ԹՈՂԱՐԿՈՒՄ 36-ՐԴ. ԽԱԲԵԲԱՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

logo1 Վիդեո: Դիտել այստեղ:

Նա եկավ ու ցնցեց ամբողջ Հայաստանը: Բայց մինչև այդ էլ ցնցել էր Ռուսաստանը: Ով էր նա` երիտասարդ խաբեբա Արթուր Պողոսյանը, ով ՆԱՍԱՅ-ի գիտնականն էր համարվում: Ինչպես բացահայտվեց տարվա ամենամեծ ու աննահանջ խաբեբան: Հատուկ Ռեպորտաժը ներկայացնում է խաբեբաների ու ամենամեծ խաբեբայությունները: Այդ շարքում և առաջինը Սարա Քոնորի համերգը հայ աստղերի մասնակցությամբ: Գրեթե քսան միլիոն դրամի տոմս վաճառելուց և համերգից 24 ժամ առաջ պարզվեց, որ համերգը չի կայանալու: Բայց արդյոք Սարան համաձայնել էր ի սկզբանե: Նոր հազարամյակի նոր ստախոսները հյուրախաղերով Հայաստանում` Արթուր Պողոսյանը իր նվաճումներով, VH Music-ը` համերգներով: Ինչպես նաև` ամերիկյան գրին քարտի էլեկտրոնային հաղթողներն ու Նորաշեն ընկերությա այդպես էլ չկառուցված շենքի ոդիսականը:

Արտակ Ալեքսանյան– Ծնվել է Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում: Ուղիղ տասը տարի առաջ ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստան` Բաշկիրիա, ու հաստատվում այնտեղ: Ու այս տարի, հավանաբար իր քսանամյակի առիթով, Արթուրը վերադառնում է հայրենիք: Ու ինչպես է վերադառնում` ներկայանալով որպես բացառիկ ձիրքով օժտված տաղանդաշատ գիտնական` ՆԱՍՍԱՅ-ի հետ համագործակցող վունդերկինդ, Ռուսաստանի նախագահի ու Ժիրինովսկու հետ հանդիպած մարդ, աստղագիտության դոկտոր ու նույնիսկ պրոֆեսոր: Ինքնակոչ գիտնականը Հայաստանում հանդիպեց նույնիսկ հայաստանյան մի քանի պաշտոնյաների հետ: Ամենահիշարժանը Սփյուռքի նախարարի հետ հանդիպումն էր: Սակայն լրագրողները և աստղագետ ուսանողները շատ արագ պարզեցին, որ Արթուր Պողոսյանն իրականում խաբեբա է` կեղծած փաստաթղթեր ունի, կեղծ կենսագրություն և խիստ անկեղծ հավակնություններ: ժողովրդական ասացվածքը` ստի տևողությունը սահմանափակվում է 40 օրով, բայց Արթուրինը բացահայտվեց վաղաժամկետ: Ու նա անհետացավ:

3Արտյոմ Լևոնյան – Սրանից 20 տարի առաջ այս գյուղում` Գեղհովիտում ծնվեց մի երեխա, որ տարիներ հետո իր երազում տեսնելու էր Գալիլեյո Գալիլեին, ով գրեթե, ինչպես Վահան Տերյանը նրան ասելու էր, ես էլ դու ես, ես չկամ: Նա դառնալու էր Գեղհովիտի համաշխարհային աստղաֆիզիկոսը: Արթուր Պողոսյանը ` մամուլում առաջին, իսկ իրականում երկրորդ հայ տիեզերագնացը պետք է դառնար : Նա պայմանագիր էր կնքել Նասսայի հետ, 2016-ին պետք է թռչեր տիեզերք: Հայտնաբերել էր աստղ ու այն կոչել իր դպրոցի անունով, դպրոցն էլ` իր անունով:

Բայց երանի, թե ամեն ինչ այսպես լիներ: Այն, ինչ Արթուրին պոպուլյառ էր դարձրեց էլ դա էլ քանդեց իր տունը: Ամեն ինչ սկսվեց ֆեյսբուքյան լինքից, որը Հովսեփը ստացավ իր ընկերներից:

hovsep– Առաջին րոպեները նայելուց մի քիչ նախանձով լցվեցի, հետո նայեցի, տեսնեմ` հումորներ է անում` գիտական հումորներ էլի: Այնպիսի բաներ է ասում, որ ընդհանրապես աստղագիտության հետ կապ չունեն,- պատմում է ֆիզիկոս Հովսեփ Ղազարյանը:

Այստեղից էլ սկսվեց նրա անհաջողությունների շղթան: Առաջին բացահայտումն ու բացարկը արեցին ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները. մոտ 40 ստորագրությամբ հերքեցին Արթուրին ոտքից գլուխ: Նամակը ուղարկեցին բոլոր հնարավոր լրատվամիջոցներին:

Պապիկը լսել է հերքման մասին, չի հավատում ասողներին,, հավատում է, որ ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր, եթե Արթուրը լիներ քաղաքային մշակույթի էլիտար հատվածից: Արթուրը գյուղի հերոսն ու հպարտությունն է:

2Առանց մոմի լույսի Արթուրը կարողացավ խաբել կառավարությանը: Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ նրան ընդունեցին: Ֆիզկները զայրանում են: Ինչպես կարելի էր չտեսնել ու չնկատել կատարյալ անհեթեթությունները: Հետո Արթուրը պատմեց, որ հանդիպել է Վլադիմիր Պուտինին, լուսանկարվել Ժիրինովսկու հետ ու անգամ Ցեղասպանության հարցը բարձրացրել ու վիճել Թուրքիայի դեսպանի հետ:

arthurԵրբ աղմուկ բարձրացավ, Արթուրը չկորցրեց իրեն , միանգամից համաձայնեց հարցազրույց տալ Slaq.am-ին: Ասեց, որ ամեն ինչ լեզվի չիմացությունից էր: Քեռակինը հիշում է, որ Արթուրը դեռ մանկուց տարօրինակ էր: Նրանք նույնիսկ մի շրջան եղավ, որ չէին թողնում շփվել երեխաներին: Քեռու ընտանիքը ցանկացավ մեզ ցույց տալ նրա լուսանկարները ժիրինովսկու , Պուտինի հետ, սակայն չգտավ: Չգտավ նաև այն երիզները, որտեղ Արթուրը 100 գիտնականների առջև ելույթ էր ունենում: Արթուրը Պողոսյանի փառքի ճանապարհը երկար չտևեց: Նրան կարողացան բացահայտել ու մինչև օրս փորձում են հասկանալ, թե ինչու էր մերօրյա բենդերը կազմակերպել այս ամենը:

Արտակ Ալեքսանյան– Արթուրը սկսնակ անհաջողակ է զանգվածներին մոլորեցնելու գործում: Մինչդեռ հաջողակ պրոֆեսիոնալները միայնակ չեն գործում: Օրինակ Վի Էյջ Մյուզիք ընկերությունը: Հենց այս ընկերությունն էր պատասխանատուն ու կազմակերպիչը Սարա Քոնորի համերգի, որն այդպես էլ չկայացավ: Նելլի Հարությունյանի ռեպորտաժի հիմքում հենց կանխամտածված ու երկար պլանավորված խաբեբայություններն են, երբ սկզբից ևեթ ամեն ինչ արվում է դրամաշորթության նպատակով: Դրա ամենավառ օրինակն ամերիկյան գրին քարտի խաղարկությունն է: Մարդկանց էլեկտրոնային նամակներ են ուղարկում, թե դուք հաղթել եք, պետք է ընդամենը վճարել ու անձնագրի տվյալներն ուղարկել: Մարդիկ էլ
հավատում են: Հետո միայն կպարզվի, որ դրանք ընդամենը խաբեբաներ են` միջազգային մակարդակի: Իսկ ինչպես վարվել այն ընկերության հետ, որը փող է հավաքում բնակելի շենք կառուցելու համար և անհետանում: Խոսքը Նորաշենի մասին է:

sarahՆելլի Հարությունյան– Հայ Հանդիսատեսը հավատաց համերգը կազմակերպող VH Music-ին, նախապես գնեց փետրվարի 19-ի համերգի տոմսերը. պիտի երգեին Սարա Քոնորը, Սիրուշոը, Արա Մարտիրոսյանը և Արսենին: Համերգը փետրվարի 19-ից տեղափոխվեց մարտի 8: Հետո պարզվեց, որ չի կայանալու: Արա Մարտիրոսյանը զայրացած վերադարձավ Ամերիկա, <<Սիրուշո փրոդաքշընը>> նախընտրում է չխոսել այս մասին:

Համերգը չեղյալ հայտարարելուց առաջ մոտ 20 միլիոն դրամի տոմս էր վաճառվել: Երգիչների դժգոհությունն, անգամ դատարան դիմելու սպառնալիքները սկզբում էին, հետո փոխհատուցում չստացած հանդիսատեսի բողոքի ալիքն էր:

– Վաճառողը օրենքով 10 օրում պետք է վերադարձներ այդ գումարները,- նկատում է <<Սպառողների իրավունքների պաշտպանություն>> ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը:

sevakՏասն օրն անցավ, Վի էյչ մյուզիքից ձայն չկար: 50-ից ավելի դիմումներ արդեն Կենտրոնական քննչական բաժնում են: Սևակ Մարաջյանն արտասահմանյան աստղերի հետ շփվելու փորձ ունի: Հայաստան են բերել աշխարհում անուն հանած երեք դիջեյների` Բոբ Սինքլեր, Ռիո, Իվ Լարոկ: Նրանք քմահաճ են, գործում` բծախնդիր, նախ ստուգում են հրավիրողի համերգային կենսագրությունը:

– Պենալթիներ կան խախտման դեպքում, ֆորս մաժոր և այլն: Մեծ արտիստները 50 տոկոսը գումարի պայմանագիրը կնքելիս են պահանջում, 50 տոկոսը` համերգից առաջ,- ասում է Սևակ Մարաջյանը:

Աստղերը շատ բան չեն կորցնում, կորցնողը հանդիսատեսն է, որի կրած վնասը փոխհատուցված չէ: Իսկ հեղինակազրկված կազմակերպությունները դեռ պարզ չէ, թե ինչ են կորցնում:

norashenՄեկ տարի առաջ <<Նորաշեն 2007>> սպառողական կոոպերատիվի անունը միայն անդամները գիտեին ու կոոպերատիվի նախագահը: Այսօր Նորաշենի մասին բոլորն են խոսում: Գևորգ Չաուշի 14/3 հասցեում շենքը կառուցվեց, բայց կոոպերատիվի անդամները բնակարանի տեր չդարձան: Հովհաննեսը նոր բնակարան պետք է տեղափոխվեր կնոջ և երկու երեխաների հետ: Վճարումը նախապես էր արել: Բայց մինչև կհասցներ բնակարանի դուռը բացել, պարզեց, որ սեփականության իրավունքի վկայականն այլ մարդու ձեռքին է:

apresyan– Մեր կոոպերատիվի նախագահը` Արմեն Թադևոսյանը, ըստ մեզ, չարամիտ համաձայնության մեջ մտնելով այդ բնակարանը ձեռք բերելու, այսինքն` կոնկրետ անձինք, որ կոոպերատիվի անդամ չեն, մտնելով չարամիտ համաձայնության մեջ, կնքել են գործարք,- մեկնաբանում է կոոպերատիվի անդամ Աշոտ Ապրեսյանը:

Կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանը կալանավորվեց: Նրա գործընկեր, բայց փաստաթղթերում չերևացող Լուսաբեկ Սամվելյանը կամ նույն ինքը Լյովան հետախուզման մեջ է: Վիճարկվող բնակարանները ձեռք բերած անձը պնդում է իր գործարքի օրինականությունը:

axabekyan– Առուվաճառքի պայմանագրով գրանցել ենք մեր իրավունքները, ստացել ենք սեփականության իրավունքի վկայականներ,- ասում է բնակարարնների նոր սեփականատեր Սարգիս Աղաբեկյանը:

<<Նորաշեն 2007>> կոոպերատիվի գործը Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Իրավաբան Սիրունյանը զգուշացնում է, նորակառույցների դեպքում շատ են խաբում, բանավոր խոսքին մի վստահեք, առանց իրավաբանի գործարք մի կնքեք:

16 մեկնաբանություն

  1. Arman 11 June 2011, 09:44

    yes kcankanyi vor duq dzer arajika toxarkumneric mekum anradarnayiq Evratesil ergi mrcuytin yev patmeiq Evratesilyan rekordneri, skandalneri yev mer ays tarva anhajoxutyan masin

  2. TATEVIK 23 June 2011, 17:12

    AYS BOLOR XABEBANER@ MERORYA “‘HEROSTRATNERN”‘EN,,,,NRANC UZACN EL HENC AYD E HISHVEL–TEKUZEV XAYTARAKUYAN MIJOCOV,,