ԻՆՏԵՐՆԵՏ. 8-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Ա.Ա. Թեմաներ, հերոսներ ու իրադարձություններ` լրագրողական հատուկ տեսանկյունից: Բարի երեկո, Սա Հատուկ է ռեպորտաժն է: Առաջինը, երբ խոսում ենք Հայաստանյան ինտերնետի մասին, դա դրա որակն է: Խոսքը, այս պահին ոչ այնքան արագության մասին է: Վերջապես մեր երկիր էլ հասավ, այսպես կոչված ԴԻ ԷՍԵԼը` արագ ինտերնետը: Սակայն, արագությամբ հանդերձ, այն անորակ է: Նախ, որևէ պրովայդեր, երբեք, ոչ մի անգամ, նույնիսկ մտքով չի անցել, որ օրինակ տասը հազար ամսական վճարից հանի այն երկու օրը, երբ ինտերնետը չկար: Ոչ մի պրովայդեր, այս ընթացքում, երբեք չի ապահովել այլընտրանքային գիծ` իսկ Վրաստանում գիծը կտրվել է պատճառաբանությունը այսօր նույնիսկ ժողովրդական խոսք է դարձել, օրինակ, պարտքով փողը ուշ վերադարձնելու համար: Մանու Իրիցյանը, այնուամենայնիվ, զրուցել է պրովայդերների հետ, այդ ընթացքում, մեր խնդրանքով, փորձել ափլոուդ անել, այսինքն բեռնել մեր նախորդ հաղորդումը:

Մանուշակ Իրիցյան – Ես որոշել եմ նախորդ թողարկման իմ 12 րոպեանոց ռեպորտաժը այս տեսանյութի ընթացքում բեռնել կամ ափլոուդ անել աանել բանաձևի ինտերնետային կայք: Սկսենք:

Մինչ ռեպորտաժը կհայտնվի համացանցում, լրագրողական փոքրիկ հետազոտություն անցկացնենք ԱՅ ԹԻ դաշտում: Ոլորտում մենաշնորհն այլեւս ջարդված է, սակայն ինտերնետը շարունակում է դանդաղել, իսկ երբեմն էլ կանգ առնել:

Անդրանիկ Ալեքսանյան, Արմինկո- Ես քնում եմ, երբ ինտերնետը դանդաղ է լինում:

Եթե անգամ պրովայդերներին է ինտերնետը ստիպում քնել, ապա խոշոր կազմակերպություններին հակառակը` ստիպում է ցնցվել ֆինասական մեծ կորուստներից :

Գրիգոր Բարսեղյան-Մայքրոսոֆթ- Համարյա ամեն օր կապն ընդհատվում է…քաշում ենք 1,2 գեգաբայթ ինֆորմացիա, ընդհատվում է, ստիպված ենք նորից վճարել:

Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակում թղթաբանություն չկա. այստեղ ամեն ինչ վիրտուալ է: Գրասենյակը ուղղակի կաթվածահար կլինի անորակ ինտերնետից: Ինտերնետն այստեղ տեղեկատվության աղբյուր լինելուց բացի անվտանգության թերեւս միակ երաշխիքն է:

Գրիգոր Բարսեղյան-Մայքրոսոֆթ- Որակյալ ինտերենտը կարեւոր կոմպոնենտ է երկրի ռազմավարական անվտանգության համար:

Հայաստանը ինտերնետ սնուցում ստանում է երկու ուղղություններից` հիմնականում` Վրաստանից, իսկ վերջերս` նաեւ Պարսկաստանից:

Գրիգոր Բարսեղյան-Մայքրոսոֆթ- Եթե Վրաստանի սահմանում մի նավ վնասում է մալուխը, Հայաստանը երկու օր ինտերենտ չի ունենում,. աշխարհից կտրվում է:

Բաց տեսարանների սիրահարները պետք է շահագրգիռ լինեն Վրաստանի քաղաքական կայունությամբ, քանի որ պարսկական ինտերնետն ունի ոչ միայն տեխնիկական, այլ բարոյական խնդիրներ:Պրեֆերանսն այստեղ փոխարինել են այսպես կոչված դուռակով: Այսնպես որ ինտերնետն Արեւելքն այս դեպքում ճոխությամբ աչքի չի ընկնում: Սահմանն անցնելուց հետո ինտերնետն այլեւս հայկական է, սա նշանակում է, խաղի կանոնները տիպիկ հայկական են:

Արմեն Աբրահամյան-Քափս- Եթե դու չես վճարում ինտերնետի համար, քո կապը կտրում են, բայց եթե երեք օր ինտերնետ չկա, պետք է ամբողջ ամսվա համար վճարես կամ գոնե այդ երեք օրը չվճարես:

Անդրանիկ Ալեքսանյան–Արմինկո- 50/50 է, չեմ ուզում հաճոյախոսել: Էժան առնում են ինչ-որ երկրից,, մեր ենթակառուցվածքում էլ կա պրոբլեմ գումարվում է:Վատը հարաբերական է, երկու տարի առաջ էր վատ:

Գրիգոր Բարսեղյան-Մայքրոսոֆթ- Մենք աշխատում ենք այնպիսի լուծումներ գտնել, որ քիչ մուլտիմեդիա, վիդեոներ, այն ինֆորմացիան, որ ավելի արագ է պահանջում, փորձում ենք հարմարվել անգամ վատ կապին:

Անդրանիկ Ալեքսանյան–Արմինկո- Դայլափը հնացել է, ժամանակին էդ էլ ունենայինք, գոհ կլինեինք: Եթե ունենաս փող, վճարես ավելին կունենաս ավելի լավ ինտերենտ` ռադիոմոդեմ կամ դիեսել: Սաղ գալիսա փողին:Եթե ուզում ես լավ կոշիկ ունենա, Բանգլադեշի շուկա չպետք է գնաս:

Պրովայդերները հազար ու մի պատճառաբանություն ունեն, մի բան պարզ է. որակյալ ապրանք չի մատուցվում սպառողին այս շուկայի բոլոր խաղացողների համատեղ ջանքերով:

Արմեն Աբրահամյան-Քափս- Կեղծ ապրանք

Աշախարհի ամենասպառվող ապրանքի` ինտերնետի գնագոյացումը մինչեւ հիմա հիմնավորված չէ Հայաստանում: Մայքրոսոֆթ ընկերությունն ասենք, ինտերնետի համար վճարում է ամսեկան 600-700 դոլար: Թանկ է, մանավանդ, հաշվի առնելով ապրանքի որակը:

Գրիգոր Բարսեղյան-Մայքրոսոֆթ- Շատ դեպքերում նույնիսկ շատ վճարելով, լավ ինտերնետ չունենք: Հիմա երեք, չորս հոգի ենք, որ շատանանք, ավելի շատ կլինի:

Արմեն Աբրահամյան-Քափս- Հայաստանում ինտերնետի գինը մի քանի անգամ բարձր է:Օբյեկտիվ պատճառներ, ճանապարհները, ասում են մինչեւ հասնում է Հայաստան, թանկանում է: Բայց նաեւ սուբյեկտիվ,. կարծում եմ գերշահույթ կա:

Գրիգոր Բարսեղյան-Մայքրոսոֆթ- Ժամանակակից աշխարհում անհնար է վարել բիզնես, շփվել բարեկամների, ծանոթների հետ, նամակագրութոյւն, լավ աշխատանք գտնել, աշխատել:

Սլանալ ինտերնետում գովազդային կարգախոսին հետեւել մեզ մոտ առայժմ չի ստացվի, քայլել` գուցե: մեր երրորդ ենթադրյալ պրովայդերն արդեն ճանապարհին է, թերեւս սա սփոփի հայաստանյան բաժանորդներին:

Արմեն Աբրահամյան-Քափս- Թուրքիայից էլ, մոտ ապագայում երեք ուղղությամբ, էլի ապահով չի, բայց հուսալիությունը կբարձրանա, մատչելի կդառնա:

Գրիգոր Բարսեղյան-Մայքրոսոֆթ- Պետք է ընտրություն եւ այլընտրանք ունենալ:Երկրորդ երկրի ներսում ենթակառուցվածքների խնդիրը լուծել, կատարվում են աշխատանքներ:Բոլոր պայմանները, կարծես թե ստեղծվել են:

Այս ընթացքում տեսանյութը ափլոուդ եղել է ընդամենը վեց ու կես տոկոս: Չէՙ հայաստանում ինտերնետը շատ դանդաղ է:

Ա.Ա.- Ինտերները, տվյալների փոխանակումից, իր կենսագրությանը զուգահեռ, սկզբում դարձավ օգտակար, հետո անհրաժեշտ, ցանկալի, ժամանցային, այսօր այն արդեն կրթական է: Սովորել ինտերնետով` օնլայն կրթության հնարավորությունները պարզել է Գոհար Մանուկյանը:

Գոհար Մանուկյան – Երկրորդ մասնագիտություն եմ ցանկանում ձեռք բերել: Բայց ոչ թե ԵՊՀ-ում, Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում, այլ տանը` համակարգչի առջեւ նստած: Հոգնել եմ գրիչից, տետրից եւ դասախոսների հետ դեմ առ դեմ շփումից: Վիրտուալ կրթություն եմ ցանկանում:

Վիրտուալ աշխարհում նախ փնտրեմ ինձ խորհրդատու: Ահա, Արամ Մկրյան` օնլայն կրթություն է ստանում Իտալիայի Պերուջայ համալսարանում, իսկ ստացիոնար սովորում է Բրյուսովի համալսարանի մագիստրատուրայում:

Արամ Մկրյան – Այստեղ էլ կա օնլայն սրճարան, կազմակերպչական հարցեր ենք քննարկում մեկ այլ բաժնում:

Սրճարանը վիտուալ է եւ համակուրսեցի Վիվիանայի հետ Արամը մեկ գավաթ սուրճ վայելելու հնարավորություն չունի: Որպես փոխհատուցում ուսման վերջին 2 ամիսը նրա հետ կանցկացնի Իտալիայում: Նրանց այնտեղ սպասվում է փորձաշրջան եւ 15 բարդ քննություն:

Արամ Մկրյան – Սա իմ համալսարանն է, սեպտեմբերից սովորել եմ, մի անգամ 3, հետո 1 ամսով: Ի տարբերություն համալսարանի, կա ազատություն ժամանակի առումով, երբ ուզեմ կարող եմ սովորել:

Աշխարհում հռչակված անընդհատ կրթության կարգախոսը 60-ն անց մարդուն նստեցրել է 20 տարեկանի հետ նույն դասասենյակում:

Օրական 24 ժամանոց հասանելիություն, դասախոսներ, ովքեր նաեւ վիրտուալ ուղեկցորդներ են:

Արամ Մկրյան – Դասախոսը դեր չի խաղում: Ուսանողներն են իրենց կարծիքով եւ գիտելիքով կիսվում: Մենք կարող ենք առաջարկել թեմաները:

Արամն ինձ խորհուրդ տվեց այս համալսարան դիմելու դեպքում զգոն լինել հատկապես կիրակի 11 55 րոպեին:

Սա առաջադրանքը հանձնելու վերջնաժամկենտն է` դասախոսի email-ին:
Արամ Մկրյան – Որ չհասցնես, 2 ես ստանու՞մ: -Չէ, հանձնելու հնարավորություն են տալսի: 3 թեմայից հետո ստուգողաակն, եւս 2 ու արդեն քննություն

Վիրտուալ ուսուցումը կոմունիկացիոն առումով շահավետ է, սակայն դա չի նշանակում, որ վերջում ձեզ չեն ներկայացնի վերջնահաշիվը. այս դեպքում 3. 000 եվրո: Մնում է սփոփվել Պերուջայում մշտական աշխատանք ունենալու հեռանկարով: Վերջինը գայթակղիչ է, սակայն այստեղ էլ լեզվի չիմացության խոչընդոտն է հետ պահում, մնում է շրջվել մեր կրթական շուկայի կողմ: Հայաստանյան համացանցում վիրտուալ առաջին քոլեջը կբացվի միայն հունվարին: 6 լեզվով 3 մասնագիտություն առանց տարիքային սահմանափակման:

Ակադեմիայի կամ համալսրանի դասախոսներն են, թարգմանվում է նույն տեքստը 6 լեզվով եւ խոսնակներ ունենք: Մուլթիմեդիային ձեւով է: Մի դասընթացը 16 շաբաթ:

Դասընթացի ավարտին 2 քննություն կա ընդամենը: Քոլեջի մտահղացումը Երվանդ Զորյանինն է, օժանդակությունը` Հայ բարեգործական ընդհանուր միությանը:

Թեեւ վիրտուալ է, բայց մենակ պիտի չաշխատեն: Վիրտուալ դասընկերներ ունի: Նվազ էլ կա, որ ֆիզիկապես դասընկեր չունես: Տարբեր երկրներում են, տարբեր տարիքի, բայկց նրանց ծանոթացնքում ենք ընկերների հետ:
Կրթության եւ գիտության նախարարությունն առայժմ չունի վիրտուալ ուսուցման չափորոշիչներ: Այս Քոլեջը դեռ լիցենզավորված չէ: Եթե նույնիսկ այդ հարցը լուծվի, միեւնույն է ես այնտեղ դիմել չեմ կարող` սա բացառապես սփյուռքահայերի համար է:

Գրադարան
Գում ենք շտեմարան, բացվեց չէ՞, Օրինակ Աղայան:

Ահա ցույց է տալիս, թե քանի գիրք կա Ակադեմիայում Հայաստանի բնակչության թվաքանակի չափով գիրք կա: Բայց /www.flib.am/ այս կայքեջում առայժմ հնարավորություն կա ընթերցելու զուտ ակադեմիկոսների աշխատությունները: Իսկ շտեմարանն առայժմ ներկայացվում է միայն ցանկով:

Որ ցանկանան ժամանակի մեջ սահմանափակում կդնենք: ՀՀ աշխարհի 127 երկրներից իր 106 է, ցանցային պատրաստվածությամբ: Հետո Զամբիան է…

Այն ինչ աշխարհի համար վիճակագրություն է, մեզ համար ողբերգություն է: Չէ որ հայրենի կառավարությունը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հռչակել է գերակա: Աշխարհը ցնցած Էժեն Իոնեսկոյի ՙՌնգեղջուրները՚ մեզ համար առայժմ անհասանելի է: Հանրահայտ հեղինակները ներկա են միայն օրենսդրորեն կարգավորված վիրտուալ աշխարհում:

Դպրոցի բակ
Հայաստանում վիրտուալ ուսուցումը միայն առանձին կրթարանների մենաշնորհն է` առայժմ:

Բոլորս բացում ենք մեր էլեկտրոնային հասցեները…համակարգիչը իրենց շատ է ձգում, կապ եմ հաստատել մաթեմատիկայի եւ համակարգչի միջեւ

Օրիորդ Լիանան առաջադրանքն ուղարկում է երեխաների էլեկտորանային փոստին, վայրկյաններ անց սկսվում է դասընթացը: Մաթեմատիկական առաջադրանքների փաթեթը սեփական արտադրության է:

Նախարարությունն դեռ լուռ է:
Երեխա/ եթե չենք հասկանում ասում ենք իրան. հեսա:
Կարդում է առաջադրանքը: Գնահատականը տաս, հարյուր, վերջում էլ գրեմ միլիոն, կամ հազար:
Հատված Բարեկենդանը մուլտֆիլմից

Նկարողները 5-րդ դասարանցի են, մոնտաժողները 6-րդ: Իրանք նկարում են, մենք տեղադրում: մասնակցում են նաեւ փոքրիկները, մանկապարտեզի երկուս ու եկս տարեկան երեխան: Նախ աշակրետները հերոսներին ուղարկում են դեպի համակարգչային սարդոստայն: ԱՊԱ հոգ տանում, որ ասենք Անբան հուռին իր վրայից վայր նետի նախորդ դարաշրջանի հագ ու կապը եւ վերադառնա 21-րդ դարի իրականություն` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Էս դարի ոճով է, նորաոճ: նոր ծրագրեր սովորեցիքն, Փավուր փրինթ:

Մխթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչներն ազատագրված են աշակերտական կավճոտ ծուղակներից. էլեկտրոնային գրատախտակներ` ահա նորագույն ուսուցման պատասխանն արկածախնդիր աշակերտներին:

Նառա /բացատրության ժամանակ գծել, կամ գրել: Որպես գրատախտակ, հեշտացնում է աշխատանքը:

էլմիջոցները մտնում են մեր կյնքը եւ չենք կարող երկու պարագրաֆ սովորեցնել տալ: Ֆլեշներ ունեն, ուղղումներ անում:

Մի հայացք գցված այսօրվա ցանցային աշխարհին: Ժամանակն է ունենալ վիրտուալ մեծ աշխարհի մեր անկյունը:
Ա.Ա.- Վերջին տվյալներով, ամերիկացի 6 ուսանողներից գոնե մեկը սովորելու ընթացքում գոնե մեկ օնլայն առարկա է վերցնում: Դա արդեն երեքուկես միլիոն մարդ է: Հենց ինտերնետն էլ ծնվել է Միացյալ նահանգներում և համալսարանական լսարանում: Անգլերեն L և Օ տառերը մտան մարդկության պատմության մեջ իբրև մեկ կոմպյուտերից մյուսը փոխանցված առաջին ինտերնետային հաղորդագրություն: Լոս Անջելեսի համալսարանի դասախոսն ու իր ուսանողը դրանից հետո մեկ ժամ չարչարվեցին ամբողջական LOGIN բառը 600 կմ հեռավորության վրա գտնվող համակարգչին ուղարկելու համար: Մոտ 40 տարի առաջ նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ սկիզբ են դրել աշխարհի տարբեր կողմերում ապրող մարդկանց կապող ամենամեծ ցանցին` ինտերնետին:Այսօր, համացանցը ամեն ինչ է ամերիկացների համար, որոնք առանց դրա կարող ե?ն ապրել: Այս հարցի պատասխանը` Լիլիթ Սեդրակյանի ռեպորտաժում:

Լիլիթ Սեդրակյան – Մի քանի օր առաջ ինտերնետը դարձավ 39 տարեկան: Համացանցի ստեղծման համար ամերիկացիները պարտական են իրենց Պաշտպանության նախարարությանը: Անցած դարի 50-ականներին Խորհրդային միության հետ սառից տաք պատերազմի անցնելու հավանականությունը ԱՄՆ-ին ստիպեց պատրաստ լինել միջուկային հարձակման: Պաշտպանության նախարարությունը մի քանի գիտական կենտրոնների հանձնարարեց ստեղծել ռազմական կառույցների միջև տեղեկությունների փոխանցման հուսալի համակարգ: Եվ ստեղծեցին:

Եվ ստեղծեցին: Միացյալ նահանգներում ծնված ինտերնետն այսօր այնպես է մտել ամերիկացիների կյանք, որ շատերն իրենց հաշմանդամ են պատկերացնում առանց դրա: Ըստ պաշտոնական ու անկախ հետազոտությունների տվյալների, ինտերնետից օգտվում է ԱՄՆ-ի բնակչության 75%-ը, այսինքն 202 մլն 142 հազար մարդ: Պատկառելի թիվ է, մանավանդ այլ երկրների համեմատությամբ: Միայն միլիարդանոց Չինաստանն է, որ գերազանցում է ԱՄՆ-ին ինտերնետից օգտվողների թվով, բայց ոչ բնակչության թվի հետ տոկոսային հարաբերությամբ. չինացիների միայն 19% է ծանոթ ինտերնետին:

Այդպիսով, ինչ են անում ամերիկացիներն ինտերնետի օգնությամբ:.

Ամերիկայի քաղաքացիներ – Փնտրում եմ գուգլով, լինում եմ մաը սփեսում:
– Ես աշխատանքի եմ դիմում օնլայն, սակայն մեկ-մեկ նույնիսկ պատասխան չեմ ստանում, ինչը տարօրինակ է:
– Ես տեղեկատվություն եմ փնտրում իմ ուսումնասիրության համար: Վարորդների մասին ինֆորմացիա:
– Բիզնեսի համար եմ մտնում, շատ բաների, բայց հիմնականում բիզնեսի:
– Գնումներ եմ անում, հիմնականում դա:
– Լուրեր եմ կարդում, սպորտային բաժինը և ֆիլմեր եմ նայում:
– Բոլոր վարձավճարներս եմ կատարում: Չկա մի բան, որ չկարողանաս անել առանց ինտերնետի:

Այդպիսով, ամերիկացիներն ինտերնետի օգնությամբ վճարում են կոմունալ վարձերը, վարում բանկային հաշիվները, ճանապարհորդության տոմս գնում կամ ճամփորդում հենց ինտերնետի մեջ, ծանոթանում, շփվում մարդկանց հետ, նամակ գրում, տեղեկություն գտնում ուզած նյութի ու վերջին նորությունների մասին, ֆիլմեր դիտում ու առևտուր անում: Եվ սա դեռ ամբողջ ցանկը չէ:

Ջոն – Սա իմ կյանքն է, առանց կատակի:

Ջոնն իրոք չի չափազանցում, բոլորը գիտեն, որ նա ապրում է ինտերնետով ու ինչպես ինքն է ասում` ինտերնետի մեջ: Նրան Ուրարտուում բոլորն են ճանաչում. հայկական սրճարանի մշտական այցելուն է, ամեն օր գալիս է որոշակի ժամերի ու խորասուզվում ինտերնետի մեջ: 10 տարի առաջ առաջին անգամ համակարգչին մոտենալուց հետո այլևս չի պատկերացնում կյանքն առանց բարձր տեխնոլոգիական այդ ձեռքբերման.

Ջոն – Ես մեծացել եմ, երբ միայն ռադիոին կար: Հեռուստատեսությունն եկավ շատ ավելի ուշ: Ես գրիչ ու մատիտ էի օգտագործում: Այս մեքենան ուղղակի հրաշք է: Տարիներով սովորել ու ուսումնասիրել եմ, բայց հիմա նստում եմ այս մեքենայի դիմաց և աշխարհն իմ մատնահետքերի տակ է: Ես աշխարհի բոլոր ծայրերում ապրողների հետ հաղորդակցության մեջ եմ, նրանք էլ ինձ հետ: Ուղղակի ապշած եմ:

Ջոնի համար իսկական հրաշք է, որ կարող է համացանցի օգնությամբ լինել 3000 մղոն հեռու մի վայրում, որտեղից հեռացել է 50 տարի առաջ: Նա ինտերնետով է շփվում հարազատների ու ընկերների հետ: Շփման այդ ձևն ըստ նրա, ամենահարմարն է, քանի որ մարդկանց հետ խոսում է, երբ ինքն է ուզում, այլ ոչ թե երբ նրանք են կամենում:

Ջոն- Ես օնլայն միայն ռադիո եմ լսում: Հեռուստացույց գրեթե չեմ դիտում: Թերևս միայն սպորտի և եղանակի համար: Ես այօր հեռուստատեսությունը սահմանափակ եմ համարում: Ռադիոն շատ ավելիազատական է շատ մանրամասներ կան, դինամիկ է:

70 ամյա Ջոնի ինտերնետամոլությունն օրինաչափ չէ իր հասակակիցների համար: Ամերիկացիները պարզել են, որ 65 տարեկանից մեծ մարդիկ կամ գլուխ չեն հանում համակարգչից ու ինտերնետից, կամ էլ պարզապես պահպանողական են ու լիովին բավարարվում են հեռուստատեսության, ռադիոյի, փոստի, հեռախոսի հին ավանդական ծառայություններով: Ջոնն ասում է, որ նրանք պարզապես ծույլ են ու չեն ուզում նորն ընկալել.

Ամերիկացիներ – Ինտերնետը կարևոր է, բայց ոչ ինձ համար:
– Ես կարող եմ հրաշալի կազմակերպել իմ կյանքը առանց ինտերնետի:
– Մենք մեծացել ենք առանց ինտերնետի: Մենք ունեինք թուղթ ու գրիչ, թերթեր, հեռուստատեսություն, ռադիո ու հիմա էլ կարող ենք առանց դրա ապրել: Վերցրեք հեռախոսը, մարդկանց զանգեք, շփվեք, ինչն է խնդիրը:
– Եթե մի բան պատահի, օրինակ, հոսանքազրկվենք, հո չենք մտնի ինտերնետ, որ տեսնենք` ինչ է կատարվում: Ռադիո կլսենք, հեռուստացույց կնայենք:

Մոտենում են ամերիկացիների ամենասիրած` Գոհաբանության ու Սբ Ծննդյան տոները: Դրանք մեծ ուրախություն են բերում հատկապես խանութներին, քանի որ հենց այդ մի քանի օրերին է բաժին ընկնում նրանց տարեկան առևտրի առյուծի բաժինը: Իսկ այդ առևտրի մի զգալի մաս էլ բաժին է ընկնում ինտերնետային առուվաճառքին: Այդ ծառայությունն ունեն բոլոր իրենց հարգող խանութները: Այսպես կոչված` online հաճախորդին գրավելու համար մշակված է առևտրի ճկուն համակարգ, որը հաճախորդին թույլ է տալիս խնայել խանութ գնալու ժամանակը, խանութի հավելավճարն ու գնածը տուն բերելու ջանքերը: Առևտրի այս ձևը նախընտրում են միլիոնավոր մարդիկ. Ըստ վիճակագրության, ՄՆ-ում միայն online առևտուրը տարեկան շրջանառում է մոտավորապես 330 մլրդ դոլար:

Ամերիկացիներ – Չէ, ես հիմա ինտերնետ չունեմ, քանի որ չեմ կարող ինձ դա թույլ տալ: Հարմարավետ լինելուց բացի, այն նաև բացասական կողմեր ունի:
– Չէ, չեմ կարող ապրել առանց ինտերնետի: Դա ամբողջ իմ աշխարհն է` անձնական և գործնական: Չէ իսկապես առանց դրա չեմ կարող ապրել:
– Ես հեռախոսիս մեջ ունեմ ինտերնետ` ի-մաիլ: Այսպես եմ ստուգում էլ. փոստս, երբ վարում եմ մեքենաս կամ լուսաֆորի տակ եմ կանգնած:
– Կարող եմ առանց դրա ապրել, գրողը տանի, իհարկե ոչ, դա անհնարին է: Դա ինձ կսպաներ:
– Ոչ, Աստված իմ ոչ:
– Ինտերնետը լավ բան է, որովհետև շատ հարմարավետ է: Բայց մի օր, երբ ինտերնետ չունենամ շատ անհարմար կլինի:
– Կյանքը շատ ավելի ձանձրալի կլիներ, եթե ինտերնետ չունենայի:

Համացանցի ստեղծման դափնիները պատկանում են Լոս Անջելեսի համալսարանին: Հայտնագործողները չէին կարող երևակայել իրենց գյուտի նշանակությունը. ամերիկացիներն այսօր ինտերնետը համարում են անիվից հետո մարդկության ամենամեծ հայտնագործությունը:
Ա.Ա.- Այսօր, նույնիսկ Հայաստանը ինտերնետը հասանելի է բջջայինի միջոցով: Երևանյան երիտասարդները այնտեղ են մտնում ոչ այնքան էլեկտրոնային փոստը ստուգելու ու ոչ էլ սովորելու համար: Այլ ծանոթության, որի գրեթե հիվանդագին ալիքը նոր թափ ստացավ ադնակլասնիկի կայքի ստեղծումից հետո: Արտակ Վարդանյանը ուսոումնասիրել ու ականատեսն է եղել, թե ինչ է լինում, երբ շատ ես օնլայն լինում այդ կայքում: Ինտերնետ ակումբներում գիշերը թեժ չատախոսություն է: Ինտիմ շփումներից ինտերնետի լարերը տաքացել ու կարմրել են: Փոխադարձ հաճոյախոսությունների տարափ է: Ստեղնաշարը մի կերպ է դիմանում երիտասարդների մատնահարվածներին: Չատամոլներն իրենց չեն ների, եթե չիմանան զրուցակցի հոգևիճակն օրվա ժամերի կտրվածքով: Զոհը հաշվետու է նրա առաջ` իր բոլոր մանրամասներով:

Ինտերնետ ակումբում – Ոնց ես, ոնց չես, ինչ ես արել, ինչ չես արել, ամեն օր ինչ ա արել, չի արել, պատմում ա իրա օրը ինչ ա արել:

Odnoklassniki.ru կայքը իսկական վիրտուալ հեղաշրջում կատարեց հատկապես ԱՊՀ տարածքում: ի սկզբանե` ինչ նպատակներ են հետապնդել օդն-իի ռազմավարները, յուրաքանչյուրն իր մեկնաբանությունն ունի: Մի բան փաստ է: Ամեն մեկն իր ուզածն է ստանում` վիրտուալ այս հրապարակից: հայտնի կայքի վարկանիշն այնքան է բարձրացել, որ նոր գրանցվողներն արդեն ստիպված են մի բան հիշել` ՙՀաճույքը փող արժի՚, այս դեպքում 1000 դրամ: Օդն-իի հարուցիչը համանուն ինտերնետ ակումբի մենեջերը ախտորոշում է, վարակը սանձարձակ արագությամբ է տարածվում:

Ինտերնետ ակումբի մենեջեր – 80 տոկոսը այցելում են օդ-ի կայքը, 20 տոկոսը գալիս ա ստուգելու իրենց մաիլ-ը եւ ուրիշ մասէնջերներ են այցելում:

Քեզ քո երազած տղայի կամ աղջկա տեղը դնելու համար ընդամենը արագավազ ձեռքեր են պահանջվում: Մի փոքր էլ ճարտասանական ձիրք` ահա և կերպարը պատրաստ է:

Ինտերնետ ակումբում – Ուզում ես կյանքում երջանիկ լինես, ուզում եմ երբեք արցունք չթափես:

Արտաշես Թորասյանի այս դասին ինտերնետային մարզումներ են անցնում 13 աշակերտ, որոնց միջին գնահատականը չի գերազանցում բավարարը: Գերազանց է` ահա տնօրենի 100-ից ավելի վիրտուալ ընկերների նշանակած գնահատականը ընկեր Թորոսյանին: Բայց սա դեռ չի նշանակում, որ օդն-իի վարակակիրներից է: Արտաշես Թորոսյանը պարզապես այցելու է օրական 10-15 րոպեով: Տնօրենը սովորեցնում է` պետք չէ ինքնամոռաց տրվել չատամոլությանը: Դրա փոխարեն կարելի է ճամփորդել ինտերնետի անսահմանափակ տարածքում, անվճար լեզուներ սովորել, գրքեր ընթերցել, մի խոսքով օգտվել ինտերնետի իրական բարիքներից:
Նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները շատ են, բայց երիտասարդները գերադասում են տրվել չատային հեշտանքին` վերածվելով մեսէնջերոտ գոյությունների:

Ինտերնետ ակումբում – Էս իմ ընկերն է, գրել է սաղ աշխարհը քո ձեռներին է:

Ինտերնետ ակումբում – Դե սկզբում ասենք շփվում եմ, եթե երևում ա, որ զարգացածա, արտաքինով հաճելիա շփվում եմ:

Շփումից մինչև սիրահետում, վիրտուալ կյանքում վայրկյանները թանկ են: Սովորել է պետք:

Արտաշես Թորոսյան, դպրոցի տնօրեն – Այս կայքը հնարավորություն է տալիս լեզուներ ուսումնասիրելու, գրելու և նաև ինքնուրույն փորձելու: Ինքը փորձում է, ես ինչպես վատ աշակերտ, վատ ձեռագրով գրեցի:

Հայտնի կայքի` օդնակլասնիկիի տաքարյուն զրույցները շատ հաճախ ավարտվում են ռազբոռկաներով: Խնդրեմ, սիրած աղջկան առավելագույն 5 միավորի փոխարեն ցածր են գնահատել, կամ էլ սխալ հասցեով են ուղղարկել հաճոյախոսությունը, որից տեղի են տվել աղջկան մաքուրով ուզող տղայի նյարդերը:

Կենդանի կտոր – Ինչպես են վիճում երիտասարդները odnoklassniki.ru կայքում գրված մեկնաբանությունների պատճառով: Վիճաբանության թեմայի հերոսը մի երիտասարդ է, ով հայտնի կայքով սիրահատել է պատիվ պահանջող երիտասարդի ընկերուհուն::

Այս զույգի խնամախոսը ինքն էր` նորին մեծություն ինտերնետը: բայց հարսանիքի ժամանակ ոչ մեկ նրա կենացը չխմեց, այնինչ նրանց ամուսնացողը չատն էր: Հարսն ու փեսան ամեն Աստծու օր 10-ը ժամանոց ինտերնետի քարտեր էին սպառում, միասին գիշերում չատում:

Ինտերնետ ակումբում – Զգում էի, որ լուրջ մարդու հետ, լուրջ մտադրությամբ ես խոսում, բայց
– փաստորեն դու մտադրությամբ էիր խոսում
– Բոլորն էլ մտադրությամբ են խոսում:

Այս տեքստերին հիմա ամուսնական զույգը հումորով է վերաբերվում: սակայն առաջին հայացքից անիմաստ թվացող ժամավաճառությունն էր, որ փոխակերպվեց արդյունավետ գործարքի: Վիրտուալում իշխանությունը Քրիստինեի ձեռքին էր, ռեալում տեղի ունեցավ իշխանափոխություն:

Քրիստինե – Արմենը միշտ ինձ հարց էր տալիս, դու ինչու ես ինձ հետ սարկազմով խոսում: Արմեն – Քրիստինեն ինձ հետ միշտ հեգնանքով էր շփվում , իսկ ես սովոր էի, որ միշտ ես պետք է լինեի բացատրողի դերքում լինեի, կոպիտ ասած կյանք ցույց տվողի դերում պետք է լինեի:
– Մեր դեպքում ես էի ցույց տալիս
– Ցույց տալը ցույց չէր տալիս, բայց հեգնանքով էր վերաբերվում:

Գիշերվա մեկ, երկուսին` Քրիստինեն գործի էր դնում չատով հարմարավետ շփվելու իր հատուկ բանաձևը.

Քրիստիներ – Հետո քույրիկիս հետ մի սենյակում էինք մնում, ստեղնաշարի տակ սրբիչ էի դնում, որ չխկչխկոցները բարձր չլսվեն:

Իսկական պատերազմ, արյունահեղություն: Ակումբում ամեն վայրկյան 10-յակ անխնա դիակներ են փռում:

Կենդանի կտոր . Տուր սպանի, այ տենց, լավա……

Ինտերնետ ակումբում – Ես հիմա գտնվում եմ Կալինինգրադ սենյակում, սպանում եմ մոտավորապես 20 հոգի, բայց ես էնքան էլ լավ խաղացող չեմ համարվում:

Ինտերնետ ակումբում – Տղեքով գալիս խաղում, էթում ենք, եսիմ: Մի խանգարեք էլի խաղում եմ:
Ա.Ա. Հերոսներ, թեմաներ ու իրադարձություններ` առաջարկեք, զանգարահարեք, համագործկացեք: Սա Հատուկ ռեպորտաժն էր: Առողջ եղեք:

Մեկնաբանությունները փակ են: