ԹՈՂԱՐԿՈՒՄ 16-ՐԴ. ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԻ ՕՐԱԳԻՐԸ

logo Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 3-րդ: Դիտել այստեղ:

Հայրենիքից հեռու ծնվելն ու մեծանալը նրանց կամքով չի եղել: Տխուր պատմությունն ու մեծ քաղաքականությունը որոշեցին նրանց ճակատագիրը: Նրանց մեծ հայրերն ու մայրերը դարձան գաղթական, Հայաստանում ապրողներիս համար` սփյուռքահայ: Հիմա նրանք ունեն որոշում կայացնելու հնարավորություն, նրանք ընտրել են Հայաստանը:

Արտակ Ալեքսանյան – Ըստ Սփյուռքի նախարարության, ավելի քան 500 սփյուռքահայ ընտանիք հաստատվել է Հայաստանում: Դժվարություններով ու խոչընդոտներով հանդերձ, հայրենադարձությունը` այդ մարդկանց խիզախ ու գիտակից որոշումն է: Այդքանով հանդերձ, նրանք իսկապես հայրենիքում են հաստատվում մեծ դժվարություններով: Այս թողարկումը թերևս առաջին անգամ ներկայացնում է առաջին հայացքից հայաստանցիների համար երկրորդական թվացող, բայց իրականում երկրի համար չափազանց կարևոր նշանակության մի քանի խնդիրներ, որոնց վերացումը կարող է նպաստել, որ Հայաստանը իսկապես դառնա բոլոր հայերի հայրենիքը և արտագաղթը սահուն կերպով փոխհատուցվի, իսկ հետո նաև փոխարինվի միայն ներգաղթով:

Նելլի Հարությունյան

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ 10 ԽՆԴԻՐՆԵՐԸ

Լեզվի խնդիր

Զաբել Բերբերյան, արևմտահայերեն նրա ազգանունը հնչում է Պերպերյան, բայց Հայաստանում սովորեց նոր հնչողությանն ու խոսքային տարբերություններին: 11 տարի ապրում ու աշխատում են Հայաստանում:

zabel-Ես հասկացա, որ արևելահայերնեը հայերեն է, իսկ մյուսը` արևմտահայերեն: Եվ լեզուն պատճառ է դառնում, որ որոշ աշխատանքներ չկարողանաս անել: Դրա համար, թերևս, վատ պատճառով լավ բան դուրս եկավ մեզի հետ: Մենք այս հյուրանոցը սկսեցինք,- ասում է Զաբել Բերբերյանը:

Առաջին հերթին փաստաթղթեր լրացնելիս է բարդություն առաջանում: Ամեն ինչ չէ, բայց գոնե դրանք պետք է հայերենի երկու տարբերակով լինեն`և արևելահայերեն, և արևմտահայերեն:

rafayel
– Պետք է անպայման ուղղագրությունը վերականգնենք, ասում են շատ դժվար է, այդպիսի բան չկա: Ես մեկ Էջանոց բան եմ գրել, այդ մեկ էջը բավարար է, որ կարողանանք դա անել,- ասում է Ռաֆայել Համբարձումյանը:

 
Մաքսային խնդիր

Կորյուն Հովակիմյանը ծնվել ու մեծացել է Իրանում, հետո տեղափոխվել Հոլանդիա: 88-ին, երբ Սպիտակի երկրաշարժը եղավ, հումանիտար օգնություն բերեց: Դրանից հետո պարբերաբար գալիս-գնում էր: Նա չէր ցանկանում անընդհատ ճանապարհին լինել: 98-ին վերջնականապես տեղափոխվեց Հայաստան:

koryun2– Սրանք որ տեսնում եք, մեր Հոլանդիայի ապրանքներն են, սրանք լցրել ենք մի կոնտեյների մեջ ու բերել ենք այստեղ,- պատմում է Կորյուն Հովակիմյանը:

Ապրանքները հասան նոր բնակարան, միայն թե քաշքշուկը հոգնեցնող էր: Մի քան հազար դոլար էլ վճարեցին օգտագործած իրերը մաքսազերծելու համար:

Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածը սահմանում է մաքսային արտոնությունները, որոնցից կարող են օգտվել Հայաստանում մշտապես բնակվել ցանկացողները: Այս մասին կարելի է տեղեկանալ նաև Պետեկամուտների Կոմիտեի կայքում:

qaryan– Մաքսային վճար, աահ, մաքսատուրք չի գանձվում, ֆիզիկական անձի անձնական օգտագործման գույք է համարվում տնային օգտագործման գույքը և ավտոմեքենան:,- տեղեկացնում է ՊԵԿ մաքսային ընթացակարգերի բաժնի պետ Գագիկ Քառյանը:

Այս արտոնությունից օգտվելու համար պետք է Հայաստանում գրանցում ունենալ: Մաքսային արտոնությունը գործում է հաշվառվելուց հետո ևս վեց ամիս: Արտոնյալ ապրանքների ցանկը կոմիտեի կայքում տեղադրված է:

Հաստատման խնդիր

varand2Վարանդ Պետրոսյանը Հայաստան է տեղափոխվել 2003-ին: Եկավ ընտանիքով` կնոջ, երկու դստեր և ծնողների հետ: Ծնվել է Իրաքում, մեծացել հայրենիքի ու եռագույնի մասին պատմություններով, Հայաստանը նրա երազանքն էր: Ի վերջո, հասավ պահը, երբ Իրաքում ապրելն անհնար էր: Պատերազմը մի կողմից, հայրենիքում ապրելու փափագը` մյուս: Նրանք եկել էին` չունենալով սեփական գործ սկսելու համար անհրաժեշտ կապիտալ: Նույնիսկ չէին հասցրել Իրաքի տունը վաճառել:

– Ամեն մարդ գործի դժվարություն ունի: Բայց եթե մարդ նպատակ դրել է հաստատվել հայրենիքում, պետք է շրջան մը համբերե այդ դժվարությունները:Ես վստահ եմ, եթե սփյուռքահայերը այստեղ իրենց գործը դնեն և կարողանան հաջողել, ապրուստն ապահովեն, մեկը չի մտածի այստեղից հեռանալ,- ասում է Վարանդ Պետրոսյանը:

Զբաղվածության խնդիր

alinՀայաստան գալու գաղափարն ամուսնունն էր, արևելյան սննդի արտադրություն սկսելու միտքը` Ալինինը: Սիրիայից էին եկել, արևելյան խոհանոցը նրանց հոգեհարազատ էր, իսկ Հայաստանում 12 տարի առաջ դժվար էր անհրաժեշտ համեմունք ու քաղցրավենիք գտնել:

– Ամենամեծ խնդիրը հավատալու խնդիրն էր: Բոլոր կառույցները բիզնեսին հավատալու խնդիր ունեին, եթե դու ասեիր, որ 5 կոպեկ ես պահել, մտածում էին անպայման 50 կոպեկ է, բայց 5 ես ասում,- վրդովվում է Գևորգ Սարյանը,- Փաստաթղթային շատ անտրամաբանական լուծումներ են: Պետք է տեսնել, որ մեկն է անտեղի, վերանայել այդ ամենը:

gevorg12 տարվա ընթացքում սովորել են հայաստանյան նիստուկացին, գործերը վարելիս նյարդերն ամուր են պահում: Տեղի են տալիս հատկապես Արևմուտքից եկածների նյարդերը:

– Ամենեն նյարդայնացնողն ու նեղացնողը հարկայինն է: Ասում են` երեք տարի է, չեմ եկել, բան չեմ գրել, մի բան գրեմ: Իրապես սա խանգարում է, ստացվում է, որ այս երկրում մարդ չի կա, որ ճիշտ է աշխատում,- հռետորական հարց է ուղղում Զաբել Բերբեյանը:

hranush-hakobyanՍփյուռքից եկած հայերը հաճախ են զանգում Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն (010 56 37 14), հետաքրքրվում հատկապես հարկային արտոնություններով: Հիասթափությունը մեծ է, երբ իմանում են, որ դրանք չկան: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հարկային արտոնությունների կողմնակիցը չէ: Մտավախություն ունի, որ այդ դեպքում Հայաստանի հայերն էլ կսկսեն ներկայանալ որպես սփյուռքահայ:

– Ես դեմ եմ, երբ փորձում են օրենքի չիմացությունը օգտագործել նրանց դեմ, այս դեպքում Սփյուռքի նախարությունը պատրաստ է օգնել,- ասում է Հրանուշ Հակոբյանը:

Նախարարին ոգևորում են վերջին երեք տարվա տվյալները: 500-ից ավելի մարդ արդեն եկել և մնացել է Հայաստանում: Վահագն Հովնանյանը տիկնոջ հետ առաջին անգամ Հայաստան է եկել 1967-ին: Ավելի քան 30 տարի հետո հայրենիք տեղափոխվեց մշտական բնակության, գործ հիմնեց ու հաստատվեց:

hovnanyan3
– Պրոբլեմ չկար: Երբ որ կամք ունիս, որոշել ես, ոչ մի բան ետ չի պահի: Բառերու տարբերություններ կան: Մենք կըսենք շիտակ, դուք կըսեք ուղիղ: Պետք է սորվիս, եթե Հռոմ երթաս, պետք է հռոմերեն սորվիս,- մեղմ ժպիտով և իրար լրացնելով ասում են տեր և տիկին Հովնանյանները:

 
Քաղաքակրթությունների խնդիր

Հովիկ Յորտեկյանին վաղուց չէին դիմել որպես սփյուռքահայի: 30 տարի Հայաստանում է, եկավ սովորելու ու մնաց, ամուսնացավ, երեխաներ ունեցավ: Դաստիարակությունը` տարբեր, կենցաղը` հակադիր, արժեքները` այլ…

hovik2– Եթե վեճ է լինում, դու համարվում ես դրսից եկած, քո հարևանը կարող է ասել, եկել, մեզ սովորեցնում ես, հետաքրքիր բախումներ լինում են,- ժպտում է Հովիկ Յորտեկյանը:

Հայաստանում կին վարորդները հատուկենտ էին, երբ Թիթիզյանների ընտանիքը եկավ Երևան: Մարիային ծուռ աչքով էին նայում: Երբեմն էլ նյարդայնացնող հոգատարություն ցուցաբերում: Հանդիպումների ժամանակ տղամարդիկ նրան ձեռք չէին մեկնում, առավել ևս, երբ ամուսնու հետ էր:

maria4
– Վիրավորվում էի, ասում էի` ինչի ինձի մարդու տեղ չեն դնում: Հետո հասկացա, որ մշակույթների տարբերություն է, երբ որ կինը ձեռքը չի երկարի, տղամարդը ձեռքը չի մեկնի: Հիմա հոգ չէ, թե հավես չունեցա, ձեռքս չեմ մեկնի,- ասում է Մարիա Թիթիզյանը:

 
adibekyan– Պետք են հատուկ հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է աշխատեն միգրացիոն ծառայությունների, թաղապետարանների, ոստիկանության հետ, հետևեն այդ նորաբնակներին, որ նրանք կարողանան հարմարվել մեր պայմաններին,- նկատում է հասարակակագետ Ահարոն Ադիբեկյանը:

 
Օթևանի խնդիր

Րաֆֆին` կնոջ` Լարայի, և երկու երեխաների հետ Հայաստան տեղափոխվեց 2003-ին: Աշխատանքն արդեն ուներ, սեփական գործը հետո եղավ: Գործ, տուն, հարաբերություններ, ամեն ինչ սկսեց զրոյից:

raffilara
– Առաջինը, որ սփյուռքահայը գալիս է, ուզում է Հրապարակի կողքը ապրի, դա անհրաժեշտ չէ: Նույն խնդիրը մենք ունեցանք, երբ նոր էինք տեղափոխվել, ուզում էինք բնակարան վարձակալել: Մեզ համար Կոմիտասը շատ-շատ հեռու էր,- հիշում է Րաֆֆի Նիզիբլյանը:

 
Ինչպես փնտրել տուն: Նոր եկող սփյուռքահայերը հարցուփորձ են անում հնաբնակներից, բարեկամ-հարազատներից: Հետևում են հայտարարություններին ու հաճախ խճճվում: Ամենակարճ ճանապարհը անշարժ գույքի գործակալության համարը հավաքելն է:

Հանրակրթության խնդիր

Սիմոն Քաֆալյանը 98-ին մենակ եկավ: Մեկ տարի հետո ընտանիքը միացավ նրան: 3 որդի ունեն: Սկզբում բոլորի պես երեխաներին տարան միջնակարգ դպրոց: Բայց այն, ինչ մեզ համար սովորական էր, նրանց համար արտասովոր էր:

simon– Փոքրս գալիս էր տուն, զգում էի, որ ազատ ժամանակ ունեն: Տիկինս լացում էր, ինչ պիտի ըլլա վիճակը: Զգացի, որ թույլ է դպրոցի վիճակը,- պատմում է Սիմոն Քաֆալյանը:

Դվինի համար իսկական փորձություն էին առաջին օրերը դպրոցում: Նոր միջավայր, նոր շեշտադրություն ու բառապաշար:

dvin2
– Լեզուն էր խնդիրը, որ նաև մյուս առարկաներից հետ մնացի, կենսաբանության դասագիրքը բացում էի, չէի հասկանում: Մամայիս, պապայիս նստացնում էի, իրենք էլ չէին հասկանում: Զանգում, հարցնում էինք, հետո կողքից ռուսերեն էի պարապում,- անցած դժվարություններն այսօր ժպիտով է հիշում Դվին Թիթիզյանը:

Բուհական խնդիր

Գրեթե նույն անհանգստությունները դպրոցից հետո տեղափոխվում են բուհ: Կրթական ծրագրերից բողոքներ չկան: Խնդիրը մոտեցումն է: Արտասահմանում բուհ են գնում` սովորելու, Հայաստանում` դասից փախչելու:

lara– Ես շատ վստահություն չունեմ պետական բուհի հանդեպ: Շփվել եմ շատ մոտիկից, աշխատել եմ, ծանոթներ ունեմ: Ուսումի մակարդակը շատ ցածր է: Մոտս վերցնում եմ մագիստրատուրա ավարտածների, բայց չեն կարողանում մի հոդված գրել: Ես զարմանում եմ, իրոք, թե ինչ են սովորում,- կրթական համակարգից դժգոհ է Լարա Ահարոնյանը:

Երեխաները մեծանում են, բուհի խնդիրը լրջանում է: Որտեղ են սովորելու, Լարան դեռ չունի այս հարցի պատասխանը: Կրթության նախարարությունն այս հարցի պատասխանը չունի: Բուհում սովորել ցանկացող ոչ հայաստանցի երիտասարդին կարող են առաջարկել միայն նախապատրաստական կուրսեր:

Քաղաքացիության խնդիր

mariaՄարիա Թիթիզյանը, Հայաստան տեղափոխվելուց հետո, նախ` դիմեց Անձնագրային և վիզաների վարչություն, ստացավ հատուկ կացության կարգավիճակ և անձնագիր: Տասը տարի առաջ չէր կարելի դիմել երկրորդ քաղաքացիություն ստանալու համար: Սահմանադրության` 2005-ի բարեփոխումից հետո հանվեց այս արգելքը: Այս գարնանը Մարիան որոշեց դառնալ նաև Հայաստանի քաղաքացի:

– Չդատվածության թուղթի հարց կար: Եվ օրենքն ասում էր, որտեղ որ ապրում ես վերջին տասը տարիները, այնտեղից պետք է վերցնես չդատվածության թուղթ,- ասում է Մարիա Թիթիզյանը:

Մինչև կհասցներ հավաքել բոլոր փաստաթղթերը, կարգը փոխվեց:Չդատված լինելու մասին թուղթը պետք է վերցնի երկրից, որի քաղաքացին է: Նա հետաքրքրվել է ու պարզել, որ այդ թուղթը ձեռք բերելու համար պետք է անձամբ ներկայանալ Կանադայի ատյաններին:

tigran
– Համակարծիք եմ, որ կարգը պետք է փոխել: Նման փաստաթուղթ ներկայացնելը ճիշտ է: Բոլոր տեղերում էլ պահանջում են: Մենք պետք է վստահ լինենք, որ տվյալ քաղաքացին խնդիրներ չունի օրենքի հետ: Մենք պետք է գտնենք այդ պարզեցման ձևը,- նկատում է ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Տիգրան Սեյրանյանը:

Մնալ, թե չմնալ, սա է խնդիրը

Հովսեփ Մարգարյանը վաղուց կլիներ Հայաստանում, բայց խորհրդային իշխանության տարիներին չհասցրեց հայտնվել հայրենադարձության ալիքում: Սիրիայից Հայաստան տեղափոխվեց 2005-ին: Շինարարություն սկսեց, շենք կառուցեց, գործ դրեց, հիմա արդեն սպասում է երեխաներին ու թոռներին:

hovsep2– Միշտ ասել եմ, երբ Նիագարայի ջրվեժի մեջ կիյնաս, Նիագարայի ջրին հոսանքը քեզ կտանի, այլ ոչ թե դուն կըրնաս որոշել, ուր գնալ: Բայց երբ կգաս, քո հողի վրա տուն կշինես, գործ կանես, ով ձուլված է իր հողի վրա, բացարձակ ոչ ոք,- ասում է Հովսեփ Մարգարյանը:

Սփյուռքից Հայաստան ճանապարհն ավելի դյուրին է դարձնում Սփյուռքի նախարությունը: Մշակել են Հայրենադարձության կազմակերպման հայեցակարգը, Հայրենադարձության մասին օրենքի նախագիծը: <<Արի տուն>>, <<Մեկ ազգ, մեկ մշակույթ>> ծրագրերը, համահայկական ժողովները սփյուռքահային հայրենիք բերելու ու Հայաստանի հետ կապելու լավ առիթ են:

hranush– Ինչքան մարդկային կապիտալը այստեղ ուժեղանա, այնքան ուժեղ կլինենք: Այս առումով երկքաղաքացիության մասին ինստիտուտի ներդրումը շատ օգտակար էր: Մի կողմից կարող են օգնել հայրենիքին, մյուս կողմից դա հեշտացնում է որոշում կայացնելու պահը: 50 տոկոսով կարծես որոշում կայացնում են,- նկատում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրանցից ոչ ոք չի ժխտում, դժվարություններ կան, բայց ամենադժվարը որոշում կայացնելն էր: Նրանք դա արել են, մնացածը ժամանակի խնդիր է:

22 մեկնաբանություն

  1. Shane Armani 15 January 2011, 23:15

    Hello,
    I enjoyed watching your program very much.
    I have many friends in US, Europe and elsewhere interested to move, start their own business and live and prosper in Armenia.
    The question we all have: IS ARMENIA READY FOR US?
    Are there laws to protect and respect new hard working law abiding immigrants in Armenia?
    Your comments are appreciated.
    Best regards,
    Shane

  2. Anna Gevorgyan 15 January 2011, 23:58

    Barev dzez.haytsum em neroghutyun angleren grelus hamar.yes kuzenayi <>in khndrel andradarnal ays hartsin <<Inchu en spyurkahay yeritasardnere(sere karevor che) khusapum ayspes asats <> aghchikneri kam tghaneri hed amusnutyunits.Inchu en mer hay yeritasardneri handep vat tpavorutyun steghtsvel?>>.

    nakhapes Shnorhakalutyun

  3. Artak 16 January 2011, 00:15

    Dear Shane

    I hope and do think that Armenia is ready for you. We are trying to respect law, it is not easy, but we are doing our best. Join us. Law abiding citizen or immigrant is the hardcore and the Gold resources that Armenia has and will have. So, you are more than welcome. Just be ready, that the country and its democracy is still young with all its “side-effects”. I am not trying to discourage you, the opposite I hope our program and this comment will ensure your decision to come back.

  4. Artak 16 January 2011, 00:17

    Հարգելի Աննա

    Կարծում եմ ձեր կարծիքը խիստ մասնավոր է, քանի որ իմ շրջապատում ճիշտ հակառակն է: Բազմաթիվ սփյուռքահայեր ամուսնանում են հենց տեղացիների հետ:

  5. ANNAHIT 16 January 2011, 01:45

    Մարիա Թիթիզյանin kasem vor bolor zargacac yerkrnerum el yndunvac e vor arajiny kinarmaty petq e dzerqy parzi barevelu hamar, zarmanum em vor Hayastanum da giten arden, da etikayi kanonern en, “art de vivre”
    yete uzum eq vor spyurqahayery gan Hayastan arajin hertin petq e veracnel kasharakerutyuny’, orenqy bolori hamar havasar petq e lini, veracreq feodala- &ortatirakan kargery, harustneri lktiutyuny anpatjeliutyuny, Agaraki verjin depqery sarsapecnum en

  6. Anna Gevorgyan 17 January 2011, 21:59

    Շնորհակալություն

    Պարզապես իմ բարեկամ սփյուռքահայերից լսում եմ միայն բողոքներ Հայաստանից,հայ երիտասարդներից:Խնդիրը միայն ամունության մեջ չէ:Ինչևէ շատ շնորհակալ եմ:Շատ հետաքրքիր հաղորդաշ է:

  7. Arevik 19 January 2011, 00:24

    Հաղորդումը հետաքրքիր էր,հարցադրումները տեղին էին,հուսամ օդում չեն մնա…Բայց կա ևս մեկ հարցադրում` սփյուռքահայերի անուն ազգանունների հարցը:Ամուսինս իրաքահայ է,նրա կնունքի անունը խիստ տարբերվում է պաշտոնականից չափազանց աղավաղվելու պատճառով:Անունը փոխելու համար դիմեցինք ուր որ հարկն է,սակայն ի թիվս այլ փաստաթղթերի, նաև ծննդյան վկայական պահանջեցին, մի բան, որ արաբական երկրներից ներգաղթածները չունեն:Ըստ իս չափահաս մարդու համար այս փաստաթուղթը պահանջելը անհրաժեշտ չէ,օրենքն էլ հստակ չէ, մի ստորակետ անհասկանալի վիճակ է ստեղծել…Մեզ մատնացույց են անում դատական ատյանները` չգիտես լաս, թե խնդաս լալու աստիճան… Մեր իշխանություններն էլ այսպիսի <> խնդիրներով չեն զբաղվում:

  8. aram 20 January 2011, 18:35

    Մի փոքր կուզեի անրադառնալ արտոնությունների մասին գնացող խոսակցություններին:ինչ? է այն երկրներում, որտեղից մեր հայրենակիցները եկել են, այդ երկրներում դրսից եկած բիզնեսմենները արտոնություններ ունեն?իմ կարծիքով, որոշ երկրներում նույնիսկ հավասար իրավունքներ էլ չունեն, ու, եթե օրենքը նախատեսում է հավասար պայմաններ, միևնույնն է բյուրոկրատական մսաղացը այդքան ել անտարբեր չի լինի դրսից եկոողների նկատմամբ:մեր մոտ իրոք հավասար պայմաններ են [խոսքս ընդհանուր բիզնեսի մասին չի!!!]սկնակ բիզնեսմենների հետ, դեռ մի բան էլ հեռուստատեսային հաղորդումներ, թեժ գիծ, դրան էլ որ գումարենք այն որ ինչ էլ որ անում ես հայրենիքում ես անում, բա դա արտոնություն ու առավելություն չի?ել չեմ ասում որ զավակներդ երբեք չեն ամուսնանա մեքսիկացու կամ պուերտօռիկացու հետ!

  9. uxxaki HAY 24 February 2011, 18:23

    BAREV BOLORIN.
    HACHELIA LSEL VOR 500 SPyurqahay texavorvel en hayastanum bayc karav vstahecnem vor dra haryurapatiknel hakarak gorcoxutyunna katarel.lol

    u erevi hasarakutyan mej chka vorevice mek@ vor@ chbaxdza erkir@ lqleu masin qani vor iskakanic antaneli u anhandurjelia drael kyanq@ hayastanum..hargeli es andzamb evropayum em aprum u voch mi nman ban chem nkatel. voch te kinna talis arajin@ barev kam txamard@ ayl kaxvaca mijavayric.orinak erb gnum es gorci @ndunvelu hargia vor spases gorci @ndunoxi dzerqmeknutyan@ lini kin te txamard (;
    isk spyurqahayeri xusapel@ amusnutyunic texacineri het paymanavorvaca hay joxovrdi nyutapasht lineluc(principi joxovurdnel mexavor chi paymannern en stipum) u erkrord spyurqahayer@ ev texaci hayer@ chunen liovin nuyn mtacelakerp@ u ashxarahayacner@
    andzamb es knaxntrei chsiraharvel hayastanum bnakvox hay axchka tepet ev es shatem sirum hay axchiknerin u iranc mtacelakerp@(normal @ntaniqi axchikneriç masina xosq@ voch te glamur u inqnahavanneri), aynuamenayniv chei cankana qani vor misht chi vor karox es vstah linel kamusnanum qo nerqin arjeqneri himqum stexcvac siro hetevanqov te ayn erkri bari anvan vortex bnakvum es

  10. Annahit 28 February 2011, 01:53

    yes asum ei vor goyutyun uni ” Art de vivre” etikayi kanonner,vortex kiny petq e arajiny parzi dzerqy,isk ov ayd kanonery chgiti kam chi ogtagortsum, da irenc gortsn e

  11. uxxxakiHAY 7 March 2011, 13:13

    Dzer asacic aveli shgut haskacvuma vor et @ laynacavaloren ogtagorcvuma evropayum inch@ @ndhanrapes aydpes chi