ԹՈՂԱՐԿՈՒՄ 7-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ

logoՄեսրոպյան հայերենն ընդդեմ վիրտուալ քառակուսիների: Հայաֆիկացման խնդիրներն ու Յունիկոդը: Ինչպես գրել և կարդալ հայերեն: Երկու երիտասարդներին միլիարդատեր դարձրած Գուգլը ոչ միայն փնտրում է: Որոնողական ամենահայտնի կայքի ինտերակտիվ հնարավորությունները: Տեխնոլոգիական ու թվային լուրեր, օնլայն վավերագիրների վերջին գրառումները և Ամենայութուբ:

Իմանալ ինչպես / Know how?

knowԵթե ցանկանում եք գրել հայերեն, բայց ձեր համակարգչին հայտնվում են քառակուսիներ, ուրեմն` հայկական տառաձևը միացված չէ: Հայաֆիկացման խնդիրը վաղուց հուզում է թե ոլորտի մասնագետներին և թե օգտագործողներին: Ինչպես գրել հայերեն և հայերեն միջավայրում: Այս շաբաթ ուսումնասիրել ու ձեզ համար պարզել է Մանու Իրիցյանը:

photo1Համակարգչում հայերեն գրելու խնդիրն առաջին անգամ դրվեց 80-ականների վերջին և լուծվեց: Հետագայում ստանդարտն ընդունվեց, բայց հայերեն գրված տեքստերը ինտերենտում հաճախ վերածվում են երկրաչափական պատկերների: Յունիկոդը այն համակարգն է, որի դեպքում քո համակարգչում գրած ցանկացած բան կկարողանաս առանց դժվարության կարդալ նաև համացանցում` մոլորակի ցանկացած կետում: Համակարգչում հայատառ տեքստ հավաքելու համար ընտրեք ոչ թե, Ձեր կարծիքով, գեղեցիկ տառատեսակը, այլ Յունիկոդը: Այս կոդավորմամբ կարող եք հայերեն գրել Ձեր համակարգչով և ընթեռնելի լինել ինտերնետում:

ՏՏ լուրեր

tt
Գուգլը լուրջ խնդիրներ ունի, մասնավորապես Չինաստանի հետ: Ինտերակտիվը շարունակում է ներկայացնել տեխնոլոգիական աշխարհի թվային նորություններն ու զարգացումները: Վիզուալ լուրեր վիրտուալի մասին:

 
photo2Ըստ ցանցային պատրաստվածության ինդեքսի` Հայաստանը 2009-ին բարելավել է իր դիրքերը 13 կետով: Ըստ Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների զեկույցի` 134 երկրների թվում այն 101-րդն է: ԱՊՀ-ում Հայաստանն առաջ է միայն Տաջիկստանից ու Ղրղզստանից:

 
photo3Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի 2009 թվականի զեկույցի համաձայն՝ վերջին տասը տարիներին աճի լուրջ տեմպեր են գրանցվել ծրագրային ապահովման և ծառայությունների հատվածում` տարեկան 27 տոկոս աճ: Հայաստանի ՀՆԱ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժինն անցած տարի կազմել է շուրջ 1.1 տոկոս:

Շուտով Վարչապետին կից կստեղծվի հատուկ խորհուրդ: Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այն կհետևի էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգի իրագործմանը:

photo4
Հայկական և հայալեզու կայքերի մասին ինֆորմացիան ամբողջանում է մեկ հանգույցում` Հանգույց սըրչ կամ Հըսըրչ: Յունիկոդով հայերեն բառեր փնտրելիս կբերի նաեւ ֆոնետիկով համարժեքները:

 
 
photo5ԱՊՀ երկրներում աշխատանքային ժամերին ինտերնետ այցելությունների 20 տոկոսը բաժին է ընկնում սոցիալական կայքերին` vkontakte.ru եւ odnoklassniki.ru: Ի դեպ, vkontakte.ru այցելությունները յոթ անգամ գերազանցում են odnoklassniki.ru-ում հյուրընկալվողներին:

 
photo6Գուգլը առաջին որոնողական համակարգն է, որ երկու երիտասարդներին դարձրեց համաշխարհային հայտնություն և միլիարդատեր: Թվում է` պարզ գաղափար է` ստեղծել որոնման համակարգ ու դառնալ հարուստ: Սակայն դա այդպես չէ: Գուգլը ոչ միայն որոնում է: Այն այսօր ինտերնետային ամենամեծ ծառայություններ մատուցող ընկերությունն է` սկսած էլեկտրոնային փոստից մինչև բիզնեսի կազմակերպման նոր միջոցներ: Դրանց մասին մանրամասն` այժմ ինտերակտիվում:

Արտյոմ Լևոնյան– Այս երիտասարդ զույգը այսօր միլիոնավոր ծրագրավորողների նախանձի առարկան է: Նրանք ստեղծեցին մի համակարգ, որը պարզ է իր ստեղծման բանաձևով, ծանրակշիռ իր եկամուտներով ու հնարավորություններով: Գուգլը այսօր միակ որոնողական համակարգն է, որ գրավել է ողջ աշխարհը` անգամ Հայաստանը: Այն նաև միակն է իր ծառայությունների բազմազանությամբ` բիզնեսից մինչև անհատական: Գուգլի ամենահայտնի ծառայությունը, իհարկե, որոնման հնարավորությունն է, հաջորդ ամենատարածվածը` էլեկտրոնային փոստն է:

Նույն ծառայության ներքո է նաև Գուգլ դոքսը: Այն ձեր փաստաթղթերի յուրահատուկ շտեմարան է և ունի նաև տեխնոլոգիական լուծումների հնարավորություն:

photo7– Այդ ֆայլերի հետ ամեն ինչ կարելի ա անել, ասենք, կարելի ա խմբագրել, կարելի ա էդ ֆայլից ստանալ վեբ կայք և այդ կայքի հղումը տարածել, որպեսզի մարդիկ դիտեն: Կարելի ա էդ ֆայլի վրա դնել տարբեր տեսակի սահմանափակումներ, դուք նաև կարող եք իմանալ, թե ով է մտել և դիտել ֆայլը,- Գուգլ դոքսի հնարավորություններն է ներկայացնում վեբ մաստեր Էդգար Խաչատրյանը:

Մասնագիտությամբ լրագրող, կոչումով բլոգեր Արևիկի համար Գուգլ մեփ և Գուգլ ըրթ ծառայությունները սկզբում զվարճալի էին, հետո դարձան անհրաժեշտ` մասնագիտական կիրառության համար:

photo8– Սկզբում իմ համար ուղղակի զվարճություն էր, որովհետև երբ բացում էի Գուգլ ըրթը, փորձում էի գտնել մեր տունը, հարևանի տունը, ընկերուհուս: Գուգլ մեփը շատ հետաքրքիր ա, որովհետև հնարավորություն ա տալիս շատ իտերակտիվ լինել, մանավանդ եթե օնլայն ինչ-որ ծառայությունում կամ ինչ-որ ընկերությունում ես աշխատում: Կոնկրետ ես դա օգտագործում եմ իմ բլոգում, շատ հետաքրքիր ա: Օրինակ` էս նյութում, որը պատմում ա ուսանողների օրվա մասին, շատ երկար ինչ-որ ճառեր գրելու փոխարեն հնարավոր ա մի հատ սենց անել, ինքը բերում ա ֆոտոն, ինֆորմացիան ու ավելի ինտերակտիվ ա ստացվում էդ ամեն ինչը,- ասում է Արևիկ Բադալյանը:

Լրագրողներին և ոչ միայն` անհրաժեշտ ու շատ օպերատիվ ծառայությունը Գուգլ րիդերն է: Այն կարճ, բայց բովանդակալի ներկայացնում է վերջին նորությունները:

Եթե դուք ունեք կայք, ձեր աշխատանքը կազմակերպվում է օնլայն և ուզում եք նաև գումար աշխատել, ապա մասնագետները պնդում են` առանց Գուլգ էդվորդս և Գուգլ էդսենսի դա գրեթե անհնար է:

photo9– Գուգլ էդվորդսը մի համակարգ է, որտեղ կարելի է գովազդել սեփական կայքերը և գովազդել ինչպես փնտրողական համակարգերում, այնպես էլ ուրիշ կայքերում, որոնք ընդգրկված են Գուգլի համակարգի մեջ: Դրանք այսօր մի քանի միլիոն են,- պատմում է Ստեփան Ասլանյանը:

 
Գուգլ Էդսենսը գովազդվելու և գովազդելու լավագույն միջոցն է: Այս համակարգերի միջոցով հնարավոր է գումար աշխատել ամեն քլիքից: Գումարի չափն էլ պայմանավորված է ձեր կայքի հաճախելիությամբ:

Հաջորդ ու կարևոր գործիքների շարքում Գուլգ անալիտիկսն է: Ուզում եք իմանալ, ով որտեղից ինչ պարբերականությամբ է հաճախում ձեր կայք, սա լավագույն միջոցն է:

Այսօր Գուգլը շարունակում է ընդլայնել իր ծառայությունները: Արդեն ստեղծվել է Գուլգ Օ Էս համակարգը: Սրա միջոցով դուք, ըստ էության, այլևս սեփական համակարգչի կարիք չեք ունենա: Ձեր համակարգիչը կլինի ձեզ օնլայն և դուք կկարողանաք նրանից օգտվել ցանկացած այլ համակարգչի մոտ նստած:

Մեկնաբանությունները փակ են: