ԹՈՂԱՐԿՈՒՄ 32-ՐԴ. ՔՈՒՅՐԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀՐԱՆՏԻ

logo6Այվազյան հարևանների պատերազմը: Նրանք արդեն քառասուն տարի վիճում են քառասուն քառակուսի մետր հողատարածքի համար: Զրպարտանքներ, անհավանական քաշքշուկ ու գիշերային հետապնդում: Իրական հեռուստատեսության և ռիելիթի ձևաչափի լավագույն ավանդույթներով: Հարևաններ, որ միմյանց դեմ մեղադրանքների մի ամբողջ փաթեթ ունեն: Տուրուդմբոց Այվազյան հարևանների միջև:

narekՆարեկ Թութխալյան, 21 տարեկան, Թալինից, ապագա լրագրող, մեր ամենաբարի ականատեսը

– Ներկայացրել էինք էն դեպքը, որ գրանցվել էր Իջևանում` կռիվ հողի համար: Հարևանները չէին կարողանում լուծում տալ: Առաջին հաղորդումից հետո արձագանք եղավ, զանգեր էին անընդհատ լինում: Երկրորդ կողմն էր ուզում իր փաստերը ներկայացնել: Սկզբում, որ գնացինք, հանդիպեցինք Սոֆյայենց ընտանիքին: Արդեն Սոֆյան մտածում էր, թե չենք հավատում իրենց, և փորձում էր ապացուցել, որ իրենք ճիշտ են: Որ գնացինք Իջևան, առաջինը որ արեց, մեզ ինչ-որ տեղ տարավ, որտեղից ինչ-որ մարդու համար վերցրեց: Հետո զանգեց, ինչ-որ Հայկ անունով մարդ էր: 2003 թվականին Հայաստանում չի եղել և ներկա չի եղել ինչ-որ դատական պրոցեսի, որտեղ նա հրավիրված է եղել որպես վկա, որպեսզի ցուցմունք տար` ի վնաս Սոֆյայենց և ասեր, որ նրանք հրաժարվել են Ոստիկանությունում ինչ-որ ցուցմունք տան:

11– Սոֆյան գտել էր, որ այդ մարդը Հայաստանից չի բացակայել, պարզապես կեղծ անուն են գրել փաստաթղթում: Մեքենայի մեջ զանգահարեց, և այդ մարդն ասաց, թե ովքեր ասում են, որ ինքը Հայաստանում չի եղել, գլուխները պատովն են տվել: Եվ Սոֆյան ապացուցեց, որ իր դեմ գործ են սարքել ինչ-որ քաղաքապետի, թե գյուղապետի կողմից:

3– Հաջորդը հանդիպեցինք նախկին գյուղապետի հետ, որ 15 տարի Լուսաձոր գյուղում համայնքապետ ա եղել: Սկզբնական խոսակցության ընթացքում նա պատմեց եղելությունը: Կարծես մեղա էր գալիս, որ նախկինում ի վնաս Սոֆյայենց ա աշխատել: Հիմա ինչ-որ տեղ փորձում էր օգնել նրանց: Նա ասաց, որ մյուս հարևանին ավելի շատ տարածքներ է տվել:

vkajakan– Այվազյան Կարոյի հայրը տարբեր բաներ պատմեց Սոֆյայենց մասին, թե ինչպես են հետևում իրենց, չեն թողնում, որ հանգիստ ապրեն, լույսեր են գցում բնակարանի մեջ: Պնդում էր, որ գիշերով վախենում է դուրս գալ, նույնիսկ զուգարան գնալ: Հետո մենք տեսանք վկայականը, հողի չափագրումները: 91 թվականին պետական կադաստրը հաստատել էր, որ այդ տարածքը Կարոյենցն է եղել:

61
 
– Ճիշտն ասած, խճճված պատմություն է, չեմ կարող ասել, ով է մեղավոր, ով` ճիշտ: 40 քառակուսի մետրի համար է կռիվը: Մի փոքր արանք է, հաստատ, չարժե 40 տարի կռվել դրա համար, հարևաններով վատամարդ լինել:

 
ԻՆՉ ԱՆԵԼ

Օրինապես, թե առանց օրենքի, բայց վեճերն ու կռիվները հարևան հողատարածքների սեփականատերերի միջև դարձել են անխուսափելի: Կռվախնձորը հաճախ երկու անձին բաժին հասած մեկ ընդհանուր սեփականությունն է: Ինչ անել, եթե տարիներով ձերը համարվող սեփականությունը մի օր հանկարծ նոր տեր է ձեռք բերել:

1. Օրենքը թույլ չի տալիս միևնույն անշարժ գույքի նկատմամբ սեփականաշնորհման իրավունքը վստահել միանգամից երկու անձի: Կարող է լինել միայն մեկ սեփականատեր և համասեփականատերեր:

2. Անշարժ գույքի նկատմամբ ձեր իրավունքը հաստատաող միակ ու կարևոր փաստաթուղթը սեփականաշնորհման վկայականն է:

3. Դրա բացակայության դեպքում ձեր իրավունքը անհիմն ու անօրինական է:

4. Եթե այնուամենայնիվ հայտնվել է հավանական հավակնորդ, Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեն խորհուրդ է տալիս անշարժ գույքին վերաբերող ձեր ունեցած բոլոր փաստաթղթերով և սեփականաշնորհման վկայականով դիմել մոտակա տարածքային բաժին:

5. Առաջին քայլը համապատասխան դիմում գրելն է:

6. Եթե հարցը վիճահարույց է, ապա գործը կքննի կադաստրի պետական կոմիտեի իրավաբանը:

7. Խնդրի լուծումը կլինի միայն իրավաբանի միջամտությունից հետո:

8. Մեծ հաշվով առավելություն ունի այն քաղաքացին, ով ունի սեփականաշնորհման վկայական:

1 մեկնաբանություն

  1. Arevik 27 June 2010, 11:16

    inchqan tsanot patmutyun a,bayc irakanum tuylin misht el ujeghn e haghtum.