ԹՈՂԱՐԿՈՒՄ 22-ՐԴ. .am ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ

am Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:

Այն ժամանակ ինտերնետն ու տիեզերքը նույն բանն էին: Երկուսն էլ` չբացահայտված: Այն ժամանակ աշխատում էին ցանցով, երբ նույնիսկ ինտերնետ բառը չկար: Բայց փորփրում էին համաշխարհային սարդոստայնը: Ու մի օր էլ միացան: Ոլորտի պիոներների վկայությունները և մեր ժամանակների խրոնոլոգիան: Հատուկ Ռեպորտաժի նորագույն պատմության քրոնիկոն: Ինտերնետի ժամանումը Հայաստան:

Արտակ Ալեքսանյան– Մի քանի շաբաթից Հայաստանի կառավարությունը կհայտարարի բաց մրցույթ` գերարագ լայնաշերտ ինտերնետը ամբողջ երկրով մեկ անցկացնելու համար: Կառավարության նպատակն է երկիրն ապահովել բարձրորակ ինտերնետով, որից հետո բոլոր հնարավոր գործարքները` կոմունալ ծառայությունից մինչև առք ու վաճառք, թղթից անցնել ֆայլերի` թղթի ու ժամանակի վրա կխնայեն և ճանապարհների: Դա նաև կաշխուժացնի հայկական բովանդակությունը, այսինքն` հայալեզու և հայերի մասին կայքերի քանակը համացանցում: Հայտնի է, որ համացանցում Հայաստանի հասցեն է կետ էյ էմ (.am): Այս տիրույթում կա 13 հազարից ավելի հասցե: Դրանց մեծ մասը գրանցվել է վերջին մի քանի տարիներին: էյ էմ հասցեով կայքերը գրանցում է Ինտերնետ միություն կազմակերպությունը: Երբ ստեղծվում էր Ինտերնետ միությունը, ամսվա կտրվածքով հայկական կայքերի գրանցումը չէր հասնում մի քանի տասնյակի: Հիմա արդեն` այդքան գրանցվում է ամեն օր: Այսօր միությունում ստեղծվել է հայկական ինտերնետի մոնիթորինգային խումբ, որի նպատակն է ապահովել անվտանգ հայկական ինտերնետ բովանդակություն:

Ինտերնետ միությունը ստեղծվել է գրեթե քսան տարի առաջ: Հենց այդ ժամանակ էլ Մոսկվայից մեր երկիր է բերվել նաև առաջին ինտերնետ կապը: 90-ականների սկզբին գրեթե ոչ ոք ոչ թե չգիտեր, այլ չէր էլ հետաքրքրվում ինտերնետով` պատերազմի ժամանակ համացանցը թվում էր ուղղակի ավելորդ: Մինչդեռ հենց մի քանի էնտուզիաստների շնորհիվ Հայաստանը ընդգրկվեց գլոբալ համացանցում և ունեցավ իր հասցեն: Այսօր Հատուկ Ռեպորտաժը հենց այդ մարդկանց մասին է, ովքեր այն ժամանակ պայքարեցին էյ էմ հասցեի համար, արագ կողմնորոշվեցին ու բերեցին ինտերնետ, գրանցեցին ինտերնետ միությունը և որ ամենակարևորն է` օրինական ու կանոնակարգված համակարգ ու նախադրյալներ ստեղծեցին հայկական բովանդակության զարգացման համար: Մեր պատմությունը ինտերնետի հայ պիոներների մասին է:

181Արտակ Ալեքսանյան– Ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի հինգերորդ հարկում էր գտնվում ինստիտուտի տնօրեն Բոգդան Մելիք-Շահնազարովը: Հենց նրա սենյակից առաջին անգամ 88 թվականին, Հայաստանը միանում է Ինտերնետին: Ընդ որում, ոչ ուղղակիորեն: Այստեղից միանում են Մոսկվայի համակարգիչներին, որոնց միջոցով հնարավորություն կար ուղարկել էլեկտրոնային նամակ համացանց: Բայց դա դեռ ինտերնետ չէր: Առաջին իրական մուտքը վիրտուալ աշխարհ տեղի է ունենում 93-ին: Առաջին պիոները` Արմինկոն է, որը տեղադրել էր Հայստանում առաջին Ինտերնետ սերվերը: Մի քանի ամիս անց, գրեթե դեղատոմսի նման և նորմավորված չափաբաժիններով Երևանի Ֆիզիկայի ինստիտուտը սկսում է կապ տրամադրել գիտական կենտրոններին:

34Ինտերնետը, որ այսօր դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը, դարձել է մեկ այլ կյանք ու վիրտուալ, բայց շոշափելի իրականություն, իրականում Հայաստան է եկել կամ ինչպես ընդունված է ասել, Հայաստան են բերել ֆիզիկները, խորհրդային բեյբի բումի սերունդը, սոցիալիստական Հայաստանի ֆիզիկամաթեմատիկական վերջին կադրերը, որ ձևավորվել էին ձնհալի ժամանակ, լսել էին ռոք, կարդացել Սոլժենիցին, որոնց համար իսկական գիտնականը Սախարովն էր` ազնիվ ու հաջողակ: Ով էր այն ժամանակ այդ մասին մտածում: Նրանք ապրում էին դրանով:

Պրոֆեսոր Չառլի Քլեյնը ոչ մի կերպ չի կարողանում գործարկել Կալիֆորնիայի համալսարանի եւ նրանից 640 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ստենֆորդի համալսարանի միջև կապը: Առաջին րոպեներին հնարավոր է լինում ուղարկել միայն LOG ON` բառից 3 նիշ` <<LOG>> ու կապը խափանվում է: Այդ ժամանակ գծի մյուս ծայրում, Բիլլ Դյուվարը հեռախոսով հաստատում է 3 նիշերի հաջող ստացումը: Ընդհատված կապը վերականգնվում է միայն երեկոյան: Հենց այդ օրը համարվում է ինտերնետի ստեղծման տարեթիվը: Պրոֆեսոր Քլեյնի նոր կապի իրական պատվիրատուն Պենտագոնն էր և ինտերնետի նախատիպն էլ ստեղծվել էր ռազմական նպատակներով:

20Սպիտակի երկրաշարժի հետևանքով 25 հազար մարդ զոհվում է և կես միլիոնը դառնում անօթևան: Հազարավոր ընտանիքներ կորցնում են հարազատներին: Շատերը փնտրում էին փլատականերից դուրս եկածներին: Երկրաշարժի հենց հաջորդ օրը ստեղծվում է <<Որոնում>> ծառայությունը: Ինֆորմացիան հավաքվում էր 2 ձևով` ով է որոնում և ում են որոնում: Ամերիկայի նախկին դեսպանատան շենքը դառնում է <<Որոնում>> ծառայության շտաբ: Տեղեկատվության փոխանակման համար սկսում են օգտագործել գիտական կենտրոնների միջև եղած կապը:

– Ես անձամբ ինքս եմ ուղարկել և ինքս եմ ստացել առաջին էլեկտրոնային նամակը Հայաստանում,- հիշում է Լևոն Պեշմալջյանը:

levonԱշխարհը տեղյակ չէր Հայաստանի կարիքներից: Այդ ժամանակ Մոսկվան որոշում է հայաստանյան ինստիտուտին տրամադրել հնարավորություն` ավտոմատացված կապ Եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ:

– ԱՄՆ-ում ակադեմիկոս Վելիխովի առաջարկությամբ հիմնվեց Սան- Ֆրանցիսկո-Մոսկվա տելեպորտը, որը իսկույն հնարավորություն տվեց մեր կենտրոնական ինստիտուտին և նաև մեզ կապ ունենալ համարյա ամբողջ հողագնդի հետ,- պատմում է Լևոն Պեշմալջյանը:

vahanyan-Մոտենում էին, տեսնում էին, զարմանում էին, ինչպես թե, Երևանից հնարավոր է միանալ Վաշինգտոն, Սան-Ֆրանցիսկո և այլն: Եվ մենք սկսեցինք կոորդինացումն աշխատանքների, որոնք կապված են երկրաշարժի հետ,- պատմում է Գրիգոր Վահանյանը,- Մենք աշխատեցինք, որ համակարգիչը միանա արտասահմանի հետ ոչ միայն ուղիղ գծի միջոցով, այլ ռադիոմոդեմներով ու ռադիոհաղորդիչներով: Ինչպես հիմա շարժական կապը հնարավորություն է տալիս ձեռքի հեռախոսով միանալ ինտերնետին: Ուղիղ 22 տարի առաջ մենք այդ հնարավորությունը ստեղծել ենք և այդ ցանցը ստեղծել ենք:

89 թվականի հունվարին ԱՄՆ-ից Հայաստան են բերում առաջին Այ Բի Էմ պրոտոտիպային փոքրիկ մեքենան: Հրաշք-մեքենան այն ժամանակ թվում էր ամենակարող: Փոքր էկրանին սև էր, գրում էին կանաչ տառերով: Հիմա արդեն թանգարանային նմուշ է: Այդ տարի Դանիայից Հայաստան է գալիս մի երիտասարդ, որն իր հետ բերում է, իր կարծիքով, հեռախոսային գծերի կամուտատոր: Պարզվում է ոչ թե կամուտատոր է, այլ մոդեմ: Մինչև այդ բոլոր համակարգիչները մեկ գծով են իրար միացած եղել: Դանիական մոդեմը հնարավորություն էր տալիս միանգամից կենտրոնական սարքին միացնել մինչև 8 օգտվողի:

93– Այ այդ օրվանից մեր կենտրոնը դառավ իրոք կենտրոն, որովհետեւ մենք իսկույնևեթ միացրեցինք նախ ֆիզիկայի ինստիտուտին, իրենք ունեին մեծ ու հիանալի լաբորատորիա և առաջինը սիրով միացան մեզ: Նույն Գիտությունների ակադեմիան այդպես էլ չմիացավ,- ասում է Լևոն Պեշմալջյանը:

 
<<Որոնում>> կենտրոնը ԱՄՆ-ից խնդրում է ուղարկել ևս 9-ը հատ Այ Բի Էմ համակարգիչ և դրանց միացնող մոդեմներ: Այդ մոդեմների առանձնահատկությունն այն էր, որ մեքենաները կարող էին ինֆորմացիան փոխանակել հեռախոսագծերի միջոցով: Մոդեմները Հայաստան են գալիս երկար բանակցություններից հետո: էլեկտրոնային փոստն այսօրվա մեր տեսած ու պատկերացրած փոստից շատ է տարբերվում` սև էկրան, կանաչ տառերով տեքստերի ուղարկում ու ստացում: Չկային պատկերներ ու ձայներ` միայն տառեր:

– Առաջին մուտքը ինտերնետ տեքստային ռեժիմ էր, էկրանի վրա մենք հավաքում էինք հարցումներ և ստանում էինք սև-սպիտակ էկրանի վրա տեքստ,- ասում է Վլադիմիր Սահակյանը:

212Էլեկտրոնային փոստի ծառայությունը այնքան արագ է սկսում զարգանում, որ 1989-ին Սան Ֆրացիսկոյում տեղի ունեցած Լոմա Պրիետայի երկրաշարժի ժամանակ Հայաստանում գտնվող ամերիկացիները կարողանում են օնլայն շփվել իրենց հարազատների հետ:

– Դա իսկապես ինտերնետի պրոտոտիպն էր: Մեր կենտրոնը իր մասնաճյուղերի հետ մենք ցանց ստեղծեցինք ներքին և դա եղավ ներքին ցանց: Նույնիսկ նախագիծ մշակեցինք, ներկայացրինք, որպեսզի Հայաստանում ստեղծվի ներքին ցանց: Հիմա կոչում են ինտերնետ, մենք ինտերնետի մոդել էինք ուզում իրականացնել,- նկատում է Գրիգոր Վահանյանը:

Խորհրդային կայսրության անկումը ազդարարվեց խնայողությունների ոչնչացմամբ և 70-ամյա գիտական մտքի նկատմամբ անխնա անտարբերությամբ: Լույս չկար, ոչ էլ ֆինանսավորում: Կիրառական ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտը զրկվում է նաև կապից: Մոսկվան իր երևանյան մասնաճյուղից կապի համար փող էր պահանջում:

25 – 90-ականներին մեր տարածքային կենտրոնը փոխադրվեց Սեյսմիկ ծառայության ազգային կենտրոն: Այդտեղ մենք երկար չաշխատեցինք: Մեր կենտրոնը տեղակայված էր ավտոմատ հեռախոսակայանի շենքում,- հիշում է Լևոն Փեշմալջյանը:

90-ականների սկզբին հեռահաղորդակցության ոլորտում խառնաշփոթ էր: Կապի ավանդական տեսակները հազիվ էին գոյություն պահպանում, համակարգչային նոր կապն էր անհասկանալի էր, թե ում էր պետք: Այդ ժամանակ Խորհրդային Հայաստանի կապի վերջին նախարարը որոշում է տարածք տրամադրել միջքաղաքային հեռախոսակայանի շենքում, որտեղից կարելի էր միանալ Մոսկովյան գծին, որը <<Արմինկո>> ընկերությունը կարողացավ արագ իրագործել՝ վճարելով համապատասխան վարձավճար կապուղու և տարածքի համար:

anna– Ես հիշում եմ` նրանք եկան մեզ մոտ և առաջարկեցին զարգացնել կոմունիկացիան: Դեռ ինտերնետ չասենք: Մենք այդ ժամանակ ինքներս էլ չէինք պատկերացնում ինչ ենք անում,- մտաբերում է Աննա Կարախանյանը:

ԽՍՀՄ փլուզումով ավարտվում է սառը պատերազմը, քանդվում է Բեռլինյան պատը, ԱՄՆ կառավարությունը վերացնում է ինտերնետի բոլոր սահմանափակումները և ցանցը հասանելի դարձնում ամբողջ աշխարհին: Բայց 90-ականներին այն ոչ ոքի պետք չէր:

– Էն ժամանակ ոչ մեկն էլ չէր պատկերացնում ինտերնետն ինչ է, ավելին ասեմ, ավանդական կառույցները` կապի, համարում էին, որ ինտերնետը դա ինչ-որ հերթական խաղալիք է, որի վրա ուշադրություն դարձնել պետք չի,- ասում է Գրիգոր Սաղյանը:

Համակարգչային կապը Հայաստանի համար ապահովում էր Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտը, որի հայկական մասնաճյուղը ի վիճակի չէր գնել և դրա իրավունքը փոխանցել էր Արմինկո ընկերությանը:

andranik– Ինտերնետի Հայաստան բերելը, եթե օբյեկտիվ ասենք, եղել է Ռուսաստանի գիծր, որը մենք վարձակալել ենք: Ունեցել ենք մեր սեփականը, դրա համար մենք փող ենք մուծել` Երեւան-Մոսկվա,- հիշում է Անդրանիկ Ալեքսանյանը:

Սկզբում, երբ գնում էին, դա գիտական երկու կենտրոնների միջև կապ էր, հետո արդեն միացավ ամերիկյան ցանցին ու դարձավ ինտերնետային: Տանը համակարգիչ չունեին ոչ միայն Արմինկոյի աշխատակիցները, այլ ոչ ոք: Այն գիտական սարք էր, հետևաբար միայն ինստիտուտներում էր: 93-ին դա էլ է կտրվում: Գիտանականները, երկրի պես, հայտնվում են շրջափակման մեջ, նրանց դեպքում` ակադեմիական շրջափակման:

– Գիտությունների ակադեմիայի ղեկավարությունը խնդիր դրեց, որպեսզի գիտնականներին ապահովել կապով արտաքին աշխարհի հետ: Գիտնականները հնարավորություն չունեին մասնակցելու գիտաժողովների, ստանալ նոր գրականություն և այդ ամենը էական մեծ ազդեցություն ուներ գիտական հետազոտությունների վրա,- պատմում է Վլադիմիր Սահակյանը:

113Գիտնականները արբանյակային կապով ինտերնետ ունենալու համար դիմում են Հայաստան հիմնադրամին: Ստեղծվում է աշխատանքային խումբ, կազմում են նախագիծ ու երկար քննարկումներից հետո Հայաստան հիմնադրամը վերջապես կարողանում է ձեռք բերել այդ սարքավորումը, որը տեղադրվում է ֆիզիկայի ինստիտուտում: Ալեհավաքի տեղադրումից հետո Ֆիզիկայի ինստիտուտի ղեկավարությունը դիմում է ռուսաստանյան գործընկերներին, որոնց օգնությամբ արբանյակը կարողանում են աշխատեցնել:

Այդ ժամանակ, Գիտությունների Ազգային Ակադեմիան հանձնարարում է ինֆորմատիկայի ինստիտուտին նախագծել այնպիսի ցանց, որ ինտերնետին հնարավոր լիներ միանալ ոչ թե հեռախոսի, այլ ռադիոմոդեմների միջոցով:

– Սա դժվար գործ էր մեզ համար, որովհետև չունեինք պատրաստի մասնագետներ նոր տեխնիկայի հետ: Մենք մի քայլ արեցինք` Պոլիտեխնիկական ինստիտուտից 7 հոգանոց խումբ կազմեցինք,- հիշում է Յուրի Շուքուրյանը:

221Ֆիզիկները սկսում են ոչ միայն մտածել, թե ինչ կապ ունենալ, այլև այդ կապը անխափան աշխատեցնել, քանի որ մեկ հոսանքազրկված հիմնարկի պատճառով շղթայաբար կապից զրկվում էին մյուսները:

Ու հենց այդ ժամանակ նոր տեխնոլոգիաների հայկական կենսագրության մեջ հայտնվում է Իգոր Մկրտումյանը: Մերգելյանի ինստիտուտի նախկին աշխատակիցը գործազուրկ էր, որոշ ժամանակ անց ընդունվում է նորաբաց Հայաստանի ամերիկյան համալսարան` որպես ինֆորմացիոն բաժնի պետ: Ամերիկյան համալսարանի հիմնադիրները, հասկանալով, որ ապագան ինտերնետինն է, Իգոր Մկրտումյանին 93 թվականին գործուղում են Ամերիկա: Համաշխարհային ինտերնետ միության առաջին կոնֆերանսն էր` Այնետ 93-ը: Առաջին համաժողովի նպատակն էր սովորեցնել մասնագետներին` ինչպես վարել ազգային ինտերնետը:

igor– Մենք ստեղծեցինք նախաձեռնող խումբ, որտեղ ընդգրկեցինք կարևոր մասնագետների` ակադեմիան, բանկերը, սերվիս պրովայդերները, Ֆիզիկայի ինստիտուտը և այլն,- Ամերիկայից վերադառնալուց հետո կատարած քայլերն է հիշում Իգոր Մկրտումյանը:

Էյ Էմ (.am) դոմեյնն ստանալու համար անհրաժեշտ էր ստեղծել հասարակական կազմակերպություն: Հենց այդ հավաքին երկար քննարկումներից հետո մասնակիցները դիմում են Արդարադատության նախարարություն` <<Ինտերնետ միություն>> հասարակական կազմակերպությունը գրանցելու համար: Գրանցումից հետո արդեն անհրաժեշտ էր դիմել միջազգային այն կազմակերպությանը, որը բաշխում էր ազգային հասցեները:

– ԱՅՆԵՏ 95-ին ես գնացի, ու վերջնական պայմանավորվեցինք Ջոն Պոստելի հետ ամեն ինչի մասին: ՈՒ դրանից հետո մենք ստացանք այդ իրավունքը,- ասում է Իգոր Մկրտումյանը:

191Ինտերնետի և էյ էմ հասցեն գրանցելուց հետո սկսվում է հայկական ինտերնետի կենսագրությունը: Էներգետիկ մատակարարման վերականգնումը, համացանցի ավելի լայն հնարավորությունների զարգացումը աստիճանաբար գալիս են նաև Հայաստան: Ինտերնետ միությունը սկսում է դասընթացներ Հայաստանի տարբեր բնագավառների մասնագետներին ինտերնետի հիմունքներն ուսուցանելու համար: Պատրաստում են ցանցային 700 ադմինիստրատորներ Հայաստանի դպրոցների, համայնքների և սպասարկման կենտրոնների համար:

Մասնագետների դիտարկմամբ, սկզբնական շրջանում Ինտերնետը Հայաստանում շատ ավելի զարգացած էր, քան տարածաշրջանի որևէ այլ երկրում: Հայաստանը չունի նավթ, չունի բնական հարուստ պաշարներ, բայց ինտերնետի միջոցով հնարավորություն ուներ առաջինների մեջ լինել:

– Ես կարծում եմ, էն լավ հնարավորությունները, որ մենք ունեինք, օգտագործել ենք 50 տոկոսով: Անկախությունից հետո տրված էր մի լավ գործիք,- ասում է Անդրանիկ Ալեքսանյանը:

122Ինտերնետը գոնե մեկ տասնամյակ Հայաստանում հասանելի էր միայն ոլորտի մասնագետների ու հատուկենտ մարդկանց: Երկու մեգաբիթ արագությամբ ինտերնետը Արմենտելը` միակ մատակարարը, վաճառում էր երեսուն հազար դոլարով, այսօր այն բաժանորդին վաճառում են երկուսուկես անգամ պակաս: Հենց գինն ու մենաշնորհը երկար տարիներ կոնսերվացրին ու զպսեցին հայկական օնլայն բովանդակության զարգացումը:

Բայց այդքանով հանդերձ, հենց մտավորականների մի խումբ` ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ծրագրավորողներ, կապի ոլորտի մասնագետներ, գիտնականներ, որ այն ժամանակ չէր էլ մտածում փող վաստակելու մասին, իր գործին ու կոչմանը հավատարիմ, ստեղծեց, բանակցեց, բերեց ու տարածեց այն, որն այսօր դժվար է հասկանալ, բայց առանց որի, պատկերացնել այս կյանքը:

9 մեկնաբանություն

  1. Հայկ 26 February 2011, 23:09

    Հիանալի հաղորդում էր, հենց նոր հեռուստաստեցությամբ նայեցի: Երևի լավագույններից մեկն էր, եթե ոչ լավագույնը բանաձևի պատմության մեջ: Իսկ վերջին ակկորդը` հրապարակում, ընդհարապես շատ սիրուն էր նկարահանված:

  2. Հայկ 26 February 2011, 23:21

    Մի քանի տարուց երևի արդեն իսկապես հեռուստատեսությունը արդեն վերջնականապես իր դիրքը կզիջի ինտերնետին:

  3. Գրիգոր 28 February 2011, 12:03

    Ես չեմ կարողացել նայել: Նախատեսվու՞մ է կրկնել կամ youtube-ում տեղադրել:

  4. Gohar 4 March 2011, 22:19

    Hianali haxordum er, bajc iharke es mi ban kavelacnei, da 1-in internet anunov ev interneti masin haxordumn er, inqnagovazd chlini, sakajn hexinak@ ev scenari hexinak@ es ei , ajn stexcvel e 97-98 tvakannerin, Biznes TV aliqov. ete hetaqrqrec greq.

  5. vardges 16 March 2011, 21:50

    Շատ լավ կլիներ որ լինեին հայկական 2-րդ մակարդակի դոմեններ անվճար,օրինակ pp.am net.am….