ԹՈՂԱՐԿՈՒՄ 33-ՐԴ. ԱՆԴԵՐԳՐԱՈՒՆԴ

logo10Աշտարակի հիմնական փողոցներից մեկի գետնանցումը իսկական պատուհաս է դարձել աշտարակցիների համար: Այնտեղից ժամանակ առ ժամանակ դուրս են բերում տարատեսակ կենդանիներ, հոտն անտանելի է, անցումով անցնելն անհնա, ավտովթարներն` անխուսափելի:

photo113Անի Խումարյան, 20 տարեկան, մեր ամենաներողամիտ ականատեսը

– Էն, ինչ որ ես տեսա, ինձ համար շատ սարսափելի էր: Մարդիկ ասում են, որ էդ պայմաններում հնարավոր չի ապրել, էդ մասին պետք չի լռել, պետք ա բարձրաձայնել: Քաղաք Աշտարակում` հենց կենտրոնում, գետնանցում կա, մտնել հնարավոր չի: Խմելու ջուրն ա այնտեղ լցվում, ու Ջրմուղը ոչ մի բան չի ձեռնարկում: Աբողջ աղբը լցվում ա էնտեղ:

photo28– Ամռանը, բնակիչների ասելով, էդտեղ տարբեր կենդանիներ են լինում: Ահավոր ա թե հոտը, թե տեսարանը: Մի խոսքով, էդտեղ հնարավոր չէ ապրել: Վտանգավոր է առողջության համար: Որ նկարահանումներ էի անում, գետնանցումին կից խմորեղենի խանութ կար: Տնօրեն տիկին Գոհարն ինձ զգուշացրեց, որ զգույշ անցնեմ փողոցը, կարող ա մեքենայի տակ ընկնեմ: Շատ լայն ա փողոցը, ու հնարավոր չի անցնել: Գետնանցումը լցված ա ջրով, ու այդ ջուրը հասնում ա աստիճաններին: Հաստատ, հնարավոր չի մտնել: Նկարահանման ժամանակ մի քանի աստիճան եմ իջել: Քաղաքապետարանն անտարբեր չի, նույնիսկ մի քանի անգամ մաքրել են: Բայց նորից ջուրը լցվում ա: Ջրմուղը չի կարողանում տեղը գտնի, թե որտեղից ա արտահոսքը:

photo37– Բնակիչները պատմում էին, որ մութ ա եղել, մի տղա չի ուզեցել կյանքը վտանգի և գետնանցումով ա ցանկացել անցնի: Ու ամբողջությամբ թաղվել ա ջրի մեջ:

– Որպես ականատես` ինձ համար շատ տհաճ էր էն ամենը, ինչ տեսա, նկարահանեցի: Բայց, ի վերջո, մեկը պետք է լիներ, որ այդ մասին բարձրաձայներ, ասեր: Պետք չի լռել: Երբ նկարահանում էի, ասում էին, դե, շատ վատ ա: Բայց հենց գալիս էր տեսախցիկի առաջ էդ ամենը ասելու ժամանակը, լռում էին:

– Վերջի վերջո էդ գետնանցումը կքայքայվի ու կքանդվի` այդքան երկար ջրի մեջ մնալով: Ինձ թվում ա, որ իմ խոսքն անպատասխան չի մնա, ինչ-որ մեկը կարձագանքի:

ԻՆՉ ԱՆԵԼ

photo47Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում քաղաքում կառուցվեցին բազմաթիվ նոր գետնանցումներ, օգտագործման հանձնվեցին հները: Գետանցումներին մարդկանց հայտարարած բոյկոտը մի քիչ նվազեց , բայց որպես առևտրի տեղ կամ հանրային պետքարան` գետնանցումները դեռ ավելի շատ են ճանաչված, քան իրենց ուղղակի` մայթից մայթ անվտանգ տեղափոխելու գործառույթով:

 
1. Գետնանցումով անցեք ոչ թե 3000 դրամ տուգանքից խուսափելու համար, այլ սեփական անվտանգության:
2. Մի վախեցեք գետնանցումներից, հատկապես նրանցից, որոնք լուսավորված չեն և գտնվում են ոչ մարդաշատ վայրերում: Որքան անցանելի և մարդաշատ դարձնեք այդ գետնանցումները, այնքան կնվազի դրանց վտանգը:
3. Գետնանցումը հանրային պետքարան չէ, սեփական կարիքները գետնանցումում հոգալը ոչ միայն լուտանքի է արժանի, այլ նաև տուգանքի:
4. Պահպանեք գետնանցումի մաքրությունը, պատերին մի’ թողեք ձեր անձնական կարծիքն ու մերժված սիրո տվայտանքները:
5. Եթե որևէ բան եք գրել մատիտով, կավճով կամ արագ անհետացող այլ նյութով, ապա ոստիկանը գուցե բարեհոգի գտնվի, ու կազատվեք միայն ձեր ստեղծագործությունը մաքրելով:
6. Անմաքրելի խզբզանքների դեպքում տուգանքը սկսվում է 20.000 դրամից:
7. Գետնանցումները քաղաքապետարանի հսկողության տակ են:

Մեկնաբանությունները փակ են: