ԹՈՂԱՐԿՈՒՄ 37-ՐԴ. ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

logo2Վիդեո: Դիտել այստեղ:

Նրանց դիմում են, երբ այլևս դիմելու էլ ոչ մի տեղ չկա: Ովքեր են նրանք` էքստրասենսները: Եվ արդյոք գուշակում են ապագան: Փորձել է Հատուկ Ռեպորտաժը: Հատուկ այս թողարկման համար Երևան է ժամանել ԱՊՀ ամենահայտնի էքստրասենս Սեդա Վարդանյանը: Մեր խնդրանքով նա բացահայտում է երևանյան չբացահայտված կողոպուտներից մեկը: Արդյոք նա կասի իրական գողերին: Եվ վերջապես ով է Բատիկյան գյուղի բնակիչ տիկին Վարսիկը: Գավառցի գուշակը, էսքսատրասենս Սեդան ու բուժող Վահագնը: Ովքեր են նրանք և ինչի են ընդունակ:

Արտալ Ալեքսանյան– Իմ ընկերներից մեկը, նույնպես լրագրող, վերջերս եկել էր Հայաստան` հարազատներին տեսնելու և մի քիչ կազդուրվելու համար: Դիմում է բժիշկներին, նրանք էլ բուժման երկարատև կուրս են նշանակում: Բայց դե` իմ գործընկերն իր առողջությամբ զբաղվելու ոչ ժամանակ ունի, ոչ`նյարդեր, ոչ էլ համբերություն: Քնի պակասով տառապող, լուրերի ետևից մշտական վազքի մեջ ապրող լրագրողին ստացիոնար բուժում նշանակելը նշանակում է չբուժել: Ու հենց այդ պահին, մեկը նրան խորհուրդ է տալիս դիմել էքստրասենսի: Նա էլ գնում է, վստահ եմ, ավելի շուտ` հոդված գրելու, քան բուժվելու համար: Էսքտրասենսը նրան նստեցնում է սենյակի կենտրոնում, ինչ որ սարք է դնում սեղանին ու պտտեցնում այն: Հետո էլ տալիս է դիագնոզը` ամեն ինչ քո գլխում է, պետք է բուժել մտքերդ: Դրա համար պետք է սեանսների մասնակցես: Ու վճարես:

Ինչո՞ւ են մարդիկ գնում էքստրասենսի մոտ: Ի վերջո, նրանք իսկապե՞ս բուժում են, թե՞ ոչ: Մեզ մոտ էլ կան էքստրասենսներ: Ամենահայտին Գավառի Բատիկյան գյուղի գուշակն է: Վարսիկի մոտ են գնում ոչ միայն սովորական քաղաքացիները, այլև հանրային դեմքեր ու խոշոր գործարարներ: Բայց մենք ունենք նաև էքստրասենս, որին գիտի ամբողջ ԱՊՀ-ն. Խոսքը Սեդա Վարդանյանի մասին է: Նա ռուսական հեռուստահաղորդումների հաճախակի հյուր է և մասնակից: Հատուկ այս նկարահանման համար Մոսկվայից Երևան ենք հրավիրել Սեդա Վարդանյանին`մեր նկարահանումներին մասնակցելու համար:

Մանու Իրիցյան– Պայծառատես, պայծառալսող ու էքստրասենս Սեդա Վարդանյանն է: Շիկահեր, միշտ զարդերով, հանելուկային ու պճնված. սա նրա ոճն է:

1-Ինչ-որ ես ունեմ, դա էքստրասենսորնի է, իսկ ինչ-որ ունեմ, սա իմ զաշիտան է: Եղունգներս արդեն տասը տարի, եթե էկրանում նայեք, այս գույնն է: Ինձ շատ-շատ օգնում է արծաթագույնը,- պատմում է էքստրասենս Սեդա Վարդանյանը:

Խորհուրդ է տալիս միշտ կրել սպիտակ ոսկի ու արծաթագույն զարդ,-սա լավագույն պաշտպանությունն է չար ուժերից: Ինքն էլ է կրում դրանք, քանի որ ինքն էլ է չար ուժերի թիրախում: Մեր հայրենակցուհուն գուցե շատերը չճանաչեն Հայաստանում, բայց ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները հաստատ կհիշեն ՏՆՏ հեռուստաալիքի Էքստրասենսների բախում հաղորդման 5-րդ սեզոնի հայ մասնակցին:

21Տիկին Սեդան մինչեւ հեռուստաաստղ դառնալը տասը տարուց ավելի օգտագործում էր իր գերբնական ունակությունները: Իսկ եթերում փոքրիկ տղայի սպանությունը, տեռորիստական ակտերը բացահայտելուց հետո դարձավ իսկական աստղ` էքստրասենս-աստղ:

Փորձությունների սովոր Սեդային մի փոքրիկ փորձության էլ մենք ենթարկեցինք: Ծարավ Աղբյուրի փողոցն է: Սեդային խնդրում ենք պարզել, թե ինչ է կատարվել այս փողոցում նկարհանումից մոտ մեկ ամիս առաջ:

– Կողոպուտ է, որը պատկանում է օրգանի աշխատողների: Տեսնում եմ պագոններ,- ասում է էքստրասենս Սեդա Վարդանյանը:

31Իսկապես ապրիլի 27-ին ավազակային հարձակում էր կատարվել. Ոստիկանության զորքերի աշխատավարձերը տեղափոխող ԳԱԶ 24 մակնիշի ավտոմեքենայի վրա հարձակվել էին ու փորձել ոստիկաններին զրկել 97 միլիոն դրամ գումարից: Կողոպուտը չէր ստացվել: Բայց հանցագործները դեռ չեն բացահայտվել: Մի քիչ մտածելուց հետո էքստրասենսը խնդրում է անջատել տեսախցիկը: Ասում է, այն, ինչ տեսնում է, չափազանց վտանգավոր է ու սենսացիոն ու կարող է շատերին դուր չգալ:

-Մի անձնավորությունը անմիջապես կապ ունի օրգանի աշխատողների հետ, ու ինքը տեղյակ է եղել այդ գումարի մասին, այդ օրվա տեղափոխման համար: Առաջին տառն եմ տեսնում` Ա է,- ասում է Սեդա Վարդանյանը:

4Հաջորդ նկարահանումը մի կնոջ հետ է, որը վաղուց էր ուզում հանդիպել հանրահայտ էքստրասենսին: Անհաջողությունները շատ են, հարցերն էլ` անպատասխան:

– Երկու բան ես բացել, բիզնես է, փակ է հիմա: Նավսը գիտեք, ինչ բան է, մի հայացքով կարող են այնպես անել, որ փակեն ամեն ինչ: Երկու անգամ ձեր կյանքում մեծ փոփոխություն է եղել,- ասում է էքստրասենսը:

– Այո, երկու անգամ եմ ամուսնացել,- հուզված պատասխանում է կինը:

Պայծառատեսի ու հաճախորդի հանդիպումը շարունակվում է տեսախցիկից հեռու: Օրվա վերջում Սեդան խոստովանում է, որ չափազանց հոգնել է, լիցքաթափվելու ժամանակն է:

5Գավառի, թերևս ամենահայտնի գյուղն է` Բատիկյանը: Գյուղը հայտնի է դարձել հիմնականում իր բնակիչներից մեկի` տիկին Վարսիկի շնորհիվ: Հայաստանի բոլոր մարզերից, ծայրամասերից գալիս են այստեղ իրենց ապագայի մասին ինչ-որ բան լսելու համար ու նաև բուժվելու: Տիկին Վարսիկի մոտ մտնելն ամենևին էլ հեշտ բան չէ: Հերթը մեծ է, էքստրասենս-գուշակն էլ` քմահաճ: Տղամարդկանց չի ընդունում, մուտքն էլ միայն առանց տեսախցիկի. նկարահանում չի սիրում: Մեկ ժամ զրուցելուց հետո տիկին Վարսիկը, միևնույն է, չի համաձայնում խոսել տեսախցիկի առաջ:

6Էքստրասենս, գուշակ, թե պարզապես արտասովոր ձիրքով օժտված մարդիկ: Նրանք միշտ են եղել: Նրանց հաճախ արգելել են, հետապնդել ու նույնիսկ այրել խարույկի վրա: Ոմանք նրանց անվանում են խորամանկ շորթողներ, մյուսները վստահ են` ի վերուստ տրված շնորհ է: Նրանք հաճախորդի պակաս երբեք չեն ունեցել ու չեն էլ ունենա. մարդիկ նրանց դիմում են, երբ կորցնում են կողմնորոշումը: Դիմում են, քանի դեռ հավատում են, որ նրանք կօգնեն: Կամ էլ դիմում են պարզապես հետաքրքրությունից դրդված: Նրանք մեր կողքին կլինեն այնքան ժամանակ, քանի մարդու մեջ արթուն է առեղծվածայինի պահանջը:

Արտակ Ալեքսանյան– Մի քանի շաբաթ առաջ Լաս Վեգասում տեղի ունեցավ Մերիլին մրցանակաբաշխությունը: Այս միջազգային մրցանակը ստանում է տարվա լավագույն աճպարարը` իլյուզոնիստը: Պարզվում է` աշխարհում կա իլյուզիոնիստների համաշխարհային կազմակերպություն, որին անդամակցում է ավելի քան 37 հազար աճպարար: Հայ ամենահայտնի աճպարարը Հարություն Հակոբյանն էր, հիմա նրա գործը Ռուսաստանում շարունակում է Հմայակ Հակոբյանը: Հենց Հակոբյաններն էլ համարվում են այս գործի եթե ոչ հիմնադիրները, ապա գոնե ամենահաջողակները, հայտնիներն ու նորաձևություն թելադրողները: Թվում է` երեք Դ կինոթատրոնների, վիրտուալ խաղերի ու համակարգչային գրաֆիկայի օրերում աճպարարներն ուրիշ ինչո՞վ կարող են զարմացնել հանդիսատեսին: Հենց այս հարցի պատասխանն է փնտրել Ալկա Չիլինգարյանը: Նա զրուցել է հայ ժամանակակից աճպարարների հետ ու փոխառել որոշ հմտություններ:

7Ալկա Չիլինգարյան– Կան մարդիկ, որ ձեռքի մեկ շարժումով ահռելի շենքը անտեսանելի են դարձնում, կիսում մարդուն 2 մասի առանց` նրան վնաս պատճառելու, իսկ պետք եղած դեպքում` իրենք էլ անհետանում հազարավոր մարդկանց աչքի առջև: Նրանք հրաշք են գործում: Բայց Հայաստանում հրաշքներ քիչ են լինում, որովետև հրաշագործներն են քիչ:

 
8Կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը ժամանցային հրաշագործության մասին ամեն ինչ գիտի, նույնիսկ աշխատություն է գրել: Գաղտնիքները գիտի, բայց դեռ ոչ մեկին չի փոխանցել` կրկեսում գործող ուսումնարանում իլյուզիայի բաժին չկա: Այսօր մարդկանց դժվար է զարմացնել: Այս պատճառով էլ մոգերը փոքր հրաշքներից անցել են իլյուզիոն մեծ շոուների:

– Այդ անհետացումները հեռուստատեսային շոու է, և Դավիդ Կոպերֆիլդի շոուների պատրաստման համար գործարաններ են աշխատում, միլիոնավոր դոլարներ ծախսվում: Եթե մեր դերասաններից ոմանք ունանային այդպիսի հնարավորություններ, նրանք էլ շատ հանգիստ կարող են այդ ամենը անել,- նկատում է Սոս Պետրոսյանը:

9Մեծ հնարավորություններ չունի, ոչ էլ մեծ հրաշքներ է գործում Վարդան Ամիրյանը: Մոգությամբ սկսեց զբաղվել այն ժամանակ, երբ կուլիսներում տեսավ ու բացահայտեց հռչակավոր Հարություն Հակոբյանի հնարքներից մեկը: Բեմի բանվորի գործից հոգնած տղան որոշեց, որ բեմ է դուրս գալու ու բոլորին զարմացնելու: Վտանգավոր հնարքների չի դիմում, նա այլ կերպ է մարդկանց զարմացնում:

– Չեմ համարում, որ դրանք վտանգավոր են: Ամեն մեկն իր գաղտնիքն ունի: Ես չեմ օգտագործում, ես ավելի բարի, հեքիաթային հնարքներ եմ օգտագործում,- պատմում է Վարդան Ամիրյանը:

Սուրենն ու Հայկը Վարդանի աշակերտներն են: Հրաշագործը տարրական գիտելիքներ է տալիս նրանց, մնացածը իրենք պետք է ինքնուրույն գլխի ընկնեն ու սովորեն: Եթե չկարողացան, ուրեմն մոգ չեն:

105 տարի առաջ Կամերայինի գլխավոր ռեժիսորն ու դերասանական կազմը որոշեցին ցնցել հայ հանդիսատեսին ու բեմ հանեցին <<Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ>> ներկայացումը: Սղոցը իրական էր ու պատրաստված էր մետաղից: 5 տարի առաջ թատրոնը վերածվել էր հրաշագործական արտադրամասի` ներկայացման համար անհրաժեշտ բոլոր սարքերը պատրաստվել են հենց Կամերային թատրոնում: Հիմա աշխարհում 2 տեղ կան դրանք Դեվիդ Կոպերֆիլդի տանն ու Կամերային թատրոնում, մի փոքրիկ տարբերությամբ:

– Կոպերֆիլդի այդ բոլոր սարքերը գործիքները, որոնցով ինքը հրաշագործություններն անում է, Կամերային թատրոնը իր շատ համեստ միջոցներով է պատրաստել այդ նույն սարքերը: Նրանք միլիոնններ արժեն, իսկ մերը…,- ասում է Արշալույս Հարությունյանը:

11Սոս և Վիկտորյա Պետրոսյաններին ճանաչում են ամբողջ աշխարհում: Նրանք Գինեսի ռեկորդակիր են: Այսօր էլ բնակվում են Գերմանիայում: Մի քանի տարի առաջ նրանց տուն եկան հեռուստատեսությունից ու առաջարկեիցն ուղիղ եթերում ռեկորդ սահմանել` պետք է 16 կոստյում փոխեին 2 րոպեում:

– Երբ որ գնացին տնից, կնոջս ասում եմ` Վիկտորյա, փաստորեն, մենք պիտի պատրաստվենք: Ինքը ասում է` բայց որտեղից ենք մենք 16 հատ կոսյտում փոխելու, որովհետև աշխարհում տենց բան չկար,- պատմում է Սոս Պետրոսյանը:

Առաջին ռեկորդը սահմանեցին ու սկսվեց…Դրանից հետո եղավ երկրորդը, որին էլ հաջորդեց երրորդը` Չինաստանում, փոխեցին 12 կոստյում 1 րոպեում: Հիմա Սոսն ու Վիկտորիան մրցակից չունեն, բայց երազում են ունենալ:

39 մեկնաբանություն

  1. Gagik 18 June 2011, 18:54

    Xndrum em indz tveq Vahagn Matvosyani hamar@ kam hascen

  2. Armine 18 June 2011, 22:45

    xndrum em indz uxarkel ete hnaravor e ekstrasens SEDA VARDANYANIic inch vor tvyal nra het kapvelu hamar el post kam heraxosi hamar

  3. NARINE 19 June 2011, 15:06

    xndrum em tveq indz tikin sedayi hascen kam heraxosahamar@…

  4. lusine 24 June 2011, 03:19

    xndrum em, tveq SEDA VARDANYANI het haxordakcvelu voreve hnaravorutyun(hasce,heraxosahamar …. )

  5. Flora 28 June 2011, 16:03

    Xndrum em indz uxarkeq Seda Vardanyani heraxosahamar@
    shnorhakalutyun