ԹՈՂԱՐԿՈՒՄ 18. ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ

logo3Ձեր իսկ պահանջով մենք շարունակում ենք տարօրինակ ու զարմացնող անունների որոնումը: Զարմացնող ոչ միայն անունն, այլև հայրանունն էլ: Եվ Աղվան տատիկին, որ ժամանակին ցանկացել են բանակ տանել: Չառլիկը, Հենզելն ու Գրետելը, Պոբեդա ու Զվեզդա տատիկները: Ու սա դեռ միայն սկիզբն է: Եվ, իհարկե, նրանց իրականները, ովքեր ունեն բեմական, հայտնի կամ երկրորդ անուն:

Արտակ Ալեքսանյան – Նոր տեղեկատվական տեխնոլոգիաները հեռուստամասնագետի և հեռուստադիտողի շփումը դարձրել են ոչ թե հեռակա, այլ ճիշտ հակառակը` ինտերակտիվ: Էլեկտրոնային փոստը, սոցիալական ցանցերը և վերջապես հեռուստավարկանիշները հնարավորություն են տալիս պարզելու, թե ինչն այնպես չէ ու ինչն է հատկապես դուր եկել: Խոսքն, իհարկե, մրցակցությունը ռեյտինգի համար մոլի մրցավազքի վերածելու մասին չէ: Ուղղակի, այս ամենի արդյունքում հեռուստատեսությունից և հատկապես հեռուստալրագրությունից վերանում է սնոբիզմը, երբ մեծամտորեն հայտարարում էին, թե մենք գիտենք, թե ինչ պետք է հեռարձակել: Այդ իմաստով ոչ ավելորդ համեստությամբ ու ոչ էլ մեծամտությամբ է տառապում մեր լրագրողական թիմը ու, եթե պարզվում է, որ թողարկումներից որոշները հատկապես դուր են եկել, ապա մենք պատրաստում ենք դրանց երկրորդ մասերը: Ինչպես դա եղավ, օրինակ, Կորած աստղերի հետ: Առաջինին հաջորդեց երկրորդ կորած աստղերի խմբաքանակը: Հիմա անունների հերթն է կամ մեր անվանական թողարկումն է: Մանու Իրիցյանն ուսումնասիրել է նրանց, ովքեր չեն համակերպվել իրենց անունների հետ կամ որոշել են, որ հենց նոր անունը կարող է դառնալ իրենց կարիերայի ու անձնական կյանքի հաջողության գրավականը:

photo12
 
Մանու Իրիցյան- Եթերում Աննա Հեքեքյանն է: Նա իրականում ոչ թե Աննա է, այլ Էլմիաննա: Հայրն է այսպես անվանակոչել` իր կնոջ պատվին: Անվան հեղինակային իրավունքը Արտյոմ Հեքեքյանինն է:

 
photo22-Մայրս որոշել էր Աննա դնել: Հայրս ըմբոստացավ, որ ես կկոչվեմ Աննա Արտյոմի Հեքեքյան: Հորս անունը, ազգանունը, բայց մայրս, որ ինն ամիս կրել է ինձ, իմ անվան մեջ չկա: Որոշեց մորս անունը միացնել եւ դնել Էլմիրայի Աննա` Էլմիաննա,- իր անվան պատմությունն Աննա (Էլմիաննա) Հեքեքյանը հորից է լսել:

 
Բեմական խոսքի վարպետ Էլիմիաննան համոզված է, որ յուրաքանչյուր հնչյուն ու տառ ունի իր նշանակությունն ու էներգետիկ դաշտը: Իսկ անունն` առավել եւս. այն կարող է փոխել մի ամբողջ ճակատագիր:
Հնչողությունն է պատճառը, թե շոու-բիզնեսի օրենքն է, բայց այստեղ շատերն են փոխում իրենց անունները: Պարոն Արտաշեսի դեպքում, սակայն, պատմությունը սկսվում է մանկությունից:

-Դա ղարաբաղցի պապիս անունն է: Շատ սիրում եմ այդ անունը: Իսկ մայրս շատ սիրում էր Արթուր անունը: Փոքրուց Արթուր էլ մնաց,- պատմում է մեզ բոլորիս շատ հայտնի Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր (Արտաշես) Գրիգորյանը:

Մի երգի թատրոն եւ մի Արթուր Գրիգորյան կամ Արտաշես: Բայց պարզվում է, սա դեռ ամբողջը չէ: Թատրոնի տնօրենը ոչ թե Արթուր Ասատրյան է, այլ Ասատուր Ասատրյան: Անիտան էլ Անիտա չէ, այլ Մարգարիտա: Տատիկի անունը պարզապես մնաց անձնագրում, որովհետեւ այդպես որոշեց Անիտայի մեծ քույրը երեք տարեկանում:

photo31
-Շատ կամակոր է եղել: Միայն հայերեն է խոսել: Երբ ինձ բերել են տուն, ռուսերեն ասել են` ծանոթացիր, սա քո քույրն է: Անունը Մարգարիտա է: Կարող ես ասել Մարչկա, Ռիտչկա: Նա ասել է` ոչ Մարչկա, ոչ Ռիտչկա, Անիտա,- պատմում է Անիտա Հախվերդյանը:

 
Այս ստեղծագործական խմբում գրեթե բոլոր դռների ետեւում, եթե կարելի է այսպես ասել` երկանուններ են աշխատում: Թաթան նույն ինքը Թադեւոսն է: Պրոֆը` Արթուր Ասատրյանն է: Հանրահայտ Մուրզոն էլ գրեթե անհայտ Արա Թորոսյանն է:

photo41
-Որոշումն իմը չի եղել: Երգչուհի Էմմին, չգիտեմ, ոնց ստացվեց, Բեյրութում էր, ասաց մուրզո, մուրզիկ: Էդ անունը կպավ ինձ,- պատմում է իր երկրորդ, հիմա արդեն առաջին դարձած անունից գոհ Մուրզոն,- Իմ անունն ինձ դուր չի գալիս: Ասում էին` Արա: Կոնֆլիկտի էր վերածվում: Արայով դիմելը վիրավորական էր:

Յանինան` Ջուսը, դեռ չի դարձել Հյության: Բայց որոշեց դառնալ Ջուս ու այդպես էլ արեց: Անձնագրային բաժնում մի քիչ զարմացան, բայց տեսնելով ոչ ավել, ոչ պակաս Կրեմլից ստացած պատվոգիրը` Ջուսի անունով` որոշեցին չդիմադրել:

photo51
 
 
– Մոսկվայում բոլորը Ջուս էին ասում, էկզոտիկ էր: Հետո հոլանդացի պրոդյուսեր ունեցա: Եվրոպայի համար Ջուսն ավելի լավ է, ասաց:

 
Հայաստան վերադառնալուց հետո Յանինայի շատ ծանոթներ այդպես էլ չիմացան, որ Ջուսը նույն ինքը Յանինան է` Հայեր համույթի աղջիկներից մեկը:
Կուսակցական գործիչներն ու կանայք երկու տարի շարունակ փնտրում էին լրագրող Վահե Պետրոսյանին: Փնտրտուքները հաջողությամբ պսակվեցին: Ու բոլորը հիասթափվեցին: Պարզվեց` Վահեն կին էր: Մրցանակ էլ ստացավ, բայց այդպես էլ չներկայացավ: Իսկ բացահայտումից հետո նոր անուն էր պետք:

– Ողբերգություն էր, երբ պարզեցի, որ շատ ընդհանրություններ ունեմ Կարմենի հետ: Իմ անունն ինձ շատ է խանգարում: Տատս է դրել: Սյունիքի լեռներում: Թե ինչ է մտածել, չգիտեմ: Էքսցենտրիկների գյուղ էր,- պատմում է իր անունից դժգոհ լրագրող Կարմեն Դավթյանը:

photo61
Էքսցենտրիկների պակաս չկար նաեւ Արթիկի գյուղերում: Մանկագիր, գրող Պետրոսյանի հայրը Շիլլերով էր տարվել կնոջ համար բախտորոշ պահին` հղիության ժամանակ: Եվ նորածինը կոչվեց Ֆերդինանդ: Հետո արդեն Գուրգեն Մահարու թեթեւ ձեռքով մի օր դարձավ Երվանդ:

 
photo71Չգրված, բայց պարտադիր կանոն է: Մարտունու Զոլաքար գյուղի բնակիչներից ամեն երկրորդն ունի առնվազն երկու անուն: Գյուղի տասը տղամարդուց գոնե մեկը Սիրաս է: Հմայակ Սիրասը գյուղի գրադարանի ամենաընթերցվող հեղինակն է: Հայտնի անուն է, բայց ավելի շատ հնչում է սիրած: Վազգենը Վասյա է, Ռաֆիկը` Բեկ: Իսկ եթե չունես երկու անուն, գոնե մեկ կեղծանուն պետք է ունենաս:

Արտակ Ալեքսանյան- Հիմա արդեն իսկապես տարօրինակ անունների մասին: Այն, որ քույր ու եղբայրներին կարելի է անվանել Հենզել եւ Գրետել, դա դեռ հասկանալի է, իսկ զույգ եղբայրներիրն՝ Ժակ Շիրակ, այսինքն՝ մեկին՝Ժակ, մյուսին՝ Շիրակ, նույնիսկ ոգեւորիչ, բայց որ փոքրիկի անունը դնել Դիվան կամ Կամանդիրովկա, դա արդեն խիստ նատուրալիստական է: Ամեն դեպքում՝ ժպիտն ու դրան հաջորդող տարակուսանք, հետո արդեն ծիծաղը դեմքին Արտակ Վարդանյանը շարունակում է իր մարդաբանական որոնումները՝ պարզելու, թե ոչ թե որտեղից են ծնվում, այլ ինչպես են ստեղծվում նոր անունները:

photo8
Արտակ Վարդանյան- Նրանք գաղտնի են պահում իրենց անունները: Պոբեդա, Զվեզդա, քույր ու եղբայր Հենզել ու Գրետել, Սիգիզմունդ, Աղվան տատիկն ու երեք եղբայր Ժակ, Շիրակն ու Թոռնիկը: Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնում այս մարդիկ գլխավորում են օրիգինալ անունների ցուցակը:

– Ես կհասկանամ, որ ինչ-որ մեկը Պուշկինով ոգեւորված երեխային կոչի Պուշկին կամ Լերմոնտով, բայց կարող եք հասկանալ, թե ինչով են ոգեւորվել, որ երեխային անվանել են Դիվան,- զարմանում է Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնի աշխատակից Աննա Ալեքսանյանը:

photo9
 
Տիկին Պոբեդան կյանքում միշտ հաղթող է: Դա ստացվել է ակամա: Նա լույս աշխարհ է եկել իր գյուղի համար բախտորոշ պահին, երբ հարևան գյուղի հետ լոկալ բախումն ավարտվեց մեծ հաղթանակով:

 
– Համագյուղացիները, ուսուցչական կոլեկտիվը, լուրը հենց որ հասել է մեր ռայոն, ծնողներիս դիմել են, որ իմ անունը Պոբեդա դնեն:

Պոբեդայի միակ պարտությունն իր անունն է եղել: Դպրոցական տարիներին Պոբեդայի համար ով ասես չի միջամտել. փոքրիկն այն ժամանակ կաշկանդվում էր իր անունից, հիմա հակառակը` հպարտ է:

Նույնիսկ հեռուստացույցի աստղերին իրեն մրցակից չի համարում: Իրական Զվեզդան հենց ինքն է: 80-ամյա տատիկի աստղը մինչեւ հիմա էլ փայլում է: Աշխարհիկ կյանքից կտրված Զվեզդան դպրոց չի գնացել, տառերը չգիտի: Տարօրինակ անվան համար իրենից հետո մեղադրում է այն գրագետներին, ովքեր իրեն Զվեզդա են կոչել.

– Գրողի գաղափարն ա եղել, ով որ գրել ա: Զվեզդա էր անունս պասպորտով, հիմա Զվարթ են ասում:

photo10
Հայտնի օդաչու Սիգիզմունդ Լեւանենսկին 1937 թվականի օգոստոսի 18-ին Հյուսիսային բեւեռ թռիչք կատարելիս անհետանում է: Լուրն իմանալով` Կոնսերվատորիայի այժմյան պրոֆեսորին կորած օդաչուի պատվին կոչում են Սիգիզմունդ:

 
-Դա շատ սխալ բան է, որովհետեւ ես իմ մաշկի վրա եմ զգացել ինչքան ընկճված եմ զգացել Սիգիզմունդ անունի համար: Չեմ ուզել,- մինչեւ հիմա էլ սրտնեղում է Սիգիզմունդը :

Երաժշտական դպրոցի տնօրեն է եղել: Պրոֆեսորի կոմպլեքսները կրկնապատկվում էին, երբ անվան հետ արտասանում էին նաեւ հայրանունը` Կոմիտասի:

photo111
Մարաթուկ խմբի երգչուհին իր համար բեմական անուն ընտրեց ու սկսեց կոչվել Աղավնի: Բայց պաշտոնական փաստաթղթերում դաջված Աղվան անունը նրան հաճելի անակնկալներ շատ է մատուցել: 81-ամյա Աղվան տատը միայն վերջին մի քանի տարիներին է համակարպվել իր անվան հետ:

– Վայենկոմատից եկել են, դամավոյները ստուգել են ու ասել են Մովսիսյան Աղվանն ով ա, որ չի ներկայացել ուչյոտի, ասեցի ես եմ:

Մարտունի համայնքի հեռախոսագիրքը ամենազվարճալին է: Նրանց համար սովորական անունները շատերի համար զարմանալի են ու ծիծաղելի: Թռչունի կինն է: Ամուսնական նոստալգիան վերհիշելով՝ խոստովանում է, երկու օր քննարկում էին՝ արժի Թռչունին աղջիկ տալ:

– Որ եկավ ինձ ուզելու, էդ ժամանակ ասաց Թռչուն ա անունը, մի քիչ տարօրինակ թվաց: Մորքուրիս տղեն էլ թեւերը կբացեր, կասեր` բա ինքը թռչում ա: Ուզում էի նշանս հետ տայի,- հիմա արդեն հումորով է հօշում տիկին Օֆելյան:

Անձամբ ինքը՝ Թռչունը, գոհ է իր անունից: Ամբողջ գյուղում նա միակն է եղել: Նրան մատով են ցույց տվել, խոսել նրա մասին:

photo121
Չառլի Չապլինի պատվին, բայց հարուստ վաճառականի անունով` Չառլիկ կոչեցին նորածնին:
– Ես շատ հավանում եմ իմ անունը: Չկրկնվողա: Բացի դա իմը մի քանի ազգային անունների միացություն է: Լատինամերիկյան, հնդկական, շատ էլ լավ է,- հպաչտանում է Չառլիկը:

Հենզելն ու Գրետելը հայտնի հեքիաթի իրական հերոսներն են: Ի տարբերություն հեքիաթային Հենզելի ու Գրետելի, նրանք երջանիկ մանկություն են ունեցել: Արտասովոր անունները ճիշտ է կաշկանդել են նրանց, բայց վերջին տարիներին արդեն հարմարվել են: Պարոն Հենզելը շուտով պապիկ կդառնա եւ նրա թոռնիկի անունը կդնեն` ինչ, Հենզել… Երբեք…

– Թող ինձ ներեն մեծերը, բայց եթե անունը անբարեհունչ է, պետք չէ երեխային տանջել: Հարգանքը, դեպի մեծը դրանով չի որոշվում: Ինչպես կարելի է, օրինակ, երեխային Չոլո անվանել կամ Անզոր: Ախր, երեխան ինչպես կարող է մանկուց արդեն անզոր լիենել,- ծնողներին հորդորում է Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնի աշխատակիցը:

photo132000 թվականի փետրվարի 2-ին Ֆրանսիայի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այդ օրը զույգ տղաներ լույս աշխարհ եկան: Ծնողներն էլ, ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, իրենց երկվորյակներին այդպես էլ կոչեցին: Բայց` առանձին-առանձին: Ընտանիքը դիմում է հայող ցեղասպանությունը դեռ չընդունած երկրների կառավարություններին: Ճանաչեք պատմական եղելությունն ու ընտանիքում մի նախագահի անուն էլ կավելանա: Օրինակ` ավագ եղբորը` Թոռնիկին, փոքրուց Պուտին են ասում:

Անուն առ անուն, բոլոր հերոսների մասին դիտեք այստեղ

7 մեկնաբանություն

  1. Hayk 9 March 2010, 14:47

    Բա իմցաել էիք մեկի անունն էլ կանալիզացիա էր, մյուսինն էլ ծծաշատ :)))

  2. Նվարդ 11 March 2010, 17:30

    Մի անգամ հանդիպեցի զույգի, որոնք իրենց 2 տարեկան դստերը անվանել էին Մեղեդի, երբ հարցրեցի թե ինչու Մեղեդի, ինձ ասեցին “սիրուն ա”:Այ քեզ բան “ամֆիթատրոն”բառն էլ է ոչ պակաս “սիրուն”, բայց ….

  3. Mariam 29 May 2010, 17:42

    es erb sovorum ei dprocum,im zugaher dasaranum zuyger ein sovorum…zuyger,bayc mievnuyn jamanak artaqnapes shat tarber,isk nranc anunner SHAQE & SHNORIK er,erb harcnum einq nranc anvan nshanakutyan masin nranq patasxanum ein CHGITENQ

  4. ԷԴՈ 11 July 2010, 12:55

    mi angam harcreci tarec mardu anun@ asec vor AZIZ e shat zarmaca vorovhetev nuyn anunov knoch chanachum ei bayc chei patkeracni vor txamardu anunn el karox e AZIZ linel

  5. Ash 12 July 2010, 11:24

    Es el mi angam lseci Daliko [email protected] erevi txamard e,heto parzvec kin e,shat zarmaca……