անհայտ փաստերով ու նմուշներով: Եթե այն ժամանակ մենք չէինք տեսնում ու լսում թուրքերին, ապա այսօր կարող ենք կարդալ: Ոչ միայն կայքերը, այլ նաև բլոգերները դարձել են պատմական փաստի շուրջ կարծիքների ու բախումների անմիջական մասնակիցները:

Նելլի Հարությունյան – Որքան մոտենում է ապրիլի 24-ը, թուրքական հայրենասիրությունը սրվում է: Դրա ակնհայտ դրսևորումները համացանցում են: Սեդրակ Մկրտչյանն ընդդեմ թուրք պատրիոտների, ամենաանողոք ճակատամարտերը Ֆեյսբուքում են լինում:

photo114-Եթե խոսանք թուրքական սեգմենտի մասին, ահավոր շատ են Ֆեյսբուքում: Ամերիկացիներից հետո երկորդն են,- ասում է Սեդրակ Մկրտչյանը` լուսանկարիչ, վիրտուալ մարտիկը:

Նախահարձակը միշտ թուքերն են լինում, հայկական ցանցային խմբերի կապերը վնասողներն էլ, մինչդեռ հայերը հիմնականում պատասխանողի դերում են: Հատկապես ագրեսիվ են ադրբեջանցիները: Ամենալիբերալ ու հանդուրժող թուրքը դառնում է ամենաչհանդուրժողը, երբ խոսք է բացվում ցեղասպանության մասին: Վիրտուալ ճակատը պահելու համար պետք է ավելի մեծ ուժեր ներդնել, համոզված է Սեդրակը: Լավագույն ձևը` թաքնված քարոզչությունն է:

Կարեն Վրթանեսյանը կամ, ինչպես բլոգոսֆերայում է հայտնի` Ըհաուսքիփըրը, ամեն անգամ, ապրիլի 24-ի նախօրեին, պատրաստվում է նոր հարձակումների ու կրքոտ բանավեճերի:

photo29-Սովորաբար նմանատիպ բանավեճերն ավարտվում են կռվով, հայհոյանքներով: Եվ թեման է թեժ, և աշխատանքն է կոպիտ,- բացատրում է Կարեն Վրթանեսյանը:

Թուրքերը նոր քաղաքականություն են որդեգրել: Բացահայտ քարոզչությունն այնքան արդյունավետ չէ, որքան թաքնվածը: Նրանք էլ միջնորդավորված են գործում: Վիրտուալ չերքեզների հետևում իրականում թուրքերն են: Ցեղասպանության ժխտումը թուրքերը փորձում են անել բոլոր հնարավոր կայքերով` լրատվական, գիտական, նույնիսկ սիրողական կայքերի միջոցով: HistoryofTruth.com կայքն, օրինակ, լրատվության քողի տակ է փորձում ժխտել ցեղասպանությունը:

-Օրինակ Արմենիան Ջենոսայդ դիբեյթը բավական խելոք կայք է: Իրենք ներկայացնում են իբր ինչ-որ վիճելի թեմա: Չնայած իրականում որևէ բանավեճ չկա, իրականում թուրքական քարոզչություն է,- ասում է Կարեն Վրթանեսյանը:

Genocide-museum.am-ը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքն է և Հայաստանից հիմնական պատասխանը թուրքական քարոզչությանը: Կայքը գործարկվել է 2006-ին, առայժմ` քառալեզու է` հայերեն, անգլերեն, ռուսերեն և թուրքերեն: Շուտով կունենա նաև ֆրանսերեն և գերմաներեն տարբերակները: Մինչև օրս ավելի քան կես միլիոն այցելու է ունեցել: Այցելությունների քանակով առաջինը Միացյալ Նահագներն է, երկրորդ տեղում Թուրքիան է:

photo39-200 հոգի Թուրքիայից ամեն օր մտնում են մեր սայթ, տեսնեն` ինչ ենք գրել: 100-ը մի կողմ գցենք, 100-ը հաստատ հատուկ ծառայություններից են,- նկատում է Հայկ Դեմոյանը` թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Կայքը հեռու է բանավեճերից, այն հիմնականում գիտական-ակադեմիական նյութերով է հագեցած: Այստեղից օգտվում են նաև գիտնականները, նույնիսկ արտասահմանցի ասպիրանտ ունեն, որը կայքի միջոցով է կապվել ցեղասպանության ինստիտուտի հետ: Թուրք հակերների ձեռքը դեռ չի հասել Genocide-museum.am-ին:

ՏՏ լուրեր

tt
Հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ընկերությունները որոշել են ներկայանալ նաև Մակեդոնիայում տեղի ունեցող ՏՏ գագաթաժողովին: Թե ինչ կտանք և կստանանք, ցույց կտա ժամանակը: Իսկ հիմա վիզուալ լուրեր վիրտուալի մասին:

 
Ծիծեռնակաբերդն ու այնտեղ բարձրացող մարդկանց անվերջանալի շարքերն առցանց ցուցադրվել են Հանրային հեռուստատեսության ինտենետային կայքում: armtv.com-ում առցանց ռեժիմով ցուցադրվել է մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագն ու 1.5 միլիոն զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությունը:

photo46Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված առաջին անգամ անցկացվել է ֆլեշմոբ: 95-ամյա տարելիցին Ազնավուրի հրապարակում հավաքվել են երիտասարդներ, մի քանի րոպե կանգնել` պատկերելով 95 թիվը, հետո ցրվել տարբեր ուղղություններով:

Շառ Ազնավուրի հովանավորությամբ ստեղծվել է ցեղասպանության զոհերի հիշատակի կայքէջ: Լրագրող Ժան Էքյանը առաջարկում է վիրտուալ inhomage.com հուշամատյանում գրանցել բոլոր զոհերի անունները:

Իմանալ ինչպես/ Know how?

knowԱյստեղ դուք կարող եք խմբագրել, տեղադրել, ավելացնել ու տեղեկացնել: Գլոբալ ցանցի ամենահայտնի հանրագիտարանը դարձել է ոչ լրիվ ճշգրիտ, բայց խոշոր գիտելիքների պլատֆորմ: Խոսքը Վիկիպեդիայի մասին է: Այն նաև ունի հայկական տարբերակ: Այստեղ դուք կարող եք գտնել Հայաստանի ու հայկական խնդիրների մասին ծավալուն ինֆորմացիա: Հայոց եղեռնի մասին որտեղ, ինչպես և ինչ կարելի գտնել ու փնտրել հենց հիմա:

photo57Վիկիպեդիայում գտնվող տեղեկություններն առաջինն են, որ որոնողական կայքերով փնտրելիս գալիս են: Հայալեզու Վիկիպեդիան օնլայն է արդեն հինգ տարի, բայց միայն վերջին մեկ տարվա ընթացքում է, որ հոդվածները շատանում են: Այս պահին կա 8400 հոդված` ամեն ինչի ու նաև Հայոց ցեղասպանության մասին: Հատուկ պահանջներ Վիկիպեդիան չունի, գրել կարող է յուրաքանչյուրը, միայն թե քոփի-փեյսթը չի անցնի, գիտական աղբյուրներին հղումներն էլ պարտադիր են: Հայկական Վիկիպեդիայում ցեղասպանության մասին կա 9 հիմնական հոդված: Որպեսզի մեր վիրտուալ հանրագիտարանն էլ ետ չմնա, պետք է պարզապես մտնել ու գրել: Ցեղասպանության մասին գրելու, կարդալու, նաև խմբագրելու համար պետք է ընդամենը այցելել hy.wikipedia.org, հետո ընտրել թեման, Վիկիպեդիայի լեզվով` կատեգորիան, և որոշել` պարզապես կարդալ կամ քննարկել, թե նաև հավելել կամ խմբագրել:

17 մեկնաբանություն

  1. tatul 10 May 2010, 13:10

    know how-ի վերջում ինչ երգա հնչում?