ԹՈՂԱՐԿՈՒՄ 5-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ

logo1Նյարդային հարցում երեւանյան փողոցներում: Ինչ է բլոգը: Ովքեր են նրանք` մուկ խեղդողները: Հայ բլոգերների իրական դեմքը: Հիասթափվել չկա: Եվ, ինչպես միշտ, բլոգերի շաբաթվա տեսություն, ինդուստրիալ լուրեր և ամենայութուբ: Այս թողարկմանը` հեծանվավազք` անսպասելի ավարտով:

 
 
photo17Այսօր բլոգ ունենալը մոդայիկ է ու գրեթե պարտադիր: Բայց հայերի ընդամենը 5 տոկոսն է օգտվում ինտերնետից, ավելի փոքր է բլոգ ունեցողների թիվը: Նկատել եմ, որ աղջիկները այս հարցում ավելի ակտիվ են, բլոգներն էլ` ավելի սուր ու ոճային: Հայրենի բլոգերները գրեթե հայտնի անհայտների պես` բլոգոսֆերայում աստղ են, իրական աշխարհում սովորական մահկանացու: Հայաստանում կա ընդամենը 400 բլոգեր, որից ակտիվ է, այսինքն` պարբերական իր բլոգը թարմացնում է միայն 200-ը: Այդ 200-ից առավել հայտնի են 25-ը: Ամենակարդացվող ու ամենաքննարկվող բլոգերները այսօր մեր թիրախում են` լավ իմաստով:

photo26
Գոհար Մանուկյան – Երկու տարի առաջ բլոգի իմասստը մայր բուհում ոչ մի կերպ չէին պատկերացնում: Ուսանողուհին վազում էր նրանց հետեւից` ճգնելով բացատրել իր դիպլոմայինի թեման: Ավագները չէին հասցրել հասկանալ, որ եկել է բլոգերների ժամանակը:

 
Դասախոսները շատ էին զարմացել, որովհետեւ նրանք հիմնականում բարձր տարիքի են: Իրենց համար օնլայն ժուռնալիստիկան արդեն իսկ նորություն էր, բլոգը` առավել եւս,- դիպլոմայինի հետ կապված դժվարություններն է վերհիշում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Սիրանույշ Գեւորգյանը:

Ով է տեսել տանը նստած ժուռնալիստ, ինչպես կարող է ժուռնալիստը կյանքից կտրված լինել: Այսպիսի հարցադրումներով հանդես եկավ գիտական թեման քննող հանձնաժողովը: Մարդը նոր մեդիա աշխարհից համարյա այլմոլորակայինի տպավորություն թողեց օնլայն աշխարհ ոտք չդրած դոկտոր պրոֆեսորների վրա:
Ժուռնալիստ Շուշանիկ Հարությունյան, ինտերնետում հայտնի Բլանշն է: Նրան ոչ մի խմբագիր չի կարող ճնշել կամ լռեցնել: Գրում է` երբ ուզում է, ինչ ուզում է, որքան ուզում է: Տարիներ առաջ սեփական բլոգը բացեց: Առաջին նոթը մտորումներն էին հենց ժուռնալիստիկայի մասին: 2007-ի ապրիլին բացվեց Հայաստանի առաջին լրատվամիջոցի բլոգը` Ա1+ի գլխավոր բլոգերը հենց Բլանշն էր:

photo34
Մի քանի մեկնաբանություններ եղան` 4-5 հատ, ուրախացա: Իհարկե, ես դեռ չգիտեի, որ իմ բլոգում կարող է հազարից ավելի մեկնաբանություն լինել,- ոգեւորվում է Բլանշը:

Ես բլոգ բացեցի, ինչ որ մտածում էի, գրեցի:

Չխնայեց, բարկությունը թափեց ստեղնաշարի վրա` էկրանին թողնելով տեքստ միայն 16-ից բարձրի համար: Այսպես սկսեց Իշխանյանի բլոգային բեմելը:

photo44
Բլոգը ազատություն է տալիս, ոնց որ Երեւանից դուրս ես գալիս դեպի բնություն: Առանց ճանապարհային նշանների, առանց պայմանականությունների, ինչ ուզում ես, կարող ես անել: Այ, էդ թարմ օդն ա բլոգը:

 
 
Ռուբենի` բլոգերի Ուզողի մտքով չի անցնում իր 300 հայ ընկերներ բլոգերներին համեմատել եվրոպացի, ամերիկացի կամ առավել եւս չինացի գործընկերների հետ: Նույն գործով դրսում փող են սարքում: Ինչը նրանց համար բիզնես է, մեզ համար ընդամենը հոբբի: Բլոգերի ուսումնասիրությամբ վիրտուալ հյուրերի ընդամենը 9 տոկոսն է մեկնաբանություն թողնում իր հետեւից, 90 տոկոսը հետաքրքրասերներ են, եւ միայն մեկ տոկոսն է իսկական բլոգեր, այսինքն` մարդ ապագայից:

ՏՏ Լուրեր

tt
Տեղեկատվական տեխնոլոգիաները երեխաների պես արագ են փոխվում, փոխում իրենց հագուստներն ու պահանջները: Ինտերակտիվը ներկայացնում է վերջին նորամուծությունները: Վիզուալ լուրեր` վիրտուալի մասին:

 
15 000 դոլար ներդրում ՏՏ կրթության ոլորտում: Սինոփսիս Արմենիան համալրում է Ուսումնական դեպարտամենտի տեխնիկական գրադարանը գերժամանակակից մասնագիտական գրքերով:

photo64Ինչպես ստանալ եւ տալ ինֆորմացիա, ինչպես օգտագործել մեդիագործիքները, մասնավորապես ինտերնետը: Երեսուն հայ դպրոցականներ արդեն սովորել են, նրանց այդ գործում օգնել է Պրոջեքթ Հարմընին: DOTCOM ծրագրին մասնակցել են Հայաստանը, Ադրբեջանն ու Միացյալ նահանգները:

 
Հայաստանում էլեկտրոնային փոստերը նախընտրում են գրանցել .com տիրույթում: Միայն ARMACAD ցանցում գրանցված ավելի քան 3500 հասցեներից 2500-ը .com-ում, ավելի քան 600-ը .ru-ում են: . am տիրույթում ընդամենը 106-ն են:

photo73Դոմեյնային լավ անվանումն այսօր կարող է լավագույն կապիտալ դառնալ, դրա վաճառքից կարելի է միլիոններ ստանալ: Երբեւէ վաճառված ամենաթանկ դոմեյնն առայժմ Insure.com-ն է: QuinStreet ընկերությունը 2009 թվականին այնգնել է 16 միլիոն դոլարով: Insure.com-ին հաջորդում են Sex.com-ը 14, Fund.com-ը` 10, Por n.com-ը` 9,5, Business.com-ը` 7,5 միլիոն դոլար:

photo82Ամերիկացի մասնագետները պարզելեն` Միացյալ նահանգներում օնլայն գովազդն այս տարի կգերազանցի տպագիրի ծավալները: Դրա վրա կատարվող ծախսերը կհասնեն մոտ 120 միլիարդ դոլարի, մինչդեռ տպագիր գովազդի ծախսերը կնվազեն 3 տոկոսով` հասնելով մոտ 112 միլիարդի:

 
Թողարկումն ամբողջությամբ դիտեք այստեղ

Մեկնաբանությունները փակ են: