ԹՈՂԱՐԿՈՒՄ 2-ՐԴ. ՍԵՐՈՒՆԴ` ՋԱԿԻ-ՋՈՒԿԻ

jaki-logoՆոր հազարամյակը բերեց նոր դեմքեր, նոր Հայաստան և մարդիկ, ովքեր ծնվել էին ոչ խորհրդային, Հայաստա’նի հանրապետությունում: Ու մինչ վիճակագիրները կպարզեն, որքան են նրանք ու ինչով են զբաղված, այդ սերունդը ստեղծեց իր իսկ պատմությունը և կնքեց իր անունը:

Արտակ Ալեքսանյան – Բոննի Եմ ու հնդկական կինո` լայն զանգվածների ու գավառների համար, ռուսական ռոք, Բիթլզ ու Պինկ ֆլոյդ` քաղաքային երիտասարդների: Խորհրդային միության 80-ականների սերունդը դարձավ ամենալիբերալն ու ազատամիտը կայսրության պատմության մեջ: Ավելի ուշ նույն այդ ոսկի սերունդը կհամարվի կորած` իր իսկ խնայողություններով: 90-ականներին Հայաստանում ոչ ոք այդ սերնդի մասին չէր խոսում` սերունդն էլ, պոտենցիալ խոսողներն էլ գոյապայքարի մեջ էին:

Նոր հազարամյակը բերեց նոր դեմքեր, նոր Հայաստան և մարդիկ, ովքեր ծնվել էին ոչ խորհրդային, Հայաստա’նի հանրապետությունում: Ու մինչ վիճակագիրները կպարզեն, որքան են նրանք ու ինչով են զբաղված, նույն այդ սերունդը ստեղծեց իր իսկ պատմությունը և կնքեց իր անունը:

Սերունդ` Ջակի-Ջուկի

Ով առաջինն ասաց Ջակի-Ջուկի` ոչ ոք չգիտի, բայց այդպես էին անվանում նրանց, ովքեր մեյնսթրիմից` հիմնական ճաշակից հեռացել էին: Ռոքն ու հաուսը Հայաստանում միշտ էլ այլընտրանքային է եղել, ջակի-ջուկին` այդ հատընտիրի ոչ այն է հեգնական, ոչ այն է սոցիալական պիտակն էր: Այսօր արդեն, ջակի-ջուկիությունը համատարած է,-պնդում է Հայաստանի առաջին և դեռևս միակ աղջիկ ԴՋ Վակցինան: Նրա խոսքով, նոր հազարամյակի բառապաշարանն այսօր հարստացել է նոր սոցիալական վարք ունեցող երիտասարդներով, ովքեր ջակի ջուկի լինելուց բացի, նաև քլաբեր են:

vakcinaՎակցինաՔլաբերները այն մարդիկ են, որ ունեն գումար, իրենց համարում են պրոգրեսիվ:

Տնային տնտեսուհի, տնամերձի պատասխանատու և երկու երեխաների մայրը` այսքանն արդեն 20 տարեկանում: Գառնեցի Ռուզանը նաև իր վրա է վերցրել անասուններին կերակրելու , կթելու ու կից հողատարածքը մշակելու հոգսը: Այդքանով հանդերձ, ունի ազատ ժամանակ ու ժամանցի իր ընտրությունը:

ruzanՌուզանԱռավոտվանից մեր բախչեն, ազատ ժամանակ էլ հեռուստացույց եմ անում:

Ռուզանին Հրաչը հեռու է մայրաքաղաքից ու անհասանելի` երևանյան բարքերին: 21-ամյա երիտասարդն իր կենսագրությունը համառոտագրում է երեք նախադասությամբ` ծնվել եմ, ավարտել դպրոցը, ծառայել բանակում: Այժմ հացթուխ է: Ազատ ժամանակ այգետունն է կառուցում` իր և ընկերուհու ժամանցի վայրը: Առայժմ սիրած աղջիկ չունի, բայց գիտի, թե որտեղ չպետք է փնտրել նրան` Երևանում:

hracchՀրաչՀիմա աղջկեքը նենց են հագնվում, որ օրինակ մեկը ես ռիսկ չեմ անում մեկին մոտենամ, որ ընկերուհի ունենամ` տուն բերելու նպատակով:

Նրանց մասին խոսեցին դեռ Եվրատեսիլի նախընտրականի ժամանակ, հետո դարձան նոր ռոք ֆենոմեն, այժմ արդեն հայկական ռոքի ամենահայտնի ու սիրելի աստղերն են: Դժվար է պատկերացնել, բայց Արևմուտքի պեպսի սերունդը, ի դեմս դորիանսի տեղայնացավ` պարզվեց ջակի-ջուկին, նույն պեպսին է, ուղղակի քիչ գովազդված ու ընկալված: Դորիանսը լծվեց այդ գործին: Նրանց համար ազատությունը միայն բառ է, ինչն էլ արտաբերում են Եվրոպայի խաթր: Բառը սիրված է, իմաստը` ոչ միշտ հասկանալի:

gorԳոռԱզատ չի մեր երիտասարդությունը, շատերը չունեն իրենց սեփական կարծիքը, նայում են կողքինը թե ինչ կանի, նայում են կողքինին, նայում են հեռուստացույցը:

Երգչուհի Էնջլը մեկ անգամ ակումբ մտնելով, այլևս դուրս գալ չկարողացավ: Նրան այստեղ բերեց աշխատանքը, պահեց` անսահման ազատությունը:

gayane-angelԳայանեԻնձ չի հետաքրքրում ոնց եմ ընդունվում ու ես սև PR կողմնակից եմ, որովհետև ավելի շուտ է տարածվում և հեշտ է դրանով առաջ գնալ Հայաստանում:

Իր ազատությունը սահմանափակեց Դավիթը: 2-րդ հազարամյակում, երբ բոլորը խոսում են անսահման ազատության մասին, նա չվախեցավ Սևանի Վազգենյան հոգևոր ճեմարանի պատերից:

davitԴավիթՍխալ կարծիք է, թե այստեղ զրկվում ես ազատությունից: Ազատությունը դա ընտրության հնարավորությունն է, ուստի որքան մեծանում է այստեղ իմ ընտրելու հնարավորությունը, այնքան մեծանում է իմ ազատությունը:

Ոչ շնանում է ոչ էլ եվրոպականանում է Գաբին` կամ Գաբրիել Սարգսյանը: Շախմատային հրաշամանուկը, այժմ արդեն գրոսմայստերը ոտքի տակ տվեց ամբողջ Եվրոպան: Գաբին երիտասարդությանը նմանեցնում է շախի տակ ու մատ լինելու վտանգ առաջ հայտնված թագավորին` անընդհատ ճանապարհ է որոնում հաղթելու համար:

gabiԳաբրիել ՍարգսյանՄեր երիտասարդության մեջ կա հաղթողի հոգեբանությունը, դա լավ է որովհետև մեր պատմության մեջ էնքան էլ շատ չեն հաղթանակաները:

Նոր ջահելության բանաձևը առաջինը բացահայտեց Միշոն: Միշոն, որ հայ տղեքից էր, հիմա էլ թիմ-թիմ է խաղում, դարձել է միլիենիումի սերնդի հայ ջահելների գլխավոր հերոսը: Նա առաջինն էր, ով երգեց հարազատ քուչայի, նույն ջակի-ջուկիների մասին: Այժմ Միշոն մեծացել է, երգացանկը հարստացրել քաղաքական օրակարգով և հանրային նշանակության ռեպով: Աստղային հիվանդություն է, թե խորը պեսիմիզմ, բայց Հայ թիմը նոր ջահելությաննը ժամանակակից սերունդ չի համարում:

mishoՄիշոՆոր ջահելություն ասելով մենք նկատի չունենք այս սերունդը, որից մենք էլ ենք մեզ տարանջատում: Նոր ջահելություն ասելով նկատի ունենք էն մարդկանց ով մեր նման ազատ է մտածում, ունեն կարծիք ու համոզված են իրենց կարծիքի մեջ:

Արտակ Ալեքսանյան – Ազատ մտածելու և ազատ մտածողությանը ոչինչ չխանգարելու մասին Հայ թիմի դիտարկումը գրեթե անհնարին էր 80-ականներին, դրա համար պայքարում էին 90-ականներին: Նոր հազարմյակը իր զավակներին պարգևեց այդ ազատությունը` անկախ մասնագիտությունից, նախասիրություններից, սխալներից ու սայթաքումներից, այսօր կա սերունդ որ ազատ է: Այն արդեն 18 տարեկան է: Մարդիկ, որոնց համար անազատությունը նույնիսկ վատ երազ էլ չէ, ուղղակի անհնար է: Անցյալում ստեղված այսօրվա մարդիկ մեր ազատության վաղվա պահապաններն են: Անկախ նոր սերունդը դա ազատ մտածողությամբ հայն է: Որքան կալանված չէ քո մտքի թռիչքը, այնքան նոր ես ու այդչափ էլ ազատ:

3 մեկնաբանություն

  1. Նանե 28 November 2009, 20:13

    Այս հաղորդումը դիտելւց հետո ես այսպես կոչված <> Գայանեին խորհուրդ կտամ , որ ինքը հաշվի առնի հասարակության կարծիքը,Մենք ապրում ենք ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ոչ Ամերիկայում,եկենք հարգենք մեր երկիրն ու այստեղ ընդունված բարքերը և քայլենք Եվրոպային համընթաց , բայց ոչ նրա վատ ու ոչ դեպի լավը տանող սովորություններն ընդօրինակենք:Եվ ոչ ասենք սև փիառին ,որը մեզ կործանում կտանի.

  2. NICE GIRL 11 April 2010, 11:30

    AZATUTYUN@ HIANALI BANA ETE 4API MEJA EV ARHASARAK AMEN INCH CHAPI MEJE GEXECIK….