ԹՈՂԱՐԿՈՒՄ 26-ՐԴ. ԴԱՎԹԻ ԱՉՔՈՎ

akanates-vernagirՖոտոխցիկը միշտ նրա հետ է: Որսում է ամենասկանդալային, հետաքրքիր ու զվարճալի կադրերը: Ֆոտո-վիդեո բացառիկ կադրեր հայ-թուրքական վտանգավոր ֆուտբոլից: Նա ամենուրեք է: Պաշտոնական հանդիպումներում, ասուլիսներում ու նույնիսկ ուղղաթիռում. հաջողված կադրի համար միշտ պատրաստ է: Զարմանալի, ծիծաղելի, հուզիչ ու անսպասելի ակնթարթներ ականատեսի աչքերով:

Դավիթ Հակոբյան,22 տարեկան, մեր ամենահամեստ ականատեսը

15– Որպես ֆոտոլրագրող ինձ բախտ վիճակվեց ականատեսը լինել Հայաստան-Թուրքիա պատմական խաղին, նաև Հայաստանի նախագահի պատմական այցին` Թուրքիա: Այդքան շատ լրագրողների ու նկարահանող խմբերի առաջին անգամ այդտեղ ականատես եղա: Երբ երկու նախագահները մտնում էին հյուրանոց, այդ ժամանակ երևի մոտ 200 օպերատոր ու լուսանկարիչ վազեցին մուտքի մոտ: Անվտանգության աշխատակիցները փորձում էին պատնեշ սարքել, բայց չէր հաջողվում: Դրոշների մոտ, երբ բարևում էին իրար, ծնկի վրա էին էդ պատնեշը պահում: Նախագահները ծիծաղում էին:

turkiayum-grohum– Երբ հյուրանոցից մեկնում էինք ստադիոն, ջղայնացած երիտասարդները, որ չէին կարողացել մտնել ստադիոն, բողոքի ակցիա էին անում: Պատվիրակություննեերը, որ պետք է մտնեին, մեր ավտոբուսի առջևում հայկական դրոշն էր, սկսեցին գոռգոռալ, շշեր, քարեր նետել: Ոստիկանները մի կերպ կարողացան պահել նրանց, որ մեր ավտոբուսը կարողանա հասնել ստադիոն: Երբ սկսեցին քարերով խփել, բոլորս վախեցանք, CNN Turk-ը նկարել ա: Նույնիսկ պատուհանը ճաքեց, մտածեցինք` հեսա շուռ կգա ավտոբուսը:

photo
 
– Երազում ենք հայտնվել նման էքստրեմալ իրավիճակներում, որ նկարենք: Կարելի ա ասել` բախտս բերեց, որ այդ ավտոբուսում էի: Հայկական պատվիրակության երկու ավտոբուս կար, բայց մերը գրոհեցին:

 
11
 
– Առաջին անգամ էր, որ մի ամբողջ ստադիոն թշնամաբար է քեզ նայում միայն նրա համար, որ հայ ես: Վախում էինք` իջնեինք խոտի մոտ, նկարեինք: Ամբողջ ստադիոնին մի հոգի էր ղեկավարում, ոնց որ դիրիժոր լիներ:

 
 
photo12
– Ինձ բախտ վիճակվեց ուղղաթիռով շրջել Ղարաբաղի պատմական հուշարձանների վերևով: Շատերս ենք տեսել Դադիվանքը, Ղազանչեցոց եկեղեցին, Գանձասարը, բայց ուղղաթիռից տեսնելը լրիվ ուրիշ ա, Կաչաղակաբերդը:

 
17
 
– Ամեն լուսանկարիչ, բացի պրոֆեսիոնալ լինելուց, պետք է հաջողակ լինի: Օրինակ` մեկի ոտքը սայթաքի, ու դու էդտեղ լինես, ոչ թե գնացած: Ես ինձ հաջողակ համարում եմ, քանի որ նման շատ-շատ դեպքերի եմ ականատես եղել:

 
 
ԻՆՉ ԱՆԵԼ

Զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքն ամրագրում է .

1. Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Ֆոտոլրագրողները և զանգվածային լրատվության այլ մարմինները իրավունք ունեն կատարել նկարահանումներ, տեսագրումներ ու ձայնագրումներ, միայն տվյալ անձանց համաձայնությունը ստանալուց հետո:

3. Արգելվում է օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող տեղեկատվության տարածումը:

4. Հարկավոր է զերծ մնալ մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտող լրատվությունից:

5. Մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը թույլատրվում է, միայն եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար:

6. Արգելվում է լրագրողի, այդ թվում նաև ֆոտոլրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը:

Մեկնաբանությունները փակ են: