ԹՈՂԱՐԿՈՒՄ 2-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ

photoiԲուհական կայքերը` ռեկտորական հարթակ, թե միլլենիումի սերնդի կրթության միջոց: Ամենապահանջված համակարգիչները ամենաքմահաճ հաճախորդների համար: Ուր գնալ, ինչ գնել: Համակարգիչ բոլորի համարը բոլորի համար է, թե միայն միամիտների: Մեծ ռեպորտաժ կառավարության հավակնոտ ծրագրի մասին:
Առավոտի քրքրումները առավոտ կանուխ: Քմահաճ հնգյակը: Ձայն բարբառո` Յութուբում: Ի±նչ են պահանջում աշխարհի հայերը: Ֆուտբոլադարձի ձայնը:

Իմանալ ինչպես / Know how?

know
Ինչպե±ս տարբերել դյուրակիր համակարգիչը ծնկադիրից` կարդացեք բացատրական բառարաններում, իսկ ինչպե±ս գնել համակարգիչ` կփորձի օգտակար լինել Ինտերակտիվը:

 
 
photo26Հզոր համակարգիչը պետք է հատուկ պահանջներ ունեցողներին, իսկ միայն ինտերնետ մտնելու, տեքստ գրելու և նման թույլ ծրագրերի համար բավական է նաև միջին հզորության համակարգիչը:
Ծնկադիր, դյուրակիր, լափ-թոփ կամ էլ նոութ-բուք. սա համակարգչի այլընտրանքն է: Գինը սկսվում է մոտ 250 հազարից:
Արդեն ոչ միայն համակարգիչը, այլեւ նոութ-բուքն ունի իր փոքրիկ փոխարինողը` նեթ-բուքը: Անունն արդեն բացատրում է` համակարգիչ, որն ինտերնետին միանալու համար է: Միայն թե ֆիլմեր նայել չեք կարող. սրանք DVD, CD կարդալու հնարավորություն չունեն:

ՏՏ լուրեր

ttԵթե ուզում եք հանրաճանաչ դառնալ, այն էլ պոռնոաստղ, գրանցվեք В Контакте սոցիալական ցանցում: Սա կես կատակ, իսկ արդեն լուրջ, եթե չեք ցանկանում, որ Ձեր կայքը փակեն, այն մի տեղադրեք թուրքական դոմեյններում: Վիզուալ լուրեր` վիրտուալի մասին:

 
photo36Հայկական համացանցի նորույթը` օնլայն թարգմանիչ արևելահայերենից արևմտահայերեն, երկու հայերեններից անգլերեն և հակառակը: Օնլայն թարգմանությունն ապահովում է Translator.am կայքէջը:

Հայ սպառողն ավելի արագ ինտերնետ է նախընտրում: Լայնաշերտ` արագընթաց ինտերնետից օգտվողների թիվը երկու անգամ գերազանցում է dial-up-ից օգտվողներին:

Հայկական ցանցն ակտիվանում է: Circle.am-ի տվյալներով` անցած հոկտեմբերին հայկական կայքերում էջերի ընդհանուր դիտումը 10 միլիոնով գերազանցել է սեպտեմբերի` 30 միլիոն ցուցանիշը: Հունվարին այն կազմել է 43 միլիոն:

2008-ի համեմատությամբ` ինտերնետի գինը նվազել է 2 անգամ, թեև այսօր էլ այն ամենաբարձրն է տարածաշրջանում և ամենաանորակը: Ըստ Սինոփսիս ընկերության` հենց ցածրորակ ինտերնետի պատճառով ՏՏ ոլորտում օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերությունները կփակվեն, մինչդեռ դրանք ասպարեզում գործող ընկերությունների մեկ երրորդն են:

В Контакте սոցիալական ցանցը սև ցուցակում է հայտնվել: Doctor Web ընկերությունը դա արել է հանուն երեխաների և դեռահասների: Այդ կայքի յուրաքանչյուր այցելու ցանկացած պահի կարող է հայտնվել ոչ ցանկալի բովանդակությամբ էջերում:

photo61Գենդերային հավասարությունը դեռ երկար անհավասար կմնա, իսկ թվային հավասարության մեկնարկը տրված է: Համակարգիչ` արդեն բոլորի համար: Ծրագիրը մեկնարկել է ու անսպասելի արդյունքներ ունեցել: Ինչպես ասում են, թվերը մեծ են, բայց թվայնացնել պետք է: 1700 գնորդի արդեն գայթակղել են պայմանները, բայց մասնագետները զգուշացնում են` կան թերություններ:

Նելլի Հարությունյան – Նախքան նոութ-բուք գնելը Կարապետը տանն ուներ համակարգիչ: Բայց աշխատանքն արդեն դժվարացել էր առանց դյուրաշարժ գործիքի: Համակարգիչ բոլորի համար ծրագիրը ճիշտ ժամանակին ու տեղին էր:

Շատ եմ լսել պետական ծրագրերի մասին, բայց երբեք դա շարքային քաղաքացուն հասանելի չի եղել:

photo7Համակարգիչ բոլորի համար ծրագիրը հենց շարքային քաղաքացու համար է: Կարապետը սեփական փորձով համոզվեց: Առանց կանխավճարի ու տոկոսի, 24 ամսում. վճարման պայմանները հարմար էին, երկմտելու բան չկար: Ծրագիրը սկսելուց առաջ հետազոտող հանձնաժողով էր կազմվել: Հավաքվել էին երկրի էլեկտրոնային գրագիտությամբ մտահոգ մարդիկ ու մտածել` ինչպես անել, որ համակարգիչը հասու լինի բնակչության բոլոր խավերին:

-Հայաստանում շատ ցածր է համակարգիչների, ինտերնետի օգտագործման ցուցանիշը` մոտ 10 տոկոս: Իսկ դա տխուր ցուցանիշ է: Հայաստանը, որ ունի զարգացած տեխնոլոգիաներ, այդ ցուցանիշն առնվազն 30 տոկոս պետք է լիներ,- նկատում է ծրագրի հիմքերում կանգնած Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

photo53Ծրագրի փորձնական մասն իրականացվում է առայժմ երեք քաղաքներում ` Երևան, Գյումրի, Վանաձոր: Computerforall.am-ը պաշտոնական կայքն է: Սպասված 500-ի փոխարեն արդեն ավելի քան 1700 համակարգիչ է վաճառվել: Ծրագիրն իրականացնողները նման արդյունք սպասում էին միայն երկրորդ տարում: Առայժմ միայն յոթ տեսակի համակարգիչ է առաջարկվում` ոլորտում հայտնի Հյուլեթ Պակարտ ընկերության արտադրության:
Տեղեկատվական տեխնոլոգիաներին քաջատեղյակ Գրիգոր Բարսեղյանը հակիրճ բացատրում է. այս ծրագրերն աշխարհում թվանիշային անհավասարությունը վերացնելու համար են:

Մարդիկ, ովքեր ունեն համակարգչից, ինտերնետից օգտվելու հնարավորությունը, նրանք ավելի շատ շանսեր ունեն իրենց կարիերայում բարձրանալու,- Գրիգոր Բարսեղյանը սեփական փորձից է ասում:

Փորձնական փուլում են ջրի երես դուրս գալիս լավ եւ վատ կողմերը: Այս փուլում են բախվում տեսակետներն ու արվում եզրակացություններ: Գագիկ Ջուլհակյանը չի մասնակցի ծրագրին այնքան ժամանակ, քանի դեռ այդ ծրագրում շտկումներ չեն արվել:

– Ծրագիրն այս տեսքով ծառայում է մի ներկրողի ապրանքների լայնամասշտաբ ծավալով վաճառքին և լավացնում է Հյուլեթ Պակարտի դիրքերը Հայաստանում,- թերություններն է մատնանշում Կոմպմարկետ ընկերության տնօրեն Գագիկ Ջուլհակյանը :

Շատ ընկերությունների հետ են բանակցություններ վարվում, բայց այն պայմանները, որ տրամադրում է Հյուլեթ Պակարտը, մյուսները պատրաստ չեն,- հակադարձում է Յունիքոմփ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը:

Որտեղ սահմանափակ տեսականի, այնտեղ սահմանափակ գներ: Ծրագրով վաճառվող ԷյջՓի համակարգիչների համար առաջարկվող գինը բարձր չէ` 2 տարում ամիսը 10-20 հազար դրամ: Բարձր չէ, բայց բոլորին չէ, որ հասու է:

Մոնիտորինգը ցույց է տալիս, որ այդ ծրագրից օգտվում են ավելի շատ մարդիկ, ովքեր արդեն ունեն համակարգիչ, բավական ապահովված են և հնարավորություն ունեն թանկ մոդելներ գնելու,- ասում է Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցիչը:

Մասնագետները մի խնդիր էլ են առանձնացնում. ում համար է այս ծրագիրը եւ համակարգչային ինչ բարդության ծրագրերով պետք է հագեցած լինի: Բոլոր հստակեցումները կարվեն մինչև հիմնական փուլը: Ակնկալում են փորձնական մասն ավարտել մայիսին, մինչև 2011 թվականն էլ ծրագիրը հասցնել մարզեր:

Վիրտուալի մասին գիտելիքներով զինվելու ու հազարմյակի ռիթմով ապրելու համար իմացեք ավելին, դիտեք այստեղ:

Համակարգիչ բոլորի համար ծրագրի մասին` անձնական փորձից, կարդացեք այստեղ:
Իսկ նրա մասին դիտեք այստեղ:

Մեկնաբանությունները փակ են: