ԹՈՂԱՐԿՈՒՄ 17-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ

logo4Իսկական տոն 400 հոգու և Վարչապետ-բլոգերի մասնակցությամբ: Երևանում կայացավ բլոգերների, ՏՏ ոլորտի և լրագրողների ամենասպասված ամենամյա չկոնֆերանսը` Բարքեմփ-2010-ը: Ինչպես գումար վաստակել բորսայում խաղալով, բայց ավելի քաղաքակիրթ ու օնլայն: Վիրտուալ սակարանների առավելություններն ու հնարավորությունները: Ինչպես նաև հայկական բլոգոսֆերայի վերջին գրառումները, ՏՏ աշխարհի վերջին լուրերը և, իհարկե, Ամենայութուբ` ցավոտ բախումներից խուսափել գրեթե հնարավոր չէ:

Արդեն երկրորդ անգամ Հայաստանում անցկացվեց ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բլոգերների ու լրագրողների ամենասպասված իրադարձությունը` Բարքեմփ Երևանը: Այն թվային աշխարհի իսկական տոն է համախոհների ու համագործակիցների համար` առանց ֆորմալ քննարկումների, ազատ, անսահման գաղափարներով ու զեկույցներով, որտեղ ամեն ինչ արվում է հանուն, այլ ոչ ընդդեմ: Այն առաջին անգամ Հայաստանում անցկացվեց անցյալ տարի: Հավաքվել էր 400-ից ավելի մասնակից: Իսկ թե ինչ տեղի ունցավ, ովքեր մասնակցեցին և ինչ նոր գաղափարներ ծնվեցին Բարքեմփ Երևան 2010-ի ընթացքում, անթաքույց նախանձով ներկայացնում եմ ես, իսկ նկարահանել և պատմում է Մանու Իրիցյանը:

photo15Մանու Իրիցյանը – Բլոգերների, լրագրողների ու ՏՏ ոլորտի ամենամեծ Չկոնֆերանսը` Բարքեմփն արդեն երկրորդ տարին է, ամենասպասվածն է: Բոլոր նրանք, ովքեր ուզում են և ստեղծում են նոր սերնդի համաշխարհային Սարդոստայն, այստեղ են: Իսկ Չկոնֆերանս, քանի որ չկան հատուկ հրավիրյալներ, չկա նախապես մշակված օրակարգ: Մի քանի րոպեում սպիտակ թղթի վրա հայտնվում են թեմաները, սրահների համարները: Բարքեմփը սկսված է: Այս տարի, ինչպես և անցյալ տարի Բարքեմփում են ամենահայտնի բլոգերները, ՏՏ դեմքերը, այստեղ չկա բացվող ու փակվող նոութբուքերի ու ինտերնետի պակաս: Եթե անցյալ տարի թեմաներն ավելի շատ սոցիալական ցանցերի ու մեդիաների մասին էին, ապա այս տարի, թեմաներն ավելի տեխնիկական ու լուրջ են:

Ռոբերտը ամենաերիտասարդ բարքեմփականներից է: Հայկական որոնողական նախագծի մասին շատերը չգիտեին: Ռոբերտը հավատացնում է, որի չի ուզում Ամենահայտնի որոնողական ցանցի` Գուգլի հիմնադիրների պես հարուստ ու հանրահայտ դառնալ, իսկ Հանգույց սըրչն էլ Համաշխարհային գիգանտի հետ ոտք գցելու հավակնություններ չունի:

-Միայն հայկական ինտերենտի առաջխաղացման մասին են մտածում,- ասում է Ռոբերտը:

photo23Դիտորդ բլոգերը հենց Գուգլի մասին է պատմելու իր գործընկերներին: Ավելի ճիշտ այն մասին, թե ինչպես հաց կերավ ոչ ավել, ոչ պակաս Գուգլում:

– Մեր Հանրապետության Հրապարակի չափ տարածք ու այդ գենիները հաց են ուտում, ձրի, Գուգլի հաշվին: Ոչ թե այն, ինչ կերա, այլ ինչպես է ընկերությունը քաջալերում: Եթե Հայաստանում նման ընկերություն լիներ, իրենց գլուխը ջարդելով կգնային ,- համոզված է Բարքեմփի կազմակերպիչներից Արթուր Պապյանը:

Արթուր Պապյանն արդեն մի քանի ամիս է բոլորին պատմում է Գուգլի օրինակն ու փորձն այն մասին, թե ինչպես է պետք շահագրգռել ու ստեղծել ՏՏ ընկերություն, զարգացնել ՏՏ ոլորտը:

-Իրենց աշխատողները ոնց որ երեխեք լինեն, դիվանների մեջ փռված, մակինտոշները ձեռքներին ֆռֆռում են: Տիեզերանավ է կախված: Ու այդ միջավայրում իրենք աշխատում են ու ստեղծում են աշխարհի ամենա-ամենակոմպանիան,- պատմում է Արթուր Պապյանը:

Բլոգեր Փիղը Բարքեմփում պատմեց հայ-ադրբեջանական վերջին օնլայն բախումների` արդեն ոչ միայն Ադրբեջանում հայտնի Մոբզիկ բլոգ-նախագծի մասին: Մոբզիկի բլոգերական պոեզիան նույնիսկ տպագրվել է. Տիգրան Քոչարյանը չի ասում, թե ով է տպագրել, բայց չի էլ թաքցնում. հայերն են օգնել:

photo32– Ադրբեջաներեն պոեզիա է գրում Ադրբեջանի կողմից պրոպագանդվող թեմաների մասին: Մեկ միլիոն փախստական, յոթ տարածքը տվեք: Շատ երկար գրում էր, մինչև պահը չլրջացավ, ու Դեյ Ազի սեփականատերը մտավ Մոբզիկի բլոգ ու սկսեց բանավիճել,- պատմում է բլոգեր Փիղը` Տիգրան Քոչարյանը:

 
Տեղեկատվական Տեխնոլոգիաների, Ինտերնետի և Նոր Մեդիաների թեմաներով չկոնֆերանսը հետաքրքիր էր, բայց բլոգերներն անհամբեր սպասում էին ավարտին: Արդեն նաև բլոգեր վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել էր մասնակցել Բարքեմփին:

photo42-Ահա ես, արեք ինձ հետ, ինչ ուզում եք,- վարչապետ Տիգրան Սարգսյանը Բարքեմփի մասնակիցն է:

Բլոգեր վարչապետին հուշեցին, որ ընդամենը 30 րոպե ունի իր բլոգը ներկայացնելու ու հարցերին պատասխանելու համար. Բարքեմփի կանոնները բոլորի համար են: Տիգրան Սարգսյանը շատ արագ կողմնորոշվեց ու կիրառեց բլոգերական օրենքները: Վարչապետը պատմեց իր բլոգի` tigransargsyan.livejournal.com-ի մասին: Տիգրան Սարգսյանի համար` որպես բլոգեր, առաջին դասն այն էր, որ ինչն իրեն հետաքրքրում է, սովորաբար ձանձրացնում է հայ բլոգերների մեծամասնությանը և զարմացել է, որ հայ բլոգերները չեն սիրում ռոք: Վաչապետն առաջարկում է քվեարկել, թե ովքեր են կողմ, որ մեր օրենսդրությամբ թույլատրվի օտար լեզվով որոշ առարկաներ, որոշ դպրոցներում դասվանդելը: Վերջին ամսիների հայկական բլոգերի ամենաբուռն թեմաները Բարքեմփում բլոգերները չէին կարող չքննարկել վարչապետ-բլոգեռի հետ. Օտարալեզու դպրոցները, Երիտասարդական պուրակի շինարարությունը եւ Կինո Մոսկվայի բացօթյա դահլիճի հարցերը բլոգեռներն իրենց բլոգերից տեղափոխեցին բարքեմփ::

Բարքեմփականները գոհ էին Բարքեմփ-Երեւան 2010-ից: Մյուս տարի ամեն ինչ կանեն, որ երրորդ Չկոնֆերանսն ավելի բազմազան ու հետաքրքիր լինի:

ՏՏ ԼՈՒՐԵՐ

ttՄայքրոսոֆթը կրկին ծանր վիճակում է: Հիմա էլ նրանց անվտանգությունից բողոքում է Գուգլ ընկերությունը: Ընկերության ղեկավարությունը բոյկոտել է Մայքրոսոֆթ ընկերության օպերացիոն համակարգի օգտագործումը` հորդորելով իր աշխատակիցներին օգտագորել Լենուքս և Մակոս համակարգերը: Թե ինչ կլինի արդյունքում, ցույց կտա ժամանակը, իսկ այդ ընթացքում Ինտերակտիվը ձեզ ցույց կտա` վիզուալ լուրեր վիրտուալի մասին` ըստ Նելլի Հարությունյանի:

photo52Հայաստանում կայացել է 3-րդ ամենամյա Դիջիթեք բիզնես ֆորումը, որն աչքի է ընկել արտասահմանյան ընկերությունների ակտիվ մասնակցությամբ: Հարավարևելյան Եվրոպայի երկրների համար առանձնացվել է հատուկ ՏՀՏ անկյուն: Պատվիրակություններ են ժամանել Բուլղարիայից, Ալբանիայից, Ռումինիայից, Մակեդոնիայից, Հոլանդիայից: Ընկերությունները ներկայացրել են տնտեսության տարբեր ոլորտներում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները:

photo6nԷփփլը ներկայացրել է Այֆոն 4-ը: Կատարելագործված այս մոդելի ֆունկցիաները 100-ով գերազանցում են նախորդին: Այֆոն 4-ը կապահովի ավելի հստակ պատկեր և ավելի երկար կպահի լիցքավորումը: Այն ավելի բարակ կաղապար ունի` նախկին 12-ի փոխարեն 10 մմ հաստությամբ: Սև և սպիտակ սմարթֆոններն ամերիկյան շուկայում կհայտնվեն հունիսի 24-ից` 200-300 դոլարով:

Ռումինացի գիտնականը գտել է 1 պետաբայթանոց ծավալով խտասկավառակ պատրաստելու բանաձևը: Մեկ պետաբայթը հավասար է ավելի քան մեկ միլիոն Գիգաբայթի: Ենթադրվում է, որ այս գերհզոր խտասկավառակի աշխատանքի արագությունը հավասար կլինի ԴիՎիԴիի արագությանը: Ապշեցուցիչ է նաև պահպանման ժամկետը: Նոր տեխնոլոգիայով պատրաստված սկավառակը կարող է ծառայել 5000 տարի:
Ֆեյսբուքյան 5-րդ փարթիի մասնակիցներն ամրապնդում են ձեռքբերումները: Երևանում անցկացվել է ֆեյսբուքյան հերթական 6-րդ հավաքույթը: Ցանցային ընկերներին տեսնելու իրական հնարավորությունն այս անգամ օգտագործել են նաև նրանք, ովքեր նախորդ հավաքին ներկա չէին:

Հանդիպում 15 տարի անց: Ֆեյսբուք սոցիալական ցանքի միջոցով մայրը գտել է երկու երեխաներին: Կալիֆորնիացի կնոջ երեխաներին 1995-ին գողացել էր հայրը: Մայրը` Ֆաուստինո Ուտրերան այդպես էլ չէր կարողացել գտնել զավակներին: Այս տարի մարտին մայրը դստեր անունը փնտրել էր Ֆեյսբուք: Այդպես նա գտել է և 17-ամյա դստերը, և 16-ամյա որդուն:

ԻՄԱՆԱԼ ԻՆՉՊԵՍ/ KNOW HOW?

knowԽաղամոլությունը հասարակական և անհատական արատ է: Սա մասնավորապես վերաբերում է բազմազան խաղատներին, բուքմեյքերական կետերին և, ինչու չէ, բակային գրազներին: Բայց կա ավելի քաղաքակիրթ և հաշվարկների ու գիտելիքի վրա հիմնված գումար աշխատելու և շահելու միջոց; Խոսքը սակարանների, իսկ ավելի կոնկրետ օնլայն սակարանների մասին է: Դրանցից ամենահայտնիներին մասնացում է ամբողջ աշխարհը: Շուկայի ճիշտ ուսումնասիրման և ճիշտ որոշում ընդունելու արդյունքում դուք կարող եք ձեր նախնական ներդրումները կրկնապատկել: Ինչպես ընդգրկվել համաշխարհային սակարաններ օնլայն: Պատմում է Ինտերակտիվը:

photo72Համաշխարհային սակարաններում արդյունավետ գործունեության համար հարկավոր է շուկայի մանրամասն ուսումնասիրում: Պարտադիր է, որպեսզի տրեյդերը հետևի քաղաքական, տնտեսական զարգացումներին. յուրաքանչյուր ձևափոխություն արդեն ազդակ է: Հիմնական հմտությունները կարելի է ձեռք բերել Ֆորեքսի տեղական մասնաճյուղում: Այստեղ դասընթացները անվճար են: Ցանկացած քաղաքացի կարող է մասնակցել, իսկ եթե ձեզ հմուտ եք համարում կարող եք գրանցվել օնլայն ու փորձեք գումար աշխատել: Այստեղ դուք պետք է գրանցեք ձեր առևտրային հաշիվը և փոխանցեք գումարը շուկայի հաշվեհամարին: Գործում են պրոֆեսիոնալ, առևտրային և սիրողական տերմինալներ: Եթե դուք հաջողել եք և ճիշտ կանխատեսում իրականացրել, ապա գումարները կարող եք ստանալ դիմելով ձեր բրոքերային ընկերությանը:

5 մեկնաբանություն

  1. Robbie Raul 16 June 2010, 19:47

    Դե Ավելի Շուտ ասածս այն էր , որ Համաշխարհային որոնման մեջ ոտք չենք կարող գցել , իսկ ահա Հայերենով որոնման ժամանակ ակնհայտ առավելություւներ ունենք, թեև անելիքներն էլ դեռ քիչ չեն:

  2. Satenik 17 June 2010, 06:59

    Իսկ հաղորդման տեսաժապավենը երբ կլինի կայքում?

  3. admin 17 June 2010, 10:15

    Այժմ կարող եք դիտել
    http://www.youtube.com/watch?v=1QNiihCQWn0