ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԲԵՆԵՖԻՍ. ԱՐԱՔՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

logoԱնընդհատ պայքարի ու վազքի մեջ` սկզբում ընդդեմ ալերգիաների, հետո արդեն ընդդեմ կոռուպցիայի: Բանաձևի թիմի նոր համալրումը: Ծանոթացեք. ընդմիջումն անց և մասնագիտական դադարից հետո: Հատուկ ռեպորտաժը ներկայացնում է Արաքս Թադևոսյանին:

Արտակ ԱլեքսանյանԵրկրորդ զավակին ունեալուց հետո դու Հատուկ ռեպորտաժում շարունակեցիր քո հեռուստակարիերան, վերադարձար հեռուստատեսություն և լրագրություն: Որքանով էր դժվար:

photo15Արաքս Թադևոսյան – Այնքանով, որ առաջին երեխայիցս հետո, այս անգամ ավելի ուշ դուրս եկա աշխատանքի, գրեթե երեք տարի նստեցի տանը` երեխայիս մեծացրեցի: Սկզբից ճիշտն ասած վախ կար, որ չեմ կարողանա այլևս վերադառնալ, որովհետև այնքան էի նստել տանը, որ կարծում էի մոռացած կլինեմ ամեն ինչ:Բայց առաջին իսկ նկարահանումների ժամանակկարծես զգացի, որ վերականգնվում են ուժերս:

Արտակ ԱլեքսանյանՈւ որքանով էր դժվար աշխատել հենց Հատուկ ռեպորտաժում:

Արաքս Թադևոսյան – Չէի ասի դժվար, կասեի հետաքրքիր ու ծավալուն:

photo34Արտակ ԱլեքսանյանՔո առաջին ռեպորտաժը ալերգիայի մասին էր: Քչերը գիտեն, որ այն փոքրիկ տղան, որ խոսում է ռեպորտաժում քո որդին է: Ասա խնդրեմ, կա այսօր վիճակագրություն արդյոք ալերգիկների քանակը ավելանում է, թե ոչ և Հայաստանում ինչ թիվ են կազմում ալերգիկները:

 
Արաքս Թադևոսյան – Ըստ համաշխարհային տվյալների, աշխարհում յուրաքանչյուր չորրորդ մարդը ալերգիկ է: Հայաստանը կարծում եմ ոչ մի բանով չի տարբերվում աշխարհի մյուս երկրներից, որովհետև նույն էկոլոգիական խնդիրները կան և մի բան էլ ավելի և միայն մեր ընտանիքում չորսից երեքս ունենք ալերգիա:

Արտակ ԱլեքսանյանՈվ:

Արաքս Թադևոսյան – Բացի փոքրիցս մնացած բոլորս ունենք: Ես օրինակ դեղորայքից ալերգիա ունեմ: Կան դեղերի տեսակները, որոնք օրգանիզմս չի ընդունում:

Արտակ ԱլեքսանյանԴու պատրաստել էիր ռեպորտաժ, թե ինչպես են պայքարում կոռուպցիայի դեմ ի պաշտոնե: Այսինքն կազմակերպությունները, պետական հիմնարկները: Ասա խնդրեմ, այն աշխատավարձը, որ նրանք ստանում են որքանով է բավարար, որպեսզի անաչառ լինեն կոռուպցիոնիստների նկատմամբ:

photo24
Արաքս Թադևոսյան – Ես գիտեմ, որ նրանք ոչ մի առանձին աշխատավարձ չեն ստանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար և եթե դատախազ է ու աշխատում է ինչ-որ գործի վրա, նրան ավել չեն վճարում և դա ոչնչով չի տարբերվում մյուս քրեական գործերից:

 
Արտակ ԱլեքսանյանԴա լավ է, թե վատ:

Արաքս Թադևոսյան – Կարծում եմ վատ, որովհետև, եթե առանձին լիներ վճարը կոռուպցիայի դեմ պայքարի համար` աշխատանքը, երևի, ավելի արդյունավետ կլիներ:

Արտակ ԱլեքսանյանՔո տպավորությամբ անհրաժեշտ է, որ առանձին մարմին լինի, որը կզբաղվի կոռուպցիայի դեպքերով, թե այն պետք է բաժանվի համապատասխան գերատեսչություններին, ըստ օրենսգրքի:

Արաքս Թադևոսյան – Կարծում եմ, բոլոր գերատեսչություները, որոնք ունեն իրենց առանձին բաժինները նույն ֆունկցիան են կատարում և մեկ նոր գերատեսչություն չեմ կարծում, թե ինչ-որ բան կփոխեր:

Արտակ ԱլեքսանյանԵվ իմ վերջին հարցը: Ինչի վրա ես աշխատում հիմա և ինչ են դիտելու մեր հեռուստադիտողները նոր եթերաշրջանում:

photo44
Արաքս Թադևոսյան – Հերթական թեման է կոռուպցիայի մասին` կրթական կոռուպցիան : Չեմ ուզում շատ ծավալվել թեմայի մասին, որովհետև այն հետաքննություն է և դեռ ընթացքի մեջ է ու շատ աշխատելու տեղ կա:

 
 
Արտակ ԱլեքսանյանՔո կարծիքով որքանով է ծավալուն աշխատանքը:

Արաքս Թադևոսյան – Ծավալուն է այնքանով, որ շատ ընդգրկուն է իր տեսակի մեջ: Լինի դա մանկապարտեզ, դպրոց, բուհ, մեկ է փորելու տեղ կա:

Արտակ ԱլեքսանյանՇնորհակալ եմ, Արաքս , հետաքրքիր զրույցի համար: Եվ Արաքսին օգնելու համար, եթե գիտեք կոռուպցիոն պատմություններ մեզ ասեք:

Մեկնաբանությունները փակ են: