ԻՆՏԵՐԱԿՏԻՎԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

p1030591Բանաձեւի մրցանակների շարքը համալրվեց եւս մեկով: Այսօր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ եւ <<Նաթան Ասոշիէյթս ինկ.>>-ի իրականացմամբ CAPS ծրագիրը Ինկերակտիվ հաղորդմանը շնորհակալագիր է տվել իրենց աշխատանքները օբյեկտիվ լուսաբանելու համար:

CAPS ծրագիրն ավարտել է իր առաքելությունը Հայաստանում: Այն սկսել էր գործել 2005 թ. Սեպտեմբերից: Սկզբում նախատեսված էր 5 տարի ժամկետով, բայց հետո ժամկետը 6 ամսով երկարաձգվել էր: Ծրագիրն աջակցել է ավելի քան 500 տեղական ընկերության, մշակել է ՏՏ եւ զբոսաշրջության ոլորտների ազգային ռազմավարությունները, էլեկտրոնային կառավարման եւ Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային զարգացման ծրագրերը։

Ինտերակտիվը իր ստեղծման օրվանից անընդհատ լուսաբանել ու ներկայացրել է CAPS-ի գործունեությունը: CAPS-ի մասին ինտերակտիվի պատրաստած ռեպորտաժների տեքստերը կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանությունները փակ են: