ԹՈՂԱՐԿՈՒՄ 14-ՐԴ. ՄԻԱՅՆ ԾԱՆՈԹՈՎ

photo17Գիտեք, որ Ներքին Չարբախ թաղամասը գոյություն չունի? Նույնիսկ քաղաքապետի որոշումից հետո` կադաստրը չի տրամադրում սեփականության վկայագրեր: Թողարկման թաղամասը` Ներքին Չարբախն է, հերոսուհին` Սոնյա Մաղաքյանը, ով պայքարում է վետերանների թոշակի համար:

 
 
Արտակ Ալեքսանյան – Գիտեք արդյոք, որ Ներքին Չարբախը գոյություն չունի` Մանու Իրիցյանը, այս ռեպորտաժի հեղինակն ամենևին չէր կատակում. Իրականում Երևանի հատակագծից բացակայում է այդ թաղամասը, որին ժամանակին անհասկանալի պատճառներով դուրս են թողել: Ոչ ոք այդ մասին չէր իմանա, եթե չլիներ մեկ խնդիր. Եթե չկա հատակագծում, քարտեզում, վարչատարածքային բաժանումներում, հետևաբար չի կարող նաև պետական կադաստրում, հետևաբար` չի կարող լինել որևէ վկայագիր:

Իսկ վկայագիր, այն էլ սեփականության, այստեղ սպասում է բնակիչների մոտ 80 տոկոսը: Ինչու չեն սեփականաշնորհում մարդկանց բնակարանները հարցին ոչ ոք հստակ պատասխան տալ չի կարող. Տներ, որ կառուցվել են նույնիսկ մինչև երկրորդ աշխարհամարտը, այսօր դեռ սեփականաշնորհված չեն: Սակայն կան նաև տներ, որ ավելի ուշ են կառուցվել, 90-ականներին և սեփականաշնորհված են: Կան, բայց մատերի վրա կարելի է հաշվել:

Այդ եզակիներն ուղղակի կաշառք են տվել կադաստրի աշխատակիցներին, նրանք էլ օրինականացրել են: Սա մերկապարանոց հայտարարություն չէ: Հենց նույն Ներքին Չարբախի տների սեփականաշնորհմամբ զբաղվող կադաստրի պաշտոնյային վերջերս կաշառք վերցնելու պահին, ընդ որում հենց նույն գործարքի համար` տունը սեփակաշնորհելու, ձերբակալեց Ազգային Անվտանգությունը:

Իհարկե, լավ է` հայտարարված հանցագործությունը գուցե սանձի կոռուպցիան մյուս վայրերում, բայց Ներքին Չարբախի խնդիրը չվերացավ: Անորոշ ձևակերպումներով, խորամանկ ու նենգ չափումներով, մարդկանց ստիպում են, որ գնան հանցավոր գործարքի: Ներքին Չարբախի խնդիրը բյուրակրոտական կոռուպցիայի ամենազզվելի օրինակներից է, երբ գրեթե ուղիղ հայտարարում են, որ փողով, մաղարիչով ու ծանոթով կարող են հարցերը լուծել: Երբ է կադաստրը դադարելու դա անել` հայտնի չէ: Հայտնի է, որ քաղաքապետարանը վաղուց արդեն հավաստագրեր է տվել` օրինականացման գործարքը սկսելու համար: Բայց միևնույն է` կադաստրում տեղից չեն շարժվում: Այդքան աբսուրդ, այդքան անհասկանալի բացատրություն`, թե ինչու, Մանու Իրիցյանը չէր լսել դեռ և ոչ մի պետհիմնարկից:

Մանու Իրիցյան – Դեռ քսանականներին հիմնադրված այս թաղամասը գոյություն ունի, թե ոչ` վիճելի է:Առնվազն 4000 մարդ,տուն ու տեղով,հարակից կառույցներով փաստաթուղթ չունի, հարկեր չի մուծում:Սակայն կյանքն այստեղ կանգնեցնել չես կարող. մարդիկ ապրում են, տուն կառուցում, սիրահարվում ու ամուսնանում: Նվագախմբի տղաներից մեկն այդ գոյություն չունեցող թաղամասի` Ներքին Չարբախի, իրական լիազոր ներկայացուցիչն է: Համայնքի լիազորը միշտ ժողովրդի հետ է, անմիջապես նրա ուրախության և տխրության կողքին. ջանք չի խնայում չարբախցիներին կենսախինդ պահելու համար,սակայն մի ամբողջ թաղամաս լեգիտիմացնելու ռեսուրս,հաստատ չունի:

ԱլիկԿան քաղվածքններ, որտեղ հստակ գրված է, որ հատկացվել են Էսքան հողամասեր: Այդ թղթի հիման վրա էլ պետք է սկսվի սեփականաշնորհման պրոցեսը:

Արդեն յոթանասուն տարի, Հովսեփյաններն ապրում են Ներքին Չարբախում: Տունը կառուցել են 39 թվականին, բայց փաստաթղթերն այդ մասին լռում են:

photo114
Մերուժան Գալիս են չափագրումներ են կատարում, կադաստրը ձգձգում է: Տանում են, բերում, բծախնդիր են չափումներին՝ տասը-քսան սմ: Հողերի բաժանման ժամանակ ոնց էլ լինի, տարբերություններ տալիս է:

 
Նախկին գյուղատիպ ավանի նախկին գյուղատնտեսը վաղուց արդեն կադաստր չի գնում, հոգնել է իր, ընտանիքի ու տան գոյությունը հիմնավորելուց: Բողոքող հարևանների անարդյունավետ պայքարն էլ նրան լրիվ հուսահատեցրեց: Չհասավ ոչ միայն Չարբախին: Խորհրդային Միության փլուզումից հետո, պետությունն անհատույց տվեց սեփականաշնորհման ժամանակավոր վկայականներ: Մեկ միլիոնից ավելի ժամանակավոր վկայական հետագայում փոխարինվեց հիմնականով,իսկ մի քանի թաղամասեր այդ արանքում անհետացան հատակագծային քարտեզից:

Մուսայան, կադաստրԳործընթացից դուրս մնացին որոշ տարածքներ՝ Չարբախ, Սիլիկյան, որոնք ժամանակին կադաստրային քարտեզագրում իրականացրել են, բայց իրավահաստատող փաստաթուղթ չունեն:Որոշ փաստաթղթեր չունենալու պատճառով, վկայականներ չեն տրվել:

Փաստաթղթեր չկային, սակայն, Ներքին Չարբախում գտնվեցին մարդիկ, ովքեր ստացան սեփականաշնորհման վկայականներ: Թե ինչպես, 4000-ից զատվեցին մի քանի տասնյակ հաջողակներ, կադաստրի պետական կոմիտեն ունի իր մեկնաբանությունը: Այստեղ կոռուպցիայի նշույլ անգամ չկա, հավատացնում են Անշարժ գույքի պետական կոմիտում: Այնուամենայնիվ,ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերին հայտաբերեց ու ձերբակալեց երկու աշխատակցի, հակառակի պես`հենց Ներքին Չարբախի սեփականաշնորհման հարցերով զբաղվող Անշարժ գույքի կոմիտեի Շենգավիթ մասնաճյուղում: Բնակիչներից մեկի հողատարածքը եւ ապօրինի շինությունը դատական կարգով սեփականաշնորհելու դիմաց 4000 դոլար էին պահանջել և ստացել:

Մուսայան, կադաստրՈչինչ չեմ կարող ասել: Ամեն տեղ էլ կարող էր լինել: Իրազեկված չեմ, քրեական գործ են հարուցել: Ես սովորություն չունեմ ասեկոսեներին պաատսխանել:

Չարբախցիների տեղային հայրենասիրությունը նրանց թույլ չի տալիս բացվել այս թեմայով: Չեն ասում, թե սեփականաշնորհման համար ով,ում` ինչքան է տվել: Թեմայի շուրջ պերճախոս չէ նաեւ համայնքի լիազոր ներկայացուցիչը:

Ինսունականներին, երբ կնոջ հետ գնեցին հողատարածքն ու կառուցեցին տունը, նախկին հողատերը վստահեցրեց, որ սեփականաշնորհման վկայականը կստանան աՅսօր կամ վաղը: Գրեթե քսան տարի է, Գեւորգի տունը նախկին սեփականատիրոջ անվամբ է, իսկ չորս երեխային այդպես էլ չկարողացավ գրանցել սեփական ձեռքերով կառուցած տանը:

photo27
 
ԳեւորգԷս քաղվածքն է, որ գնել եմ տունը: Հողը առել եմ, կառուցել: Հիվանդության պատճառով եմ եկել այստեղ:

 
 
Սա Ներքին Չարբախի նոր կամ տնամերձերի հատվածն է: Եթե հին թաղում կան մարդիկ, ովքեր արդեն ստացել են սեփականաշնորհման որոշումներ կամ ունեն հույս, ապա 90-ականներին կառուցված այս թաղի բնակիչները չունեն ոչ մեկը,ոչ էլ`մյուսը: Նրանց բացատրությունն է ` մենք դուրս ենք գլոբուսից: Պետությունն ինքանակամ կառույցների օրինականացման գործընթացը սկսեց մի քանի տարի առաջ: Մինչեւ 2001 թվականը գործող հողային օրենսգիրքը, թույլ չէր տալիս սեփականացնել այդ շինությունները:Ինքնակամի օրինականացումը շատերին մղեց պետության հետ կիսվել հարկ ու տուրքով:

photo34
Գագիկ ԱվետյանԿան մարդիկ, ովքեր սկսած 94ից հարկեր եւ տուրքեր են վճարում հողերի, անշարժ գույքի: Ոչ որպես վարձակալներ, այլ սեփականատերեր: Դա թույլ է տալիս կարծելու, որ նրանք դրանց տերերն են օրինական:

 
Ծնողների մահից հետո Շահում Վարդանյանը որոշեց կատարել մոր վերջին խնդրանքը` մի բակում ապրել եղբոր ընտանիքի հետ: Բայց երբ եղբայրն էլ մահացավ, բակը բաժանեցին երկու հավասար կեսի: Հիմա երկու ընտանիքներին բաժանում է մեկ պատ, երկու հատակագիծ եւ երկու տուն: Շահումն իր հատվածի սեփականաշնորհման վկայականը չի կարողանում ստանալ, գումար են ուզում: Ոչ միայն վկայական չտվեցին, այլ 550 քառակուսի մետր տա րածքն այնպես չափագրեցին որ դարձավ ` 600:

photo44
ՇահումԲողոքեցի, որ 600 չի, 550 է: Էդ էլ հաշվի չառան: Ասում են, երկուսը միասին արեք, հետո բաժանեք: Ասեցի, ես իրանց հետ գործ չունեմ:

 
Լիազորի մոտ բնակիչները հաճախ են գալիս՝ պարզելու, թե ինչ նորություններ կան: Լիազորն էլ հանգստացնում է. Մի ամբողջ համայնք չի կարող առանց պետական բյուջե գումարներ մուծելու գոյատեւել:Պետական շահի այս գիտակցումը հույս է ներշնչում բնակիչներին արդեն տասնյոթ տարի: Թաղի լիազորն անգամ չունի սեփականաշնորհման վկայական: Տոներից հետո կրկին կփորձի:Առայժմ, դարակում աչքի լույսի պես պահում են սեփականաշնորհման վերաբերյալ քաղաքապետի որոշումը:

Լիազոր ընտրվելուց հետո Ալիկը մի քանի բնակիչների հետ գնաց ուղիղ քաղաքապետի մոտ: Քաղաքապետի հանձնարարությամբ Ներքին Չարբախի 160 բնակիչ արդեն ունի քաղաքապետի որոշումը, ինչը թույլ է տալիս սկսել սեփականաշնորհումը: Հողօգտագործման իրավունքի վերականգնման 63 որոշում արդեն կայացված է: Մնացածին մերժել են:Այստեղ չես կարող չհամաձայնել քաղաքապետի նախընտրական մտահոգության հետ.

Արտակ Ալեքսանյան – Այն, որ երբեմն սոցիալական անարդարությունը կարող է վերածվել հանրային զավեշտի` ապացուցում է Սոնյա Մաղաքյանի պատմությունը: Այս կինն ընդամենը փորձել է պարզել իր հաշմանդամ ու հայենական պատերազմի վետերան հայրիկի թոշակի չափը: Այն, ինչ ջրի երես է դուրս եկել` ուղղակի զարհուրելի է:

Սկզբում պարզել է, որ հայրը ստացել է թոշակ, որը տեղ չի հասել: Պայքարել է, որ վճարեն: Հետո պարզել է` որ չափը իրականում պետք է ավելի շատ լինի` նախ, որպես հաշմանդամ, հետո որպես վետերան: Այստեղ էլ ասել են` կամ մեկը, կամ մյուսը: Սոնյան դիմել է դատարան, որին հետևել են անհավանական արկածները` մահափորձից մինչև սպառնալիք, որ եթե շարունակեք, ձեզ կձևակերպենք որպես հոգեկան հիվանդ ու կաքսորենք հոգեբուժարանում:

Սոցապնախարարությունում բերում են բոլոր պատճառները, թե ում ինչ պետք է վճարել ու հատկապես վետերաններին չպետք է վճարեն հաշմանդամության համար ևս: Գուցե այդ առիթով վերջին խոսքը նրանցը լիներ, սակայն կա մեկ հանգամանք ևս. Նույն խնդրով Սահմանադրական դատարան դիմել է ևս մեկ թոշակառու և դատարանը որոշել է` որ այո, երկուս տողով վճարում պետք է լինի: Ու գիտեք, ինչ եղավ? Չեն վճարում մինչև այժմ: փոխարենն ավելանում են Սոնյայի նկատմամբ հետապնդումները: Մաղաքյանների, հանուն սոցիալական արդարության ու կենսաթոշակի սագային հետևել է Արտակ Վարդանյանը:

Արտակ Վարդանյան – Պահապան հրեշտակներն իրենք խնամքի և ուշադրության կարիք են ունենում, երբ Սոնյա Մաղաքյանը որևէ խնդրով հայտնվում է նախարարության շենքում` հերթական պարզաբանումներն ստանալու համար: Փաստաթղթային ռմբակոծությունների ենթարկված Սոնյան 5 տարի առաջ հորից դեղին քարտ է ստանում` որպես հայրենական մեծ պատերազմից հետո հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացի, նրան անուշադրության են մատնել, իրեն հասանքելիք թոշակը չեն տալիս, իսկ իր գրագետ աղջիկը տեղից չի շարժվում:

photo54Սոնյա ՄաղաքյանԻրավագիտությունից շատ հեռու եմ, քիմիկ եմ, որոշեցի խորանալ ու զանգեցի կենսաթոշակային հիմնադրամ` պատասխանեցին, որ հայրդ քանի որ պատերազմին չի մասնակցել, ինչ-որ օրենք ցույց տվեցին,:Դե ես օրենքներից անտեղյակ կարողացան լավ համոզել, որ գիտեք ձեզ չի հասնում:

Հորը` համարելով ծեր, զգացմունքային` առանձնապես ուշադրություն չի դարձնում, մինչև ծանոթներից մեկը զանգում ու խոստովանում է, որ իսկապես Վանիչկա Մաղաքյանը` Սոնյայի հայրը` ստանում է կենսաթոշակ: Սոնյա Մաղաքյանը անցնում է գործի. անմիջապես դատախազություն նամակ է գրում, որ բանավոր լսել է, թե հայրը պատվո վճար չի ստանում: Այնինչ սոցապի աշխատողը հավաստիացնում է, որ ցուցակում կա Վանիչկա Մաղաքյանի
անուն ազգանունը, ընդ որում առջևում ստորագրած:

Սոնյա ՄաղաքյանԴատախազությունից գրեցին, որ իմ նամակն ուղղարկվել է Լոռու մարզի դատախազություն: Դա ապացույց իմ Պեպոյի բարաթն է:

Պեպոյի բարաթը պրովակացիաների առիթ տվեց: Ընտանիքի և հարազատների նկատմամբ սադրանքներ սկսվեցին: Եթե պատմության սկզբում հայրն էր դեղին քարտ ցույց տվել դստերը, ապա այժմ Սոնիկն անձամբ արդեն կարմիր քարտ է ցույց տալիս ու ժամանակավոր լռում: Խախտելով զինադադարը` օգնության դիմում է գրում դատախազություն՝ խնդրելով պարզել, թե ինչն է պատճառը, որ երկար տարիներ դիմել է սոցապ, բայց ոչ օգնություն են ուղարկել, ոչ էլ մերժողական պատասխան: Այստեղ Սոնյան անցնում է գրոհի: Վիճակագրության ծառայությունից վերցնում է ՀՀ-ում վետերանների թվաքանակը, որտեղ էլ սենսացիոն բացահայտումներ են տեղի ունենում:

2000 թվականին Հայաստանում եղել է 779 ոչ հաշմանդամ վետերան, դրա թիվը գրեթե կրկնապատկվել 2001-ին` դառնալով 1468, ապա կրկին նվազել 2003-ին` դառնալով 1103: Մեկ բողոք, երեք հարցով` կրկին դիմում է դատախազություն, խնդրելով քրեական գործ հարուցել դատախազի և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Առաջին վետերանների քանակի ֆանտաստիկ աճ, 2000 հոգու պատվո վճարից զրկելու և նախարարության շենքում որբերին ու հաշանդամներին հասանելիք տարեկան միանվագ օգնությունների յուրացման կոնկրետ փաստերի խնդրով:
Հետաքննության ընթացքում ավելին պարզվեց` բացի այն, որ վետերաններին պատվո վճար չի տրվում, դրան գումարած թվաքանակը ուռճացված է ներկայացվում և պետբյուջեից դուրս է գրվում ավել գումար:

Պաշտոնապես՝
2000 թվականին վետերանների ընդհանուր թիվը եղել է 14850 ՝ պետբյուջեից դուրս է գրվել 17165 մարդու պատվովճար
2001-ին 13292-ի փոխարեն՝ 15903 մարդու համար
Այսպես խախտումներ մինչև 2007 թվական:

2007-ին պաշտոնապես ներկայացված 5763 վետերանի փոխարեն պատվովճար դուրս է գրվել 7196 մարդու համար: Ներկայացրած փաստերին ի պատասխան սկսվում է սպառնալիքների երկրորդ մասը` խոստանալով նրան ուղարկել գժանոց:

Սոնյա ՄաղաքյանՀորս ասել էին աղջկատ սրսկելու ենք գժանոց ուղարկենք: Ասում էին հոգեկան եմ:

Հինգ տարվա թեթև կրիմինալ կյանքից ու անթիվ դատավարություններից հետո դատախազությանը ներկայացնում է նոր բողոք: Եթե հայրը դիտարկվում է որպես հայրենական մեծ պատերզամի հաշմանդամներին հավասարեցված անձ և նրան պատվովճար չի հասնում, ապա դա հակասում է 1994 թվականի ապրիլի 15-ի միջպետական համաձայնագրի հետ: ԽՍՀՄ-ի օրոք զինծառայության ժամանակ, ներիքն գործերի, ազգային անվտանգության, այլ պետություններում հաշմանդամ դարձած անձինք, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս, համարվում են հայրենական պատերազմի հաշմանդամ:

3 մեկնաբանություն

  1. Պողոս 22 July 2010, 15:12

    Բա Էս երկիր ա~ ? Էս ապրելու տեղ չի, ու ոչ ել խելքի կգա մոտակա է 1000 տարում: ՄԵՆԹալիտետ ա պետք փոխել, ՄԵՆԹալիտետ !!!!!!!

  2. Պողոս 22 July 2010, 15:13

    GENERAL OPINION ABOUT AOUR F-ing COUNTRY !!!