ԹՈՂԱՐԿՈՒՄ 25-ՐԴ. ԱՂՄՈՒԿ-ԱՂԱՂԱԿ

logoԳինարբուքների ու հարսանիքների, բարձր երաժշտության ու աղմուկի ակամա ականատեսն ու անպաշտպան մասնակիցները: Գիշերը քնելու համար չէ, ռեստորանների խլացնող երաժշտությունը`վառ ապացույց: Քաղաքի հենց կենտրոնում գիշերային հանգիստը սկսվում է առավոտյան 5-ին, երբ մարում է զուռնայի վերջին հնչյունը: Ականատեսը սիրողական տեսախցիկով մի գիշեր շրջել է ամենաաղմկոտ բնակելի տարածքներում: Ականատեսը, հարսանիքները, աշխարհացունց դհոլ-զուռնան ու խաղաղ բնակիչները:

1Շողեր Գալստյան, 21 տարեկան, մեր ամենակամավոր ականատեսը

– Ոչ միայն ես, այլև բոլորս ականատես ենք, թե ինչպես է աղավաղված երաժշտություն կոչվածն օգտագործվում: Մենք տուժվածն ենք այդ ամենի: Ռեստորաններում, անցումներում, երթուղային տաքսիներում, անգամ փողոցում, դուրս արի քո քառակուսուց և դու կդառնաս ականատեսը այս խնդրի:

9– Կարծում եմ, ամենատուժված ականատեսներն այն մարդիկ են, որ ապրում են Կենտրոնում, Կիևյան կամրջի մոտ, որտեղ ավելի շատ ակումբներ, ռեստորաններ կան, և այդ երաժշտությունը շատ բարձր է հնչում: Ու անիմաստ ա բողոքելը, որովհետև էդ մասին բոլորը գիտեն: Երբ դա առաջին հարկում է կամ կողքդ, ազդում է: Եթե լինի մեկ շենք այն կողմ կամ ավելի հեռու, գուցե չազդի:

 
4
– Երաժշտությունը քեզ չի հասնում, այլ ամենաբարձր նոտան, դա ավելի ա ազդում: Ինձ թվում ա, այդտեղի բնակիչները ճարահատյալ սովորում են դրան: Բայց եթե նորեկ ես, տառապում ես, ես չեմ կարող մնալ: Մինչև խնդիրը Ձեր դուռը չի թակում, դրա մասին չեք մտածում: Մարդիկ փող են աշխատում, ունեն թույլտվություն և, ուղղակի, չեն պատասխանում քո հարցերին:

 
photo8
– Բոլոր հարցերը գնում են նրան, որ մենք քիչ ենք հարգում կողքի մարդուն: Հիմա այդտեղի բնակիչներն ինչ անեն, վաճառեն իրենց տները, գնան: Առաջին պատասխանը, որ լինում է` դուրդ չի գալիս, գնա: Բայց ինչի գնա, ուր գնա, եթե ինքն այդտեղ է ապրում: Պետք է բանակցությունների գնան, հարգեն բնակիչներին:

ԻՆՉ ԱՆԵԼ

Երևանցիները սիրում են գիշերային Երևանը, եթե միայն դուռ ու լուսամուտ ամուր փակված է ու զրահապատում է նրանց դրսի աղմուկից: Բացօթյա ռեստորանների ու կարաոկեների ձայները վաղուց քուն ու դադար չեն տալիս, չեն վերանում նույնիսկ տուգանքի սպառնալիքով: Իրականում լռության խափանումը վարչական իրավախախտում է:

1. Առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան 22-ը գործում է սահմանված նորմ, համաձայն որի` ռեստորաններում, բացօթյա սրճարաններում ու այլ հաստատություններում թույլատրելի են հրավառություններն ու բարձր երաժշտությունը:

2. Երեկոյան ժամը 22-ից մինչև առավոտյան 6-ը գործում է մեկ այլ նորմ, որի համաձայն` տվյալ հաստատություններում գիշերային այդ ժամերին արգելված են հրավառությունները, իսկ երաժշտությունը թույլատրելի է, եթե ցածր է և չի խանգարում բնակիչների հանգստին:

3. Գիշերային նորմը խախտելու դեպքում տուգանք է հասնում. հասարակ քաղաքացիներին` 20-30.000 դրամի չափով, իրավաբանական անձանց` 30-50.000 դրամի չափով: Ռեստորանների ու նմանատիպ հաստատությունների սեփականատերերը դասվում են իրավաբանական անձանց շարքն ու տուգանվում 30-50.000 դրամի սահմաններում:

4. Վարչական իրավախախտումներին վերաբերող օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն` լռության խախտում են համարվում նաև հրավառությունները` ժամը 22-ից հետո:
Առևտրի և բնակիչների սպասարկման վարչությունը մշակում է օրենք, համաձայն որի` գիշերային ժամերին լռությունը խախտած և բնակիչների անդորրը խափանած անձինք և հաստատությունների սեփականատերերը կպատժվեն օրենքի ուժով:

5. Մինչև այդ վարչական իրավախախտումների մասին բնակիչները կարող են հայտնել Առևտրի և բնակիչների սպասարկման վարչություն կամ Հիգիենիկ, հակահամաճարակային տեսչություն:

Մեկնաբանությունները փակ են: