ԹՈՂԱՐԿՈՒՄ 12-ՐԴ. ՇԱՆ ԿՅԱՆՔ

logoblackborder Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ:

Ով կմտածեր` այսօր Հայաստանում կա ոչ միայն սնունդ, այլև բուտիկ շների համար, կահույք` մարդկանց պես, նրանց հավասար ու նույն գներով: Շնասերները ոչինչ չեն խնայում իրենց ընկերոջ համար: Այնքան ասացին, մինչև ուղիղ ընկալեցին. շունը` մարդու բարեկամն է: Այսօր Հայաստանում կա մի ամբողջ բիզնես ինդուստրիա` խանութների ցանցով ու նույնիսկ էլիտար շների բուծարանով: Ու ծայրահեղ ուշադրության կողքին` ծայրահեղ անուշադրություն: Թափառաշրջիկ շները` վայրի ու անօգնական: Նրանք քաղցած են, անօթևան, անտեր ու գազազած: Մինչդեռ նրանց սպանելը հարցի լուծում չէ: Հատուկ Ռեպորտաժի կենդանաբանական թողարկումներից` հոգատարության ու անուշադրության, խնամքի ու դաժան վերաբերմունքի մասին…հայացք ներսից դեպի Շան կյանք:

Արտակ Ալեքսանյան– Հայաստանը միացել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը, որի ընդունած տասը կոնվենցիաներից վավերացրել է միայն մեկը: Մնացած ինը դեռ հերթում են, քանի որ, ինչպես պատգամավորներն են ասել` կենդանիներից առաջ դեռ շատ խնդիրներ կան կարգավորելու: Խորհրդարանի այս վերաբերմունքն արտառոց չէ և, իրականում, արտահայտում է հենց հասարակության վերաբերմունքը կենդանիների նկատմամբ, հատկապես թափառաշրջիկների` անտարբեր ու դաժան: Այսօր հստակ չէ, թե քանի թափառաշրջիկ շուն կա, բայց դրանց քանակը գնալով ավելանում է` պնդում են բնապահպանները: Ըստ նրանց, շները բազմանում են, երբ նրանց ոչնչացնում են: Թափառաշրջիկ կենդանիների, և հատկապես շների ներկայությունը քաղաքային վայրերում` աղքատության և թերզարգացած պետության ախտանիշներն են: Դա նաև վկայում է հասարակության ընդհանուր վերաբերմունքի կամ դրա բացակայության մասին: Զոհրաբ Հարոյանի հետաքննությունը պարզել է նաև այն անմարդկային պայմանները, որոնցում ապրում ու տանջվում են Հայաստանի անօթևան շները: Նրանց սպանում են լիդոկաինով` ամենադաժան դեղամիջոցով, երբ այն բերում է տանջանքների միջոցով սրտի բազմակի պայթյունների: Դաժանությունը սակայն դրանով չի սահմանափակվում: Այլ սկսվում է:

Զոհրաբ Հարոյան– Արդեն մեկ տարի այդ սարսափելի ձայնը հնչում է նրա ականջներում: Մինչև հիմա հիշելիս անգամ դողում են ծնկները: Իսկ սոսկալին դեռ առջևում էր: Առավոտվա տեսածը գիշերվա լսածից դաժան էր: Չնայած ընկերները պատմել են, որ Թումանյան փողոցում են լսել կրակոց ու տեսել խորհրդավոր մեքենան: Նույն կրակոցն ու ձայները լսելուց հետո Նունեն մի քանի անգամ ընկավ հիվանդանոց:

taparox7– Երբ առավոտյան արթնանում էի, մի ամբողջ արյան հոսք, և արդեն պարզ էր լինում, որ այդ ամբողջ կաղկանձը նշանակում էր, որ երեկ եկան ու ոչնչացրին այդ շներին,- սարսափով է հիշում Նունե Մեհրաբյանը` <<Փրկենք կենդանիներին>> հասարակական կազմակերպության նախագահը:

 
Հիմա Նունեն 200-ից ավելի շուն է պահում: Նա առաջինն է ու դեռևս միակը, որ Երևանում թափառող շների համար կացարան է կառուցել: Օրվա մի մասը դաշնամուրի մասնավոր դաս է պարապում, իսկ ժամանակի մյուս մասը կացարանի շների համար է: Նրանցից ոչ մեկը պաշտպանված չի եղել` մեկից տերն է հրաժարվել, մյուսին բակում երեխաներն են հալածել, մյուսին ծառից են կապել ու քարկոծել, մեկ ուրիշին էլ փորձել են պարանով խեղդել:

lordԿացարանի առաջին շունը Լորդն է, որ ապրում էր այս տարածքում ու որը Նունեն ժառանգեց Լորդի հետ միասին` յոթ տարի առաջ: Տարածքի պահակը մոռացել է շանը տասն օր հաց ու ջուր տալ: Նունեն 8 ամիս պայքարել է, և շունը ողջ է մնացել: Այսօր կրկին հիվանդացել է` ծեր է:

Իրանում մարդիկ թեթևացած են զգում, երբ հալածում են շանը: Ըստ որոշ պատկերցումների` կրոնն է պարտադրում սա: Գարիկը Հայաստան գալիս կարծում էր, թե այստեղ շներին չեն հալածում:

– Ես երբեք չէի կարծում, իբրև սփյուռքից եկած հայ, մանավանդ մուսուլման երկրից, որտեղ շունը էդքան վատ ա, ես կարծում էի գամ Հայաստան, կտեսնեմ մարդիկ շունը սիրում են, պահում են, և կառավարությունն էլ օգնում ա, որ շներին չսպանեն,- իր պատկերացումներն է ներկայացնում Գարիկ Քալամքարյանը:

taparox2Մի քանի անգամ ստիպված է եղել թափառող շուն փրկել ու ստացվել է այնպես, որ այժմ 4-5 շուն ունի բակում: Մեկի վրա էլ կրակել են, գնդակը մնացել է մարմնում, ու 2 օր կաղկանձելով պտտվել է թաղամասում:

Բուդապեշտի համալսարանում վերապատրաստված Նարե Արամյանը այժմ հրաշալի պատկերացնում է, թե իրականում ինչպես է պետք պայքարել մարդկային բնակավայրերում թափառող կիսավայրենացած կենդանիների դեմ:

nare– Թափառող կենդանիների զանգվածային ոչնչացումը բերում է միայն գլխաքանակի կրկնակի ավելացման և տեսակի ագրեսիվացման,- ասում է Նարե Արամյանը:

Երևանում շների վնասազերծմամբ և ստերջացմամբ զբաղվում է միակ արտոնագրված ընկերությունը` Յունիգրաֆիքսը: Կազմակերպությունը 2006 թվականից ստերջացնում է թափառող շներին, 2008 թվականից` նաև վնասազերծում: Հենց այս տարիներին է, որ թափառող կենդանիները ավելի ագրեսիվ են դարձել: Բոլոր հասցեներով շներին հավաքելուց հետո Յունիգրաֆիքսի ֆորդը գնում է Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնք:

vors-Հիմա էս շները լրիվ լաբորատոր հետազոտությունները անցել են: Էսօր սրանց կատարվելու ա վիրահատություն, իսկ վիրահատությունից հետո կատարվում ա պատվաստում,- բացատրում է կոորդինատոր վիրաբույժ Սարիբեկ Իգիթյանը:

Վիրահատությունից 5 օր անց շունը ևս մեկ փորձության միջով պիտի անցնի` կտրում են շան պոչը: Քաղաքապետարան ներկայացվող հաշվետվությունը պոչերով է հաստատվում: Վճարման եղանակները տարբեր են` կենդանու քնեցումը մոտ 2500 դրամ է, որձի ստերջացումը 9 հազար, էգ շներինը` ավելի թանկ: Ստացվում է, որ ստուգողը շան պոչից պետք է կարողանա հասկանալ, այդ շունը էգ է եղել, թե որձ և ինչ ճակատագիր է ունեցել` ստերջացվել է, թե քնեցվել: Յունիգրաֆիքսի տվյալով, վնասազերծվել է 70 հազար շուն և ստերիլացվել ու վերադարձվել է 30 հազարը:

Արտակ Ալեքսանյան– Երևանը` իսկապես կոնտրաստների, հակադրությունների քաղաք է: Երբ պատրաստվում էր այս թողարկումը, Ալկա Չիլինգարյանը, լրագրողական թիմի քննարկման ժամանակ ընդդիմացավ` չէ որ այդքան բացասականի կողքին, լավն էլ կա: Մեր երկիրը նաև շնամեծար է, շուն սիրող: Դրանում կարող եք համոզվել` դիտելով Ալկայի ռեպորտաժը` մարդիկ, կենդանիներ ու երևույթներ, որոնց փոխադարձ սերը երբեմն հասնում է ֆետիշիզմի, բայց նաև անկեղծ ժպիտ է առաջացնում` ի վերջո հոգատարությունը երբեք ավելի չի լինում:

Ալկա Չիլինգարյան– Կիվերա Նայնոմիսը, այն ժամանակ դեռ Արևիկ Սիմոնյանը Մոսկվա վերադարձավ ընկերոջ Կիկիի հետ: Ընտանիքի անդամները սկզբից չընդունեցին Կիկիին, համարում էին, որ իրենց աղջկա համար չի: Բայց Արևիկը դիմադրեց ու Կիկիի հետ է արդեն ութ տարի:

arevik– Լինում ա դեպքեր, որ գնում եմ, չեն տեսնում, հարցնում են, վաաաայ, բա Կիկին ուր ա: Ասում եմ` մի հատ տեսեք` ես ոնց եմ, վռազ Կիկիից եք հարց տալիս,- ժպտում է Արևիկ Սիմոնյանը:

Փոքր շունը մեծ պրոբլեմներ է ստեղծում: Արևիկը սեփական նյարդերը նույնիսկ Կիկիի համար չի խնայում: Դրանք հատկապես տեղի տվեցին, երբ Կիկին վրաերթի ենթարկվեց: Այն ինչ կատարվեց հաջորդ պահին չէր պատկերացնում նույնիսկ շնիկի տերը:

kiki2– Ես շատ վատ էի, որովհետև վախենում էի` իրան կպնեի, ես գոռում էի, լացում էի: Լավ ա, իմ հետ մարդ կար, որ Կիկիին վերցրեց:

Հետո Արևիկը դարձավ Կիվերա Նայնոմիս, իսկ Կիկին` նրա մուսան: Արդեն մեկ տարի է, ինչ Կիվերան ոչ միայն կերակրում է իր շանը, այլև հագցնում: Հիմա Կիկին ցեղակիցների համար ֆեյշն իդուստրիայի առաջատարն է, Հայաստանում դեռևս միակ շունն է, որի անունով հագուստ են կարում:

titiz-shunՄեկ շուն պահելը հեշտ չէ, իսկ երկուսը` դժվար: Մոլլին ու Դիզզին էլ լավ հագնվելու կարիք ունեին: Մելինեն նրանց համար հագուստ գնելու խանութ չգտավ ու ինքը բացեց իր խանութը` թիթիզ շների համար: Այստեղ շների համար նույնիսկ պահարան են վաճառում:

Կարենի առաջին պիտբուլին սպանել են, թե ով և ինչու` Կարենը այդպես էլ չասաց: Հիմա մեկի փոխարեն երկու պիտբուլ է պահում` Տեկիլային ու Հոմիին: Հոմին` տնականը` իր անվանը համապատասխան, առանձնատուն շատ է սիրում, այնքան շատ, որ պաշտպանում է բոլորից ու ամեն ինչից: Այնպես է պաշտպանում, որ նրան հնարավոր է նկարահանել միայն հեռվից:

karen– <Ֆաս> հրահանգը պիտբուլներին պետք չի սովորացնել, իրանք արդեն բնազդով գիտեն` ինչ ա դա նշանակում: Մի քիչ ջղայնանաս կամ իրաք ջոկեն, որ ուզում ես ֆաս տաս, մի հատ սենց աչքով էլ անես, արդեն կհարձակվեն տվյալ մարդու վրա,- ասում է Կարենը:

Հոմին ու Տեկիլան հասարակ շներ չեն, նրանք աստղային շներ են: Հայկական շոու բիզնես մտան վերջերս ու դեռ շարունակելու են իրենց կարիերան:

Ամեն ինչ տիրոջ ձեռքերում է: Մարդիկ վարժեցումը հաճախ շփոթում են շանը ագրեսիվ կենդանու վերածելու հետ: Մասնագետները զգուշացնում են, սխալ քայլի դեպքում հետևանքները ծանր են լինում:

g– Էսօր Երևանում շատ մասնագետներ կան, որ ասում են` մենք կարանք վարժեցնենք: Բայց կոնկրետ ագրեսիա շանը տալ խորհուրդ չեն տալիս: Որովհետև դա շատ հեշտ ա, բայց արգելակել այդ ամեն ինչը, շատ դժվար ա,- բացատրում է մասնագետ Գրիգորին:

Զառան ոչ միայն ինքն է շուն շատ սիրում, այլև շներն են նրան շատ սիրում: Սակայն սիրում են նաև համտեսել նրան: Առաջին անգամ շունը նրան կծեց երբ նա դեռ տասնչորս տարեկան էր: Տարիներ առաջ ստացած վերքը Զառային չստիպեց վախենալ շներից: Չվախեցրեց նաև երկրորդ հարձակումը:

1– Տերը ոչ մի ձև չէր կարողանում իրան ետ կաչել, ինքը իա տիրոջը չէր լսում: Ու մինչև իրան ետ քաշեցի, ես փորձեցի դա անել, ինքը ինձ կծեց, բայց լավ կծեց` արյունով, ամեն ինչով,- պատմում է Զառան:

Շուն պահելը հեշտ բան չէ, և, ըստ մասնագետների, նրան անուշադրության մատնելը ամենամեծ սխալներից մեկն է: Ասում են` շունը տիրոջն է նմանվում, երևում է` դա էլ է ճշմարտություն: Եթե մարդ ագրեսիվ է, իր շան մեջ անպայման դա կսերամանի: Ըստ վիճակագրության` ամենաշատը մարդկանց կծել են սպանիել ցեղատեսակի շները: Իմ շունն էլ է սպանիել, բայց նա նույնիսկ կծել չգիտի: Ես եմ այդպես դաստիարակել: Նա էլ այդպիսին է մեծացել: Այնպես որ, մեղավորներ փնտրելիս, պետք է փնտրել մեր մեջ:

Թողարկումն ամբողջությամբ դիտեք այստեղ
Թողարկման մասին լուրը` այստեղ

132 մեկնաբանություն

  1. aram 12 December 2010, 18:17

    ինչպես դու ես ասում, այլ զազրախոոսության ակադեմիկոսներ են:մեղքս ինչ թաքցնեմ մի բոլ ծիծաղել եմ….. բայց հետո երբ հասկացա որ եդ ամենը լուրջ է, նորից սկսեցի կարդալ”խնդրում եմ ախպոր նման մի հատ էլ կարդա, եթե առանց ծիծաղ մինչև վերջ կարդաս ուրեմն կեցցես!!!
    Nerqosharadrveliq yuraqanchyur pndum himnvats e kyanqi nkatmamb bacardzak harganqi yev handurzhoghakanutyan himnarar skzbunqneri vra, gitakanoren apacucvats yev gortsnakanum bazmakioren hastatvats e, hamashkharhayin vitshakagrakan tshgrit tvyal e, handisanum e MAK-i Aroghjapahutyan Hamashkharhayin Kazmakerputyan, Kendanineri Aroghjutyan Hamashkharhayin Kazmakerputyan, kendanineri pashtpanutyan bolor mijazgayin kazmakerputyunneri, arajatar.zargacats bolor yerkrneri koghmic usumnasirvats, yndunvats yev kirarvogh. taparogh kendanineri himnakhndri mardkaynoren, miak ardyunavet, amenamatcheli yev verjnakan lutsman tsragri baghadrich! Nare Aramian, gitakanoren apacucvats yev gortsnakanum bazmakioren hastatvats e, hamashkharhayin vitshakagrakan tshgrit tvyal e, handisanum e MAK-i Aroghjapahutyan Hamashkharhayin Kazmakerputyan, Kendanineri Aroghjutyan Hamashkharhayin Kazmakerputyan, kendanineri pashtpanutyan bolor mijazgayin kazmakerputyunneri, arajatar.zargacats bolor yerkrneri koghmic usumnasirvats, yndunvats yev kirarvogh. taparogh kendanineri himnakhndri mardkaynoren, miak ardyunavet, amenamatcheli yev verjnakan lutsman tsragri baghadrich! Nare Aramian 9.12.2010թԲուդապեշտ
    մոռացել ես? գրել Հաագայի Համաշխարհային արդարադատության ու միջազգայն համամարդկային իրավունքների պաշտանության….ջաաան ու սենց շարունակ!կայֆ ա չե?

  2. aram 12 December 2010, 18:18

    1.նախ որոշ հոդվածները կարդալու ընթացքում ինձ թվաց թե ծաղրում էս մեր այսօրվա մի մեծ խումբ չինովնիկներին, որոնք ոչ թե շատախոս են,

  3. aram 13 December 2010, 04:07

    1.նախ որոշ հոդվածները կարդալու ընթացքում ինձ թվաց թե ծաղրում էս մեր այսօրվա մի մեծ խումբ չինովնիկներին, որոնք ոչ թե շատախոս են,

  4. aram 13 December 2010, 04:16

    Նարե! հայրենակից, հայ, ու վերջիվերջո մարդ!!!էս ինչեր էս գրել?միթե այդքան տարիների ուսումնառությունը բավարար չէ մտքերդ շարադրելուն որ եսիմ ինչ համաշխարհայիիիին, մաաակ, եսիմ ինչ ֆլան ֆստան:դրանք ել համեմված վիրավորական խոսքերով նրանց հասցեին ում հետ ընդհամենը համաձայն չես:ել չեմ ասում համեմատություններդ կաշմար:Բայց որպեսզի ասելիքս մի բանի նման լինի ու ավելի պարզ [ոչ թե տարողունաաաաակ] գրեմ ավելի մանրամասն, իմ ու իմ կարդացածի մասին: գնացինք?

  5. aram 13 December 2010, 04:18

    1.նախ որոշ հոդվածները կարդալու ընթացքում ինձ թվաց թե ծաղրում էս մեր այսօրվա մի մեծ խումբ չինովնիկներին, որոնք ոչ թե շատախոս են,
    ինչպես դու ես ասում, այլ զազրախոոսության ակադեմիկոսներ են:մեղքս ինչ թաքցնեմ մի բոլ ծիծաղել եմ….. բայց հետո երբ հասկացա որ եդ ամենը լուրջ է, նորից սկսեցի կարդալ”խնդրում եմ ախպոր նման մի հատ էլ կարդա, եթե առանց ծիծաղ մինչև վերջ կարդաս ուրեմն կեցցես!!!
    Nerqosharadrveliq yuraqanchyur pndum himnvats e kyanqi nkatmamb bacardzak harganqi yev handurzhoghakanutyan himnarar skzbunqneri vra, gitakanoren apacucvats yev gortsnakanum bazmakioren hastatvats e, hamashkharhayin vitshakagrakan tshgrit tvyal e, handisanum e MAK-i Aroghjapahutyan Hamashkharhayin Kazmakerputyan, Kendanineri Aroghjutyan Hamashkharhayin Kazmakerputyan, kendanineri pashtpanutyan bolor mijazgayin kazmakerputyunneri, arajatar.zargacats bolor yerkrneri koghmic usumnasirvats, yndunvats yev kirarvogh. taparogh kendanineri himnakhndri mardkaynoren, miak ardyunavet, amenamatcheli yev verjnakan lutsman tsragri baghadrich! Nare Aramian, gitakanoren apacucvats yev gortsnakanum bazmakioren hastatvats e, hamashkharhayin vitshakagrakan tshgrit tvyal e, handisanum e MAK-i Aroghjapahutyan Hamashkharhayin Kazmakerputyan, Kendanineri Aroghjutyan Hamashkharhayin Kazmakerputyan, kendanineri pashtpanutyan bolor mijazgayin kazmakerputyunneri, arajatar.zargacats bolor yerkrneri koghmic usumnasirvats, yndunvats yev kirarvogh. taparogh kendanineri himnakhndri mardkaynoren, miak ardyunavet, amenamatcheli yev verjnakan lutsman tsragri baghadrich! Nare Aramian 9.12.2010թԲուդապեշտ

  6. aram 13 December 2010, 04:19

    հիմա տեսնենք եդ ինչ պնդումներ են որոնք հինված են kyanqi nkatmamb bacardzak harganqi yev handurzhoghakanutyan himnarar skzbunqneri vra??

  7. aram 13 December 2010, 04:22

    Գովասանք, բանբասանք, սեքս!!!եստեղ որևէ հանդուրժողականության կամ հարգանքի հիմնարար սկզբմունք չհանդիպեցի, բացառությամբ են որ ի վեջո յուրաքանչյուրը ստանալու է ըստ արաժանվույն:բայց դա արդյոք Մարիամի միտքն է որ տենց համեստորեն լռում է ստանալոով գովասանքների իր բաժինը?ինչևէ
    հետո գրում ես աշխարհի ազդեցիկ երկրների պետ բյուջեներից իբր նարանց համեմատությամբ Հայաստանը ահռելի գումարներ է ծախսում…ենքան կուզեի պատկերացում ունենաիր ինչ? ասել է ազդեցիկ երկրի պետբյուջե իր անիմաստ ու ակապ ծախսերով, այդ ահռելի հսկաները:Հունաստանի նման երկիրը հանել են աճուռդի…այնուամենայնիվ մեր քննարկումը չեր գնում են որ պետբյուջեն գյոլ է տվել ասում ենք թապառող շների վրա պետք չի ծախսել!եսօր մեր ամեն մի կոպեկը վաղվա միլիարդից ել թանկ է:Իսկ մեր չինովնիկ կոչվածները անուղղակի ճանապարհներով ծծում են եդ առանց այն ել սուղ արյան գին ունեցող միջոցները ու դրա ամենահարմար բնագավառը բնապահպանությունն է ուր ամեն տարի մեծ գումարներ են ծախսվում, բայց… սայլը տեղից չի շարժվում:ով է մեղավոր?

  8. aram 13 December 2010, 04:24

    հետո դատարկ ու բոշ զրուցներ, վիրավորական կամ երևի քո համար սովորական?[մարդու ականջը օրվա մեջ եթե համապատասխան բառերի խումբը լսում է,այն դառնում է սովորական]մի փոքր ել ինձ բաժին հասավ:միանգամայն ճիշտ էս հանգամանքների բերումով ինչքան էլ որ ցավալի է թե կրթությամբ ու թե գրքերի կարդացվածության քանակով չեմ կարող հպարտանալ դրա համար էլ երևի մարկանց սև ու սպիտակ ներկելը հնարավոր է ինձ մոտ այնքան էլ լավ չստացվի:անցած դարի 30-ականներին տռոյկաներ են եղել:գրածիդ տողերի տակից հնչում էր տռոյկա-տռոյկա-տրոյկա!!!իր ահասառսուռ նախազգուշացումներով ճակատագրական կյանքի կենսագրության ու պարտիական հետագա գործունեության սպառնալիքներով:կարդում էի ու մտածում, որ եդ կաշմառը ուր-որ է կվերջանա կատակի կվերածվի ու մի լաավ կծիծաղեք բայց չե!!

  9. aram 13 December 2010, 04:48

    Մեզ դեռ սպասվում էր մեղմ ասած ցնդաբանությունների գագատնակետը:լեզուս չի պտտում երիտթուրք -ֆաշիզմ-ու մի քանի հոգի որոնց կարծիքը չի համապատասխանում քո հետ, թափառող շների հարցում, ու մեկ ու կես միլիոն անմեղ զոհեր յոթ միլիոն հրեա անմեղ զոհեր ու ինչ?…….?
    Հետո ուզում ես որ քեզ պատասխանեն, չէ երազում ես որ քեզ պատասխանեն, որ էլի առիթ լինի ատամ քցելու, անպատիվ խոսքեր ասելու:չէ որ? դրանից դու բավականություն էս ստանում:բայց քո տեսակը խնդրել չգիտի, դրա համար էլ կըսպառնա, կսաստի, մի լավ բառ կա դրա համար -պրովակացիա:բայց չե կարող ե էդ ել չանցնի եստեղ հանրահայտ մեջբերումդ կարողա դրությունը փրկի.. Yes amenadazhan tshnaminerin geradasum em antarber barekamneric!ով էր քո թշնամին ով բարեկամը ձերդ գերազանցություն:ի վերջո ինձ մոտ տպավորություն կա թե դու պետբյուջեից ունես քո փայաբաժինը, ու մի քանիսը ցանկանում են փակել ի վերջո ձերքդ ընկած մսալի ոսկորի ճանապարհը:այդ դեպքում միայն ամեն ինչ ընկնում է իր տեղը, միանգամայն հասկանալի է քո վրդովմունքը, համենայնդեպս դու կամ նրանք ովքեր ծծում են այդ միջոցները պետք է համոզված լինեն որ ամպայման եդ ոսկոռը մի օր մնալու է կոկորդում ու են ժամանակ մենակ աստծուն է հայտնի ոռ կողմից եդ ոսկոռը կհանեն…..

  10. aram 13 December 2010, 04:50

    p.s. էս բոլորը կարելի էր և չգրել, սակայն ինձ մոտ ենպիսի տպավորություն եր կարծես թե քո շրջապատում չգիտեմ քո սոց-կան աստիճանը հաշվի առնելով թե հետդ գլուխ չեն ուզում դնեն, ոչ ոք քեզ ես ամենը չէր ասի, ու հարկ համարեցի մի երկու տող գրեմ վստահ լինելով որ ինչ որ բան քո մոտ կփոխվի, իսկ եթե ոչ. հոգ չի ոտդ դիր գազզին ու հուպ տուր!որտեղ կտրի կապը ենդեղ տիրու պապը…

  11. Nare Aramian 13 December 2010, 23:55

    Druzya Moi!
    Vy vidite kakoe proiskhodit bezobraziye?
    Dlya nekotorykh dvoichnikov proverochnoye dlya “koshmar” yavlyaetsya slovo “kasha”!
    I, vidimo, moye lyubimoye v ikh otnoshenii slovo “bydlo” proiskhodit ot “bytie”!
    Nemnozhko strashno, zato veselo!

  12. Nare Aramian 14 December 2010, 21:25

    Dorogoye Sobratya!
    U nas noviy diagnoz! Isteroidnost’ smeshannaya s ayoditozom!
    Iharke indz tshanachoghnery, isk nranq shat.shat en, anshusht anvanum en indz ‘dobraya devochka ‘, bayc chei patkeracnum, vor antsanotnern el en indz aydqan jerm veraberum!
    Qani vor Duq, deryevs (zhamanakavorapes) hargeli Aram, nakhandzeli barapashar uneq yev sopestneri sharqum teryevs mrcanakakir eq, dzhvar e krahel, i verjo, Duq koghmnakic eq, vor shnerin vochnchacnelu hamar tarekan 180 milion HH dram, aysinqn 0.5 milion US dollar durs gren, te dem eq?

  13. Nare Aramian 15 December 2010, 00:48

    Nereceq angragitutyans, isk ov e Mariamy, ov stanum e govasanqner u lrum? Khosqn Astvatsatsni masin e? Vorovhetev (bacarutyamb Magdaghenacu) yes ayl Mariami ‘tsanot’ chem, hatkapes anyndmej govasanqneri arzhani u lrrakyac!
    1 el hashvi arnelov Dzer pokhadardz mterim haraberutyunnery derbayakan dardzvatsneri het, khochetsya peresprosit’, hima Duq yeritturqerin eq hamakir, te fashistnerin hamakhoh? Koghmnoroshveq – vorpeszi haskanali lini, te inchpes sharunakel Dzez het teghekatvakan-lusavorchakan ashkhatanqy? Ili u Vas prosto slovesniy ponos – copy-paste eq anum u pordzum indz meknabanel kam parapum, vorpeszi heto mejberumner aneq? Hamozvats em, hantsharegh mtatsogh Hovsepy mets urakhutyamb Dzez zhamanakavorapes kpokhanci iren citelu iravunqnery!
    Ays hamatextov khohemacvats, nshem, vor cavum em, yete inch vor 1n iren patvazrkvats e zgum im khosqeric. Khotya sovershenno yasno, chto prosto pravda glaza kolit, da i k tomu zhe, yesli u nekotorykh vsyo yeshe ostalos’ chuvstvo sobstvennogo dostoinstva, znachit vsyo zhe ya prava, i ne vsyo i ne dlya vsekh poteryano!
    p.s. I dep, Dzer ‘du’-ov indz dimeln arden isk Dzez nkaragrum e yev yevs mek angam yndgtsum im koghmic Dzez trvats hakirtsh u lakonik bnutagiry – obyknovennoye bydlo! On the other hand, tell me about your childhood!

  14. Nare Aramian 15 December 2010, 01:02

    O, moraca avelacnel!!! Khonarhvuuuuuuuuuuuuum em bolor tgetneri arjev!!! Yete Duq aydqan anget chlineiq, menq aydqan khelaci cheinq yereva!!! Khndruuuuuuuuuuuuuuuuum em, aghachuuuuuuum em, aghersuuuuuuuuum em, mi poqr giteliq u yerevakayutyun pokhanceq indz – yes indz aynqan anhavasar em zgum Dzez het banavitshelis!!! Da anardaraci e u storacucich! Khostanum em vardzahatuyc linel petbyujeic indz parberabar hatkacvogh khoshor patarrneric – miyevnuyn e amboghjy chem hascnum iracnel! Bayc indz el mi pataskhaneq, paghatuuuuuuuuum em! Im ‘Yes’-n aranc ayd el khist zgacvats e nman ushadrutyunic yev bolor!!! Yes artasvelu chap huzvats em! Mi halatseq indz, akhr yes vtit, nvaz, terhas u anpashtpan em, iharke vomanc chem hasni, bayc de da yerevi charzhe hogut indz grancel! Mi khosqov, ogneeeeeeeeeeeeeeeeeq indz, verjapes, yes dzer quyrn em che, groghy tani!!!

  15. Nare Aramian 15 December 2010, 01:53

    Metsaharg Arzhanashat Zohrab!
    Dzer tuyltvutyamb, khandavarr u annkun kendanaserneri u kendanapashtpanneri anunic haytnum em ansahman yerakhtagitutyun, vori tshgrit tsavaln isk anhnarin e patkeracnel!
    Anshusht shat hetaqrqir u zvartshali er ‘Shan Kyanq’haghordman ‘yerjanik’ masy. Aynuamenayniv pndum em, vor ayn inch Duq yev Dzer timn areciq taparogh kendanineri himnakhndri verhanman ughghutyamb angnahateli e, nakh vorpes das ays volortum steghtsvats drutyan hamar pataskhanatu anpataskhanatuneri hamar, yev vorpes gortsiq ays voghbergakan iravitshaky shtkelu kochvatsneri hamar!
    Yndhanrapes sa qaghaqaciakan, isk dzer depqum nayev masnagitakan khizakhutyun en anvanum! Isk mez hamar sa nayev huys er, vor npatakin hasnelu azniv u arzhanapativ hnaravorutyunnery sparrvats chen, yev vor mer hamakhohnern amenur en u anhamemat aveli tokun, qan hakakroghnery!
    Pativ khamarenq hamagortsakcel Dzez yev Hatuk Reportazhi ashkhatakhmbi het nayev apagayum!
    Hajoghutyun dzer bolor nakhadzernutyunnerum!
    Amenayn Bariq!
    Nare Aramian, on behalf of Pro Paws, DavOs Studio, Save the Animals