ԹՈՂԱՐԿՈՒՄ 20-ՐԴ. ԿՅԱՆՔ` ԱՌԱՆՑ ՓԱՐՈՍԻ

ak1Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար և դժբախտ յուրովի: Ապրելու կենցաղային դժվար պայմաններ, շատ սուղ միջոցներ: Թվում է` ավելի վատ չի լինում: Բայց լինում է. 6-րդ հարկից ընկնում և մահանում է երկու տարեկան երեխան: Ընտանիքի միակ փարոսը Փարոսն էր, որն այլեւս չկա: Ընտանեկան նպաստից զրկված ապրում են ինչպես պատահի: Ականատեսի բացառիկ նկարահանումները: Ընտանիք, որ ապրում է մեր կողքին, ուզում է ապրել բոլորի պես, բայց ապրում է այսպես: Պատմություն անօգնական կնոջ ու նրա ընտանիքի մասին:

Լեւոն Մարգարյան, 21 տարեկան, մեր ամենահոգատար ականատեսը

photo113– Էդ վիճակում ապրել բառը երեւի սխալ ա ասել: Նման էր շատ հին գործարանի պահեստի, որտեղ երեւի հազարավոր տարիներ մարդ չի մտել: Հայրն էր, մայրը, տղան բանակից նոր էր եկել, եւ երեք աղջիկ: Սկզբում բնակարանը նորմալ վիճակում ա եղել: Բայց քանի որ հիմա ավելի տարիքով են, վատառողջ ու չեն աշխատում, հասարակ բաներ անգամ չկա տանը: Հեռուստացույց չունեն: Աշխատել են գործարանում, հետո գործարանը փակվել ա, չեն կարողացել աշխատել:Աղջիկը չափահաս է դարձել, օպերացիայի կարիք ունի, բայց չեն կարողանում անել: Այդքան դժբախտությունների կողքին մեկ մեծ վիշտ էլ կա: Մուտքում խաղալիս մեկ ու կես տարեկան երեխային վեցերորդ հարկից գցել են ներքեւ, մահացել է:

photo210
 
– Տղան նոր է բանակից եկել, շոր ու կոշիկ չունի, անձնագիր չունի, որովհետեւ ոչ մի տեղ գրանցված չի: Դրա համար էլ չի կարողանում որեւէ տեղ աշխատել: Երկու երեխաներն անչափահաս են, քնում են հատակին, իսկ հատակը բետոնից է: Դուռը եղած-չեղած մի հաշիվ է, պատերը մեծ անցքերով են:

 
photo38– 2002-ից մինչեւ 2009-ի հոկտեմբերը ստացել են Փարոս, բայց երբ մեծ աղջիկը չափահաս է դարձել, նպաստ էլ չեն տվել: Տղան նոր է եկել բանակից, բայց բնականաբար երկու օրում չի կարող աշխատանքի տեղավորվել: Ավելի լավ է, գնան, տեղում տեսնեն, ունեն Փարոսի կարիք այդ մարդիկ, թե ոչ: Հացի գումար անգամ չունեին: Բնակարանում նույնիսկ զուգարան չկար: Նրանցից նույնիսկ վարձ են վերցնում, զարմանում եմ: Ոչ ոքի հետ Փարոսի տեղում չկարողացանք խոսել, ոչ ոք աշխատավայրում չէին:

photo47
 
Նպաստը վճարումը մեր երկրի կառավարությունը` պետբյուջեց: Թե ով կարող է ստանալ ընտանեկան նպաստ, որոշում է սոցապնախարարությունը, առաջնորդվելով կառավարության հաստատած չափորոշիչներով:

 
 
 
Ինչ անել

1. Նպաստ ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է գրի դիմում և այն ներկայացնի իրենց բնակավայրի սոցիալական ծառայության կենտրոն:

2. Կենտրոնը նպաստ նշանակելու մասին դիմումը պարտավոր է քննարկել և արձագանքել ամենաուշը երկու շաբաթվա ընթացքում:

3. Մերժելու դեպքում կենտրոնը պարտավոր է 5-օրյա ժամկետում տեղեկացնել դիմողին պատճառների մասին:

Նպաստ ստանալու իրավունք ունեն`

1. Ընտանիքի անապահովության աստիճանի գնահատման Փարոս համակարգում հաշվառված այն ընտանիքները, որոնց անապահովության աստիճանի գնահատման միավորը բարձր է սահմանված 30 միավորից.

2. Այն ընտանիքները, որոնք ընդգրկվել են համայնքի ղեկավարի հաստատած և սոցիալական ծառայության կենտրոն ներկայացված ցուցակում:

Ի դեպ, նպաստ նշանակող մարմնի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

Թողարկումն ամբողջությամբ դիտեք այստեղ

1 մեկնաբանություն

  1. Razmik 29 March 2010, 13:13

    Isk inchi chka akanatesi nkar@?