ԹՈՂԱՐԿՈՒՄ 9-ՐԴ. ԻՆՏԵՐԱԿՏԻՎ

logo4Վիրտուալ աշխարհը ոչնչով չի տարբերվում իրականից: Օնլայն հանցագործներն ու հանցագործությունները: Միլլենիումի կրիմինալը: Երեխաներն ու ինտերնետը: Ինչպես պաշտպանել երեխաներին ինտերնետային անցանկալի բովանդակությունից: Վիրտուալ լուրեր, բլոգ-դայջեստ և ինչպես միշտ Ամենայութուբը` Ինտերակտիվի երաշխավորմամբ:

Օնլայն հանցագործները գնալով շատանում են, իսկ նրանց դեմ պայքարելը դժվարանում: Նրանց անվանում են հակերներ, օրենքներ են մշակում ու փորձում փնտրել, գտնել ու դատապարտել: Հայաստանը վիրտուալ հանցանքների ցուցանիշով օրինական ու օրինապահ պետություն է: Այստեղ նմանատիպ հանցագործությունները և պարզունակ են, և քիչ իրենց քանակով: Սակայն մասնագետները պնդում են` պետք է զգույշ լինել, վիրտուալ հանցանքները տեղ ու սահման չեն ճանաչում:

photo111Մանու Իրիցյան – Ուշադիր եղեք, սեքսուալ արտաքինով աղջիկների հետևում երբեմն թաքնվում են անհայտ նպատակներ հետապնդող տղաներ: Ոչ պակաս անհայտ, բայց ավելի վտանգավոր նպատակներ են հետապնդում օնլայն շատ հարցումներ, որոնց մարդիկ սովորաբար պատասխանում են որքան միամտորեն, նույնքան էլ ճշգրիտ:

– Նամակ է գալիս, որ ձեր լոգինը կորցրել ենք կամ ինչ-որ տեխնիկական պատճառ կա, ևս մեկ անգամ գրանցվեք: Մարդ չնայելով, թե ուր է գնում, ընկնում է հանցագործի որջը: Իր ձեռքով լրացնում է իր տվյալները: Եվ բացում է հնարավորություն` կարդալու ներքին ողջ նամակագրությունը,- զգուշացնում է տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

photo43Ամենատարածված օնլայն հանցագործությունը Հայաստանում հենց անձնական պրոֆայլները, էլեկտրոնային փոստերը կոտրելն է: Վիճակագրություն, թե ինչքան եւ ինչպիսի վիրտուալ հանցագործություններ են կատարվում Հայաստանում, չկա: Ավելին. բողոքողներ էլ չկան: Չնայած Քաղաքացիական և քրեական օրենսգրքերը սահմանում են պատասխանատվության հստակ մեխանիզմներ, բայց դրանք կիրառելը շատ դժվար է: Նույնիսկ իրավաբաններն են շփոթված: Ամեն ինչ չափազանց վիրտուալ է:

photo54-Երեք տարի է, այս խնդրով եմ զբաղվում, բայց չեմ կարողանում հասկանալ, ինչպես պետք է իրավատերն ապացուցի իրեն պատճառած վնասը: Ինտերնետ պիրատությունը, այդ անհատական տվյալների առանձին սահմանում չունի օրենսդրությունում,- բացատրում է իրավաբան Նարինե Մկրտչյանը:

 
Եթե վիրտուալ անիմաստ զվարճանքը` ուրիշների անձնական նամակագրությունը կամ տվյալները կարդալը, նշանակում է միայն բարոյական վնաս հասցնել, ապա շատ առցանց հանցագործներ գումարներ են վաստակում` չհեռանալով համակարգչից: Օնլայն բանկերը լավագույն թիրախն են նրանց համար:

– Ոչ պաշտոնական տեղեկություն ունենք, որ անցյալ տարի բանկերից մեկն ունեցել է 150 հազար դոլարի վնաս, քանի որ հաճախորդը ֆիշինգի զոհ էր դարձել: Սերտեֆիկատ չկար, և հաճախորդին կեղծ կայք էին տվել: Բանկը հատուցել էր,- ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Հայկ Ասրիյանցը:

photo63Ֆիշինգը, ինչի զոհն են դառնում սովորաբար օնլայն բանկերը, վիրտուալի զուտ մարդկային թուլություններից է, կամ օնլայն Բարեկենդանը, երբ ներկայանում ես ուրիշի անվան տակ ու վերցնում ուրիշին հասանելիքը: Հայկը զգուշացնում է, որ Ֆիշինգի պոտենցիալ զոհ են նաև մեր պատգամավորները: Ազգային ժողովի կայքն անվտանգության տեսակետից շատ խոցելի է: Գրեթե անհնար է մեկընդմիշտ ազատվել վիրտուալ հարձակումներից: Ինչպես իրական կյանքում, այնպես էլ վիրտուալում, հանցագործներ միշտ էլ կլինեն: Մնում է գտնել օնլայն ոստիկանություն հիմնելու բանաձևը:

ՏՏ լուրեր

tt
Հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ընկերությունները որոշել են ներկայանալ նաև Մակեդոնիայում տեղի ունեցող ՏՏ գագաթաժողովին: Թե ինչ կտանք և կստանանք, ցույց կտա ժամանակը: Իսկ հիմա վիզուալ լուրեր վիրտուալի մասին:

 
Հեռահաղորդակցության միջազգային միությունը Հայաստանի հետ գործակցությունը կշարունակի երեք հիմնական ուղղություններով` կարողությունների զարգացում, ոլորտային կառավարում և հեռուստատեսային հեռարձակման թվայնացում:

Ճարտարագիտական համալսարանն ու Սինոփսիս Արմենիան իրականացնում են համատեղ կրթական ծրագիր: : Ծրագրի մի մասով այսօր դասավանդում են Հյուսիսային և Արևելյան Եվրոպայում և նույնիսկ Չինաստանում: Ակնկալվում է, որ աշնանը ծրագրում կընդգրկվեն 100-ավոր հնդկական համալսարաններ:

photo35Մինչև 2011-ի առաջին կիսամյակը Ucom-ը պատրաստվում է իր ցանցով ծածկել Երևանն ամբողջությամբ: Ընկերության կապից առայժմ օգտվում է կենտրոնաբնակ 1500 բաժանորդ: Մայիսի մեկից Ucom ինտերնետից, IP հեռուստատեսային և հեռախոսակապի ծառայություններից կօգտվեն նաև Դավթաշենի բնակիչները:

Ինտերնետում մարդիկ ավելի շատ ծիծաղում, քան տխրում են: Մարտին Յանդեքսում 3 միլիարդ ժպտացող և միայն 700 միլիոն տխուր սմայլ է գրանցվել: Վիրտուալ աշխարհում զգացմունքները բուռն են, անտարբերություն արտահայտող սմայլերն անհամեմատ քիչ են հանդիպում` 29 միլիոն:

Իմանալ ինչպես/ Know how?

knowԺամանակակից երեխաները այլևս մատիտով չեն ուզում նկարել, իսկ սիրած մուլտֆիլմերը գերադասում են նայել համակարգչով և նույնիսկ օնլայն: Ծնողները հաճախ հետևելու ժամանակ չեն ունենում, իսկ ինտերնետում միայն մուլտֆիլմեր չէ, որ սպասում են: Ինչպես պաշտպանել երեխաներին անցանկալի նկարներից, ֆիլմերից ու բովանդակությունից: Այս շաբաթ փորձել է պարզել ինտերակտիվը:

photo25Երեխային ինչպես հեռու պահել անցանկալի բովանդակությունից.

Գուգլում փնտրել Փարենթերի քոնթրոլ անվճար ծրագիրը, ժամային և բովանդակային արգելքներ դնել համցանցում ու համակարգչում: Ստեղծել երեխաների համար հետաքրքիր բովանդակությամբ կայքեր: Նման նախագծերում ներգրավել նաև երեխաներին:

Ծնողին ինչպես տեղեկացնել հետևանքների և միջոցների մասին.

Ծնողների համար կազմակերպել թեմատիկ դասընթացներ, ուսուսցիչներին վերապատրաստելու համար հատուկ ակցիաներ անցկացնել դպրոցներում:

Մեկնաբանությունները փակ են: