ԹՈՂԱՐԿՈՒՄ 8-ՐԴ. ՕՐԳԱՆԻԿ. ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՍՆՈՒՆԴ

photo4Առաջին հայացքից թվացող նույնիսկ մեր տեղական միրգն իրականում կարող է վնասակար լինել: Միչդեռ այսօր կա սնունդ, որ վնասակար չէ, օգտակար է: Ծանոթացեք: Արևմուտքից եկած, բայց պապենական բաղադրատոմսով` օրգանիկ միրգ ու բանջարեղեն:

Օրգանիկը անվտանգ է ու ճիշտ մեր սակավահող երկրի համար: Հատուկ Ռեպորտաժը գրեթե չորս ամսից ավելի ուսումնասիրել է օրգանիկ մթերքը` գարնանացանից մինչև աշնանային բերքահավաք, վերամշակում և արտահանում: Առողջ սնվելու ժամանակից բանաձև. Օրգանիկ. Նոր սերնդի սնունդ:

Արտակ Ալեքսանյան – Ճտերը աշնանն են հաշվում: Ուշ աշնանը հաշվում են նաև վիտամինները: Ինչ կերանք, ինչքան հարստացանք վիտամիններով: Այդ առումով Հայաստանն ամենահարմար վայրներ, որտեղ ագարակները դեռ անաղարտ էին քիմիական պարարտանյութերից և հակված էինք մտածել, որ առողջ սննդով վերալիցքավորվելու համար են Հայատան գալիս մեր սփյուռքի հայրենակիցները: Սակայն մեր photo6ուսումնասիրությունները պարզել են, որ դա ոչ միայն այդպես չէ, ավելին, Հայաստանը կրկնում է զարգացած արևմտաեվրոպական երկրների դառը փորձը ու դառնացնում իր մթերքը նույն քիմիայով: Իսկ կա արդյոք սնունդ, որը անաղարտ է` հետևաբար օգտակար և անհրաժեշտ վիտամիններով հարուստ: Նելլի Հարությունյանը ոչ ավել ոչ պակաս վեց ամիս ուսումնասիրել է հայկական աշխարհի բնամթերքը: Ցանելուց ու պտղից մինչև բերքահավաք: Պարզվում է Հայաստանում կա բնական, ոչ թունավոր ճանապարհով աճեցված մթերք, որն անվանում են օրգանիկ: Օրգանիկ նշանակում է առանց թունաքիմիկատների աճեցված մթերք: Այս բառի հեղինակը Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Վոլթեր Ջեյմս Նորբորն է, որ առաջինը գրեց օրգանիկ: Այսինքն բնական, աստվածատուր, ինչպես ինքն էր ասում, մարդու օրգանիզմի պես մաքուր այգիների ու բանջարանոցների մասին: Այսօր արտադրվող մթերքի միայն 1-2 տոկոսն է photo23համարվում օրգանիկ: Այն վաճառելու համար Եվրամիությունում, ԱՄՆ-ում և Հայաստանում, օրինակ, եթե տեսնում եք օրգանիկ լոլիկ, չիր կամ շոկոլադ, պարտադիր պետք է լինի հավատսագիր այդ մասին, քանի որ օրգանիկ մթերքը դա միայն թունաքիմիկատների բացակայությունը չէ: Օրգանիկ մթերքի արտադրություն և որպես առանձին արդյունաբերական ճյուղ և որպես մտածղություն ու կենսաձև: Այս ամենը Հայաստանում դեռ նոր է ձևավորվում: Նելլի Հարությունյանը, որ նորմալ լրագրող էր` սնվում էր ինչպես պատահի, այսուհետ սնվում է միայն օրգանիկ մթերքով: Ինչը նրան ստիպեց այդպես փոխել կենասկերպը և առաջին հերթին սննդակարգը: Առաջին հերթին կես տարվա ուսումնասիրությունների և նկարահանումների արդյունքն է, որն այսօր նա ամբողջացրել է մեկ մեծ Հատուկ ռեպորտաժում:

Նելլի Հարությունյան – Արդեն չորրորդ տասնամյակն է, քաղաքակիրթ աշխարհը սննդամթերքի նոր մշակույթի է անցել: Քիմիական նյութերով հագեցած մթերքը նրանց վանում է: Նախապատվությունն օրգանականին է տրվում: Եվրոպան ու Հյուսիսային Ամերիկան սպառում են աշխարհում արտադրվող օրգանական մթերքի 97 տոկոսը: Սա ոչ թե նորաձեւության վերջին ճիչն է, այլ առողջ ապրելու ձգտում:

Արշակ Միրզոյան բժիշկ Օրգանիկ սնունդն այնպես չէ, որ սկսես սնվել եւ ինչ-որ փոփոխություններ լինեն անմիջապես, բայց դու ստանում ես էն պահուստը սննդի, որ ինչ որ հիվանդության դեպքում կանգնում են քո կողքը եւ ոչ քո դեմ:

Օրգանական մթերքն ու քաղցկեղը գրեթե անհամատեղելի են: Ուռուցքային, անոթային հիվանդություններից պաշտպանող նյութերն օրգանական մթերքում քառակի ավելի են ավանդականից: Օրգանական սնունդն արգելում է դեպրեսիայի մուտքը օրգանիզմ: Նրա գործածությունը մոտ 1©5 անգամ նվազեցնում է կաթվածհարվելու հավանականությունը:

photo7
Հրանտ Թերլեմեզյան Երկրագործության եւ բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի փոխտնօրեն
Անցած տարի ամբողջ աշխարհում օրգանիկ մթերքի ձեռքբերման վրա ծախսվել է 46 մլրդ դոլար:
 
 

Օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում էլ որոտաց, քաղաքակիրթ աշխարհի ձայնը մեզ էլ հասավ. Արմավիրի մարզ, գյուղ Լուսակն: Յոթ տարի առաջ հենց այստեղից սկսվեց հայաստանյան օրգանական գյուղատնտեսությունը: Նախաձեռնողը Շեն բարեգործական հասարակական կազմակերպությունն էր: Օրգանական գյուղատնտեսությունը ոչ է ասում քիմիական միջամտությանն ու արհեստական խթանիչներին: Լուսակնում արդեն միայն բնության ռեսուրսներով են օրգանական պտուղ ստանում:

photo5
 
Հայկարամ Թունաքիմիկատներ սելիտրա չի օգտագործվում սրա մշակման ժամանակ: Էկոլոգիապես մաքուր միրգ ա սա:
 
 
 
Գյուղացին կամավոր է անցնում օրգանական մշակության, բայց երբ որոշեց, արդեն պետք է ենթարկվի օրգանիկ մշակույթին եւ օրգանական ստանդարտի պահանջներին: Ամեն ինչ կարգով ու օրենքով. երեք տարի անցումային շրջան, փորձագետների ստուգումներ ու հարցաքննություններ, նոր միայն հավաստագրի երես կտեսնի: Ծանոթ-խնամի խողովակն այստեղ անզոր է, փորձագետը այգում կհայտնվի ցանկացած պահ: Կգան, կբռնացնեն, կզրկեն:

photo9
Նունե Դարբինյան, ԷկոգլոբՄենք տրամադրում ենք մեր հաճախորդին ստանդարտ, եւ մեր ստանդարտը համապատասխանում է միջազգային չափանիշներին: / Ինչպես եվրոպական շուկաների, այնպես էլ Ամերիկայի միացյալ նահանգների:
 
 
Տարին առնվազն մեկ անգամ քննություն են անցնում հողը, սերմը, պտուղը, եւ իհարկե, արտադրողը: Փորձագետը պետք է համոզվի, որ ֆերմերի օրգանական գիտելիքները խորքային են:

Ինչ խախտում անես, այնպես էլ կպատժվես. գուցե նախազգուշացում լինի, գուցե սերտիֆիկատ չտրամադրեն, գուցե դրանից զրկեն էլ: Խստագույն այս նորմին Էկոգլոբը դեռ չի դիմել: Իսկ նրանց ասածն արած է, տրամադրած սերտիֆիկատով արտադրանքը հանգիստ կարելի է արտահանել եվրոպական ու ռուսական, հիմա նաեւ ամերիկյան շուկա: Ավելի քան 40 ֆերմեր ու վերամշակող դիմել են կազմակերպությանը, կեսն արդեն ստացել են անհրաժեշտ փաստաթուղթը:

photo16

Ռաֆիկ Պետրոսյան – մելիորատորՀետազոտություն անցկացվեց եւ պարզվեց, որ ծանր մետաղները թույլատրելիի սահմանում են եւ օրգանական մշակման համար պիտանի են այս հողերը:

 
 
Կորիզից ծառ, հետո պտուղ, ամեն ինչ տեղում են ստանում: Այգու ստեղծումից մեկ տարի անց Արգինայում նաեւ տնկարան հիմնեցին: Ծիրանի ու դեղձի անհրաժեշտ տնկիները սեփական արտադրության են: Այսպես ավելի ապահով է:

photo11Ալֆրեդ Գրիգորյան – Առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտ. թեկնածու
Այս տարածքը հարմար է օրգանական գյուղատնտեսության համար, որ առաջներում չի մշակվել: Թունաքիմիկատներ, զանազան պարարտանյութեր չեն կիրառվել, տեղի դիրքը, բարձրությունը նպաստում է, որ քիչ հիվանդություններ զարգանան:

Օրգանական գյուղատնտեսությունում գիտնականի եւ ֆերմերի միջեւ կապը Շենի խորհրդատուների օգնությամբ է կատարվում: Նրանք միասնական ջանքերով միայն կարող են պայքարել վնասատուների դեմ:

Օրգանականին անցումը հարստացրել է նաեւ համայնքային բյուջեն: Արգինայում ու Լուսակնում ստացված եկամուտով արդեն ճանապարհ, մանկապարտեզ ու համայնքային կենտրոն են վերանորոգել: Օրգանական գյուղատնտեսությունը ոչ միայն օգտակար է, այլեւ շահավետ: Սա գյուղացիների համոզմունքն է:

photo14

 
Տիգրան ՂազարյանըԵս ոչ մի քիմիկատ չէի օգտագործում, դեղամիջոցներ չէի օգտագործում, բույսը կարիք չունի դրա: Պրոբլեմ չեղավ օրգանականի անցման:

 
 
Եվրոպայի ախորժակն ավելին է, քան Հայաստանն առաջարկում է: 170 հազար հեկտար ոռոգվող վարելահող ունենք, ուղիղ կեսը կարող է օրգանական մշակության անցնել: Նախալեռնային եւ լեռնային գոտիներն ամենահարմարն են, դրանք ամենից քիչ են աղտոտված:

Մեծ եկամուտների համար արդեն ավելի քան 500 հեկտար տարածքի հավաստագիր է տրվել: Սա կրկնակի ավել է նախորդ տարվա համեմատ: Մեզ դեպի Եվրոպա տանողը նաեւ օրգանական գյուղատնտեսությունն է: Կառավարությունը կողմ է հողերի քաղաքակրթմանը, օրգանական հողատեսքերի ձեւավորման համար նույնիսկ դրամաշնորհներ չի խնայի:

photo111Սամվել Ավետիսյան, Գյուղատնտեսության փոխնախարարՁեւավորվում է լուրջ ինտեգրացիա ֆերմերների եւ ագրովերամշակողների միջեւ, նպաստում է գյուղացիների եկամուտների ավելացմանը, եւ վերջապես մենք ունենում ենք բրենդ, հնարավորություն այդ արտադրանքը դրսի շուկայում ներկայացնելու:

 
Ավանդական այգեգործությունն, անշուշտ, այս ջանքերը չէր պահանջում վերամշակողներից: Հոսքագծից մինեւ պահեստ օրգանական մթերքն անցնում է ամենախիստ հսկողության տակ: Պահեստում էլ օրգանականի տեղն առանձին է:

Սինգապուրում արդեն համտեսել են հայկական օրգանական նռան հյութը: Արտադրողները հավակնում են մուտք գործել նաեւ եվրոպական շուկա : Հայաստանում պահանջարկը դեռ մեծ չէ, բայց հայ սպառողին էլ ավանդականի հետ օրգանականը համեմատելու հնարավորություն կտրվի:

Եվրոպացի գնորդը սովոր է մթերքի ոչ թե արտաքին տեսքով հիանալ, այլ որակով: Շվեյցարիայի պատվերով այստեղ նաեւ բիոկանաչի են չորացնում: Անցած տարվա կես տոննայից ավելի չրից շատ փոքր մասն է հայրենիքում մնացել: Միջին վիճակագրական հայն այսօր գերի է մթերքի արտաքին տեսքին, քչերն են ձգտում առողջ սննդի մշակույթ ձեւավորել:

photo13
 
Տիգրան ԾատուրյանԵթե 5-6 տարի առաջ 5 տոկոսն էր հայկական շուկայում հետաքրքրություն ներկայացնում, ապա հիմա ավելացել է մինչեւ 20-25 տոկոս:

 
 
Օրգանական արտադրանքի ամենամյա ամենամեծ հավաքն անցկացվում է Գերմանիայում` Բիոֆախը: Հայաստանը Կովկասում առաջինը առանձին տաղավարով մասնակցեց այդ հեղինակավոր տոնավաճառին: Հայ արտադրողները համոզվեցին, որ օրգանական դաշտում հայկական խաղը պետք չէ ուշացնել:

photo41
Գրիգոր Հովհաննիսյան- Արտամետ այգու գյուղատնտես Մեր հողատերերը հիմնականում դուրս են եկել տեսել էտ բանն ինչ ա, որ հիմա ավելի մեծ տարածում ունի Եվրոպայում ԱՄՆ-ում: Ձգտում են էտ բանով, որ իրանց ապրանքը կկարողանան իրացնել:

 
Լուկաշին գյուղի ֆերմերները երկար են մտածել ու հասկացել, որ խնդիրների լուծման լավագույն տարբերակն ավանդական գյուղատնտեսությունից օրգանականին անցնելն է: Ստեղծել են կոոպերատիվ, խմբային հավաստագիր ստացել ու գործի անցել:

photo161
 
Վարդգես Դավթյան – Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիայի նախագահՇահավետ ա նրանով, որ գնային առումով բարձր է եւ իրացման խնդիր չունենք:

 
Ավանդականից օրգանականին սահուն ու հարթ անցնելու համար հասարակ ֆերմերին օգնում է Շենի մասնագետների խորհրդատվական խումբը: 350 ֆերմեր է հետեւել նրանց խորհուրդներին, շատերն արդեն անցել են օրգանական համակարգ:

Հավաստագիր ձեռք բերելը դժվար գործ է, դրանից չզրկվելն` ավելի բարդ: Այն գլուխ բերելու համար ֆերմերային խմբերում ներքին հսկողություն է իրականացվում: Տեսուչը հսկում է, որ մեկ ֆերմերի պատճառով ողջ տնտեսությունը չտուժի: Մի խոսքով, լուռ համաձայնություն կա, աշխատել մեկը բոլորի համար, բոլորը մեկի ջենտլմենական սկզբունքով:

photo15
 
Վարազդատ Մաթեւոսյան, ներքին տեսուչ Եթե խմբում կա շատ մարդ, հնարավոր է, որ լինեն ավելի շատ խախտումներ, սխալներ, ներքին տեսուչը լավ է, որ այդ ռիսկայնությունը նվազագույնի հասցնի:

 
Ազգային ժողովն արդեն ընդունել է Օրգանական գյուղատնտեսության մասին օրենքը: Այն կարգավորում է ամբողջ շղթան` գյուղատնտեսական մթերքի ու հումքի արտադրությունից մինչեւ իրացում:

Սամվել Ավետիսյան ԳՆ փոխնախարարԵկամտաբեր է օրգանական գյուղատնտեսությունը, գյուղացիների եկամուտը բարձրացնելու տեսանկյունից շատ շահեկան է: Առավել եւս օրգանական գյուղատնտեսությունն ունի հնարավորություն զարգացնելու ագրո եւ էկոտուրիզմը:

Եվրոպացի զբոսաշրջիկին միայն հուշարձաններով չես զարմացնի: Գերմանիան ու Շվեյցարիան, օրինակ, զբոսաշրջիկներին գրավում են հենց ալպիական մաքուր օդով եւ նույնքան մաքուր գյուղմթերքով: Մենք էլ կարող ենք. լեռների մաքուր օդն ունենք, օրգանական մթերքն էլ, այդ թվում նաեւ օրգանական հաց:

Արտադրողը հյուրասիրում է, գնորդը տեղյակ չէ: Հայկական օրգանական արտադրանքի մասին արտասահմանում ավելի շատ գիտեն, քան Հայաստանում: Տարբերակիչ նշանն էլ ոչինչ չի ասում: Համտեսի կազմակերպիչները տեղեկատու թերթիկներով են եկել:

photo10
 
Նվարդ – Օնլայն Օրգանական մթերքը անվտանգ է, առողջարար է, միայն օգուտ կարող է տալ, քանի որ զուրկ է որեւէ թունաքիմիկատից, բուժանյութից:

 
 
Ովքեր հասկացել են` միացել են Օրգանական մթերք արտադրողների եւ սպառողների ասոցիացիային: Ով չգիտի, տեղեկացնում են. Էկոլոգիապես մաքուր, բիոլոգիական ու օրգանական. օրենքով բոլոր այս բնորոշումներն էլ համարժեք են: Հարցված սպառողներից միայն մի քանիսն են տեղյակ եղել: Օրգանականի մասին նրանց գիտելիքներն աղոտ են: Բիո, էկո բնորոշումներով գովազդներն ավելի են շփոթեցնում: Ներկայացված էկոլոգիականը հաճախ օրգանական չէ: Գլուխկոտրուկի միակ լուծումը սերտիֆիկատն է: Մինչեւ պիտակը չկարդաս, ինչ իմանաս, օրգանիզմդ սնուցում ես, թե թունավորում: Մենք էլ ենք կարդում, Երեւանում անցկացված հարցումներն 80 տոկոս արդյունք են ցույց տվել: Միայն թե հայ սպառողի ու եվրոպացի գնորդի հետաքրքրությունները տարբեր են:

photo21
 
Արմեն Հարությունյան Մեծամասնությունը ընդամենը ժամկետն են կարդում, մնացած սերտիֆիկացման եւ այլ հատկանիշներին ուշադրություն չեն դարձնում:

 
 
Ճիշտ այնքան, որքան ավելացված արժեքի հարկն է: Օրգանական մթերքն ավանդականից մոտ 20 տոկոսով թանկ արժե: Նույնիսկ այդ դեպքում երկար մտածելը վնասակար է առողջությանը, թե չհարկեք ինքներդ ձեզ, գուցե մի օր բժիշկները հարկեն: Ընտրելով օրգանականը` չեք վնասի ոչ ձեր առողջությանը, ոչ էլ բնությանը:

Արտակ Ալեքսանյան – Մեր ծրագիրը այսուհետ շաբաթ օրերին է: Շաբաթվա բեռն ու միտքը եզրափակեք մեզ հետ: մենք բացենք ցանկացած նոր թեմայի ու գաղափարի համար: Զանգահարեք մեզ 65 00 15 208, այցելեք մեր կայք Banadzev.com, , youtube- ում դիտեք մեր թողարկումները, իսկ առավել հետաքրքիր դեպքերն ու տպավորությունները կարդացեք մեր բլոգում www.blog.banadzev.com: Մենք ենք Ձեր դեսպանը հեռուստատեսությունում:

3 մեկնաբանություն

  1. Armen 11 November 2009, 23:37

    asem, hayastani “organakan” voreve apranq voch mi tex el chen &anachum artasahmanum:
    Mi jamanak hayastanic hyuter ein tanum Avstralia 100 tokosi tak, en el brnvel ein, ayntex voch miayn haryur tokos hyut chkar, ski tas tokosn el cher…..stic jur ein xarnel u qimia, haryur tokosi tak caxum ein:
    inchu chen kardum inch e grvac???
    vorovhetev xabum en, grum en ayn inch irenc dzer e talis.
    korupacvac yerkrum, inch eq uzum, stugumner????
    poxin munat, organakan el kgren, sertifikat el ktan, artasahmanum lav giten dra masin, arxayin!!!!
    hayastanum amen inch SUT EEEEE!
    2) aranc tunaqimikatneri voch mi buys i zoru chi a&el!!!!
    Evropakan tv ov cuyc en talis ha&ax ev asum , vor stic asum en organakan e, barzr gner en dnum, yerb stugum es , tarberutyun@ shat qich e!!!
    da el enq tesel!!!!

  2. Mane 11 February 2010, 12:05

    giteq inch,xosel@ hesht e. Bajc cer karciqov mard@ karox e gojatevi, ete bolor@ ogtven organakan snundic ? ? ? ? ?

  3. Արմեն Սարգսյան 4 December 2010, 23:24

    Հարգելի Մանե և Արմեն, Հայաստանում կարող է արտադրվել օրգանիկ մթերք, քանի որ դրա նախապայամնները մենք ունենք, ինձ զարմացնում է, թե ինչու չեն պատասխանում ձեր հարցերին: Իսկ եթե ուզում եք ավելին իմանալ օրգանիկ մթերքների մասին, ապա կարդացեք գիտական հոդվածներ ևուսումնասիրությւոններ: Կարող եմ մեկ գիտական ամսագրի անուն տալ «Ագրոգիտություն»

    Հարգանքներով՝
    Արմեն Սարգսյան
    Հայաստանի պետական ագրարային համալսրարան