ԹՈՂԱՐԿՈՒՄ 30-ՐԴ. ԴՐԱՄ ԱՌ ԴՐԱՄ

hatuk2 Վիդեո Մաս 1-ին: Դիտել այստեղ:
Վիդեո Մաս 2-րդ: Դիտել այստեղ:

Հայաստանում և աշխարհում ամենաոչսիրելի մասնագետների ցուցակում հարկահավքներն են, ամենաբարդ ոլորտը` հարկերը, տուքերն ու մաքսերը: Ընդ որում, անվստահությունը փոխադարձ է: Ոչ ոք չի ցանկանում այդքան հարկ վճարել: Ու թաքցնում է հնարավոր ամեն ինչ: Մինչդեռ պարզ է, որ կան փոխադարձ զսպման մեխանիզմներ: Հատուկ ռեպորտաժն ուսումնասիրել է հարկային ու մաքսային ոլորտի հին խնդիրները և նոր սերնդի բարեփոխումները: Հաշվետվություններ` առանց գրասենյակից դուրս գալու, հիսունից ավելի պահանջների ու փաստաթղթերի վերացում, սպասարկում մեկ օրում, մեկ վայրում և նույն մարզում` Երևան չհասնելով: տնտեսական թողարկումներից: Գործարարները, նոր բարեփոխումները, նոր ծառայություններն ու նոր ռիսկերը:

Արտակ Ալեքսանյան– Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, Հայաստանը նախկին խորհրդային ճամբարի երկրներից նախավերջին տեղում է համախառն ներքին արդյունքում հարկերի զբաղեցրած մասով: Այսինքն` ՀՆԱ-ում հարկերի չափը պետք է ավելի շատ լինի, մինչդեռ մենք նախավերջինն ենք ու առաջ ենք միայն Տաջիկստանից: Հենց այդ պատճառով Պետեկամուտների կոմիտեն այս գարնանը սկսեց բարեփոխումների նոր ալիք, որի նպատակն է խթանել հարկերի վճարումը առանց հարկատուներին անհանգստացնելու կամ խոչընդոտելու: Ավելին, ստեղծել պայմաններ, երբ հարկ վճարելն ավելի ձեռնտու կլինի, քան ստվերում մնալն ու գաղտնի գործունեություն ծավալելը: Փոփոխություններից առաջինը Ֆինանսների նախարարության կազմում գանգատարկման հանձնաժողովի ստեղծումն է: Այդ հանձնաժողովի կազմում ընդգրկված են հարկային մարմինների հետ կապ չունեցող մասնագետներ, որոնք հարկային վեճերի նախադատական լուծումներ են առաջարկում: Երկրորդը. ապրիլի մեկից հարկային տեսուչներն այլևս իրավասու չեն այցելել տնտեսվարող սուբյեկտներին` հաշվիչ դրամարկղային մեքենաների ամսական հանրագումարը վերցնելու համար: Այսուհետև տնտեսվարող սուբյեկտը, ամիսն ավարտվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ինքնուրույն ներկայացնի հաշվետվությունը: Ընդ որում, դա կարող է անել ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ փոստի միջոցով: Նոր փոփոխությունների մասին ավելի մանրամասն կպատմի Տիգրան Զարեյանը:

35Տիգրան Զարեյան– Լևոնը գործարար է Վանաձորից: Այն ինչ կատարվում է մայրաքաղաքում, հետևում է հեռուստատեսությամբ, թեև խոստովանում է, ավելի հաճախ է օգտագործում ինտերնետին միացած համակարգիչը: Taxservice.am այցելում է, կարդում, երբեմն հայտաձևեր ներբեռնում: Պետեկամուտների կոմիտեի բարեփոխումների գլխավոր նպատակն է համակարգը տեղայնացնել: Բինզեսին կամ ներմուծմանն առնչվող ցանկացած գործարար տեղյակ է մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի մասին, երբ պետք էր Երևան գալ ապրանքի մաքսային արժեքը հաշվարկելու և մաքսազերծելու թույլտվություն ստանալու համար: Այժմ արդեն մայրաքաղաք պետք չէ գալ: Փաստաղթեթրն ու դիմումը կարելի է ներկայանցնել ՊԵԿ-ի ցանկացած տարածքային մարմին` լինի տարածքային հարկային տեսչություն, թե մաքսատուն, և այնտեղից էլ ստանալ պատասխանը: Այսօր մաքսային մարմինը հնարավորություն ունի առցանց հետևելու ձևակերպումների գործընթացին:

– Մենք առցանց բոլոր ինվոյսները ստանում ենք ներկրողից և վաճառող ընկերությունից,- ասում է ՊԵԿ ՏՏ վարչության պետի տեղակալ Տիգրան Տիգրանյանը:

21Երևան մեկնել կդադարեն ոչ միայն ներմուծողները, այլև մարզերի գործարարները: Հայաստանում այսօր կա 37 հարկային տեսչություն, 8 մաքսակետ ու 6 մաքսատուն: Մարզերում բացակայում էին սպասարկման կենտրոնները: Առաջին քայլը արված է: 2011-ի հունվարին Վանաձորում բացվեց առաջին տարածաշրջանային սպասարկման կենտրոնը: Վանաձորի տարածքային տեսչությունում գրանցված է 11695 հարկատու: Այս սպասարկման կենտրոնը աշխատում է Տաշիրի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի քաղաքացիների համար:

17
 
– Լայնամասշտաբ փոփոխություններ իրականացվեցին: Մարդիկ, ճիշտն ասած, դեռ չեն հավատում, որ կարող են արագ սպասարկվել,- անկեղծանում է ՊԵԿ Վանաձորի սպասարկման կենտրոնի ղեկավար Մարիա Քառյանը:
 

52Ընդամենը երեք տարի առաջ պատկերը բոլորովին այլ էր: Տեսչություններում հերթերը սովորական երևույթ էին: Այժմ նոր կենտրոնները կթեթևացնեն մայրաքաղաքի ծանրաբեռնվածությունը և հարկատուին առանց խոչընդոտների ու քաշքշուկի կտրամադրեն գրանցամատյան, կհաշվառեն ՀԴՄ-ները և փաստաթղթերը:

29Արագ սպասարկումն ու հնարավորինս սեղմ փաստաթղթերը ՊԵԿ-ի նոր քաղաքականությունն է: Վերջին 6 ամսվա ընթացքում Պետեկամուտների կոմիտեն վերացրել է հինգ տասնյակ տարբեր տեսակի դիմումներ, տեղեկանքներ, հայտեր, փորձագիտական եզրակացություններ ներկայացնելու պարտադիր պահանջը: Եվ ՊԵԿ-ի, թերևս, ամենագլխավոր գործիքը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն է: Եթե հարկատուն ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի, ապա սպասարկման սրահում այդ ծառայությունը նրան հասանելի կլինի տեղադրված հատուկ տեղեկատվական տերմինալների միջոցով: էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար հարկատուն նախկնում պետք է այցելեր Երևան: Այսօր այն հնարավոր է ստանալ նաև Վանաձորում:

20-Ես իմացա, որ էստեղ էլ են տալիս ստորագրությունը: Դա փոքր, բայց ահագին առավելություն է, որ էլ չհասնենք Երևան,- նկատում է Սիմ ընկերության տնօրեն Հայկազ Սիմիկյանը:

Վանաձորի սպասարկման կենտրոնը տեխնիկապես հագեցված է: Կան բոլոր պայմանները սպասարկման բարձր որակ ապահովելու համար: Ըստ Վանաձորի սպասարկման կենտրոնի, էլեկտրոնային համակարգից արդեն օգտվում է տարածաշրջանի հիսունից ավելի հարկատու:

Արտակ Ալեքսանյան– Վստահիր, բայց ստուգիր: Պարզ է, որ բարեփոխումների առաջին փուլում կլինեն հարկատուներ, որոնք դեռ կփորձեն խաբել: Ի վերջո, հարկերից խուսափում են ամենուր: Ուղղակի, հարկային համակարգից է կախված, թե որքան հստակ կլինեն մեխանիզմներն ու վերահսկողությունը, որը թույլ չի տա որևէ մեկին խուսափել հարկերից: հենց այդ պատճառով Պետեկամուտների կոմիտեն վերահսկողությունն իրականացնելիս սկսել է կիրառել նոր մեթոդոլոգիա: Հատուկ տեսուչները, զինված ինտերնետին միացած համակարգչով, ստուգում են ընկերություններին, որոնք մինչև այդ արդեն ներկայացրել էին իրենց վաճառքի կամ իրացման գործունեության ծավալները, և հենց տեղում պարզում այդ թվերի իրական պատկերը: Սրա մասին մի փոքր բարդ է պատմելը, այդ պատճառով մենք, ինչպես կասեր ռեպորտաժի հեղինակը, ցույց կտանք: Մանու Իրիցյանը հարկային տեսուչների հետ մասնակցել է ստուգայցերի` պարզելու համար, թե ինչպես են պարզում ներկայացված հաշվետվությունների ու ապրանքագրերի իսկությունը:

12Մանու Իրիցյան– Թաքնված տեսախցիկի նկարահանումներ չեն, ոչ էլ կատակ է: Պետական եկամուտների կոմիտեի օպերլիազորներն են: Հիմա արդեն հաճախ են նրանք անակնկալ հայտնվում ու հենց դեպքի վայրում ռեալ ժամանակում ստուգում խոշոր կամ մանր հարկատուի գործողությունների օրինականությունը: Մեկ հայացք նեթբուքի էկրանին և պարզ կդառնա` խոշոր բիզնեսի ներկայացուցչի գործողությունները համընկնում են հարկային մարմնին ներկայացրած տվյալներին, թե ոչ:

121
-Բիզնեսմենին կարող է թվալ, թե հարկայինը չի հետևում: Բայց խորանում ենք իր գործունեության մեջ, առանց իրեն տեղյակ պահելու վերլուծում ենք,- զգուշացնում է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Ղուշչյանը:
 

72Մեկ սենյակ այն կողմ օպերատիվ հետախուզության վարչությունն է: Համակարգիչների էկրանին հարկային վարչարարության նոր` էլեկտրոնային համակարգն է «Հարկատու 3»-ը: Հարկատուի ներկայացրած տվյալները հենց այստեղ են համեմատում երրորդ անձանցից հավաքած ու իրական տվյալների հետ:
 

41
Հարկայինն արդեն ոչ թե վախեցնող, այլև վերահսկող մարմին է: Այսուհետև ամեն ինչ` հարկային տեսուչի հագուկապից մինչև ներկայանալու ձևը կլինի ներկայանալի: Գեղեցիկ փողկապ, կոկիկ կոստյում և բարեհամբույր ժպիտ, սա պարտադիր պայման է: Նրանք են` նոր հազարամյակի հարկային տեսուչները:

artak-xukasyan-Սա լրիվ նոր մշակույթ է: Հարկ վճարողները ստիպված էին մի քանի աշխատասենյակներով անցել, ինչ-որ անիմաստ ստորագրություններ հավաքել, քննարկել ճշտությունը, ետ էին վերադարձնում, հանձնաժողովներ էին աշխատում, ի սպառ վերացված է: Նախկինում աշխատասենյակներում ընդունելու պրակտիկան էր: Ներկայումս, մոտենում է, տալիս հաշվետվությունը, ոչ ոք չի հարցնում, ինչ է, ինչի համար,- բացատրում է Կենտրոնի հարկային տեսչությաան պետ Արտակ Ղուկասյանը:

32Մեկ պատուհան, ու պատասխան կստանան բոլոր հարցերը, այլևս ստիպված չեն լինի մի պաշտոնյայի սենյակից մյուսի սենյակ մտնել, մեծ ու փոքր կաշառքներ առաջարկել: Այլևս չկան նաև 50-ից ավելի փաստաթղթային բլանկներ, որոնք նախկինում պարտադիր էին:
 

34Այս ընկերությունում աշխատում է ավելի քան հարյուր հոգի: Աշխատակիցները նույնիսկ հասցրել են կարոտել հարկայինի` վաղուց ծանոթ տեսուչներին: Արդեն մեկ տարի է, ինչ յուրաքանչյուրն իր հաշվետվությունն ու հաշվառումները ներկայացնում է օնլայն իր համակարգչից:

-Կարելի է ասել, մենք ընդհանրապես թուղթ չենք ուղարկում: Բացառություն են կազմում միայն դիմումները,- ասում է Լոգիկոն Դիվելոփմընթ ընկերության տնօրեն Վահե Պետրոսյանը:

22Վահե Պետրոսյանը լավ գիտի ժամանակի գինը: ՊԵԿ-ի հայտարարությունը, որ չեն խանգարի բիզնեսմենին, բայց լուռ կհետևեն, ընդունեց ուրախությամբ: Նույնիսկ հաշվել են, մինչև այդ աշխատակիցներն իրենց ժամանակի տասը տոկոսն անցկացնում էին հարկայինում ու հարկային տեսուչների հետ, ժամանակի կորուստն ու սթրեսներն անխուսափելի էին:

28
Այսպիսի տերմինալներ կան ՊԵԿ բոլոր սպասարկման սրահներում: Ինտերնետն անվճար է: Խոշոր ու փոքր բիզնեսի ներկայացուցիչները հավասար պայմաններում են: Սոցիալական ցանցեր ու Յութուբ չեն մտնի, բայց հարկային մարմնի հետ առցանց կշփվեն:
 

33– Սա ՊԵԿ տեղեկատվական բազայի այն մասն է, որտեղ աշխատում է երրորդ անձանցից ստացված տեղեկությունները, ռիսկերի կառավարումը, վերլուծական գործիքները, որոնք արդեն իսկ հնարավորություն են տալիս ՊԵԿ-ին բացարձակ հսկողություն իրականացնել էլեկտրոնային եղանակով հարկ վճարողների վերաբերյալ,- մեկնաբանում է ՊԵԿ ՏՏ վարչության պետ Միքայել Փաշայանը:

Հենց այս և նմանատիպ մի քանի սերվերներում են աչքի լույսի պես պահվում բոլոր հարկատուների բիզնես կենսագրությունները: Երրորդ անձանցից հավաքած ինֆորմացիան նույնպես այստեղ է: Ովքեր չեն ինքանահայտարարագրվի, ստիպված կլինեն լսել սեփական բիզնեսի մասին ամենագաղտնի ու ոչ ցանկալի մանրամասները:

Մեկնաբանությունները փակ են: