ԹՈՂԱՐԿՈՒՄ 38-ՐԴ. ՁԵՌՔԻ ՈՒԺԵՂ ՀՊՈՒՄՈՎ

hlogoՎիդեո: Դիտել այստեղ:

Աղքատության զենքը կամ սոցիալական անհամաձայնության ընտանիքի թշնամին` դանակն է: Դանակահարությունը` ավանդական, սառը ու բոլոր ժամանակների ամենաարյունոտ զենքն է: Հատուկ Ռեպորտաժն ուսումնասիրել է հանցագործություններ, որ կարող է պատահել բոլորի հետ: Դանակահարությունից հետո` բնակարանային գողություններ: Ինչպես և երբ են թալանում բնակարանները: Թողարկում-զգուշացում:

Արտակ Ալեքսանյան– Գրեթե չի եղել այնպես, որ քրեական վիճակի մասին Ոստիկանության ամփոփաթերթիկներում դանահակահարության գոնե մի դեպք չլինի: Սա հանցագործության այն տեսակն է, որն աշխարհում թերևս ամենից շատ է տարածված: Անցած տարի մեր երկրում պատահել է 219 դեպք. դանակահարել են կամ վիրավորել ծակող գործիքով: 186 դեպք, այսինքն` 85 տոկոսը, բացահայտվել է: Այս տարվա առաջին հինգ ամսիներին եղել է 86 դեպք, բացահայտվել է 76-ը, կամ 90 տոկոսը: Ըստ Արևմուտքի քրեագետների, դանահակահարությունը հիմնականում կենցաղային ծագում ունի: Բանն այն է, որ դանակը կամ սուր, ծակող իրը միշտ էլ կարող է լինել, այսպես ասած` ձեռքի տակ: Դանակն էժան է ու վաճառվում է ամենուրեք: Եթե կա վեճ, ու վիճողներն էլ բորբոքված են, սթափ բանականությունը մղվում է մի կողմ ու ամենաազդեցիկ փաստարկը դառնում է դանակը: Զոհրաբ Հարոյանն է ուսումնասիրել դանակահարության վերջին դեպքերն ու վիճակագարությունը, սոցիալական պատճառներն ու ծանր հետևանքները:

12Զոհրաբ Հարոյան– Դանակահարություն Երևանի հենց կենտրոնում` Օղակաձև զբոսայգում` Կամերային երաժշտության տան հարևանությամբ: 2011 թվական, մարտի 2, ուշ երեկո, մեկ շիշ օղի: Արթուր Նազարյանը 41 տարեկան էր: Կրծքավանդակի ու որովայնի մասերում ստացած դանակի հարվածներից հետո չդիմացավ մինչև Շտապօգնության մեքենան կմոտենար: Արթուրն ու Արմեն Սիմոնյանը` դանակահարողը, ապրում էին նույն տարածքում` Կամերայինի բակում, հաճախ գումար էին ճարում ու բացօթյա խնջույքներ կազմակերպում: Արմենն այդ օրը Վարդանին խնդրել էր օղի բերել, թե շուտով փող են բերելու, Վարդանը բերել էր ու գնացել աշխատելու` ավտոկայանատեղիում մեքենաներից փող հավաքելու: Հետո Վարդանը կլսի ձայներ, կվազի ընկերների մոտ ու մի ընկերոջը վիրավոր կգտնի, Արթուրին` մահացած, Արմենին էլ` արյունոտ դանակը ձեռքին:

22
 
-Արթուրը վրան է, իսկ այդ խբողի ձեռը տակն է: Շարժեցի, շարժեցի, չկարողացա խլեմ, հետ քաշվեցի,- պատմում է ականատես Վարդանը:

 
 
321988 թվականին նույն Արմեն Սիմոնյանը դանակահարում է իր հղի կնոջն ու աներոջը և սպանում նրանց: Խորհրդային դատարանը դաժան մարդասպանին դատապարտում է գնդակահարության, բայց փոխվում են կարգերը, փոխվում է նաև պատիժը` ցմահ: 18 տարի պատիժը կրելուց հետո ներվում է ու հայտնվում փողոցում` այնտեղ, որտեղից կրկին տարան ոստիկանները: Հետո ոստիկանության աշխատակիցները կպարզեն, որ խմելուց բացի նրանք գումարի վրա են խաղացել, ու 15 000 դրամն էր ընկերոջը սպանելու և երկուսին վնասվածք հասցնելու պատճառը:

41Դոցենտ Օհանյանն ավագ վիրաբույժ է ու ամեն օր շփվում է կյանքի ու մահվան կռիվ տվող դանակահարվածների հետ: Ամենակարևորը ժամանակին արյունահոսությունը դադարեցնելն է, հետո` մարմնի ամբողջականությունը վերականգնելը:

– Ծակած-կտրած վերքերը առավել անբարենպաստ ելք են ունենում սրտի շրջանի վնասվածքների, պարանոցի, ստորին վերջույթի և վերին վերջույթի զարկերակների պրոեկցիայով, որոնք ուղեկցվում են զանգվածային արյան կորստով,- ասում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ավագ վիրաբույժ Անդրանիկ Օհանյանը:

51
Շատ դեպքերում դանակահարություններն այդպես էլ չեն բացահայտվում, քանի որ վերքը խորը չի լինում, տուժողը չի դիմում բժշկի, հետևաբար ոստիկանությունն այդպես էլ տեղյակ չի լինում դեպքի մասին, ու դանակահարողը մնում է անպատիժ:

 
6160-70-ականների Երևանում տարածված մտայնություն կար, թե դանակը հանած տղամարդն անպայման պետք է դանակահարի: Կիսաքրեական ետնաբակերում չէին հարգում այն մարդուն, որը ձեռքն անտեղի տանում էր դանակին: Այժմ այլ մտածելակերպ է տիրում նույն կիսաքրեական բակերում, թաղերում, փողոցներում ու ժամանցային վայրերում: Նույնիսկ զագսում: Հենց զագսում է, որ Հայկը, ապահարզանի ժամանակ, չի զսպել իր բնազդները, և մեկ րոպեում դանակի 6 հարված է հասցրել իր կնոջն ու 1 հարված` զոքանչին: Երկուսն էլ, բարեբախտաբար, ողջ են մնացել:

– Մինչև հասկացանք` ինչ է կատարվում, վայրկյաններ տևեց: Չէի մտածի, որ այդքան վայրկյանում այդ կկատարվի: Արագ-արագ հանում, խփում էր: Ինքը ձախլիկ էր ու հատուկ ուզում էր սրտիս խփեր: Հետո չեմ էլ հիշում, չեմ էլ զգացել,- պատմում է տուժած կինը:

Տարիների համատեղ կյանքի ընթացքում Հայկը միշտ հարբում էր ու կռիվ սարքում տան անդամների հետ: Ապահարզանի օրն էլ, զագս մտնելուց առաջ մի շիշ օղի էր ճարել, նստել շենքի բակի տաղավարում, խմել մինչև վերջ ու նոր գնած դանակը գրպանում` մտել գրասենյակ` ապահարզանի փաստաթուղթը ստորագրելու: Եվ ձեռքը գրիչի փոխարեն տարել էր դանակին: Հայկն այժմ քրեակատարողական հիմնարկում է, կինը դուրս է գրվել հիվանդանոցից:

71Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում, որտեղ դեռևս ոչ մի լրագրող դեռ ոտք չի դրել: Միայն <<Հատուկ ռեպորտաժ>>-ի խնդրանքով բացվում են վարչության փակ դռները: Տարածված թյուր կարծիք կա, թե իբր սառը զենք չի համարվում այն դանակը, որի շեղբը չի գերազանցում մարդու 4 մատը: Պարզվում է` ամեն ինչ այսքան հասարակ չէ: Այստեղ դանակի սառը կամ մահաբեր լինելը որոշվում են հատուկ մասնագետները` հատուկ սարքերի օգնությամբ:

– Բոլոր փորձագիտական պահանջներով սառը զենքը գնում է 9 սմ-ից: Այսինքն` 90 մմ և բարձր: Մյուս քրեագիտական պահանջը հաստությունն է,- բացատրում է Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության բաժնի պետ Վարդան Ռոստոմյանը:

81Փորձառու գնդապետ Կարեն Մարգարյանը համոզված է, որ սառը զենքը միշտ էլ վեհ նպատակ է ունեցել` գեղեցկացնել հագուստը և խորհրդանշել տղամարդու վեհանձնությունը: Հաճախ այն կրել են միմիայն ինքնապաշտպանության համար: Փոխվել են ժամանակները, բայց արժանապատվության մասին տղամարդու պատկերացումներում մի բան նույնն է մնացել` իսկական տղամարդը դանակով չի հարձակվի ուրիշի վրա:

Արտակ Ալեքսանյան– Այս օրերին շատ է խոսվում բնակարանային գողությունների մասին: Ովքե՞ր են բնակարան թալանողները: Ըստ քրեագետների, բնակարանային գողերը սովորաբար նույն համայնքի մարդիկ են: Այսպես կոչված` հյուրախաղերով այլ քաղաք գնացողները սովորաբար բռնվում են առաջին իսկ փորձի ժամանակ: Բացի այդ, գողերը հազվադեպ են թալանում պատահական մարդկանց: Սովորաբար նրանք քաջատեղյակ են լինում, թե ով է բնակարանի տերը և ինչ է հնարավոր տանել նրա տնից:

Ուրեմն ի՞նչ անենք` մեր տանն ապահով ապրելու համար: Միջին ու ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար գրեթե միակ ու ընդհանրական բանաձևը շատ տխուր է հնչում` ուշադիր լինել, օտարի առջև դուռը չբացել: Բավարա՞ր պայման է` ոչ: Բայց անհրաժե՞շտ պայման է` այո: Մինչդեռ հարուստների համար անհրաժեշտ ու բավարար պայման է բնակարանի անվտանգության համար վճարելը: Սոնա Աբրահամյանն է ուսումնասիրել բնակարանային գողերին, վերջին գողություններն ու գողանալու վերջին հնարքներին:

91Սոնա Աբրահամյան– Թաղամասի գողերը Թագուհու համար լավ ծննդյան նվեր էին պատրաստել: Մինչ Թագուհին ծնողների ու ընկերների հետ քաղաքից դուրս տոնական մոմերն էր հանգցնում, գողերը 9-րդ հարկի պատշգամբից նրա տուն ներխուժեցին: Թագուհին կասկածյալների ցուցակից չի բացառում ամենամոտ մարդկանց: Բնակարանային գրեթե բոլոր գողությունները սկսվում են ինֆորմատորից, որը սովորաբար լինում է հարևան, բարեկամ կամ էլ ընտանիքի անցուդարձին լավ ծանոթ մեկը:

– Որ ծանոթ մարդու մատը, ինչպես ժողովուրդն ա ասում, խառն է, ես չեմ բացառում: Ինչ-որ մեկը պիտի իմանար, որ քաղաքում չենք, որ հարմար պահ է որս անելու համար,- ասում է Թագուհին:

101Եթե դռան կողպեքում հաճախ հայտնվում են լուցկու հատիկներ կամ գովազդի թերթիկներ, ուրեմն նշանակետում եք, ձեզ արդեն հետևում են:

Թագուհին դիմում է ոստիկանություն: Դեպքի վայր հասած ոստիկանները զարմանալի է, բայց չեն հայտնաբերում ոչ մի ոտնահետք: Թագուհին չի հավատում, որ գողերը այդ աստիճան վարպետ են եղել: Թեև ոստիկանները խոսում են օպերատիվ աշխատանքի մասին, իրականում ջանք չթափեցին գողությունը բացահայտելու համար, գուցե որովհետև զոհի դերում հասարակ մարդ էր` ոչ պաշտոնյա ու ոչ էլ մեծահարուստ:

– Դա ենթադրում է, որ կամ ոստիկանությունը հավես չունի աշխատելու կամ հասկանալով, որ հնարավոր չէ բան անել, չեն էլ զբաղվում,- կասկածում է Թագուհին:

111Կողպեքագործը համար մեկ կասկածյալն է Երևանում տեղի ունեցած կողոպուտների դեպքում: Բավական է խոշոր թալանի ահազանգ ստացվի` և նա անմիջապես կասկածյալի աթոռին է հայտնվում:

– Հենց խոշոր գողություն է լինում, առաջինը ինձ են տանում, 6-րդ վարչության նախկին աշխատողին ասում եմ` լավ ինձ ինչու ես բերել, ասում է` դե դու ցուցակում կաս, հետո բաց են թողնում, մի հատ էլ ներողություն են խնդրում,- պատմում է կողպեքագործը:

121Սոս Սարգսյանի հերոսը սարերում գտավ Ռևազի ոչխարների ազնիվ գողերին, բայց քաղաքում էլ ազնիվ գողեր դեռ հանդիպում են: Մի քանի տարի առաջ մեծ արտիստի աշխատասենյակ փոքրիկ գող է մտել, նկատողները պատմում են` երիտասարդ էր: Հեռանալուց հետո սակայն չլսված բան, աշխատասենյակում ոչինչ չի պակասել` թանկարժեք իրեր ու տեխնիկա` ամեն ինչ տեղում էր:

– Մի երեք օր հետո եկավ մի երիտասարդ, նստեց` բարև, ասեցի` բարև, ասաց` ես այն տղան եմ, որ Ձեր առանձնասենյակ էր մտել: Բա ինչու մի բան չես տարել` հարցրի: Ասում է` վերջին րոպեին դռան վրա Ձեր անունը կարդացի, հասկացա, որ Ձերն ա ու ոչինչ չտարա: Բա` ուզում եք գողություն չանեմ, ասացի` երազում եմ, բա` ինձ աշխատանքի տեղավորեք,- պատմում է Սոս Սարգսյանը:

13Գողերն իրենց օրենքներն ունեն, պարզվում է` կան դռներ, որոնք բացելը նրանց աշխարհում մեղք է: Դա մի ժամանակ էր, հիմա գողերը ոչ հարգանք ունեն ու ոչ էլ սրբություն: Բայց կան կանոններ, որոնց ուզած-չուզած դեռ պետք է հնազանդվեն: Պարզվում է կա այսպես կոչված <<վազվրատի>>` գողոնը վերադարձնելու չգրված օրենք: Եթե կատարվել է բնակարանային գողություն ու թաղի քրեական հեղինակությունը պահանջում է վերադարձնել, չհնազանդվելը անհնար է:

14Սերգեյ Գալոյանը անուն չտվեց, բայց գաղտնիքը բացեց: Մեր ժամանակների ամենահայտնի ու ճարպիկ բնակարանային գողը կին է` գեղեցկադեմ ու սևահեր: Տուն ներխուժելու համար ձևանում է տնային ուսուցիչ, միայն թե տան տերերի վրա կեղծ ուսուցչուհու աշխատավարձը չափազանց թանկ է նստում, վճարում են մինչև վերջին կոպեկը:

Բնակարանների պաշտպանությունը ստանձնել է պահպանության վարչությունը: Տան մեջ տեղադրվում են սարքեր, որոնք զգում են տուն ներխուժած մարդու նույնիսկ ամենաթեթև շարժումը: Գողը սովորոբար չի մտնում այն տունը, որտեղ տեղադրված է այս սարքավորումը: Բայց եթե մտնում էլ է, ապա իր սև գործն անում է 5 րոպեում: Չէ որ կողոպտիչն էլ գիտի` բնակարանը գողերից պահպանողները դեպքի վայր կհասնեն 5 րոպեից ոչ շուտ:

10 մեկնաբանություն

  1. LOL 19 June 2011, 12:36

    Dzer 39-rd toxarkum@ verjinna linelu?