ԹՈՂԱՐԿՈՒՄ 12-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ

intlogoԱյսօր օնլայն են ոչ միայն շփումները, այլև պատերազմները: Իրական կրակոցները տեղափոխվել են վիրտուալ ճակատ: Պատերազմ, թե խաղաղություն: Առանց խանութների ու վաճառողների, բայց իրական գնումներով: Որտեղից, ինչ և ինչպես գնել` առանց այցելության և առցանց: Առանց գումարի, բայց մեծ ոգևորությամբ` հայ բլոգերների վերջին գրառումները, ֆեյսբուքյան հինգերորդ փարթին և տեղեկատվական տեխնոլոգիական լուրեր: Եվ վերջում` Ամենայութուբ` ցավոտ եւ անզգույշ բախումներ:

Հազարամյակը փոխեց ոչ միայն հաղորդակցության, շփման և անգամ ղեկավարման մեխանիզմներն ու ձևերը, այլ նաև պատերազմների դաշտը: Ղարաբաղյան պատերազմից հետո կրակոցները, իհարկե, նույն պարբերականությամբ չշարունակվեցին, բայց նաև չդադարեցին: Պատերազմական գործողությունները արդեն օնլայն. սկզբում ֆորումներում, հետո արդեն լուրջ տեղեկատվական խողովակներով: Ինչպիսին է այսօրվա վիճակը օնլայն ճակատում, փորձել է պարզել Արտյոմ Լևոնյանը:

Արտյոմ Լևոնյան – Այլատյացության դեմ պայքարի նախաձեռնությունը Հայաստանում գործում է արդեն մի քանի ամիս: Երկու կայք` ընդդեմ քսենոֆոբիայի և Խոջալուի դեպքերը կեղծելու դեմ: Մղումն ազգային է, նպատակը` համամարդկային. պետք է վերհանել ճշմարտությունը:

armine– Մենք նշում ենք փաստը և այն, թե ինչպես ենք տեսնում այդ փաստը: Ես ցույց եմ տալիս, որ իրենց ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Շատ պարզ օրինակ կարող եմ բերել. Խոջալուում զոհվածների ցուցակում կան անուններ, որոնք մահացել են հազար ինն հարյուր իննսուերկու թվականից շուտ: Դա փաստ է,- ասում է այլատյացության դեմ պայքարի նախաձեռնության նախագահ Արմինե Ադիբեկյանը:

Նախաձեռնությունը արդեն հասցրել է 22 էլեկտրոնային գիրք տեղադրել`Խոջալուի դեպքերի և իրական փաստերի մասին: Դրանց մեջ կան նաև արտասահմանյան հեղինակներ: Արձագանքեները շատ են, իսկ Ադրբեջանի դեպքում` նյարդային:

Տեղեկատվական պատերազմների վերլուծությունը, ըստ Դավիթ Ալավերդյանի, հուշում է` պաշտպանվելը միշտ չէ, որ արդյունավետ է: Ինֆոպատերազմների ակտիվ փուլում եղելությունը պետք է ներկայացնել բոլոր միջոցներով:

davit-Կարծում էինք, որ եթե շատ բարձր գոռում ես հալվա, միևնույնն է, բերանի համը չի փոխվում, բայց ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ցույց է տալիս, որ երբեմն, երբ շատ ես գոռում հալվա, բերանի համը փոխվում է,- ասում է Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:

 
Իրական դեպքերը այսօր ներկայացնում են օնլայն, տեսաֆիլմերի ու գրքերի միջոցով: Սամվել Մարտիրոսյանը վստահ է, երկարաշունչ տեքստերն ու հաստափոր գրքերը կորցրել են իրենց ազդեցությունը, ինֆոտարածքում հարկավոր է վիզուալ ներկայություն: Ադրբեջանն այս ճակատում ակտիվ է գործում, սակայն գործադրած մեխանիզմների արդյունավետության աստիճանը ցածր է: Հավանաբար պատճառն այն է, որ ադրբեջանական այս կայքերի ֆինանսավորումը հատկացնում է պետությունը, որի կրեատիվ ռեսուրսը միշտ անբավարար է:

samvel-Էս տարիներին իրենք Խոջալուի հետ կապված նյութերը հեղեղել են ուրիշ կոնֆլիկտներից գողացած տեսանյութերով, լուսանկարներով: Դա մի կողմից քանակի տեսակից ահռելի թիվ է, բայց որակապես կտրուկ ընկնում ա իրանց ազդեցությունը,- բացատրում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Հայկական կողմի համար դեռ լուծման կարիք ունի համակարգված գործելու խնդիրը, իսկ առավելությունը փաստերի ճշգրտությունն է: Ըստ մասնագետների, կեղծիքը չեզոքացնելու և իրական փաստերը միջազգային հանրությանը հասցնելու միակ ձևը սա է: Խեղաթյուրվող իրողություններն ավելի համակարգված և փաստարկված ներկայացնելու համար այլատյացության դեմ պայքարի նախաձեռնությունը շուտով կփոխի խոջալի նեթ կայքը: Կտեղադրվեն արխիվներ, փաստագրական նյութեր և գրադարաններ:

ՏՏ լուրեր

ttԱյսօր եթե դու չկաս Ֆեյսբուքում, ուրեմն` չկաս ընդհանրապես: Ավելին, այսօր մարդիկ ծանոթանում ու ընկերանում են այդ սոցիալական ցանցի միջոցով: Ու հենց այդ ծանոթանալու առիթով էլ արդեն հանդիպում իրականում կյանքում: Երևանում այս շաբաթ կայացել է ֆեյսբուքյան 5-րդ փարթին: Մինչ դուք կորոշեք գնալ, թե ոչ. Ինտերակտիվը ձեզ ցույց կտա. վիզուալ լուրեր վիրտուալի մասին` ըստ Նելլի Հարությունյանի:

geoՀայկական Գեոպոլիսը հիացրել է Համաշխարհային էքսպոյի մասնակիցներին: Կենաց Ծառի տեսքով գլխավոր հատակագիծ, ազգային` հայկական, ռուսական, ֆրանսիական, չինական, ամերիկյան և այլ թաղամասեր, Երաժշտության հրապարակ. Աշխարհի քաղաքը Հայաստանն առաջարկում է կառուցել Արարատ լեռան փեշին: Մեր երկիրն այն քչերից է, որ իրականացրել է Շանհայ օնլայն համակարգի ամենաբարդ նախագծերից մեկը: Գեոպոլիսի վիրտուալ 3D մակետը ներկայացվել է Experiencing տաղավարում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ամերիկյան «Plug and Play» համակարգչային ընկերությունների ինկուբատորի տնօրենի հետ: Նրանք կարևորել են Հայաստանում «Plug and Play»-ի մասնաճյուղի բացումն ու Սիլիկոնային հովտում հայաստանյան ներկայացուցչության հիմնադրումը:

plugplayՉարտոնագրված ծրագրային ապահովման օգտագործումից առաջացած վնասը 2009-ին Հայաստանում կազմել է 17 մլն դոլար: Business software alliance միջազգային կազմակերպության տվյալներով համակարգչահենությունը մեր երկրում անցած տարի կազմել է 90 տոկոս: Չարտոնագրված ծրագրեր օգտագործող մի քանի ընկերության գործ այսօր Ոստիկանությունում է:

Հայկական վիրտուալ համալսարանում սովորելու համար տարիքը խոչընդոտ չէ: 2009-ից մինչև հիմա մոտ 30 երկրներից ավելի քան 500 ուսանող է սովորել` 18-80 տարեկան: Ամենաշատ ուսանողները եղել են Միացյալ նահանգներից, ուսանողների թվով երկրորդ տեղում Ֆրանսիան է, հետո Ռուսաստանը: Վիրտուալ համալսարանում ամենաքիչը Հայաստանաբնակ ուսանողներն են` ընդամենը չորս տոկոս: Հեռավար ուսուցումն իրականացվում է վեց լեզվով:

Իմանալ ինչպես / Know how?

knowԸստ եվրոպական մի ուսումնասիրության, սպառողների մեծ մասը ոչ առաջին անհրաժեշտության ապրանքները գնում է օնլայն` առանց հոգնեցուցիչ այցերի: Օնլայն մարկետներում դուք կարող եք գնել ամեն ինչ` տեխնիկայից մինչև հագուստ և աքսեսուարներ: Հայաստանում օնլայն շոփփինգը դեռ մեծամասնությանն անհայտ է: Սակայն առաջին քայլերը արդեն արվում են: Որտեղից, ինչ և ինչպես գնել` առանց այցելության և առցանց` մեծ հաճույքով ու հետաքրքրությամբ, պարզել է շոփինգաման ու լրագրող Մանու Իրիցյանը:

Օնլայն շոփինգ կատարելու համար մեր շոփինգամոլներն ու նաև մասնագետները խորհուրդ են տալիս.

shoping1. Սովորեք ինտերնետից օգտվելու գոնե պարզ կանոնները
2. Իմացեք գոնե ցածր մակարդակի անգլերեն
3. Ուշադիր եղեք և կարդացեք, թե ինչի վրա եք քլիք անում, ինչ նոր կայք եք տեղափոխվում
4. Ուշադրություն դարձրեք կայքի վարկանիշին
5. Ունեցեք պլաստիկ քարտ կամ բանկային հաշիվ
6. Հայկական օնլայն կայքերից գնումներ կատարելու համար պարզապես զանգահարեք ապրանքի տակ նշված հեռախոսահամարով:

Մեկնաբանությունները փակ են: