ԹՈՂԱՐԿՈՒՄ 19-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ

logo9Ամենաանվերահսկելի, դժվար պաշտպանվող, բայց օրենքով ամրագրված իրավունքը հեղինակայինն է: Ինչպես է մտավոր սեփականությունը վերահսկվում կամ, ավելի շուտ, չի պաշտպանվում ինտերնետում: Ալարկոտների, ինտերնետամոլների ու հանգստի կարոտ մարդկանց համար` ինչպես երկրից դուրս գալ` առանց տնից դուրս գալու: Ամառային հանգստի կազմակերպման օնլայն հնարավորությունները: Ինչպես նաև, առանց հանգստի ու առանց հոգնածության` բլոգամոլների գրառումները,ինդուստրիալ վերջին լուրերը և Ամենայութուբ` փոքրիկի ոչ մանկական քմահաճույքները:

Հեղինակային իրավունքը և մտավոր սեփականությունը եղել է և շարունակում է մնալ ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի գերխնդիրը: Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն ամենաանվերահսկելի ու ամենադժվար պաշտպանվող, բայց օրենքով ամրագրված իրավունքն է:Եվ սա առանձնապես սուր է զգացվում էլեկտրոնային բովանդակության դեպքում: Ամեն ինչ բաց է, հասանելի, բայց վերահսկելը հսկայածավալ աշխատանք և ռեսուրսներ է պահանջում: Ինչ վիճակ է Հայաստանում, փորձել է պարզել Ինտերակտիվը:

Արտյոմ Լևոնյան – Հեղինակային իրավունքի մասին գիտեն բոլորը, բայց օգտագործում և պաշտպանում են ոչ բոլորը: Նախկին բլոգեր Մարիամը իր սեփական մտքերի գրագողության կամ քոփի փեյստի չի հանդիպել, սակայն գիտի բազմաթիվ դեպքեր, երբ խնդիրը լուծվել է անձնական խոսակցության մակարդակով: Մարիամի խոստովանությամբ ինքը բոլոր օրենքներից տեղյակ չէ, սակայն եթե խախտվեին իր իրավունքները առաջին հերթին ոչ թե դատարան կդիմեր, այլ կփորձեր սեփական նախաձեռնությամբ հարցը լուծել:

photo110– Ես կգրեի, որ ուզում եմ հանդիպել ու անհատապես իր հետ զրուցել, կարող ա և ինքս իրա հակափիարը սկսեի սոցիալական ցանցերում,- ասում է Մարիամ Նահապետյանը:

Արմեն Աբրահամյանը հենց սրանում է տեսնում գլխավոր խնդիրն ու բացթողումը: Չկա հասարակական պահանջարկ, քաղաքացիների իրավական գիտակցությունն էլ դեռ ցածր մակարդակ ունի:

photo27– Այսինքն` եթե ինքը` հասարակությունը, պատրաստ չի այդ օրենքը կիրառել, ապա ինչ էլ լինի, օրենքի կիրառության մեջ կլինեն թերացումներ,ճ նկատում է CAPS ծրագրի ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը:

Սակայն սա ամենևին չի նշանակում, որ օրենքները կատարյալ են: Հայաստանը համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով այս ցուցանիշով 130 երկրների մեջ զբաղեցնում է 111-րդ տեղը: Ըստ Արմեն Աբրահամյանի, հեղինակային իրավունքի պաշտպանությունը Հայաստանում ցածր մակարդակի վրա է: Չկան վերահսկման և օրենքի կիրառման մեխանիզմներ, ինչպես նաև բացակայում է ոչ պետական կառույցների ներգրավածությունը: Հաջորդ խնդիրը վերաբերում է ֆինանսական կոմպենսացիային: Հայաստանում, ըստ փորձագետի, դրանք չնչին գումարներ են կազմում, որոնք համարժեք չեն հասցված վնասին:

– Եթե դրսում դուք մարդու ստեղծածը օգտագործել եք, կարող եք ամբողջ կյանքում իրա համար աշխատել, բայց էդ գումարները չկարողանաք վերադարձնել: Իսկ այստեղ դա կարող է կազմել ընդամենը 20 կամ 100 հազար դրամ,- սա պարզապես ծիծաղելի է, ասում է Արմեն Աբրահամյանը:

photo36Իրավիճակը բարելավելու համար էկոնոմիկայի նախարարությունը ստեղծել է միջգերատեսչական խումբ: Վաչե Կիրրակոսյանը վստահեցնում է, որ մշակվել է ժամանակացույց և օրակարգ, և խնդիրը հնարավոր է մի փոքր բարելավել, սակայն 100 տոկոսանոց արդյունքի մասին խոսել չի կարելի:

 
photo46– Վերջերս խոսում էի եվրոպացի փորձագետների հետ, հարցրեցի` ոնց եք պաշտպանում, իրենք ծիծաղեցին, որովհետև իրականում շատ դժվար է: Եթե առանձին-առանձին դաշտերով վերցնենք, ապա երևի թե աշխարհում ամենամեծ գումարները այդ դաշտի վրա են ծախսվում,- ասում է Էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը:

Այնուամենայնիվ, ըստ նրա` օրենսդրությունը Հայաստանում բավարար մակարդակի վրա է: Սակայն չկան վերահսկման մեխանիզմները: Ինտերնետում հսկողությունը մեծ ռեսուրսներ է պահանջում, որտեղ պետք է ներգրավված լինեն նաև հեղինակները: Նախարարության կանխատեսմամբ` ըստ ժամանակացույցի գործելու դեպքում` արդյունքերը կարող են տեսանելի դառնալ 2-3 տարի անց: Իսկ մինչև այդ մեր ստեղծարարներին մնում է սեփական նախաձեռնությամբ պաշտպանել մտավոր սեփականությունը:

ՏՏ ԼՈՒՐԵՐ

tt
Նիելսեն հետազոտական ընկերությունը պարզել է, որ ինտերնետ օգտագործողների մեկ երրորդը բլոգ կարդացողներ և սոցիալական ցանցերի հաճախորդներ են: Ինտերակտիվը ներկայացնում է վիզուալ լուրեր վիրտուալի մասին` ըստ Նելլի Հարությունյանի:

 
Գուգլն ավելացնում ու կատարելագործում է Գուգլ դոքսի հնարավորությունները: Այսուհետ ներբեռնելով PDF ֆայլեր և նկարներ, կարելի է դրանք պահել թե առաջնային տարբերակով, թե օֆիսային փաստաթղթի տարբերակով` Գուգլ Դոքսի ֆորմատով: Նոր ծառայության շնորհիվ կարելի է ճանաչել նաև ռուսերեն փաստաթղթերը:

photo56Այբից մինչև ֆե, հայերեն այբուբենն արդեն օնլայն: Հատուկ սփյուռքահայերի համար բացվել է նոր էլեկտրոնային գրադարան` Spyurq.dasagirq.am: Կայքում առայժմ երկու դասագիրք է տեղադրված` Այբբենարանն ու Իմ առաջին ընթերցարանը: Spyurq.dasagirq.am-ը բաց է գործակցության ու ընթերցասրահի համալրման համար: Այնտեղ կարելի է գտնել նաև երեխաների համար խաղ-առաջադրանքներ, ուսումնական ձեռնարկներ Հայաստանի մասին ճանաչողական ֆիլմեր:

23-ամյա մի թուրք երիտասարդ դանակահարել է իր ցանցային ընկերուհուն: Երկու ամիս վիրտուալ շփումից հետո նրանք որոշել էին հանդիպել: Բայց տղան, տեսնելով իր ծանոթուհուն այլ տղաների շրջապատում, կորցրել է ինքնատիրապետումն ու դանակահարել նրան:

photo65
80 օրում Էփփլը 3 միլիոն ԱյՓադ է վաճառել: Վաճառքի առաջին օրն այն արդեն ռեկորդ էր սահմանել` վաճառելով 300 հազար սարքավորում: Նոութբուքի միջև միջանկյալ դիրք զբաղեցնող Այփադը հնարավորություն է տալիս օգտվել ինտերնետից, գիրք կարդալ, ֆիլմ դիտել:

 
Ինտերնետից օգտվողների 1/3-ը բլոգ կարդացողներ ու սոցիալական ցանցեր հաճախողներ են: Միջին հաշվարկով` նրանք այնտեղ անցկացնում են օրական 6 ժամ: Բլոգներ և սոցիալական ցանցեր ամենաշատ այցելում են բրազիլացիները` 86 տոկոս, 2-րդ և երրորդ տեղերում իտալիացիներն ու իսպանացիներն են: Բայց ամենաշատ ժամանակն այնտեղ ծախսում են ավստրալացիները` օրական 7,5 ժամ:

ԻՄԱՆԱԼ ԻՆՉՊԵՍ/ KNOW HOW?

knowԱմռան առաջին ամիսը արդեն ետևում է: Մեր աշխատավորների մեծ մասը դեռ արձակուրդ չի գնացել, իսկ ով աշխատանքային պարտականություններ չունի` սպասում է ավելի շոգ օրերին, որ զովանա, շրջի ու հանգստանա հայաստանում և արտասահմանում: Եթե դուք ինտերնետից կարողանում եք օգտվել և մի փոքր էլ ալարկոտ եք, ապա ձեր նախընտրած երկիրը, հյուրանոցը, հանգստյան գոտին կարող եք ընտրել համակարգչի առաջ նստած, մեկ բաժակ սառը կոկտեյլի հարևանությամբ: Որտեղ, ինչ և ինչպես փնտրել` պարզել է Ինտերակտիվը:

Ինքնուրույն և օնլայն հանգիստ կազմակերպելու համար Ձեզ անհրաժեշտ է

photo751. ուսումնասիրել այդ երկրի տեսարժան վայրերը
2. օնլայն պատվիրել և ճշտել մոտակա կացարանի վայրը
3. իմանալ անգլերեն, ֆրանսերեն կամ ռուսերեն
4. ցանկալի է ունենալ բանկային Visa կամ Master Card
5. նվազագույնը` 1000, առավելագույնը` 2000 եվրո:

Շրջագայության ընթացքում վիրտուալ դրամաշորթության զոհ չդառնալու համար

1. օգտվեք Google որոնողական համակարգի առաջին 50 հայտնված կայքերից
2. ճշտեք հյուրանոցի անունը և փնտրեք դրա պաշտոնական կայքը
3. կասկածելի կայքում օնլայն վճարում մի արեք:

Մեկնաբանությունները փակ են: