ԹՈՂԱՐԿՈՒՄ 16-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ

logoՆրանք հաճախ տաղանդավոր են հենց ՏՏ ոլորտում, բայց հնարավորություններն են քիչ. Արևը կօգնի: Հայկական Արև ծրագիրը տեսողության խնդիր ունեցողների նոր հնարավորությունն է: Քննություն հանձնեք, ընդունվեք, սովորեք ու ընտրեք հանրակացարանային հարևանին օնլայն:Թե ինչպես և ում փողերով` ցույց կտա Ինտերակտիվը: Հայ բլոգերների անդադար գրառումները, ինդուստրիալ լուրերը և, իհարկե, Ամենայութուբ` ճապոնացի զարմանահրաշ ու սպորտային փոքրիկի կարատեն ու դեմքի արտահայտությունը:

Նրանք մեզանից գրեթե ոչնչով չեն տարբերվում, շատ դեպքերում էլ գերազանցում են մեզ: Ֆիզիկական թերություններ ունեցողները շատ հաճախ տաղանդավոր են լինում հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Դեռ մի քանի տարի առաջ Հայաստանում նրանք հնարավորություն չունեին տիրապետելու համակարգչին, քանի որ չկային համապատասխան դասարաններ: Այսօր այդպիսի սրահներ արդեն ստեղծվել են: Այդ սոցիալական խումբը կարող է ինքնուրույն և մասնագետների օգնությամբ տիրապետել համակարգչին: Գուցե սահմանափակ է տեղաշարժը, բայց ոչ մտքի թռիչքը. Ինտերակտիվն ուսումնասիրել է տեղեկատվական այն տեխնոլոգիաները, որոնք նոր հնարավորություններ և գործունեության դաշտ են ստեղծում հաշմանդամների համար:

Մանու Իրիցյան – Խոսում են համակարգիչները, որպեսզի տեսողության խնդիրներ ունեցող երեխաները կարողանան համակարգչի լեզուն հասկանալ առանց տեսնելու` միայն շոշափելով ու լսելով հրահանգները:

photo11– Երկու պրոցեսից է բաղկացած: Մեկը ստեղնաշարի ուսուցումն է, դրանից հետո արդեն խմբագրման ռեժիմը: Համապատասխանում է Ուորդի բոլոր հրահանգներին: Երեխան կարող է խմբագրել, հիշողության մեջ գցել,- ծրագրի հնարավորություններն է ներկայացնում Տեսողության խանգարումներ ունեցող 14-րդ հատուկ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Կարինե Պապյանը:

photo2Լույս ու գիտելիք պարգևող ծրագիրը հայկական Արևն է: Արևը թույլ կամ վատ տեսողություն ունեցող երեխաներին արդեն հինգ տարի հնարավորություն է տալիս դպրոցն ավարտելուց հետո բուհ ընդունվել: Արդեն մի քանի ամիս է թիվ 14 հատուկ դպրոցում ուսուցանվում է ավելի կատարելագործված Արև չորսը`Արև երեքի փոխարեն:

Եզակի այս ծրագիրը Մերգելյան ինստիտուտի նախագիծն է: Նմանատիպ համակարգ շատ քիչ երկրներ ունեն, մինչդեռ Մերգելյանի մասնագետները նախագիծը սկսեցին սեփական նախաձեռնությամբ, որպես փորձ` երկու խոշոր նախագծերի մեջտեղում: Փորձը ոչ միայն ստացվեց, այլև ոգևորեց նրանց, ովքեր աշխարհը նորովի ընկալելու հնարավորություն ստացան:

photo3– Այն, ինչ որ դուք լսում եք հայերեն, դա մեր սինթեզատորն է, որը միջազգային ընդունված որակին համապատասխանում է: Մինչդեռ այդ բոլորը մենք արել ենք ոչ թե որպես մեր հիմնական աշխատանք:Դրսում նման ծրագրերի վրա աշխատում են մոտ 15 տարի,- պատմում է Մերգելյան ինստիտուտի գլխավոր ինժեներ Արման Քուչուկյանը:

Ծրագիրն արդեն օգնել է, որ տեսողության հոգս ունեցող մոտ հինգ հարյուր մարդ սովորի օգտվել համակարգչից: Այս տարի ևս հարյուր հիսուն հոգի կստանան այս հնարավորությունը:

– Ծրագիրն այնպես է կառուցված, որ վատ տեսողություն ունեցողը ինքը կարող է սովորել, ինքնուսուցում ենք արել,- բացատրում է Արման Քուչուկյանը:

Առաջին կարգի 20 հաշմանդամ ամեն տարի ստանում են նուոթ բուք, սկաներ, պրինտեր: Սա արդեն պետական աջակցություն է: Արև երեքը եռալեզու էր, չորրորդն արդեն հասկանում է յոթ լեզու, շախմատ էլ է խաղում:

photo4– Կամաց-կամաց ծրագիրն ընդլայնվեց, հիմա արդեն չտեսնողները կարող են ոչ միայն սկան անել, գիրք կարդալ, այլև խմբագրել: Ինչպես Ուորդում ընդունված է` քոփի, փասթ, սելեքթ,- ասում է Արև ծրագրի պատասխանատու, մշակող Սարգիս Կարապետյանը:

Լուիզան վաղուց էր Ունիսոնի անդամ, բայց այստեղ աշխատել սկսել է մոտ մեկ ամիս առաջ, երբ Արև ծրագրի շնորհիվ տիրապետեց համակարգչին: Հիմա արդեն պատրաստվում են հնարավորություն տալ մյուսներին: Աշխատանքային օրը նախ սկսում է օրվա լրահոսից. օնլայն լսում է թերթերը: Որտեղ պատկերներ են, ծրագիրը զգուշացնում է և չի կարդում, Ունիսոնի նախագահը հասկացել է, որ հաշմանդամների թույլ օղակը հենց տեսողության խնդիրներ ունեցողներն են: Գործատուն նրանց հաճախ չի վստահում: Արևը նոր և բացառիկ հնարավորություն է կարծրատիպերը կոտրելու համար:

photo5– Եզակի ծրագրերից է, որը չտեսնող մարդուն հնարավորություն է տալիս լինել անկախ, օգտագործել համակարգիչ: Տալիս է մեծ հեռանկար նաև աշխատանք գտնելու,- նկատում է Ունիսոն ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը:

Արդեն ընթացքի մեջ է Արև Հինգը: Այն կլինի նոր, ժամանակի պահանջներին համապատասխան ու ավելի օգտակար ծրագիր, քան իր նախորդները:

ՏՏ ԼՈՒՐԵՐ

ttՖորբս ամսագիրը հրապարակել է լավագույն ստեղծարար ընկերությունների և կորպորացիաների ցուցակը: Այն գլխավորում է Գուգլ ընկերությունը, ինչը կարելի էր կանխատեսել, չէ որ գլխավոր չափանիշը նորարարություններն էին: Ինչ նորույթներ կառաջակի Գուգլը ցույց կտա ժամանակը, իսկ այդ ընթացքում Ինտերակտիվը ձեզ ցույց կտա` վիզուալ լուրեր վիրտուալի մասին` ըստ Նելլի Հարությունյանի:

Կառավարության գործունեությունը դառնում է ավելի թափանցիկ: Թարմացվել է պաշտոնական gov.am կայքը: Դրանից բացի գործում է նաև e-gov.am-ը: Պաշտոնական այս երկու կաքերում կառավարության որոշումներից, վարչապետի այցերի ժամանակացույցերից և նիստերի օրակարգերից բացի կտեղադրվի նաև ինտերակտիվ բյուջե: e-gov.am –ում քաղաքացին կարող է հետևել նաև իր դիմումի ճակատագրին` ում է այն հասցեագրված և որ փուլում է:

Անցկացվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ: Քննարկել են Արմթեք 2010 համաժողովի կազմակերպման խնդիրները, ներկայացվել է էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի էությունը: Խորհրդի նախագահ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է էլեկտրոնային կառավարման խորհրդի ստեղծումը, որը կզբաղվի հայեցակարգի իրականացման մեխանիզմների հստակեցման խնդիրներով:

photo6Apple-ն առաջ է անցել Microsoft-ից և Nasdaq բորսայում ՏՏ ոլորտի ընկերությունների մեջ գրավել առաջին հորիզոնականը: Այն դարձել է շուկայական կապիտալիզացիայով աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունը: Առայժմ Apple-ի տարեկան եկամուտը 35 ու կես մլրդ դոլար է: Այն երկու անգամ շատ է երեք տարի առաջ գրանցված ցուցանիշից, բայց ավելի քիչ, քան Microsoft-ից։ Մյուս կողմից` ընկերության եկամուտները երեք տարվա ընթացքում եռապատկվել են, այն դեպքում, երբ Microsoft-ի եկամուտները շատ դանդաղ են աճում։

Եվրատեսիլին նվիրված հատուկ ֆլեշմոբ է անցկացվել Երևանում: Ֆլեշմոբյան պարի մասնակիցները պատրաստվել են երկու օր շարունակ: Պարային նույն շարժումները կարելի էր սովորել նաև ինտերնետում տեղադրված ուսուցողական տեսահոլովակների միջոցով: Դրանց նկարահանումներին մասնակցել են այն քաղաքների բնակիչները, որոնք արդեն առիթ են ունեցել երգի այս մրցույթն անցկացնել իրենց հարկի տակ:

photo7Անցկացվել է Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն: Ական փնտրող ռոբոտ մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել է 10 թիմ: Նրանց նախագծած և պատրաստած ռոբոտները պայմանական ականապատված դաշտում փնտրել և գտել են հողի տակ պահված ականները: Լավագույն է ճանաչվել այն թիմը, որն իր առաջ դրված խնդիրը լուծել է նվազագույն ժամանակում և նվազագույն սխալներով:

ԻՄԱՆԱԼ ԻՆՉՊԵՍ/ KNOW HOW?

know21-րդ դարում կրթություն չունենալը առնվազն տարակուսելի է, նախ այն պատճառով, որ կրթական ռեսուրսների պակաս չկա: Դրանք բաց են բոլորի համար, ընդ որում հիմա արդեն կրթական հնարավորությունները սահմաններ չեն ճանաչում: Ինտերնետով այսօր կարելի է դիմել աշխարհի ցանկացած համալսարան և քոլեջ, փաստաթղթերը ուղարկել էլեկտրոնային փոստով, photo8քննությունները հանձնել օնլայն ու նույնիսկ որոշել ուսանողական հանրակացարանում ձեր սենյակն ու հարևանին: Եթե այսքանն արել եք, և ընդունվել եք, ապա մինչև մեկնելը պետք է արդեն վճարեք ուսման վարձը: Իսկ ինչ անել, եթե այդքան գումար չկա: Իհարկե, պետք է դիմել կրթաթոշակի: Որտեղ փնտրել կրթաթոշակ, հիմնադրամներ, որոնք կարող են ֆինանսավորել ձեր ուսումը արտասահմանում` փորձել է պարզել Արտյոմ Լևոնը, նախ` իր, հետո նաև մեր նախագծի համար:

Ինչպես օնլայն գտնել կրթաթոշակ

1. Համալսարանը, ուր ընդունվել եք, ունի կայքէջ, որը տեղեկացնում է, թե ինչ ֆինանսական աջակցություն կարող է տալ տվյալ բուհը:

2. Օնլայն նամակներ ուղարկեք տվյալ երկրի Կրթության նախարարություն` Ձեզ ֆինանսական աջակցություն տրամադրելու խնդրանքով:

3. Նույն կերպ դիմեք նաև կրթաթոշակ տրամադրող հայտնի կազմակերպություններին և տվյալ երկրի բարերաներին:

Եթե միայնակ ու առանց օգնության չեք կարող կրթաթոշակ գտնել, ապա այս հարցում կարող է օգնել ԱՐՄԱԿԱԴ ցանցը:

1. ԱՐՄԱԿԱԴ ցանցը փնտրեք Յահու Գրուփում, գրանցեք Ձեր էլեկտրոնային հասցեն:

2. Եթե չեք կարողանում այն գտնել Յահու Գրուփում, կարող եք գտնել այն Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

3. Եթե ԱՐՄԱԿԱԴ ցանցում չկա Ձեր փնտրած կրթաթոշակը, կարող եք այն փնտրել Գուգլով:

4. Գտնելու դեպքում հայտաձևը լրացրեք որքան հնարավոր է ծանրակշիռ փաստարկներով` հիմնավորելով, թե ինչու է հենց Ձեզ պետք այդ գումարը:

Եթե ուզում եք գիտական կամ մասնագիտական ստաժավորում և վերապատրաստում անցնել

1. Ակտիվ մասնակցեք մասնագիտական խմբերի օնլայն հանդիպումներին և ֆորումներին

2. Դարձեք գործող մասնագիտական ցանցերի անդամ,

3. Տարածեք մասնագիտական խորհրդաժողովների մասին ձեռք բերած Ձեր տեղեկությունները, որ Ձեզ էլ տեղեկացնեն:

1 մեկնաբանություն

  1. syoma 29 June 2010, 07:16

    karox eq aveli hetaqrqir nyuter patrastel.