ԹՈՂԱՐԿՈՒՄ 6-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ

photolԻրական կյանքի վիրտուալ պահանջները. նա նույնիսկ օդնակլասնիկում և ֆեյսբուկում չկա: Նախկինում համացանցում միայն կեղծանուններն էին, հիմա դու իրական ես, եթե կաս վիրտուալում: Ամուսնությունից մինչև ապահարզան, համախոհներից մինչեւ համերկրացիներ` ամեն ինչ սոցիալական ցանցերում է: Վճարել, թե չվճարել համակարգչային ծրագրերի համար: Դարի գլոբալ երկընտրանքը. Լինուքս, թե Մայքրոսոֆթ: Մասնագետները կհասկանան, անտեղյակները` կիմանան:

Իմանալ ինչպես/ Know how?

knowԱյսօր ինտերնետը, ամոթ է խոստովանելը, բայց շատ շատերի համար նույնացվում է սոցիալական ցանցերի հետ: Ֆեյսբուքը, օդնակլասնիկը, վկոնտակտե.ռուն դարձել են 21-րդ դարի շփման, ծանոթության, անգամ ամուսնության և կռիվների պատճառ ու միջոց: Ավելին, վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ ավելի հաճախ սկսել են իրար նամակ գրել ոչ թե ի-մեյլների, այլ հենց այդ ցանցերի միջոցով: ԱՊՀ երկրներում սոցցանցերից ամենահայտնին, անշուշտ, օդնոկլասնիկն է: Սա ռուսների պատասխանն է ամերիկյան ֆեյսբուքին: Հայերն էլ որոշեցին հետ չմնալ երկուսից էլ: Ու ստեղծեցին: Այսօր էլ գործում է հայեցի ու հայերի համար շփման նոր պլատֆորմ: Ի վերջո, ոչ այնքան, թե որ կայքով, այլ կարեւոր է, թե ինչպես ապրել վիրտուալ կյանքում, ինչպես ամուսնանալ ու կռվել այդ աշխարհում: Ինտերակտիվի ուսումնասիրությունը:

Օդնոկլասսնիկի ռուն ամենահայտնի սոցիալական կայքն է ամբողջ ԱՊՀ-ում: Նոր սերնդի հայկական սոցիալական ցանցը Հայլենդն է: Այսօր արդեն Հայլենդում զրուցում, օրագրեր են պահում ու քննարկումներ անում 85 հազար ակտիվ օգտվողներ: Այստեղ ամեն օր գրանցվում է 400-450 նոր մասնակից: Հայկական վիրտուալ այս տարածքում հնարավոր է հաղորդակցվել նաեւ բջջային հեռախոսով ու ձեռք բերել անհատական ինտերնետային հասցե: Ծառայությունները կայքում անվճար են, ավելին, կա նաեւ վիրտուալ գումարներ շահելու հնարավորություն, միայն թե դրանք կարող եք ծախսել միայն վիրտուալ նվերների վրա: Անպարկեշտ պատկեր կամ ուրիշի լուսանկար դնելն արգելված է: Առնվազն տասնհինգ մասնակցի համաձայությունից հետո միայն կհաստատվի ներբեռնված լուսանկարը: Սոցիալական ցանցերում գրանցումը գրեթե բոլոր կայքերի համար նույնն է. դրա համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային հասցե: Ապա` արդեն կայքի էջում սեղմել գրանցման էջը, լրացնել ձեր տվյալները: Ձեր ի-մեյլին կստանաք գրանցումը հաստատող նամակ: Այն ընթերցելուց և հաստատելուց հետո դուք արդեն ցանցի լիիրավ անդամ եք:

ՏՏ լուրեր

ttՄարկ Զուկերբերգը` ֆեյսբուքի հիմնադիրը, ով ընդամենը 25 տարեկան է, ըստ Ֆորբս հանդեսի` Ամերիկայի ամենաերիտասարդ միլիարդատերն է: Թվային իրականության վերջին նորամուծությունները ու զարգացման միտումները Նելլի Հարությունյանի ամփոփաթերթիկում: Վիզուալ լուրեր` վիրտուալի մասին:

Հայ բլոգոսֆերան գովազդին հասնելու ուղիներ է որոնում: Բլոգոմարկետ կայքում ներկայացվում է բլոգների մասին լիարժեք ինֆորմացիա: Տեղեկությունը կհասնի շահագրգիռ կազմակերպություններին: Այն բաց է եւ առանց միջնորդավճարի:

photo29
Վերջին ամիսներին ինտերնետի մանրածախ շուկան աճել է 15-17 տոկոսով` ըստ Ինտերնետը Հայաստանում զեկույցի: Նույն աղբյուրի պնդմամբ, ինտերնետ պրովայդերների մեջ առաջատար է Արմենտելը: Արմինկոն առաջինն է իր հոսթինգ ծառայություններով:

 
photo37
Գուգլ-Չինաստան հակամարտությունը թեժանում է: Չինաստանը չի հրաժարվում որոնողական համակարգում սահմանած ներքին գրաքննությունից: Գուգլը սպառնում է ապրիլի 10-ին հեռանալ չինական ինտերնետային շուկայից:

 
Այսօր Հայաստանում և աշխարհում համակարգիչների ծրագրերի օգտագործման ամենամեծ բախումը, ամենաթեժ քննարկումը օփեն սորսների մասին է: Սա մեր թերեւս ամենադժվար, բայց ամենակարեւոր ռեպորտաժներից է, որ կփորձենք ներկայացնել հնարավորինը մատչելի: Խնդիրն այն է, որ կա համակարգիչների օպերացիոն երկու համակարգ` Մայքրոսոֆթինը, որ վճարովի է, և Լինուքսը, որն անվճար է: Մայքրոսոֆթն առաջարկում է ծառայությունների մի ամբողջական փաթեթ, մեծ կորպորացիան նաև շահեկանորեն լավ պայմաններ է առաջարկում երկրներին, մինչդեռ Լինուքսը ավելի անվտանգ է, ապահով և ամենակարևորը` անվճար:

photo46Արտյոմ Լեւոնյան – Նորայր Չիլինգարյանի համար վիրտուալ աշխարհը դարձավ շոշափելի դեռ ԽՍՀՄ շրջանում: Ամեն ինչ սկսվեց առաջին համակարգչից: Հիմա այն պահում է որպես նմուշ, ինչպես հայտնի հերոսը տրեխները` չմոռանալով, թե որտեղից է սկսել: Հենց այդ ժամանակ էլ հասկացավ, ուզում է իր համակարգիչը լինի իր վերահսկողության տակ: Ուսումնասիրեց, իմացավ Լինուքսի մասին և սկսեց փոխել անձնական վիրտուալ իրականությունը: Բայց ամեն ինչ սկսվել էր շատ ավելի առաջ: Միայնակ ծրագրավորող Լինուքս Տորվալդսը կարելի է ասել հեղափոխեց ոչ միայն վիրտուալ աշխարհը: Նա ստեղծեց մի ծրագիր, որը պետք է դառնար աշխարհի բոլոր ծրագրավորողների նախագիծը: Այնուհետև Բիլ Գեյթսը հիմնադրեց Մայքրոսոֆթը և ասաց` այսուհետեւ ծրագրային ապահովումը վճարովի է: Շատերը համաձայն չէին, իսկ առաջինը այդ մասին հայտարարեց Ռիչարդ Սթոունը:

Նրանց փիլիսոփայական համոզմունքն այն էր, որ ծրագրերը պետք է լինեն բաց, հասանելի բոլորին,- ասում է վեբ-մաստեր Ալեքսեյ Չաբալյանը:

Լինուքսի և Մայքրոսոֆթի տարբերությունը միայն վճարել և չվճարելու մեջ չէ: Մայքրոսոֆթը փակ կոդով սոֆթվեյր է, որը հնարավորություն չի տալիս տեսնել կոդերը, պատենտավորել ու փոփոխել ծրագրերը: Փակ և բաց կոդով ծրագրերի տարբերության մասին Նորայրը խոսում է հենց այսպես` մահկանացուների համար հասկանալի լեզվով: Կարող է բաժակի միջոցով բացատրել, կերակուրների և անգամ դասական երաժշտության:

photo56
 
Պատկերացրեք Բեթհովենը գրեր փակ կոդերով, այսինքն` նոտաները չտար, դա է օփենի կամ չօփենի տարբերությունը,- պարզաբանում է անվտանգության մասնագետ Նորայր Չիլինգարյանը:

 
Այս արտադրող ընկերությունը իր գործիքների մեծ մասը ստեղծում է հենց բաց կոդով ծրագրերի միջոցով: Ասում են` սա արդյունավետ է ոչ միայն արտադրական պրոցեսը հեշտացնելու, այլեւ ֆինանսական միջոցները խնայելու առումով: Բաց կոդով ծրագրերն այսօր ապահովում են ընկերությունների եւ անհատ օգտագործողների բոլոր կարիքները: Մտավախություն կա նաեւ, որ փակ կոդով ծրագրերը չափազանց շատ տեղեկատվություն են տալիս օգտագործողի եւ նրա գործողությունների մասին: Անձնական վիրտուալ աշխարհը այսպիսով վերահսկվում է: Օփեն սորսի փիլիսոփայությունը պարզ է: Սա մի աշխարհ է, որտեղ դու ես քո, քո համակարգչի եւ գործողությունների տերը:

Թողարկումն ամբողջությամբ դիտեք այստեղ

Մեկնաբանությունները փակ են: