ԹՈՂԱՐԿՈՒՄ 18-ՐԴ. ԿԱՆԳՆԻՐ, ԻՋՆՈՂ ԿԱ

akanates-logoԵրթուղայինը ստիպում է բոլորին հավաքվել իրար գլխի ու մեկ գաղափարի շուրջ: Միմյանց վրա, իրար տակ ու իսկական տակնուվրա. սա պիկ ժամի երթուղայինների միջին արդյուքն է: Դժվարությամբ, բայց նա այդ պահին նկարահանում էր՝ արհամարհելով տարբեր կողմերից եկող բույրերն ու ականջ ծակող երաժշտությունը: Մեջքի ետեւում ծխելն արգելող գովազդն է, վարորդը ծխում է ինտենսիվ, երաժշտության տեմպով ու ռիթմով: Ականատեսը երթուղայինում: Անհավանական խոսակցություններ, վեճեր, բացառիկ ու ծիծաղելի կադրեր:

Կարեն Սանամյան, 30 տարեկան, մեր ամենահասուն ականատեսը

– Քանի որ մեքենա չունեմ, ստիպված եմ երթուղային տաքսիներով երթեւեկել: Իսկ երթուղայիններում ականատես ենք լինում տարբեր դեպքերի: Գրված է, փակցված է. չի կարելի ծխել, բայց վարորդները ծխում են: Տհաճ իրավիճակներ են լինում, երբ մարդը ոչ հիգիենիկ վիճակում երթուղային է նստում, եւ ոմանք ստիպված են լինում նույնիսկ փախչել:

akan-Հիմնականում առավոտյան կհանդիպենք նման դեպքի, շատերի մոտ մեծ գումար է, 1000 կամ 5000 դրամ: Երթուղայինի վարորդը սկսում է նյարդայնանալ, գոռգոռալ, թե իջեք, մանր չկա: Երբեմն զրուցում են հեռախոսով մինչեւ իջնելը: Խոսում են բարձրաձայն: Տհաճ է: Կամ դրված է այնպիսի երաժշտություն, որը քեզ հաճելի չի: Իսկ ամենավատ երաժշտությունը հենց պարտադրված երաժշտությունն է: Վարորդն ես, ուզում ես լսես, ցածր արա, քեզ համար լսիր:

– Կար մի ժամանակ, երբ դպրոցում սովորեցնում էին էթիկայի կանոններ: Հասարակ բան. Երթուղային տաքսում չի կարելի քիթը փորել, հաց ուտել, ատամ փորել: Բայց մենք ականատես ենք լինում նման երեւույթների հենց երթուղային տաքսում:

photo15– Ուսանողությունը դասի է գնում, եւ նստել ընդհանրապես չի լինում, կանգնած ես երթեւեկում: Բայց այնպիսի բաներ են կատարվում, ոմանց վրա են բարձրանում, մազերը թափվում են մեկի վրա, իսկ այդ մազերից անտանելի հոտ ա գալիս: Գողություններ էլ ա, ցավոք սրտի, լինում: Ես ականատես եղել եմ մի անգամ: Բոլորը շատ հանգիստ նստած էին, հանկարծ մեկն արագ դուրս պրծավ, եւ հետեւից գոռացին` վայ, պայուսակս:

photo24– Բոլորն ասում են` մենք մեր մեծերին հարգում ենք եւ այլն…Պատանիները տեղ չեն զիջում: Դիմացի նստատեղի համար նույնիսկ կռիվ ա գնում: Լինում ա նաեւ, որ մեկն այնքան է հենվում դռան մոտ, մինչեւ առջեւում տեղ բացվի, գնա, նստի: Ես ընդհանրապես չեմ սիրում առջեւում նստել: Բայց մի անգամ այդպես ստացվեց: Երաժշտությունը միացրած էր, եւ Բոչելի էր հնչում: Այնքան զարմացա, որ նույնիսկ խոսակցությամն բռնվեցի: Հարցրեցի` սիրում եք երեւի Անդրեա Բոչելի, ասաց, բայց էդ ով ա:

Ինչ անել

Պաշտպանեք ձեր իրավունքները: Դրանք սահմանել է Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին օրենքը.

Դուք իրավունք ունեք վարորդից պահանջել չծխել կամ հանգցնել ծխախոտը. նրան հիշեցրեք այս օրենքի 6-րդ հոդվածը:

Քաղաքային տրանսպորտում եւ փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսներում, երթուղային տաքսիներում, գնացքներում, ինչպես նաեւ օդակայաններում ու գնացքի կայարաններում ծխելն արգելվում է:

Ճանապարհային երթեւեկության կանոնների համաձայն դուք իրավունք ունեք երթևեկել առանց ծալապատիկ ու տրորված դիրքով, որովհետեւ ըստ երթեւեկության կանոնների` նստատեղերից ավելի ուղեւոր տեղափոխելը արգելվում է:

Երթուղայինի գինը, կրկին երթեւեկության կանոնի համաձայն, 100 դրամ է, մինչեւ յոթ տարեկանների համար` անվճար:

Ականատեսի ուղեւորությունը երթուղային տաքսով դիտեք այստեղ

7 մեկնաբանություն

  1. Arpine Minasyan 18 March 2010, 09:13

    Chanaparhayin ertevekutyan kanonneri hamadzayn menq iravunq unenq ertevekel aranc calapatik, bayc amen angam ertevekum enq trorvac u crmrvac, erb ashxatanqi u dasi es shtapum, ches nayum, te ertuxayinum nstelatex ka, te che, karevor@ gone kangnelu tex lini:Ays [nditn iror lucman kariq uni, ev kapi u transporti naxararutyun@ piti mijocner dzerq arni, tox ertuxayinneri qanakn aveacni…

  2. Շուշան 19 March 2010, 18:57

    Դուք բերել եք որոշ օրենքներ, բայց միթե կարծում եք, որ որևէ վարորդ ձեզ մի լավ չի կոպտի, եթե դուք նրան ասեք, որ նա ծխելով օրենք է խախտում և վտանգում է դիմացինի առողջությունը:Ես կարծում եմ, որ կանգնած ուղևորների կանգնած երթևուկությունը մի փոքր կմեղմանա, եթե ավելի շատ ավտոբուսներ լինեն:Իսկ քանի որ դա այդպես չէ ձեր նախավերջին օրենքը ինչքան էլ ուզենք չի գործի,ըստ իս, քանի որ եթե այդպես չլինի շատերը գործից կուշանան:Իսկ եթե մեր մտածելակերպը այլ լիներ, ապա գոնե ուսանողները հեծանիվով դասի կգնային.ես ինքս այդպես կվարվեի, եթե չվախենայի , որ մի օր դասից դուրս գալուց իմ փոխադրամիջոցը այլևս չտեսնեյի:
    Ի դեպ մոտ երկու օր առաջ Թումանյան -Մաշտոց խաչմերուկում կանաչ լույսի տակ անցնում էի և 1մմ լավ 3մմ ճշտությամբ 77 pp 100 պետհամարանիշով մեքենան իմ կյանքին վերջ կտար,եթե բախտս չբերեր:Ես եթե դիմեմ ոստիկանությանը արդյունքի կհասնեմ: