ԹՈՂԱՐԿՈՒՄ 25-ՐԴ. ԳՈՂԱԿԱՆ ԳՆԱԼ

hatuk2

Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:

Եթե դեմ ես կանգնում մեծամասնությանը, հրաժարվում ես սեփականությունից, բայց և սեփականաշնորհում ես ընդհանուրը, օրենքով նստած, բայց և օրենքից բարձր քո օրենսդրությամբ` ապրում ես, ու դատում, ուրեմն` դու օրենքով գող ես: Խորհրդային քվազի-սոցիումը, որ ռոբին-հուդիզմով գողանում էր հարուստներից, այսօր դարձել է ուղղակի քրեական սովորական աշխարհ: Պանյատները չկան: Եվ օրենքով գողերին գալիս են փոխարինելու նոր գողերը` իրական, բայց վիրտուալ: Ոչ միայն բանկոմատներով, այլ բջջայիններով ու հենց բջջայինից: Եվ ամենատարածվածը ու արդեն սովորական դարձածը` էլեկտրոնային փոստի միջոցով: Հատուկ ռեպորտաժն ուսումնասիրել է հին ու նոր գողերին, օրենքով և վիրտուալ, նրանց ում համարել է հերոս և որոնք այսօր էլ հերոս են: Բացառիկ պատմություն հայկական օրենքով գողերի մասին և բացառիկ հարցազրույց 90-ականների ինտերնետ-շոկ առաջացրած ու ադրբեջանական կայքերը կոտրած սուպեր-գողի` Լիազորի հետ:

Արտակ Ալեքսանյան– Այսօր վիրտուալ հանցագործություների առաջին տեղում բանկային օնլայն խարդախություններն են: Լավ ՏՏ մասնագետը կարող է ձեռք բերել ձեր օնլայն տվյալները և ձեր փոխարեն ձեր հաշվեհամարից գնումներ կատարել: Երկրորդ ամենատարածվածը, այսպես կոչվող, հատուկ ծրագրեր են, որ վիրուսի պես մտնում են ձեր համակարգիչ և աշխարհի ցանկացած կետից կարող են տեսնել, թե դուք ինչ եք անում, ինչ ֆինանսական փաստաթղթերի վրա եք աշխատում: Ու հենց դրանից հետո գալիս է վիրտուալ տարածված հանցագործությունների երրորդ ամենատարածված տեսակը` ինքնության գողությունը: Այսինքն` մարդիկ գողանում են ձեր անձնական տվյալները, անձնագրի սերիան, սոցքարտի համարը և դրանք տարբեր տեղեր լրացնելով` վարկեր ստանում: Չորրորդ հանցատեսակը, երբ սոցցանցերի միջոցով կապվում են անչափահաս երեխաների հետ, ընկերանում, հետո պարզվում է` մանկապիղծներ են կամ մանկական պոռնոգրաֆիայի պրոֆեսիոնալներ:

Կհարցնեք, ինչ կապ ունի այս ամենը մեզ հետ` չէ որ դա հեռու է մեզանից կիլոմետրերով: Մինչդեռ` ոչ: Ընդհակառակը, հանցագործները նախընտրում են հենց զարգացող երկրները, որտեղ մարդիկ տեղյակ չեն, ենթակառուցվածքները` ամուր, հետևաբար հեշտ է և խաբելը, և գողանալը: Հենց այդպիսի Լեհաստանից ժամանած հակերների խումբ էր ձերբակալել Ազգային անվտանգությունը ու գիտեք որտեղ` Սյունիքի բանկոմատները թալանելիս: Իրականում, այսօր ոչ ոք ապահովագրված չէ հակերների հարձակումներից: Հենց դա է պարզել Մանու Իրիցյանը` զրուցելով տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության գծով մասնագետների հետ:

Մանու Իրիցյան– Հենց փողն է կիբերհանցագործության գլխավոր դրդապատճառը: Բանկոմատներն ու վճարային մյուս համակարգերը կիբերգողերի համար ամենախոցելի թիրախներն են: Գումար այստեղ միշտ կա, իսկ օգտվողները, սովորաբար, քիչ տեղեկացված են:

ruben– Ամենատարածված խարդախության ձևը սքիմինգն է, երբ զեղծարարը այս մտցնելու սարքի տեղը տեղադրում է հատուկ կարդացող սարք: Սարքը, որը կվերցնի, ու քարտի մագնիսական դաշտից կկարդա ու կլանի ինֆորմացիա,- ասում է Սմարթ Տեխ ընկերության անվտանգության գծով փոխտնօրեն Ռուբեն Մուրադյանը:

 
Ռուբենին հանցագործությունների դեմ պայքարողները լավ են ճանաչում, եթե պետք լինի մասնագետի կարիք, ոստիկանները կարող են նաև նրան դիմել: Չնայած Ոստիկանության բարձր տեխնոլոգիաների դեմ պայքարող բաժնում կան տեխնիկական մասնագետներ, ամեն դեպքում, կիբերհանցագործությունների դեմ ընդհամենը վեց տարի է, ինչ պայքարում են

12-Երբ խոսքը դառնում է վիրտուալ անձի մասին, իրավական դաշտում կան հակասություններ, բարդություններ,- նկատում է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սամվել Հովսեփյանը:

Ամեն ինչ ավելի է բարդանում, երբ խոսքն անձնական տվյալների անօրինական օգտագործմանն է վերաբերում: Սամվել Հովսեփյանն առանց մեծ ցանկության` ստիպված, գրանացվել է սոցիալական ցանցերում, որ հանցագործներին անձամբ հետևի: Պարզվում է, մեր երկրում հիմնական կիբերհանցագործությունները Օդնոկլասսնիկի կամ այլ սոցիալական ցանցերում են կատարվում: Միայն վեց ամսվա ընթացքում քսան նամակի ու անթիվ բողոքների են պատասխանել:

31Անպաշտպան, միայնակ` Մարգարիտան ստիպված էր պայքարել հանցագործների դեմ, այն էլ վիրտուալ: Միացյալ Նահանգներում էր սովորում, երբ հակերները կոտրեցին էլեկտրոնային փոստը ու նամակներ ուղարկարկեցին ուսանողուհու բոլոր հարազատներին ու ընկերներին:

 
– Ընկերերիցս իմացա, որ մեյլ է եկել ինձնից, որ Լոնդոնում եմ, պատանդ են ինձ վերցրել, ու խնդրում եմ 700 ֆունտ ստերլինգ,- պատմում է Մարգարիտա Հակոբյանը:

– Օգտագործողները պետք է նորմալ փասվորդ ընտրեն, չլինի, ես եմ Մուրադյան Ռուբենն եմ, ծնվել եմ 77 թվականին, փասավորդս էլ լինի Ռուբո77: Իմ գործի տեղի փասվորդները 18 սիմվոլից են բաղկացած,- վիրտուալ անվտանգության կարևոր կետերից է խոսում Ռուբեն Մուրադյանը:

Վճարային համակարգերի զեղծարարություններից հետո ամենատարածվածներն ու անվերահսկելիները ինտերնետային ու բջջային կիբերհանցագործություններն են: Սմարթ ֆոնները, որքան գայթակղիչ են օգտագործողների, նույնքան էլ կիբերհանացագործների համար: Նոր հազարամյակի կիբերվտանգը հենց խելացի բջջայիներն են:

margarita– Խարդախության միջոցով հաճախորդների կողմից ուղարկվում են sms-ներ, այն դեպքում, երբ, իրականում, այդ sms-ները հաճախորդը չի ուղարկել,- բացատրում է Beeline-ի բաժանորդների սպասարկման բաժնի ղեկավար Բուրաստան Մովսիսյանը:

99-ի վերջին ադրբեջանցի հակերները մեծ հակահայկական ակցիա են կազմակերպում. Կոտրվում են մեկ տասնյակից ավելի հայկական կայքեր: Լիազորը դրա պատասխանն էր: Լիազորի լիազոր ներկայացուցիչներն այսօր էլ իրենց չեն բացահայտում, փառասիրության մոլուցք չկա, իսկ Լիազորի կատարած օգուտները ոչ ոք չգնահատեց ու չհասկացավ: Լիազորը ոչ թե հակերություն էր, այլ ինքնաբուխ պաշտպանություն ադրբեջանցի հակերների դեմ:

liazor– Բացում էին կայքը, որը պիտի լիներ ադրբեջանական ինֆորմացիա, բայց տեսնում էին այն, ինչ մեզ էր պետք,- անձը չբացահայտելով պատմում է Լիազոր կիբերօպերացիայի կազմակերպիչներից մեկը:

Սամվելը նոր Հայաստանի վիրտուալ մարտիկներից է: Վերջին հակաադրբեջանական ակցիան, որը դեռ թշնամին չի մարսել, ադրբեջանցի լրագրողՎուգար Սեիդովի էլեկտրոնային նամակների հրապարակումն էր:

samvel-Իր էլեկտրոնային հասցեն կոտրվեց հակերային խմբի կողմից, որը կոչվում է Համազուսպ, և ամբողջ նամակագրությունը, բացի անձնական նամակներից, տեղադրվեց ցանց: Հայտնի դարձան մեխանիզմները, ով է ում փող տալիս, ինչ լրատվամիջոց են առել,- ասում է ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

 
Չնայած կայք կոտրելը կամ նամակ կարդալը կիբերհանցագործություն է, բայց ոչ կոնֆլիկտային տարածաշրջաններում, որտեղ դա արվում է ոչ թե գումարի, այլ հանուն գաղափարի: Իսկ այնտեղ, որտեղ չկա շոշափելի վնաս, հանցագործությունը բացահայտելը անօգուտ է ու չափազանց վիրտուալ:

Արտակ Ալեքսանյան– Այժմ արդեն սովորական գողությունների ու գողերից դասականների մասին` օրենքով գողերի: Դե, բնականաբար առաջին ռեակցիան` արդյոք նրանք արդեն չեն վերացել, հիմա ով փող ունի, նա էլ օրենքով գող է: Պատմում են նույնիսկ, որ Վրաստանում օրենքով գող կամ պատգամավոր դառնալը ուղղակի ճաշակի հարց էր. երկուսի համար էլ պետք է վճարեիր: Արդյունքում, ամեն մի բան ուներ և ունի իր օրենքով գողը:

Հայաստանն այդ առումով շատ ավելի զուսպ է եղել: Խորհրդային տարիներից ի վեր, մենք ունեցել են ընդամենը 46 օրենքով գող, ընդ որում նրանց մեծ մասը, թրծվել են Հայաստանում, ապա գործել են Ռուսաստանում: Նրանցից ամենահայտնին անշուշտ Սվոյ Ռաֆն է, որի հուղարկավորությունը 93-ին թերևս ամենատպավորիչ իրադարձությունն էր` այն ժամանակ հոսանք տվեցին երեք օրով: Մաքրեցին մայրաքաղաքը: Բայց հենց զուգադիպությամբ, Սվոյից հետո Հայաստանում իրավապահները սկսեցին աննախադեպ արշավ օրենքով գողերի նկատմամբ` առաջարկելով նրանց ուղղակի հեռանալ Հայաստանից: Նոր ժամանակները նոր շտկումներ մտցրեցին գողական աշխարհում` այսօր նրանք առաջին հերթին մեդիա-հերոսներ են, նրանց մասին ֆիլմեր են պատրաստում, նրանք նույնիսկ հարցազրույցներ են տալիս, երևույթ, որ ուղղակի անհնար էր հին սերնդի մոտ: Տիգրան Զարեյանն ուսումնասիրել է օրենքով գողերի գողական կուլտուրան և ավանդույթները` սկսած 30-ականններից:

Տիգրան Զարեյան– Մայիս Կարապետյանը ծնվել է Հայաստանում: Առաջին անգամ դատապարտվել է 15 տարեկանում` գողության համար: Հետո մի քանի անգամ ձերբակալվել է թմրանյութեր պահելու մեղադրանքով: Նրան օրենքով գող են կնքել տարեց օրենքով գողերը` հայեր, որոնք որոշել էին հանգստի գնալուց առաջ իրենց փոխարինող պատրաստել:

41Մայիսը հետևում էր հանցագործ աշխարհի ավանդույթներին: Ասում են` նա ծանր հանցագործություն երբեք չի գործել: Երբեք հրազեն չի վերցրել ձեռքը: Եվ փորձում էր աչքի չընկնել հարստությամբ կամ հնարավորություններով: Նրա ուսին ութ աստղանի: Զինվորականներինը հնգաստղ է, օրենքով գողերինը` ավելի: Ընդ որում, ադրբեջանցիները խփել են յոթ, հայերը` ութ, ռուսներն ու վրացները` ինը աստղանի:

Մայիսին սպանեցին Մոսկվայում` Բոլշայա Բրոննայա փողոցում, 2001թվականին: Նա խորհրդային օրենքով գող-գիգանտների թագադրված վերջին գողն էր` վերջինն ու ամենաերիտասարդը:

51Օրենքով գող հասկացությունը խիստ խորհրդային երևույթ է: Այն սկիզբ է առել 30-ականներին: Այն սկսվեց ԱՐԽԻՊԵԼԱԳ ԳՈՒԼԱԳ-ում: ԳՈՒԼԱԳ-ը ռուսերեն հապավում է` Ճամբարների գլխավոր վարչություն: Այն աքսորավայրերի յուրատեսակ ինքնավարություն էր` պետություն` պետության մեջ: 30-ականերին սկսեցին առաջանալ նաև պետությանը հատուկ ինստիտուտները: Խորհրդարանի համարժեքը վառավսկոյ սխոդն էր: Օրենքներին փոխարինեցին պանյատները: Գանձատունը դարձավ աբշչագ: Այս երեք հասկացությունները սահմանում են գողական աշխարհի ներսում գործող իրավական նորմերը:

6170-ականները Հայաստանում համատարած ու համաժողովորդական սեր էին վայելում ֆուտբոլիստներն ու գողերը: Պատճառը մեկն էր` ռեժիմը խիստ էր, մարդիկ ճնշված, արգելվում էր ամեն ինչ, պետք է ապրեին խիստ կանոնակարգված, գրեթե բանակային կարգապահությամբ: Ու այդ ֆոնին օրենքով գողերը 20-րդ դարի ռոբին հուդեր էին` ժողովրդի ծոցից ու իշխանությանը անհնազանդ:

Օրենքով հայ գող եղել է 46-ը: Խորհրդային Հայաստանում նրանց սիրում էին: Հարգում: Ու գնահատում, որովհետև նրանք մարդիկ էին, ովքեր կարողանում էին լուծել նույնիսկ կուսակցական վերնախավի տնօրինմանը վերապահված խնդիրները: Ու քիչ չէին դեպքերը, երբ նրանցից օգնություն էին խնդրում:

71Ազգությամ հայ օրենքով գողերը մի քանի անգամ քիչ են եղել վրացի ու ռուս օրենքով գողերից: Հայտնի օրենքով գողեր են եղել Էջմիածինցի Հարութիկը, Պրոֆեսորը, Սվո Ռաֆը: Նրանց մասին պտտվող լեգենդները շատ են: Սվո Ռաֆը եզակի էր իր մարդկային տեսակով ու որպես օրենքով գող: Ասում են` Արցախյան ազատամարտի տարիներին Սվո Ռաֆը նույնիսկ մեծ ֆինանսական, նյութական և ռազմական օգնություն է ուղարկել ռազմադաշտ: Պերեստրոյկայի ժամանակների հերոսը հայտնի էր նաև իր սիրավեպով ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի հետ, որի <<Ջիգյար>> երգը հենց Ռաֆի մասին է:

Սվո Ռաֆը սպանվեց 93-ի հունիսի 23-ին Մոսկվայում: Երեք օր հետո նրա դին Երևանում էր: Սվոյի հուղարկավորությունը Երևանում այդ տարվա թերևս ամենամեծ իրադարձությունն էր: Հովհարային անջատումների ժամանակ գտնվող մայրաքաղաքը երեք օր չհոսանքազրկվեց : Հուղարկավորությանը ներկա էր կրիմինալ աշխարհի վերնախավը` այդ թվում Յապոնչիկն ու Դեդ Հասանը:

82Խորհրդային կայսրության փլուզումից հետո գողական աշխարհում սկսվեց մեծ փոփոխություների շրջանը: Սակայն նորանկախ Հայաստանում օրենքով գողերի իշխանությունը մոտենում էր մայրամուտին: 90-ականներին սկսում է իսկական մարդաորս: Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը անձամբ է հետևում ու հայտարարում վերջնաժամկետ` կամ հեռացեք, կամ սպանվեք: Երկրից սկսվում է օրենքով գողերի ամենազանգվային միգրացիան:

91Ամերիկա արտագաթողների մեջ էր նաև Պզոն` Արմեն Ղազարյանը: Պզոն շատ արագ կողմնորոշվում է ամերիկյան իրականությանը և սկսում զբաղվել դրամաշորթութամբ, հետո նաև բժշկական ապահովագրության կեղծ փաստաթղթաշրջանառությամբ: Ըստ ամերիկյան իրավապահների, Պզոյի հանցավոր խմբի ներկայացուցիչները գործել են այն մոդելով, որը գոյություն է ունեցել նախկին ԽՍՀՄ-ում

Ծնունդով գյումրեցի Ռուբեն Սարգսյանը 1980-ականներին համարվում էր Մոսկվայի ամենահայտնի քրեական հեղինակություններից մեկը: Նրան համարում էին անհավանական խելացի, որի շնորհիվ էլ վաստակել էր Պրոֆեսոր մականունը: Սարգսյանը հիմնականում զբաղվել է մեքենայություններով և նախընտրում էր բռնություն չպարունակող հանցագործությունները:

101Կրիմինալ աշխարհի կնքահոր` Յապոնչիկի սպանությունը ցնցեց գողական համայնքը: Եվ բնականաբար իր ետևից բերեց նոր արյունահեղություններ: Սակայն շատերը չեն հավատում, որ նա մահացած է: Ընդհակառակը` համոզված են, որ կենդանի է ու գործում է ընդհատակից: Կնքահոր սպանությանը հաջորդեց ամենաազդեցիկ դեմքերից մեկի` Դեդ Հասանի դեմ կատարված մահափորձը: Փորձագետների մի մասը համոզված է, որ սա նախազգուշացում էր Դեդ Հասանին: Նախազգուշացում որից հետո սկսվեց գողական աշխարհի նոր պատերազմը:

-Բեսպրեդել ա սկսվել: Պետք է խաղաղվի սա: Եթե չխաղաղվի, էս աշխարհը ընդանրապես կվերանա,- ասում է Սերգեյ Գալոյանը:

sergey-galoyanԳողական աշխարհը անցած 80 տարիներին բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել: Այժմյան կանոնները և սկզբունքները տարբերվում են 1930-ականներին սկիզբ առած պանյատներից: Ռոմանտիզմի դարաշրջանին փոխարինում է անարխիան: Խորհրդային գողական աշխարհի մոդելը աստիճանաբար փոխվում է` ընդգրկվելով ապօրինի այնպիսի բիզնեսում, որ ժամանակին համարվում էր անպատվաբեր, դիմելով քայլերի, որ ժամանակին երբեք չէին անի: Ու նոր սերունդը, ըստ փորձագետների, գուցե գող է, բայց ոչ օրենքով:

23 մեկնաբանություն

  1. Arman 20 March 2011, 02:01

    knerek iharke bayc es dzez het hamadzayn chem ete mi andznavorutyun orenkov gox chi chi karox knnadatel goxeri kiank@ kam asel vor chi mnacel orenkov gox xshm-ic ays koxm, kam en kreaget@ na vochmi banic gaxapar chuni nra xoseluc arden is erevum er vor chi haskanum ayn inchi xosumer goxer@ irenc ayspes asac sxotkanerov lucumen irenc harcer@ vor@ chi verabervum joxovrdin hayastanum him kan goxer voronc masin chem uzum xosel: Linel gox chi nshanakum linel datapartvac:knerek

  2. EDVIN 20 March 2011, 02:08

    SHAT LAV TEMA ER,KRKNUTYUN@ ERBA LINELU

  3. MANCH 20 March 2011, 03:42

    SHAT LAV BANEQ CUYC TALI
    MERSI

  4. Vazgen 20 March 2011, 13:50

    @st dzez inchu Pzoin chknqecin orenqov gox

  5. Tatevik 21 March 2011, 16:17

    Shat hetaqrqir tema er….

  6. Naro 22 March 2011, 01:28

    vonc nayenq ay axperner jan video – n goxeri masin

  7. Naro 22 March 2011, 01:32

    KAROX ENQ TESANYUT@ DITEL HARGELINERS

  8. Սմբատ 23 March 2011, 19:14

    Անկեղծ ասած ինձ երբեք չի հետաքրքրել ու վստահ եմ հիմա էլ չի հետաքրքրի քրեական աշխարհն իր գայթակղիչ լրացումներով, բայց հաղորդումը լավ էր պատրաստված, մինչև վերջ նայեցի ու չեմ փոշմանել:

  9. Lianna 24 March 2011, 22:22

    Lriv hanazayn em Armani het, hatkapes chisht e ayn mitqy, vor petq che xosel masin, ete erbeq tanot cheq exel nranc kjanqin, hervic patkeracumnery shaaaaaaat xapusik en …………

  10. Anjelika 26 March 2011, 12:00

    Shnorhakalutjun dzer andznakazmin banadzeverin hetaqrqir lucum talu hamar.Duq amena lavn eq..

  11. Tatev Abrahamyan 5 April 2011, 22:02

    Hargeli Armen,ete shat baneri masin chi xosvel kam andradardzel nyut@ kazmox@ andradardzel e makeresoren,da der chi nshanakum,vor voch mi banic gaxapar chuni.Uxxaki hashvi areq,vor reportaj@ eter e gnum ev voch bolor baneri masin kareli e bardzradzaynel. Isk Tigranin haytnum em shnorhakalutyuns gexecik,hetaqrqir u bovandakalic reportaji hamar.

  12. Vzgo 12 April 2011, 12:09

    Porc@ porcanq che

  13. A.S.A.L.A. 13 April 2011, 14:56

    Dimum em LIANNA-in, ARMAN-in u mnacacin, ovqer kpac uzum en cuyc tan, vor iranq lav canot en ayd kyanqov aprox mardkanc aprelakerpin u prioritetnerin. isk duq vorqanov eq canot nranc kyanqin? gone patkeracum uneq inchi masin e xosq@ gnum?