ԹՈՂԱՐԿՈՒՄ 19-ՐԴ. ՕՐԵՆՔՈՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ

logo Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:

Ճուտը չի զղջացել, ուր է գնալու և ինչով է զբաղվեկու ազատվելուց հետո հայտնի չէ անգամ գաղութի հոգեբանին: Նրանց մասին վերապահումով կարելի է ասել` մեր ապագան են կամ կյանքի ծաղիկները: Նույն ճակատագիրն էր սպառնում նաև ժողովրդական արտիստին: Ամենաանկեղծ խոստովանությունը: Գող բառը չի կարելի օգտագործել, բայց նրանք ապրում են այնպես, ինչպես ավագ կոլեգաները:

Արտակ Ալեքսանյան – Մի քանի օր առաջ Գյումրիում երկու անչափահասներ կոտրել են ավտոնորոգման արհեստանոցի ապակին, թալանել չհրկիզվող պահարանը: Ըստ Ոստիկանության տվյալների, երկրում կատարվող հանցագործությունների երեք տոկոսից ավելին կատարում են հենց անչափահասները` հիմնական հանցագործությունները` կոպողուտ և թալան: Այսօր, անչափահասների քրեակատարողական հիմնարկներում բնակվում է 34 անչափահաս, որից մեկը` աղջիկ: Ազատազրկված անչափահասների մեծամասնությունը 17 տարեկան է: Ինչու են երեխաները դիմում հանցագործության` դա այդքան բարդ չէ պարզելու համար, որովհետև պատճառները հայտնի են, սոցիալական են: Ավելի կարևոր է, թե ինչ է լինում նրանց հետ, երբ նրանք կրում են իրենց պատիժը: Գողական բարքերը, բացառիկ հավատարմությամբ, փոխանցվում են սերնդե սերունդ, արդյունքում` խորհրդային կայսրության ժամանակ սկիզբ առած գողականությունը ոչ միայն չի վերանում, այլև նոր սերունդներ է խժռում` կործանելով ճակատագրեր և կենսունակ պահելով կեղծ ու կաշառված այդ համակարգը: Նոր մեդիամիջավայրն էլ, ի դեմս սերիալների ու ռեփ մշակույթի, պոպուլյարիզացնում է այն, ինչ իրականում ոչ թե սրտախառնոց է առաջացնում, այլ խորը հակակրանք ու տագնապ: Ու կործանման ոչ սկիզբն է երևում, ոչ վերջը:

Արտյոմ Լևոնյան– Փակ թեմաներ չկան, առավել ևս երբ անչափահասն է կանգնած դատարանի առաջ, հատկապես երբ պիտի վճռվի նրան հասարակությունից մեկուսացնելու հարցը: Օրենքը մեղմացուցիչ հանգամանքների մի ողջ փունջ ունի անչափահասների համար:

2Եռագույն դարպասը տանում է դեպի Աբովյան քրեակատարողական հիմնարկ: Ճանապարհ, որտեղով ամեն տարի անցնում է 100 անչափահաս: Զոնան չտեսած մարդու համար գաղութի մասին պատկերացումները հիմնականում ձևավորվում են ֆիլմերով: Այսօր 5 ամենահայտնի սերիալներից 4-ը քրեական հեղինակությունների մասին են` համեմված դաժանության ու վրիժառության տեսարաններով:

3
– Եթե մարդու հոգեկանը չափազանց պրիմիտիվ է, եթե նույնացումը հերոսի հետ շատ ուժեղ է կատարվում, իհարկե, մարդը կփորձի վերարտադրել այդ հերոսի վարքագիծը,- բացատրում է մշակութաբան Վարդան Ջալոյանը:

 
4
 
– Սերիալները շատ բանով փչացնում են էս երիտասարդներին` նրանց տալով ինչ-որ ռոմանտիկայի հովեր,- կարծում է գրող Սերգեյ Գալոյանը:

 
 
5Գողական աշխարհի գիտակ Գալոյանի պնդմամբ, սերիալային քրոնիկոնը շատ հեռու է քրեական իրական կյանքից: Կողոպուտ, ավազակային հարձակում, անգամ մարդասպանություն` մեկ հարկի տակ ու մեկ ամփոփաթերթիկով: 2007-ի տվյալով` անչափահասները 546 հանցագործություն են կատարել: Ասում են` դրանք նվազում են: 2008-ի հաշվարկը դեռ չեն ավարտել, թեև այդ ցուցակում արդեն կա Աբրահամը: Նա արդեն երկրորդ անգամ է այստեղ:

– Առաջին սրոկը գողություն եմ արել: Էկա ստեղ, 5 ամիս նստեցի, դուրս եկա: Ապրիլի 21-ին բռնվեցի և երկրորդ սրոկ էլի էկա` էլի գողություն,- պատմում է Աբրահամը:

6Գողության համար, որ թալան է դարձել, դատապարտված է նաև Մայիսը: Միայնակ 12 խանութի թալան է իրականացրել: Ասում է` իրեն մատնել են, բայց վրեժ չի լուծելու: Անձնատուր չի եղել, պատճառների մասին` ոչ մի խոսք:

– Պետք ա էղել, գողություն ենք արել,- արարքը չի մեկնաբանում Մայիսը:

– Անձնական պետք էր, ծախսելու համար,- ասում է Աբրահամը:

30 բնակիչներն ապրում են 50 քմ-ի վրա: Սեփական անկյուն չտրամադրելու փաստն այստեղ համարում են բարի կամքի դրսևորում, ասում են` դրանով փորձ է արվում զերծ պահել երեխաներին ինքնամեկուսացումից:

7Յուրան զոնայի ամենաերկարակյաց ու ամենաբարձրահասակ բնակիչն է: Նա միակն է սպանության հոդվածով: Յուրայի գլխավոր զբաղմունքը ընթերցանությունն է: Նրա հետ զրուցելը, ասում են, անիմաստ է, չի խոսում, չի ցանկանում պատասխանել հարցերին, լռությունը չի խախտում արդեն 6-րդ տարին:

 
8– Ես կախարդական փայտիկ չունեմ, որ նրանց ինչ-որ բան դարձնեմ,- ասում է Աբովյան քերակատարողական հիմնարկի հոգեբան Լուսյա Գավուկչյանը:

– Առաջին բանը, որ ինձ ցնցեց քրեկատարողականում, հոգեբականան ծառայության աշխատակիցների համազգեստով լինելն էր,- զարմացած է սոցիալական աշխատող Լորին Գոթֆրուան:

9Երկարաժամկետ տեսակցությունը թույլատրված է ամիսը մեկ անգամ: Ազատազրկված չափահասի և անչափահասի իրավունքները հավասարեցված են: Աբովյան քրեկատարողականն ունի երկար տեսակցությունների համար նախատեսված սենյակներ: Առավելագույնին` եռօրյա տեսակցությանը, արժանանում են լավ վարքի համար: Կա վստահության հեռախոս: Անչափահասները ընկալել են ուղիղ իմաստով. զանգահարում են իրենց համար վստահելի մարդկանց:

10Կրթվել, թե ոչ, որոշումը վերապահված է բանտարկյալին, եթե չհաշվենք տարիքային և կրթական ցենզը: Սիրո ու խնամքի կարոտ այս անչափահասների համար կրթությունը վերջին հոգսերից է: Այլընտրանքային կրթություն զոնայում նույնպես նախատեսված է` արհեստագործություն, կավագործություն և նույնիսկ փայտամշակում: Միայն գեղեցիկը կարող է փրկել նրանց, հավատացնում են ծրագրի հեղինակները:

– Չկա Քրեական օրենսգրքի մեջ սահմանված այնպիսի պատիժ, որը մարդուն դեպի լավը կփոխի այնպես, ինչպես գեղեցիկը կանի ,- ասում է ՏՐՏՈՒ հ/կ նախագահ Թեմիկ Խալափյանը:

11Աբրահամի և մյուս բնակիչների համար զբաղմունքը նկարչությունն է սեփական մարմնի վրա: Ոչ թե տատու, այլ նակոլկա… Դաջվածքը զոնայի անբաժանելի մշակույթից է: Անչափահասների ձեռքերի վրա ազատ տարածք չկա: Գուցե գիտեն, պատկերները իրենց կուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում, ու այդքան էլ կպահանջվի դրանց իմաստն ու գոյությունը բացատրելու համար:

12Աշխարհահռչակ Ջիվան Գասպարյանին մեկ հատիկ դուդուկը փրկեց քրեական աշխարհից: Նրա մանկությունը պակաս ծանր չի եղել, իսկ պատանեկությունը անցել է այնտեղ, որտեղից դժվար չէ հայտնվել ազատազրկման գոտում:

– Ես որ փոքր էի, հանցագործ աշխարհի մեջ էի ընկել: Բայց նվագում էի,- հիշում է Ջիվան Գասպարյանը:

Ջիվան Գասպարյանը լավ գիտի աղքատության և առանց խնամքի պատանեկության գինը, այդ պատճառով որոշել է խնամքի կարոտ երեխաներին սովորեցնել դուդուկի գաղտնիքները:

132007-ին հանձնաժողովը ներում է շնորհել 15 անչափահասի: 97-ին այդ թիվը 87 էր: Սա նշանակում է, որ 10 տարի անց հանձնաժողովը նոր սերնդի հանցագործների` ուղղվելու կամ հանցանքը չկրկնելու հնարավորությունը ցածր է գնաատում: Բայց բոլորը չեն, որ հանցագործ են, երբեմն հանգամանքների զոհ:

 
14Գողական աշխարհն իր մասին հայտնել է դեռ 100 տարի առաջ: Այսպես կոչված` օրենքով գողերը գաղութատիրական կարգերի յուրօրինակ բարեփոխիչներն էին, ովքեր իրենց բարոյական կոդեքսով սահմանում էին գաղութում ապրելու կարգն ու ռեժիմը: Այն այսօր էլ գրեթե անփոփոխ է:

– Էդպես է եղել հայերից Ռաֆիկ Բաղդասարյանը` Սվո Ռաֆը, էդպես է եղել, օրինակ, էջմիածնեցի Հարութիկը,- ասում է Սերգեյ Գալոյանը:

15Սերգեյ Գալոյանը 28 գրքի հեղինակ է, 21-ը գրել է աշխարհը ցնցած օրենքով գողերի մասին` Սվո Ռաֆ, Յապոնչիկ, հիմա էլ Դքի Նորոյի կենսագրությունն է վավերագրում: Սվո Ռաֆին օրենքով գող մկրտել են 18 տարեկանում: Նա հեղինակն է աշխարհի 10 ունիկալ ու դեռ չբացահայտված հանցագործություններից մեկի:

15 մեկնաբանություն

  1. Haykaz 5 February 2011, 23:02

    Բարև ձեզ,իսկ Սերգեյ Գալոյանի գրած գրքերից որտեղից կարող ենք գնել?

  2. Meline 6 February 2011, 14:27

    Երիտասարդականի գետնանցումում,որտեղ գրքեր են վաճառվում, այնտեղ կա

  3. անանուն մը 7 February 2011, 01:20

    Պետք է պետությունը հոգա ՔԿՀ-ի կենցաղային պայմանների բարելավումը, համապատասխանեցնի դրանք արդի պահանջներին, պետք է հոգեբանական աշխատանքը այդ պատանիների հետ ձեւական բնույթ չկրի, պետք է ազատազրկման նպատակ գիտակցվի անձի “ուղղումը”, չէ որ հաստատությունն էլ է կոչվում “ուղղիչ”: Այդ երիտասարդները, անկախ հանցանքից, բոլորն էլ “մերն” են, նրանցից ոմանք կարող են անգամ լավ ու նշանավոր մարդ դառնալ երկրի համար:

  4. Լիաննա 11 February 2011, 21:08

    Մենք էլ մեր հերթին պետք է ընդունենք այդ երեխաներին որպես հասարակության լիիրավ անդամներ, չպետք է մոռանանք, որ բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն և մենք չէ, որ պիտի դատենք նրանց: Միայն այն փաստը, որ Աբովյանի Քրեակատարողական Հիմնարկում հայտնված երեխաների հիմնական մասը հայր չունի կարծում եմ շատ բան է ասում:

  5. uxxakiHAY 24 February 2011, 13:38

    Barev bolorin.
    Kanxav shnorhakalutyun em haytnum cragri hexinaknerin ev sa miak haxordumn e vor hetevum em herustatesutyamb.shat lav kazmakerpvac ev irapes lurj himnaxndirner en qnnarkvum…. es karcum em vor mer hay eritasardutyan mot ka hogebanutyan pakas ev mer hogebanner@ unenum en hakarak azdecutyun…es liovin hamamit em Լորին Գոթֆրուաni het u karcumem vorays himnaxndir@ petq e lurj qnnutyan arnvi qani vor shat aveli mec en qaxaqaciakan hagustov u voch pahvacqov masnageti het vstahutyan kapi [email protected] masnaget@ voch te iren piti dzevacni masnaget u xorhrdavorutyun cucaberi ir masnagitakan artaqinovaylashxati ankexc @nkerakan haraberutyunner stexcel erexaneri het ayt depqum hnaravorklini aknkalel erexaneric vor kisven ev hnaravor klini nranc poxancel chisht ashxarahayacner…

  6. uxxakiHAY 24 February 2011, 13:42

    erexan piti zga ser ev hogatarutyun ir nkatmamb vornel kunena iren arjani ardyunq..piti ogtagorcel ASTVACASHNCHI ser@ deyl karnegii motivnerov ev karelie vstah linel vor drakana arag zargacumner@ irenc erkar spasecnel chen ta

  7. gog 5 March 2011, 02:52

    svoi unikal hancagorcutyun@ vorn er?

  8. Տաթևիկ Աբրահամյան 8 March 2011, 17:54

    Համաձայն չեմ,որ վերապահումներ կարելի է անել,որ նրանք կարող են մեր ապագան կամ կյանքի ծաղիկները լինել : Նրանց մեջ գուցե մեզնից լավերը կան, վերջապես նրանցից շատերը գուցե ընտանիքը պահելու համար են դիմել այդ քայլին, և դա դեռ չի նշանակում,որ նրանք գող կամ հանցագործներ են : Իսկ մեզանից յուրաքանչյուրս չե’ր դիմի այդ քայլին ,եթե ընտանիքի անդամնեռից մեկը հիվանդ լիներ և դեղի անհրաժեշտություն ունենար : Դուք հո գիտեք ,որ շատ բժիշկներ առանց <> օգնություն ցույց չեն տա,որի մասին թողարկումներից մեկի ընդացքում խոսվել է: Իմ կարծիքով պետք է սրանք հաշվի առնել :

  9. uxxakiHAY 12 March 2011, 03:11

    du liovin chisht es Tatevik jan. iskapes ayd vtang@ ka. bayc havata 90 tokos@ ev avelin qo nshac npatakneri hamar chen arel da. bolori mejel ka lav@ linelu potencial@…isk ete nkatecir angam tesaholovakneric erevum er vor nranq grete kayacac hancagorcner en uxxamit mtacelakerpic zurk hipnosacac goxakan barqerov.shater@ zxjalu poxaren hpartanum en irenc ararqnerov.shaer@ @ntaniq unen bayc toxel paxelen u iranc uzac dzevov en aprum u misht .ettexic shaterin es adzamb chanachel em u uxxaki xosqer chen vor asum em. hayastanum shat baner kan taqnvac achqic..kan patanekan vorcher voronq mez tvuma te miyayn filmerum karox en tesnel..bayc ari u tes vor henc erevani srti mej kan nman vayrer vortex havaqvum en @ntaniqic paxac erexaneri mi xumb(patkercru te inchov en zbaxvum ev inch vichaka aytntex). voch bolor depqerum bayc himnakanum dranq cnoxneri bactoxumneri hetevanqn en u poxaren@ vor mer vostikanutyun pordzi lracnel cnoxneri toxac bac@ aveli xorna porum.

  10. Arman 20 March 2011, 02:10

    es hamamit em tateviki het bay ka mi dar@ irakanacum ayd vorogayt kochvac@ en vor eritasardner@ uzumen nmanvel vorogayti ayspes kochvac Hovoin kam Malxasin da paste ev et sutiutyun@ henc dra hetevanke es ayspesem mtacum: iharke kan nranc mej laver@, mi xoskov es amen@ khaskanank en jamanak erb vor menk inkners haytnvenk nranc poxaren:

  11. VARD 27 March 2011, 15:58

    YURAQANCHYUR ARARQ EL IR PATCHARN UNI. AYSOR ERITASARDNERI KES@ GOXANUM, TALANUM U SPANUM E.BAYC PATCHARNER@ VORQAN EL ANHAYT, MIEVNUYN JAMANAK LAVEL HAYTNI EN, U HATKAPES JOXOVRDI HASARAK XAVIN.GRETE BOLORNEL ANELANELI VICHAKNERUM EN ANUM AYTPISI QAYLER, KARIQIC DRTVAC, PATVIC ELONELOV. VORPISI QCHANAN GOXUTYUNN U TALAN@ ANHATIN PETQ E GONE TETVAGUYN APRELU MIJOC, ISK ETE UZUM ENQ VERANA SPANUTYUN@ APA MIAJN HAVASAR U ARDAR APREL E PETQ> BAYC QANI VOR CHI POXVI VOCH NRANC SOCIALAKAN VICHAK@ VOCHEL KLINI ARDARUTYUN, HANCAGORCUTYUNNER@ U PATANINERI KYANQI XORTAKVEL MIAYN U MIAYN KSHARUNAKVEN>>>