ԹՈՂԱՐԿՈՒՄ 3-ՐԴ. ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՐՄԻՐ ԿՈՃԱԿԸ

logo12Կոռուպցիան բացահայտելու կամ ներկայացնելու համար կան բազմաթիվ միջոցներ: Երբ այս առիթով ռեժիսորական մոտեցում է է կիրառվում` թեման դառնում է ոչ միայն կարևոր, այլև հետաքրքիր ու դիտարժան: Մեր ամենաերիտասարդ ականատեսը, նրա ընկերներ ու կոռոպցիոն պատմությունների ներկայացման ռեժիսորական նորարարությունները:
 
4Սեդա Գրիգորյանը մեր երրոդ թողարկման ականատեսն է:Նրա գործիքը` մորաքրոջ նվիրած սիրողական տեսախցիկն է. նկատում-նկարում է իրեն հետարքրող ամեն ինչ:

Սեդան խոստովանում է, որ երբ փոքր էր, ֆելինիին ու Փելեշյանին չէր ճանաչում, բայց ռեժիսոր դառնալու մասին երազում էր, ինչի մասին հայտարարեց առաջին հարցազրույցի ժամանակ:

Երևակայող է, երազկոտ, բայց միևնույն ժամանակ իր խոսքի տերը: Ազատ ժամանակն անցկացնում է միայն գրադարանում: Սարոյանն ամբողջությամբ է կարդացել, բնագրով կկրկնի սխրանքը, հիմա անգլերենն է կատարելագործում:

Սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վավերագրական կինոռեժիսուրայի 4-րդ կուրսում, ունի 2 վավերագրական ֆիլմ: Մասնակցել է ուսանողական փառատոնների: Մոտ օրերս էլ կմեկնի ԱՄՆ, ամերիկյան կինոռեժիսուրան շոշոփելի համար:
Բնապահպանների կողքին է, նրանց հետ գոռում ու պաշտպանում է կանաչը:

1Քանի դեռ նրա ձեռքից չեն խլել իր սիրողական տեսախցիկը կոռուպցիան չի կարող Հայաստանում հանգիստ ապրել: Այս պահին Սեդա Գրիգորյանն իր ուսումը շարունակում է Միացյալ Նահանգներում: Ֆլորիդայի համալսարանում նա ուսումնասիրում է Մեդիա ոլորտը:
Սեդա Գրիգորյանը 18 տարեկան է` Ականատեսի ամենաերիտասարդ ականատեսը:

Նա հրավիրեց իր ընկերներին և նկարահանեց ու հարց ու փորձ արեց մինչ այն պահը, երբ երիտասարդները ամբողջությամբ չանկեղծացան` որտեղ, ինչպես և ինչ ձևով են բախվել կոռուպցիային:

Մի քանի օրյա խոսք ու զրույցից հետո կրթական ոլորտը միաձայն հայտնվեց կոռումպացվածների ցուցակում: Գնահատականի առ ու ծախ, դասախոսից գիրք գնելու առք ու վաճառք, բուհ ընդունվելու բյուրոկրատական քաշքշուքներ: Դոկտոր Մարատն այդպիսի ևս հազար օրինակ գիտի:

05Կրթական ոլորտում այնքան բացեր կան, այնքան ակնհայտ կոռուպցիոն դեպքեր: Բայց մի բան էլ կա, ուսանող, որ ընդունվել է բուհ սովորելու համար, այլ ոչ թե` դիպլոմ ստանալու, նա կշրջանցի կոռուպցիան, իսկ եթե հակառակն է, նա կբախվի կոռուպցիային, -ասում էԴոկտոր Մարատը:
 
 
Առողջապահությունը, իր կոռումպացվածությամբ, չի զիջում կրթականին` պնդում են քննարկման մասնակիցները: Դոկտոր Մարատի խոսքով` կարծիքը անհիմն չէ, առողջապահական բարեփոխումները օրհասական են` այնտեղ կոռուպցիայի համար առատ գործելու հնարավորություն կա:

Առողջապահության համակարգում պետք է շատ աշխատենք: Այստեղ այնքան խնդիրներ կան` պետպատվերների հետ կապված, անվճար դեղորայքների, -վստահ է Դոկտոր Մարատը:

Ըստ պարոն Ավտոմյանի բանակային համակարգում կոռուպցիան հետզհետե զիջում է իր դիրքերը, չնայած դանդաղ տեմպերով, սակայն շոշափելի առաջխաղացմամբ:
Ականատեսի մասնակիցները խոսեցին նաև դատական համակարգի մասին: Ըստ նրանց արդարադատությունը ամենևին էլ արդար չէ:

Երիտասարդների օրինակները տեղին էին բերված: Դատական համակարգն ամենակոռումպացվածն է: Բայց ինչպես միշտ, ես ասում եմ, պետք է մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնել, -խորհուրդ տվեց Դոկտոր Մարատը:

Դոկտոր Մարատը նաև շատ կարրևորեց խնդրի քննարկումը և դրա ընթացքում առաջացած լուծումները:

Ինչ անել

Սա այն գերատեսչությւոնների ցուցակն է, որոնք պատասխանատու են նման կոռուպցիոն դեպքերի համար:ՀՀ դատախազություն, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն:Ձեզ կօգնի նաև մարդու իրավունքների պաշտպանը և Հանրային խորհուրդը:
ՀՀ կառավարության աշխատակազմի թեժ գիծը` 52-70-00
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հասարակական կազմակերպություննները ևս կոչված են պաշտպանելու մարդկանց կոռուպցիայից:
“Աքիլես” հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է ճանապարհային ոստիկանության հետ կապված կոռուպցիոն խնդիրներով:
“Զինվորի մայր” հասարակական կազմակերպությունն էլ վեր է հանում զորակոչի հետ կապված կոռուպցիոն երևույթները:

2 մեկնաբանություն

  1. ERANUHI 4 November 2009, 12:38

    SHNORHAKALUTYUN TEXEKATVUTYUN HAMAR