ԹՈՂԱՐԿՈՒՄ 27-ՐԴ. ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿՂԶԻՆ

logo2Ականատեսի աշխարհագրությունն ընդլայնվում է: Ականատեսի բացառիկ նկարահանումները Կուբայում: Ականատեսը՝ զարմացած ու զայրացած: Կուբայում դեռ խորհրդային կարգեր են: Նկարահանումներ մի երկրում, որտեղ միջին աշխատավարձը 20 դոլար է: Ոչ ֆեոդալական, և ոչ էլ կապիտալիստական, այլ սոցիալիստաական, Կուբայում դեռ կոմունիզմն է իշխում: Եվ, ի վերջո, կուբացի մարմնավաճառները ու կուբայական գեղեցկությունը` ոսկե ատամներով ու մեծ չափերով: Ականատեսի արկածները Կուբայում:

Աշոտ Փարսյան, 24 տարեկան, մեր ամենահավասարակշռված ականատեսը

photo17– Առաջին անգամ Կուբա գնացի 2007 թվականին: Ամեն ինչ տպավորիչ ու զարմանալի էր: Զարմանալի էր սովետական կարգեր, սովետական մեքենաներ, մտածելակերպ, Մարքս, Լենին, պիոներիկներ… տեսնել այլ վայրում: Մեքենաները, որ նորոգում էին, պահեստամասեր չկային: Շևրոլեյի վրա 06-ի շարժիչ են դնում: Երկրորդ անգամ որ գնացի, քաղաքական առումով տարբերություն կար` Ֆիդելի ու Ռաուլի տարբերությամբ պայմանավորված: Հիմա ավելի շատ ազատություն է տրվում կուբացիներին, քան առաջ: Նախկինում բաներ էի լսում ու զարմանում, ինչպես կարող է մեկի աշխատավարձը լինել 20 դոլար:

photo24– Կուբացիներին արգելվում է ուտել ծովամթերք, տավարի միս: Նախընտրում են, որ դա զբոսաշրջիկներն ուտեն, ու մեծ գումար աշխատեն, քան ինչ-որ կուբացի ուտի: Կուբացիներին արգելվում էր գնալ հասարակական ծովափեր, մտնել հյուրանոցներ: Իրավունք չունեին էն ժամանկ օգտվեին տաքսիներից, միաժամանակ տուրիստի հետ գտնվեին նույն տաքսու մեջ, եթե տուրիստին ուղեկցելու թույլտվություն չունեին:

photo34– Էնտեղ չկա կաբելային հեռուստատեսություն, միայն ազգայինն ա, ու ինչ-որ մորուքով մեկը նստած լուրջ բաներ ա խոսում: Ժողովուրդը տեղեկություն չունի, թե ինչ ա կատարվում դրսում: Դատում էին նրանց, ովքեր տանն արբանյակային հեռուստատեսություն ունեին, թաքուն սերիալներ էին ձայնագրում ու վաճառում:

 
photo44– Ովքեր շփվում էին տուրիստների հետ, գումար ունեին: Զարմանալի չէր, որ ամենահարուստները մարմնավաճառներն էին: Երիտասարդ աղջիկները աշխատում էին զվարճացնել տուրիստներին ու մեծ փողեր աշխատել: Որպեսզի ցույց տային, որ փող ունեն, ոսկուց ատամներ էին դնում: Շատ վախենալի տեսարան էր, երբ երիտասարդ աղջիկները ժպտում էին, ու երևում էին ոսկե ատամները: Ուրիշ տեղ չունի` ցույց տալու:

photo54
 
– Շատ մեծ վախ կար իշխանությունների նկատմամբ: Բոլորը վախենում էին դատվելուց: Բոլոր կուբացիները, որ Կուբայից դուրս են ապրում, խոսում էին այնտեղի սարսափելի դիկտատուրայից:

 
photo64– Տուրիստներին արգելում են թմրանյութերից օգտվել, արգելում են տեխնիկա ներմուծել: 2007 թվականին բջջային հեռախոս ունենալն արգելված էր, ինտերնետից օգտվելը: Էնտեղ հագուստ չի վաճառվում: Բայց ում ձեռքը գումար կար, ամեն ինչից էլ օգտվում էին: Թիվ մեկ խնդիրը երկրից դուրս գալն էր: Եթե սպորտսմեն չես, հրավեր չունես, հնար չկա դուրս գալու: Սովորում են աբսուրդ պայմաններում, ապրում աբսուրդ պայմաններում: Համենայն դեպս, շատ ուրախ են:

ԻՆՉ ԱՆԵԼ

Կուբայի սահմանը ՀՀ քաղաքացիների համար բաց է, բայց հայտնվելով այդ երկրում` մեր հանրապետության քաղաքացիները պարտավոր են հետևել մի քանի գրված ու չգրված կանոնների.

1. Չնայած դեսպանատան պնդումներին, Կուբա գնալու համար Վիզա հարկավոր չէ

2. Վիզային փոխարինում է անձնագիր հիշեցնող մի թուղթ, որը իրավունք է տալիս ազատ ելումուտք կատարել Կուբա

3. Հայաստան-Կուբա ուղևորությունը կատարելու համար ամենաքիչը պետք է գրպանում ունենալ երկու հազար դոլար, տեղական ծախսերը` ըստ ախորժակի` օրական 35-100 դոլար

4. Գործում են տեղական օրենքներ: Զգույշ եղեք. հանրային վայրերում մաստակ ծամելու համար կարող եք տուգանվել մինչև հազար դոլար

5. Ըստ Կուբայի օրենսդրության, օտարերկրյա այցելուները Կուբայում իրավունք չունեն կատարել կապիտալիստական հեղափոխության փորձ

6. Քրեորեն պատժելի արարք է համարվում հրապարակայնորեն Ֆիդել Կաստրոյին հայհոյելը կամ քննադատելը

7. Կուբա ժամանած ՀՀ քաղաքացիների համար տեղում մի չգրված օրենք էլ է գործում. տուժածները խորհուրդ են տալիս`չհավատալ Կուբայի աղջիկների հավաստիացումներին, թե ինքնամոռաց սիրահարված են Ձեզ

8. Հիասթափություն չապրելու համար խուրհուրդ է տրվում նույնիսկ չփորձել ենթադրել, թե Կուբան էժան զբոսաշրջության երկիր է

9. Անօգուտ է փորձել ինտերնետով աշխատել: Կուբայում ինտերնետ չկա:

Մեկնաբանությունները փակ են: