ԹՈՂԱՐԿՈՒՄ 11-ՐԴ. ԱՍՏՂԵՐ ԱՌԱՆՑ ՓԱՅԼԻ- 2

photo27Հատուկ ռեպորտաժի աստղագիտական պեղումները շարունակվում են: 13 աստղ, որ ժամանակին փայլել են, այսօր ստվերում են: 90-ական փոփ-հայտնություն Մարտին Յորգանց: Առաջին սեքսուալ երգչուհիներն ու ազատականացված հայկական բեմի պիոներները:18 տարի անց առաջին անգամ Երևանում է Ռիմա Սարիբեկյանը` իր մասին ասեկոսեների հետքերով ու հերքելով: Մեծ դերասանների հայտնի կանայք:

Արտակ Ալեքսանյան – Այս գարնանը մենք պատմեցինք ասպարեզից հեռացած ու այժմ նոր մասնագիտություն ձեռք բերած կամ ուղղակի, հանգստի անցած, աստղերի մասին: Աստղեր առանց Փայլի` այդպես էր կոչվում թողարկումը, որի հեռարձակումից հետո արձագանքը գերազանցեց մեր սպասելիքները: Հեռուստադիտողը, հիշեց նրանց, ավելին, առաջարկեց կորած աստղերի նոր ցուցակը: Մի քանի ամիս Գոհար Մանուկյանն ու Մանու Իրիցյան համառությամբ ու հետևողականությամբ գտնում էին նրանց, ովքեր ժամանակին ձեր սիրելիներն էին:

Հայաստանում, Միացյալ նահանգներում, Ֆրանսիայում Գոհարն ու Մանուն հայտնաբերել են 13 աստղի` առանց փայլի: 80-ականների հեռուստաաստղ Խաչիկ Ստամբոլցյանը ուղիղ 15 տարի հեռուստաեթերում չի եղել` սա նրա 2-րդ շնչառությունն է հեռուստաէկրանին: Մինչեւ 80-ականների վերջերը լեփ-լեցուն ստադիոններ հավաքող Մարտին Յորգանցը հիմա բնակություն է հաստատել Ֆրանսիայում: Նրանից էլ առաջ բեմում փայլում էր Ռիմա Սարիբեկյանը: Նրա մասին գրեթե քսան տարի ձգվող ասեկոսեներին այսօր վերջապես երգչուհին անձամբ կարձագանքի: Դուք կդիտեք Ռիմա Սարիբեկյանի առաջին հարցազրույցը` եթերից հեռանալուց 18 տարի անց: Եվ վերջապես, որտեղ են 90-ականների ամենասեքսուալ երգչուհիները` Արփինե Բեջանյանն ու Օլգա Այվազյանը: Ավելին, մենք բացահայտել ենք, թե ինչպես է անհետացել Հայաստանից Անահիտ Մանուկյանը և որտեղ է նա այժմ գտնվում: Երեւնաի մասին ամենաքնքուշ ու զգացմունքային երգերից մեկի կատարողն ավելի քան 6 տարի վաղուց արդեն Երևանում չէ:

Գոհար Մանուկյան, Մանու Իրիցյան – Մարտին Յորգանցը Փարիզում շրջում է սեփական գազելով: Թեեւ հարեւանությամբ արտասահմանյան մակնիշի մեքենան է կանգնած, բայց պտույտ մը ֆրանսային թաղերուն մեջ, նախընտրում է երեք-ակնանի փոխադրամիջոցով` անունը` գազել: Յորգանցը վերջին տարիներին երգացանկին զուգահեռ հարստացնում է նաեւ իր ռեստորանի ճաշացանկը: Շեֆ-խոհարարը` Յորգանցի կինը եւ Երգիչ-խոհարարը ձեզ կհրամցեն Մածունով քեբաբ, փուասոն դը ժուղ, իսկ վերջում կառաջարկեն մի քանի օրվա բորշչ: Իհարկե, ամեն մի կերակուրը կհամեմեն ծագման երկրին հարիր երգով:

photo118
 
 
Մարտին Յորգանց Երգերը ձեր սիրտը կշոյեն, իսկ կերակուրները` ստամոքսը…..

 
 
Հայերեն երգել Յորգանցը սկսեց 70-ականներին: 90-ականների սկզբի բումից հետո, այս բիզնեսում նրա շոուի ալիքը հանդարտվեց: Նա գնաց Ֆրանսիա, բացեց ռեստորան եւ սկսեց երգել հաճախորդից հաճախորդ, երբեմն` հյուրախաղից հյուրախաղ: Իհարկե, մինչեւ այսօր էլ նրա երգացանկում ռեստորանի այցելուներն իրենց փոքրիկ մատիկն են փնտրում:

Մարտին ՅորգանցՀայաստանը էնքան երգիչ ունի, որ մեր պետքը չունի: Ամեն ինչ կա:

Մագայի բոլոր գովազդային տեսահոլովակները նկարահանվել են առանց փորձի: Ամենաշակոլադե փոքրիկը քաղցրավենիք շա’ատ չի սիրում: Հայտնի նախադասությունը նա ասում էր միայն տեսահոլովակի ժամանակ եւ հարազատների աղաչանք-պաղատանքից հետո: Մագան Գրանդ հոլդինգի նախագահի թոռնուհին չէ, ոչ էլ առավել եւս գործարանի վաստակավոր բանվորուհու ազգականը: Ուղղակի հասցրել էր մասնակցել մանկական հողորդումներում, եւ նրան չ’նկատելն ուղղակի անհնար էր:

photo211
 
 
Մագա կոնֆետները սպիտակ էին, շոկոլադը լցվեց դարձավ նեգր..

 
 
90-ականներին հայկական շոու բիզնեսն իր Արձագանքը ստացավ: Նորաբաց աստղաձուլարանը թողարկեց անկախ Հայաստանի առաջին փոփ-աստղերին: Համարձակ պահվածք` ահա թե ինչ էին բերում նրանք նորանկախ երկրին: Ու մեկը մյուսի հետեւից, առանց միմյանց հերթ տալու հայ երգը սկսեց արձագանքել բոլորի ականջին: Դեպի մեծ ու փոքր քաղաքներ, ավաններ, գյուղեր: Ոչ ոք չպիտի անմասն մնար համընդհանուր շոուից: Շոուն չպետք է դադար ի` այն միաժամանակ թե’ հաց էր եւ թե’ տեսարան:

Բեկջանյան Բոլորը բղավում էին, փորձում էին մեր մեքենանները շուռ տալ, պատուհաններ էին կոտրում, այն կարգի, ինչպես որ ցույց են տալիս Ջեքսնի ու Բիթլզի կլիպներում: Ստորագրություններ էին ուզում:

Բեկջանյանին ստվերից հանելու գործին ձեռնամուխ է եղել նրա ամուսին` Արման Էլբերտը: Երգահանը ջանք չի խնայում կնոջը վերադարձնել նախկին փայլը: Ի գիտություն երկրպագուներին` վերադարձի խոսոտումն ուժի մեջ է:

Իսկ մինչ այդ նրա կանչը լսվում էր Սպայի տանը, Զարթոնք 97-ում, Բոհեմ 98-ում: Առաջին հիթը, Օլգային դարձրեց հայտնի, և աստղային փայլին հետևեց նրա մասին ասեկոսների աստղային անձրեւը:

Օլգա ԱյվազյանԱսում էին երգում եմ արեւելյան., Բայց հիմա նույնիսկ ճապոնական ոճն է: Դա այն ժամանակն էր, որ ռուսականն էր պրոպագանդվում:

Առաջին մենահամերգի հաջողությունից հետո 80-ականներին նրանք ռոքը արտահանեցին Երեւան: Պապլավոկում Միներալն անընդհատ էր: Նախատեսված մեկ-երկու համարի փոխարեն, հայ ռոքերները 10-ն էին պահանջում: Տղաները հարստացան եւ սկսեցին թողարկել տեսահոլովակներ:

photo38
 
ՄիներալԷդ սխալը միշտ մեր մոտ եղելա: Ամենաբարդ երգն էինք կլիպ նկարում: Չես կարա ասես, դա ճիշտ էր, թե չէ: Մտածում էինք էդ խիտ պետքա դառնա, բայց չէ: Մասսան ավելի թեթեւ բաներ էր ուզում:

 
Ոչ կոմերցիոն բիզնես-մարտավարությունը նրանց դուրս մղեց եթերից: Մահացավ խմբի տղաներից մեկը: Միներալը թեւաթափ եղավ:

ՄիներալՈչ ցրված ենք, ոչ էլ հավաքված: Անցյալ տարի փորձեցինք, թե քանի օր է պետք քսան համարանոց համերգ կազմակերպելու համար: Յոթ օր, բայց շանսը չկա:

Մասնագիտությամբ ինժեներ Արուսյակը եթեր մտավ, հաղթելով հեռուստահաղորդավարների մրցույթում եւ ասաց բարե’ւ: Այդ օրվանից անցել է ավելի քան 15 տարի:

photo46
 
 
ԱրուսյակԵս չեմ հիշում մի օր, որ այդ առաջին բարեւը դողալով չասեի:

 
 
Սկզբում Բարեւն էր: Բարեւը մեր հեռուստատեսության առաջին առավոտյան ժամանցային հաղորդում էր: 94-ին Մայրաքաղաք ստեղծագործական խմբից մի քանիսը հեռացան ու սկսեցին առանձին-առանձին բարեւել հեռուստադիտողին:

ԱրուսյակՉեմ ասում, որ շատ մեծ բան էին անում, միակն էինք եւ մարդիկ շատ էին նայում: Շատ հաճելի է, երբ այսօր երիտասարդներն ասում են` վա”յ դուք բարեւի Արսուսյակն է:
Որպես մեկնաբան Ռուզան Մելյանն այս աստիճաններով բարձրացել է 13 տարի առաջ: Լրագրող դառնալու մեծ ցանկություն Ռուզանը չուներ: Ուղղակի մի օր նստեց ավտոբուս եւ սլաացավ:

photo53
 
Ռուզան ՄելյանՀանդիպում եմ օպերատոր Վահագն Ղարիբյանին, եւ ասում է` իսկ դուք ինչու չեք ուզում դառնալ մեկնաբան:-Իսկ ինչու՞ պիտի դառնամ:

 
 
Հեռուստատեսությունից հեռանալը կանխամտածված չէր: Ընդունվեց Ամերիկյան համալսարան, հեռանկարային առաջարկները չուշացան: Ռուզան Մելյանն արդեն երկու որդիներին ամուսնացրել է, շուտով թոռնիկ էլ կունենա: Չնայած հեռուստադիտողից բաժանվեց, բայց հեռուստատեսությունից երբե’ք:

Ռուզան ՄելյանԳուցե դեռ իմ խոսքը չի հասունացել որ վերադառնամ: Գաղափարներ եղել են, ուղակի զբաղվծության պատճառով չեմ եկել:

Նա առաջինն էր, ով եթերում օգտագործեց հեռուստատեսային հուշարարը, այՍԻՆՔՐՈՆն այն սարքը, որի օգնությամբ մեկնաբանները կարդում են տեսքը` ուղիղ նայելով տեսախցիկին: Գրիգոր Հարությունյանի տասնյակ տարիների ստեղծագործական կյանքից մնացել է մեկ-երկու եթերային պատառիկ: Հեռուստատեսության հիշողությունը կարճ է:

photo63
 
Գրիգոր ՀարությունյանՍա ռենտգենային ապարատ է, քչերը գիտեն, որ սա ցույց է տալիս ամեն ինչ` արդյոք անկեղծ ես:

 
 
70-ականներին նա եկավ, 90-ականներին էլ գնաց: Իր հեռուստադիտողին այս անգամ էլ գտավ Միացյալ Նահանգներում` Արմենիա Թըդեյի եթերում: Արմատներով սասունցին սակայն երկար չդիմացավ ամերիկյան միջավայրում:

Գրիգոր ՀարությունյանՄինչեւ հիմա ինձ հարցնում են` ինչու եթերում չէք: Մի կողմից ուրախանում եմ, որ հիշում են, մյուս կողմից էլ տխրում` ինչու եթերում չեմ:

Վիլլին աղջնակ է, Ջիքին` օրիորդ, Թիթին` կին: Դեռեւս Թատերականի ուսանող Մարիամի աչքի առջեւով անցավ այդ կնոջ կենսագրությունը: Սա 23-ամյա դերասանի առաջին բեմելն էր:

photo73
 
 
ՄարիամԱյն ժամանակ 40-անց կինն ինձ համար տարիքով էր: Հերոսուհին շատ բաներով է անցել կյանքում: Բայց տարիները շուտ են անցնում:

 
 
93 թվականի ամենահայտնի ներկայացումն էր: Մարիամը գրեթե ամեն օր ու երկու տարի շարունակ Մետրո թատրոնի բեմում էր, իր Վիլլի-Թիթի-Ջիքի հետ: Եկավ մի պահ, երբ նա պետք է հեռանար` իր հերոսուհու պես: Մեկնելուց առաջ ամուսնու` Միքայել Պողոսյանի հետ խաղաց իր վերջին դերը Խաթաբալադայում ու հրաժեշտ տվեց: Հեռանալու պատճառը անձնական էր: Մարիամը` կամ ինչպես թատերական շրջանակնում էր հայտնի ԲՈՒՍԻԿը, տասը տարի դստեր հետ ապրել է Իսրայելում, որտեղ փորձեց ամեն ինչ սկսել նոր էջից:

Թամար Հովհաննիսյանն արդեն 10-ը տարի է հղի չէ կինոյով ու թատրոնով: Այժմ բնակվում է Գլենդեյլում և համայնքային աստղի տիտղոսը նրան երեբեք չի խանդավառել: Թեեւ մի քանի անգամ ամերիկահայ բեմ բարձրացել է` բեմադրիչի կարգավիճակով: Հիմա ընթերցում է շատ ու մտորում անդադար: Թոք կամ ռեալիթի շոուների առաջարկներից չի հրաժարվի: Բայց ֆիլմում ու ներկայացման մեջ հաստատ չի պատրաստվում խաղալ:

photo83
 
Թամար ՀովհաննիսյանԵս կխաղամ միայն հայրնեիքում: Ունեմ ծրագրեր, պլաններ, բայց միայն հայրենիքիս հետ են կապված:

 
 
Ֆրունզիկի մահից հետո, կինը որդու հետ տեղափոխվում է Միացյալ նահանգներ: 13 տարի արդեն այնտեղ է բնակվում: Մի քանի ամսից կլրանա Մհեր Մկրտչյանի 80-ամյակը, Թամարը պատրաստվում է այդ առիթն օգտագործել ու անպայման գալ հայրենիք: Հատուկ պատճառներ էլ ունի:

Թամար ՀովհաննիսյանԷս ընթացքում բազմաթիվ խեղաթյուրված ինֆորմացիա է գնում տարբեր տիվիներով, իրենք իհարկե Ֆրունզիկի անունով առաջ են գնում, բայց Ֆրունզիկի անվան հետ են խաղում:

1965 թվականը նրա աստղային ժամն էր` մեծ բեմելը Գերագույն Սովետի ամբիոնից: Խաչիկ Ստամբոլցյանը քաղաքական հրապարակ իջավ որպես գաղտնի կուսակցության անդամ եւ շարժվեց դեպի Ցեղասպանության ճանաչմանն ուղղված առաջին ցույցին: Կարճ ժամանակ հետո անցավ մշակութային կոթողներին:

photo93
 
 
Խաչիկ ՍտամբոլցյանՊատվոգիր ստացա, բայց հետո դա համարվեց հակասովետական ու ես զբաղվեցի էկոլոգիայով:

 
 
Նա Մեծամորի ատոմակայանը փակելու առաջամարիտկներից էր: Կանաչների շարժման առաջնորդն էր եւ սեփական ձեռքերով պատրաստած սարքով շրջում էր Մեծամորում: Ականատեսների վկայությամբ, ռադիոկտիվ բույսեր էր փնտրում: Նախկին քաղգործիչը մի պահ ակտիվացավ սոցիալական քարտերի կապակցությամբ: Այդ զբաղվածությունն իհարկե չխանգարեց նրան աղանդավորների դեմ պայքարում:

Նրա զուլալ ձայնը հնչում էր ամբողջ խորհրդային միությունում: Տարիներ շարունակ նա Արամ Մերանգուլյանի անվան նվագախմբի աստղն էր, հյուրախաղերով շրջել է աշխարհով մեկ: Նրան թաքուն սիրով սիրահարված էին գրեթե բոլորը: 18 տարի անց առաջին անգամ Ռիմա Սարիբեկյանը համաձայնեց նորից հայտնվել եթերում:

Արամ ՄերանգուլյանՍա պատմական պահ է, նոր օր է, որ կարող եմ խոել, որ Հիսուսի կյանքը իրական է:

Խորհրդային միության ամենահայտնի շիկահերը շատ հանկարծակի որոշում է չ’երգել: Մեկնում է Ռուսաստան եւ մեկուսանում: Բոլորը փնտրում էին նրան: Իսկ նա ցանկանում էր հեռանա;լ, մոռանա’լ, չ’ափսոսալ:

Արամ ՄերանգուլյանԻնչպես ես կարող էի այդ ամենը տանել: ինձ համար փառքը, հարստությունը, եւ առաջին տեղում լինելն էր կարեւոր: Այս արժեքներով ապրողը ինչպես կարող էր մտաել, երբ ուտել-խմելու-մեռնելու մասին էր մտածում:

Ռիմա Սարիբեկյանը զբաղվում է նոր երգերի ձայնագրությամբ: Տարին մեկ գալիս է հայրենիք, կարոտն առնում ու կրկին վերադառնում Ռուսաստան` ասում է` այնտեղ է իր առաքելությունը: Հայաստանում էլ` 18 տարի անց, հանդես կգա մենահամերգով` Աստված երբ կամենա` ասում է երգչուհին:

photo103
 
 
Ռիմա ՍարիբեկյանՄի անգամ ասին, ինչու է ձեր ձայնն այսքան զուլալ, ասի, քանի որ սա շոու բիզնեսին չի տրվել:

 
 
Արդեն մի քարի տարի Հրաչ Քեշիշյանը փորձում է ավարտել այս տեսահոլովակի նկարահանումը: Կատարողներից մեկն ուշանում է:

photo119
 
 
Հրաչ ՔեշիշյանԱմեն ինչ պայամանվորված էր: Զանգահարում ենք, դեպք էր պատահել:

 
 
Անահիտը հրաժարվեց այդ օրը մասնակցել նկարահանումներին: Երգը ընկերության մասին էր: Երգիչները` երեքը: Բացակա էր երգչուհին:

photo123
 
ԱնահիտՄի փոքր բանից կարող եմ հիասթափվել` անտարբերությունից, ուշադրության պակասից: Ես զիգզագաձեւ մարդ եմ: Կամ պետք է Լասկալայում երգեմ, կամ մի անհայտ ակումբում:

 
Նա հավաքեց իր ճամպրուկները, գնեց Հայաստան-Հոլանդիա տոմս` առանց վերադարձի ու հեռացավ: Հայրենիքում թողնելով մորը եւ ամուսնուն:

ԱնահիտԱրվեստագետը, որքան էլ հարազատներ ունենա, միեւնույն է, նա պետք է միայնակ մնա, նա մենակ է: Հաճախ, ուզում եմ մենակ մնալ: Հետո էլի կվերադառնամ:

Արտակ Ալեքսանյան – Յուրաքանչյուրը, թեկուզ հենց աստղը անձնական կյանքի ու ընտրության իրավունքի ունի: Մենք կարող էինք գտնել և փորձել զրուցել Անահիտ Մանուկյանի հետ: Սակայն որքան էլ մեծ էր գայթակղությունը, որոշեցինք, այդուամենայնիվ հարգել Անահիտ Մանուկյանի ինքնամեկուսացման որոշումը: Պարզ է, որ այն հեշտ չի տրվել, այդ պատճառով չցանկացանք խախտել գեղեցիկ հայուհու անդորրը: Այդքանով հանդերձ, հուսով եմ, որ գուցե այս պահին դուք մեզ դիտում եք Անահիտ. Եթե այդպես է, ապա իմացեք. եթե մի օր որոշեք խոսել, ապա սիրով կարձագանքեք: Ձեզ այստեղ սպասում են, Երևանի գեղեցիկ հայուհի:

Այսքանը: Կան աստղեր առանց փայլի, որոնց ցանկանում եք տեսնել: Կգտնենք: Զանգահարեք, էլեկտրոնային նամակ ուղարկեք: Այցելեք մեր կայք` այս թողարկման առավել հետաքրքիր հատվածները ընթերցելու համար, յութուբի մեր էջում վիդեոն դիտելու: Աստղերի կյանքը մեծ ազդցություն է թողել Մանույի եւ Գոհարի վրա, եւ նրանք որոշել են կիսվել Ձեզ հետ` նրանց տպավորությունները մեր բլոգում:

6 մեկնաբանություն

  1. Anush 1 December 2009, 16:08

    Es havanel em cer haxordumy, ev kuzei tesnel Zara Tonikyanin

  2. anna 15 January 2010, 11:04

    shat hetaqrqir er, es kuzenayi dzer haghordman mej tesnel Karen Galulyani, Lilit karapetyani masin… spasibo zaranee)

  3. vahe 9 November 2010, 15:40

    Kuzenai hatuk toxarkum nvireiq Elvina Makaryanin

  4. vahe 9 November 2010, 15:42

    Elvina Makaryan@ ayn Ergcuhineric e vor hay eritasard erajishtner@ sirov u hiacmunqov en lsum nran .Xndrum em hatuk haxordum nvirel nran