ԹՈՂԱՐԿՈՒՄ 20-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ

logoԱյստեղ շրջանառվում են ավելի մեծ գումարներ, քան շոու-բիզնեսում, այստեղ մուտք գործելն ավելի դժվար է, քան որևէ այլ ժամանցային բիզնես: Համակարգչային ու օնլյան խաղերի ինդուստրիան ավելի քաղաքական, ագրեսիվ ու եկամտաբեր է դառնում, բայց ոչ Հայաստանում: Օտար խաղեր կամ ում խաղերն ենք մենք խաղում: Ինչ է 3G-ն, ինչպես օգտագործել այն. խորհրդավոր թվային միություն, թե պարզ տեխնոլոգիական հնարք: Ինչպես նաև, եթերաշրջանի վերջին ինդուստրիալ լուրերը: Բլոգամոլների ամառային նոթերը և Ամենայութուբ: Անսահամանափակ տարողությամբ վագոնում տեղավորվելու տարօրինակ ասիական հմտությունները:

Հազարամյակը մեծերին փոքրացրեց, իսկ փոքրերին էլ մեծացրեց: Համակարգչային խաղերը իրենց ավանդական նշանակությամբ արդեն միայն երեխաների համար չէ, որ նախատեսված են: Այսօր բազմաթիվ հասուն մարդիկ օրեր են լուսացնում համակարգչի առջև` ևս մեկ աշխարհ կամ լեվել անցնելու համար: Այս ինդուստրիան ոչ միայն զվարճացնում, զբաղեցնում է, այլ նաև մեծ գումարներ է բերում ստեղծողներին և վաճառողներին: Շուկայի մեծ մասը իհարկե պատկանում է Արևմուտքին: Սակայն Հայաստանը նույնպես փորձեր արել է, ստեղծվել են մի քանի խաղեր, որոնք իրենց տարածվածությամբ, իհարկե, հեռու են մասսայական լինելուց, բայց էկզոտիկ են տեղական սպառողների համար: Որոնք են մեր մեծահասակ մանուկների և փոքր մեծահասակների հայկական զվարճալիքները` պատմում է Մանու Իրիցյանը:

Մանու Իրիցյան – Սլանալ երևանյան ծանոթ փողոցներով վիրտուալ և նախընտրած արագությամբ: Սա հայկական առաջին եռաչափ համակարգչային խաղի հաջողության գրավականը պետք է լիներ:

photo1– Ավելի քիչ փողոցներ էին ներառված, հիմնականում փոքր Կենտրոնը: Բայց դավթաշենցիներն ուզում էին, որ Դավթաշենը լիներ, բայց բանգլադեշցիները դժգոհում էին, որ Բանգլադեշը չկա,- ասում է Երևան Դրայվ խաղի վաճառքի գծով պատասխանատու Արսեն Սուլթանյանը:

Գեյմերներին նաև դուր չէր գալիս, որ լիցենզավորված խաղի համար պետք էր վճարել, և որ վիրտուալ իրականության մեջ հնարավոր չէր անօրինական վարել մեքենան: Բայց սա հակերներին չի վերաբերում:
Ֆիզիկոսը դարձել էր ծրագրավորող, բժիշկն էլ` դիզայներ, և երկուսով արդեն նախագծում էին Երևան Դրայվ երկուսը, բայց փողը պրծավ, նախագծումն էլ կանգ առավ: Մասնագետները համարում են, որ Հայաստանում դեռ չի եկել կիբերխաղային արտադրություն հիմնելու ժամանակը:

photo2– Շատ քիչ հրատարակչային ընկերություններ կան, որոնք հաջողությամբ կարողանում են վաճառել: Այսօր խաղային ինդուստրիայում մեծ գումարներ են պտտվում, որոնք երբեմն գերզանցում են նույնիսկ շոու-բիզնեսի շահույթները,- պատմում է Եռաչափ մոդելավորման միության նախագահ Գուրգեն Պարոնյանը:

Այսուամենայնիվ, Գուրգեն Պարոնյանը գիտի այն ոլորտը, որտեղ մենք կարող ենք հաջողություն ունենալ: Խորհուրդ է տալիս սկսել քչից. նախ համաշխարհային խաղային ինդուստրիա մտնել` առանձին ծառայություններ մատուցելով կամ գաղափարներ ու մասնագետներ առաջարկելով: Մինչև այդ, պետք է օնլայն խաղեր նախագծել ու արտադրել:

TX systems ընկերությունում խաղալ սկսեցին ընդամենը երկու տարի առաջ՝ զրոյից, այսօր արդեն նրանց ստեղծած օնլայն խաղերն են խաղում ռուսական մի քանի սոցիալական ցանցերում, շուտով նաև Օդնոկլասնիկիում: Վիճակագրությունը բացահայտել է, որ ավելի քան 500 միլիոն գեյմերներ հենց սոցիալական ցանցերում են նախընտրում խաղալ:

photo3– Այստեղ, օրինակ, մեր նոր մշակումն է, ոչ մեկ դեռ չի տեսել: Շուտով կհայտնվի շուկայում: Գանձեր փնտրելիս: Խաղացողները գանձեր են փնտրում տարբեր կղզիներում: Բավականին պոպուլար ժանր է աշխարհում: Ամբիցիոզ կպանք էս գործին, ու շուտով կվերջացնենք,- ներկայացնում է TX systems ընկերության տնօրեն Վահան Տոռոզյանը:

Վահեն, ինչպես շատ այլ մասնագետներ, կարծում է, որ Այ Թի ոլորտում հաջողության հասնելու գրավականներից մեկը հենց հայկական օնլայն խաղերն են: Օնլայն խաղերի ապագայի ու նաև բիզնես հաջողության մասին լավ գիտի Արիկը:Ընդամենը մեկ տարի է, ինչ շուկա են մուտք գործել Մեմըրի խաղով, արդեն կայքում գրանցվել են մոտ երկու հազար հայ գեյմերներ:

photo4– Հիշողությունը զարգացնելու խաղ ենք հորինել օնլայն: Խաղը երկար չի տևում մեկից երկու րոպե: Զարգացնեն իրենց հիշողությունը և գրավեն մրցանակներ,- խաղի առանցքային կետերն է ներկայացնում Memory.am օնլայն խաղի հիմնադիր Արիկ Շահումյանը:

Գեյմերները ստանում են մրցանակներ, ընկերությունն էլ` բիզնես գործընկերներ, բայց այնպիսիք, որոնք հավատում են օնլայ խաղերի հաջողությանը: Համակարգչային առաջին հայկական խաղերից էր նաև հայտնի հեռուստաֆիլմի հայտնի հերոսների կերպարներով ստեղծած Մեր բակը:

-2009 թվականին ՋԻԹԻԷՅ խաղը ռեկորդ խփեց, մեկ շաբաթվա ընթացքում, 480 մլն դոլարը գերազանցեց խաղի վաճառքը: Ու վաճառվեց ոչ թե ԹԻ ՍԻ ֆորմատի, այլ էքսբոքս 380 խաղային պրիստավկաների: Իսկ դրա պահանջարկն ավելի քիչ է,- բացատրում է Եռաչափ մոդելավորման միության նախագահ Գուրգեն Պարոնյանը:

Լավ գումարներ ու գաղափարական հաջողություն է կանխատեսում նաև Տիգրան Սարգսյանն իր Տիգրան Մեծ եռաչափ ու եռամաս խաղի համար:

photo5– էս նամակն է Տիգրան Սարգսյանին: Ինքը այթի ոլորտից հեռու չի, ասեցի, որ սենց ընտիր իդեա կա: Տիգրան Մեծը սեր և հետաքրքրություն պետք է մտցնի մեր հերոսների նկատմաբ,- կարծում է Տիգրան Մեծ խաղի հեղինակ Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Մեծի սոսկ գործունեությունն ու ծովից ծով Հայաստանը չէ, որ կարտացոլվեն Տիգրան Մեծ խաղում: Այն կսկսվի Հայքից ու կհասնի մինչև մեր օրեր ու նույնիսկ Հայոց ցեղասպանության խնդիրը կշոշափի: Ամեն ինչ դեռ թղթի վրա է ու համակարգչում: Մնում է գտնել այն երեք միլիոն եվրոն, որը շունչ կտա գծանկար հերոսներին ու խաղը կդարձնի խոշորածավալ եռաչափ համակարգչային շոու: Համաշխարհային խաղաշուկա պետք է մտնել միանգամից ու արքայից արքայի օգնությամբ, վստահ է մանկավարժ Տիգրանը: Իսկ խաղային ինդուստրիա մուտք գործելուց հետո հայ ծրագրավորողների տաղանդի մասին կդադարեն միայն խոսել, որովհետև այն կդառնա տեսանելի, խաղարկային ու եկամտաբեր::

ՏՏ ԼՈՒՐԵՐ

ttԱյս շաբաթվա լուրերը` տեխնոլոգիական, ինտերնետային և թե ինդուստրիալ, վերջինն են այս եթերաշրջանում: Ինտերակտիվը 5 ամիս շարունակ ամեն շաբաթ ձեզ ծանոթացրեց ու ներկայացրեց: Այս եթերաշրջանում վերջին անգամ` մեր վիզուալ լուրերը վիրտուալի մասին` ըստ Նելլի Հարությունյանի:

 
photo6Այս շաբաթ իսկական իրարանցում էր հայկական ՏՏ աշխարհում: Հայաստան էր ժամանել Ինտել կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: Միջազգային հեղինակություն ՏՏ ոլորտում ամենամյա նախագահական մրցանակի առաջին դափնեկիրը հենց նա է: ՏՏ ոլորտում ներդրման համար նախագահ Սերժ Սրգսյանը Բարեթին հանձնեց ոսկե շքանշան և արծաթե արձանիկ:

Այս տարվա սեպտեմբերին Հայաստանը ներկայացուցչություն կբացի աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական կենտրոնում` Միացյալ նահանգների Սիլիկոնային հովտում: Դրա հիմնական գործառույթը լինելու է հայաստանյան և Սիլիկոնային հովտում գործող ընկերությունների միջև կապ ապահովելը: Գործակցություն է նախատեսվում Փլագընդփլեյ ինկուբատորի հետ:

photo7Հունիսի 24-ին շուկա դուրս եկած iPhone 4-ն անթերի չէ: Հեռախոսի ներքևի ձախ անկյունին դիպչելիս սարքը կորցնում է ազդանշանը: Ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսն օգտագործողներին խորհուրդ է տալիս պարզապես չդիպչել կորպուսի մետաղական ժապավենի երկու ծայրերին կամ գնել պլաստիկ շապիկ:

4 տարում ինտերնետ խաբեբաները 9.5 մլն դոլար են գողացել Ամերիկայի քաղաքացիներից: Նրանք 100 կեղծ ընկերությունների օգնությամբ մինչև 10 դոլար գումար են հանել նրանց քարտերից, որպեսզի ավելորդ ուշադրություն չգրավեն: Դաշնային առևտրային հանձանժողովն արդեն հայտնաբերել է Ինտերնետ խաբեբաների խումբն ու կասեցրել խմբի աշխատանքը:

Ինտերնետում լուրեր են պտտվում Գուգլի նոր հավակնոտ նախագծի` սոցիալական ցանցի մասին: Այն կկոչվի Գուգլ մի` թարգամանաբար` գտիր ինձ: Orkut-ից և Buzz-ից հետո սա Ֆեյսբուքին մրցունակ ցանց ստեղծելու Գուգլի 3-րդ փորձը կլինի:

ԻՄԱՆԱԼ ԻՆՉՊԵՍ/ KNOW HOW?

know3G-ի ծառայության մասին լսել են բոլորը, օգտագործում են ոչ բոլորը, իսկ նրա բոլոր հնարավորություններն ու առավելությունները գիտեն քչերը` հիմնականում այդ ոլորտի մասնագետները: Ինչ է խորհրդանշում որոշ մարդկանց համար խորհրդավոր թվային և տառային այս միացությունը, ինչ հնարավորություններ և առավելություններ ունի և ինչպես կարող է այն թեթևացնել ձեր առօրյա հոգսերը: Փորձել, պարզել, հասկացել ու պատմում է Ինտերակտիվը:

Ինչ առավելություններ կունենաք, եթե օգտվեք 3G-ից, և ինչպես ունենալ 3-րդ սերնդի ցանց

3G-ն ապահովում է մինչև 21 կբ/վ արագություն: Կարող եք տեսավիզուալ զանգեր իրականացնել, ունենալ մոբայլ TV-ի հնարավորություն: 3G-ից օգտվելու համար հարկավոր է ունենալ գրանցված SIM քարտ և ինտերնետին միանալու սարք: Իսկ եթե ուզում եք առավելագույն արագություն ստանալ, ապա օգտագործեք միևնույն օպերատորի սարքավորումները:

4 մեկնաբանություն

  1. studio 6 July 2010, 06:53

    First Armenian game development studio.
    game.webartstudio.info